Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:
Առաջին Հանրապետության 100-ամյակի ներկա տարում մենք կտոնենք նաև դարավոր վաղեմության մի շարք տարեթվեր, որոնք կարևոր նշանակություն են ունեցել հայկական պատմության մեջ։
Մարտունու քաղաքապետ Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ ՙԱԱ՚-ի հարցազրույցը քաղաքապետարանի գործունեության, քաղաքի խնդիրների շուրջ է:
Ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են, ինչը պայմանավորված է շրջանի վարչական տարածքում կատարված ցանքսերի հաշվառման, արժանահավատության, ստուգումների անցկացման և պետական գրանցման գործընթացի իրականացման հետ։
Շահումյանի շրջանում ընթացքի մեջ է բերքահավաքը։
Արևմուտք-Ռուսաստան գլոբալ դիմակայությունը վերստին դրսևորվեց Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովից հետո. ռազմաքաղաքական այս միավորման ծրագրերի ֆոնին ևս մեկ անգամ երևակվեց հետխորհրդային տարածքում համաշխարհային ուժային կենտրոնների միջև առկա շահերի հակամարտությունը։ Գագաթնաժողովում ընդունված հռչակագրում Դաշինքի անդամ 29 երկրների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանին կոչ արել զորքերը դուրս բերել Աբխազիայից ու Հարավային Օսիայից՝ հրաժարվելով ճանաչել նրանց անկախությունը։ Նույնպիսի վերաբերմունք է արտահայտվել նաև Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ ու դարձյալ ռուսական զորքերը դուրս բերելու կոչ է արվել։ Համատեղ ընդունված փաստաթղթում մասնավորապես նշված էր, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմականացումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին հորդորել է փոխհամաձայնության գալ Արևմուտքի հետ, քանի որ սահմանակցում է Դաշինքի պետություններին։
Նախ՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից երեք տարի անց՝ 2011-ին, ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարություն էր արել, ըստ որի՝ եթե Ռուսաստանը պատերազմի մեջ չմտներ Վրաստանի հետ, ՆԱՏՕ-ն ավելի կընդլայնվեր դեպի Արևելք։ Այսօր Դաշինքն աստիճանաբար ընդլայնում է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նրան ներառելով խաղաղասիրական ամենատարբեր ծրագրերում։ Պարզ է, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը խոսում է Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին, այս հանգամանքը պիտի ակտիվացներ Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությունը։ Դրան մենք ականատես եղանք։
Իրենց զգացնել տվեցին նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունները, հնչեցին փոխադարձ սպառնալիքներ։ Իրանի նախագահ Ռոհանին Վաշինգտոնին նախազգուշացրեց խուսափել Իրանի հետ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով ՙկրակի հետ չխաղալ՚։
ՙՉի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը՚,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց շվեյցարացի կովկասագետ Նիկոլյա ՀԱՅՈՍԸ՝ անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպմանը։
Հուլիսի 25-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ երգչուհի Գոհար Խաչատրյանի համերգը։
Հուլիսի 16-23-ը Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ՙԱրցախի բալիկներ՚ երգի-պարի ինքնագործ համույթը Պարի միջազգային փառատոնի շրջանակում ելույթներով հանդես եկավ Սոչիում: