Items filtered by date: Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019

ՄԱՐ­ՏԵՐ` "ԲՈՒ­ՀԱ­ԿԱՆ ԿԱ­ՆՈՆ­ՆԵ­ՐՈՎ"

Շա­րու­նա­կում ենք ՙՉհո­րին­ված պատ­մու­թյուն­ներ՚ խո­րագ­րի ներ­քո ներ­կա­յաց­նել մարդ­կանց հետ կա­տար­ված դեպ­քեր, ո­րոնք լույս են սփ­ռում տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նի վրա: Մեր հե­րո­սը դար­ձյալ Ժան­նե­տա ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆՆ է:

Երբ տաս­նե­րորդ դա­սա­րանն ա­վար­տե­ցի` թղ­թերս հանձ­նե­ցի Բաք­վի նավ­թա­քի­միա­կան ինս­տի­տուտ: Հա­ջո­ղու­թյամբ հանձ­նե­ցի քն­նու­թյուն­նե­րը և ըն­դուն­վե­ցի բուհ: Ա­ռա­ջին կուրսն ա­վար­տե­ցի գե­րա­զանց, փո­խադր­վե­ցի երկ­րորդ կուրս: Դա այն տա­րին էր (1966թ.), երբ Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ 9-ա­մյա հայ տղա­յին դա­ժա­նա­բար սպա­նած ադր­բե­ջան­ցի ՙման­կա­վարժ՚ Ար­շա­դի հայտ­նի դա­տա­վա­րու­թյու­նը, ո­րը վե­րած­վեց ազ­գա­յին վրեժխ­նդ­րու­թյան: Այդ տա­րի ինս­տի­տու­տից վտա­րե­ցին բո­լոր ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին: Դեռ չգի­տեինք այդ մա­սին, երբ մի օր դպ­րո­ցա­կան ըն­կե­րու­հուս` Վա­լյա­յի հետ ինս­տի­տու­տի հին­գե­րորդ հար­կի մի­ջանց­քով գնա­լիս մեր մո­տով անց­նող ու­սա­նող տղա­նե­րից մեկն ու­ժեղ հրեց նրան: Վա­լյան, չկա­րո­ղա­նա­լով հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պա­հել, գլոր­վեց աս­տի­ճան­նե­րով:

Ինս­տի­տու­տի շեն­քը հին ձևով կա­ռուց­ված, գե­ղե­ցիկ աս­տի­ճան­նե­րով բարձր շի­նու­թյուն էր: Ըն­կե­րու­հիս գլոր­վե­լով հա­սավ մինչև ներքև ու ջար­դուփ­շուր ե­ղավ: Մեկ տա­րի ան­կող­նա­յին վի­ճա­կում էր: Ի­մա­նա­լով ինս­տի­տու­տից իմ վտար­ված լի­նե­լու մա­սին` հե­տաքր­քր­վե­ցի, թե ո՞վ է հե­ռաց­րել: Ա­սա­ցին` Քյա­զիմ Բա­բաևը` պրո­ռեկ­տո­րը: Գնա­ցի նրա մոտ ըն­դու­նե­լու­թյան: Եր­կու ջա­հել տղա, կանգ­նած ըն­դու­նա­րա­նի դռան հետևում, հս­կում էին: Երբ հերթն ինձ հա­սավ, ներս մտա ան­մի­ջա­պես հարց­րի, թե ին­չու են ինձ հե­ռաց­րել ինս­տի­տու­տից, ի՞նչ հիմ­քով:
-Իսկ դու որ­տե­ղի՞ց ես, -հարց­րեց պրո­ռեկ­տո­րը:
Ա­սա­ցի, որ Ստե­փա­նա­կեր­տից եմ: Նա նս­տած տե­ղից այն­պես վեր թռավ, որ թվաց, թե գլու­խը կպավ ա­ռաս­տա­ղին: Ա­թո­ռը շրխ­կո­ցով շրջ­վեց, և նա վայր ըն­կավ` ՙժջ­ՋՈռ, պջ­ՋՈռ Չ րՉՏռ ժՐպ­ՉՈվ՚ գո­ռա­լով:
ՙՑն­դա՞ծ է այս մար­դը՚,-մտա­ծե­ցի ես:
Աղ­մու­կի վրա հս­կող տղա­նե­րը ներս մտան ու տե­սան. ես` կանգ­նած, պրո­ռեկ­տո­րը տա­պալ­ված հա­տա­կին, հիս­տե­րիկ գո­ռում էր:

Ես էլ հետ չէի մնում, պա­տաս­խա­նում էի, որ ուր ու­զե­նամ` կգ­նամ, որ­տեղ ցան­կա­նամ` կսո­վո­րեմ, ո­րով­հետև Բա­քուն էլ, Երևանն էլ հա­վա­սա­րա­պես իմն են:
Տղա­նե­րից մե­կը ա­կան­ջիս փսփ­սաց. ՙԺպՉցՔ­ՍՈ, Ցօ սցփՔպ ՎՏսփՌ, Տվ տրՌւ՚:
Իբր ե­կել էր պրո­ռեկ­տո­րին պաշտ­պա­նե­լու, բայց նրան էր փնո­վում:
Գնա­ցի ռեկ­տո­րի մոտ: Վեր­ջինս ա­սաց, որ բու­հից ինձ ին­քը չի հե­ռաց­րել: Բա ո՞վ էր գրել հե­ռաց­ման հրա­մա­նը: Ստիպ­ված գնա­ցի նա­խա­րա­րի մոտ, ո­րը մի կին էր:
Լսե­լով բո­ղոքս` նա զան­գեց ինս­տի­տուտ, որ­տե­ղից պա­տաս­խա­նե­ցին, թե իբր ստու­գարքս չեմ հանձ­նել: Հա­նե­ցի ստու­գար­քիս գր­քույ­կը, ցույց տվե­ցի: Նո­րից զան­գեց, բար­կա­ցավ նրանց վրա: Իսկ ինձ ա­սաց, որ գնամ, շա­րու­նա­կեմ սո­վո­րել:

Ինս­տի­տու­տի ըն­կե­րու­հի­նե­րով, ո­րոն­ցից մե­կը` Զա­ռան, կի­սա­հայ-կի­սաադր­բե­ջան­ցի էր, մյու­սը` հրեա, քայ­լում էինք մի­ջանց­քով: Հան­կարծ դի­մա­ցից ե­կող մի տղա ինչ-որ բան շպր­տեց դեմ­քիս: Աչ­քերս մթ­նե­ցին, կար­ծես կու­րա­ցա, այն­պես գո­ռա­ցի, որ լա­բո­րա­տո­րիա­յից մար­դիկ դուրս ե­կան: Մի ռուս դա­սա­խոս ու­նեինք, ինձ ան­մի­ջա­պես ներս տա­րավ լա­բո­րա­տո­րիա և ջրա­ծո­րա­կը բա­ցե­լով` սկ­սեց աչ­քերս լվա­նալ:
Աս­տի­ճա­նա­բար աչ­քերս պարզ­վե­ցին, սկ­սե­ցի տես­նել: Դա­սա­խոսն ա­սաց, որ ե­թե­րա­յին յուղ է, աչ­քերս չտ­րո­րեմ, շու­տով կանց­նի: Այդ լա­կոտ­նե­րը ի­մա­ցել էին, որ Ստե­փա­նա­կեր­տից եմ, և այդ­պես են վար­վել հետս: Ըն­կե­րու­հի­ներս խիստ վա­խե­ցան ինձ հա­մար, ա­սա­ցին, որ հնա­րա­վոր է ա­վե­լի վտան­գա­վոր քայ­լեր ձեռ­նար­կեն, և խոր­հուրդ տվե­ցին վե­րա­դառ­նալ Ստե­փա­նա­կերտ. ՙՎա­լյա­յին հրե­ցին, հաշ­ման­դամ դարձ­րին, քո աչ­քե­րը վնա­սե­ցին, ա­մեն ինչ սպա­սե­լի է դրան­ցից…՚:
Այդ­պես էլ ա­րե­ցի: Վե­րա­դար­ձա իմ հայ­րե­նի Ստե­փա­նա­կերտ: Է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րա­նում աշ­խա­տե­ցի որ­պես քար­տու­ղա­րու­հի: Ո­րոշ ժա­մա­նակ անց մեկ­նե­ցի Երևան, ըն­դուն­վե­ցի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի քիմ.կեն­սա­բա­նու­թյան ֆա­կուլ­տետ, ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տե­ցի գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տում` որ­պես ա­վագ գի­տաշ­խա­տող:


Գրի ա­ռավ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ

 

 

 

