Items filtered by date: Հինգշաբթի, 25 Մայիսի 2017

News.am: ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ աշակերտների եւ նրանց ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

ՙԱՐՑԱԽՊՐԵՍԸ՚ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ Է

Մայիսի 23-ին ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալությունը նշեց հիմնադրման 3-ամյակը:  Եվ քանի որ այդ օրն  Արցախում նշվում է որպես  լրագրողի մասնագիտական օր, գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը նախ շնորհավորեց ներկաներին`  մասնագիտական տոնի առթիվ, մաղթեց  ստեղծագործական նորանոր հաջողություններ:  

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԶԵՅՆԱԲ ԽԱՆԼԱՐՈՎԱՅԻՆ

Ես Ձեր մասին իմացա, երբ հեռուստատեսությունը նոր էր ՙծլարձակել՚, և մենք դիտում էինք Բաքվի հաղորդումները։ Երևանի հաղորդումները դիտելը խստիվ արգելված էր  Ադրբեջանի իշխանավորների կողմից։

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Մայիսի 18¬ին հանրապետության բոլոր թանգարաններում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ` նվիրված Թանգարանների  միջազգային օրվան: Բացառություն չէին նաև Տողի մելիքական ապարանքի պատմական արգելոցն ու նրա տարածքում գործող  թանգարանը:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Մայիսի 25-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի` երկինք  համբարձվելու տոնը: Համբարձումը շարժական տոն է, որ միշտ նշվում է Զատկից 40 օր հետո` 35 օրվա շարժունակությամբ՝ ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը հանդիպող  հինգշաբթի օր:

Subscribe to this RSS feed