ՏԻԵ­ԶԵՐ­ՔԻՑ Ա­ՌԱՔ­ՎԱԾ ՄԵՐ Ե­ՐԱԺՇ­ՏԱ­ՊԵ­ՏԸ

Տա­րին կո­մի­տա­սյա­նա­կան է, և հան­ճա­րեղ ե­րաժշ­տա­պե­տի 150-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վում գրե­թե բո­լոր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում ու մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում։ Եր­գա­հան, եր­գիչ, ման­կա­վարժ, ե­րաժշ­տա­գետ, բա­նա­հա­վաք, խմ­բա­վար, հայ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հիմ­նա­դիր Կո­մի­տա­սը, Պ. Սևա­կի բնո­րոշ­մամբ՝ հա­յոց եր­գի Մես­րոպ Մաշ­տոցն է։ ՙԿո­մի­տա­սը բնու­թյան հրաշք­նե­րից է,- գրել է Մար­տի­րոս Սա­րյա­նը։- Լսում եմ ու զար­մա­նում նրա եր­գի պար­զու­թյան վրա։ Պար­զու­թյու­նը, բնա­կա­նու­թյու­նը, հան­ճա­րի ա­մե­նաբ­նո­րոշ հատ­կու­թյունն է … Այս ե­րաժշ­տու­թյունն իր կա­նոն­ներն ու­նի, ո­րը թե­լադր­ված է մեր երկ­րի ու ժո­ղովր­դի ո­գով…՚։

Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի (գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր դի­րի­ժոր՝ ԱՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Գևորգ Մու­րա­դյան) եր­գա­ցան­կում զգա­լի թիվ են կազ­մում Մեծն եր­գա­հա­նի ժո­ղովր­դա­կան ու հոգևոր եր­գերն ու պա­րե­ղա­նակ­նե­րը։ Եր­կու տա­րի ա­ռաջ Կո­մի­տա­սին նվիր­ված խա­ղար­կա­յին մո­նո­ներ­կա­յաց­մամբ նվա­գա­խում­բը ներ­կա­յա­ցավ հան­դի­սա­տե­սին՝ ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Սար­գիս ՆԱՋԱՐՅԱՆԻ մաս­նակ­ցու­թյամբ։ Վեր­ջերս ան­վա­նի աս­մուն­քո­ղը հա­մա­տեղ ծրագ­րով հան­դես ե­կավ նվա­գախմ­բի հետ՝ անդ­րա­դառ­նա­լով Կո­մի­տա­սի կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քա­յին դր­վագ­նե­րին, օգտ­վե­լով ոչ միայն ար­խի­վա­յին նյու­թե­րից, այլև ժա­մա­նա­կա­կից­նե­րի հու­շե­րից ու վկա­յու­թյուն­նե­րից։ Զրու­ցե­ցինք Ս. Նա­ջա­րյա­նի հետ, ով ու­սում­նա­սի­րել է Կո­մի­տա­սի ար­խի­վը, հե­ղի­նա­կել ռա­դիո և հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղոր­դում­ներ։

-Պ. Նա­ջա­րյան, ա­ռա­ջին ան­գամ ե՞րբ եք բա­ցա­հայ­տել ի­րա­կան Կո­մի­տա­սին։
- Վե­ցե­րորդ դա­սա­րա­նում մայ­րի­կիս հետ գնա­ցել էի Էջ­միա­ծին. միշտ գնում էինք Պա­տա­րագ լսե­լու։ Փոքր էի, այն­քան էլ շատ բան չէի հաս­կա­նում, ուղ­ղա­կի որ­պես քրիս­տո­նյա՝ մեր ար­մատ­նե­րում ու գե­նո­ֆոն­դում այդ կան­չը միշտ ար­թուն է՝ գնալ ե­կե­ղե­ցի, լսել այդ եր­գերն ու մե­ղե­դի­նե­րը, ո­րոնց ի­մաստն ու բո­վան­դա­կու­թյունն ինձ դեռ հա­սա­նե­լի չէին։ Ա­ռա­ջին ան­գամ Էջ­միած­նի շու­կա­յին կից լսել եմ Լու­սի­նե Զա­քա­րյա­նի ձայ­նը հին, ռենտ­գե­նյան ձայ­նապ­նա­կի վրա գրան­ցած, խնդ­րե­ցի մորս գնել՝ զուտ ձայ­նի հա­մար։ Հե­տո 10-րդ դա­սա­րա­նում, երբ ծա­նո­թա­ցանք միջ­նա­դա­րյան հայ պոե­զիա­յին, գրա­կա­նու­թյանն ու պատ­մու­թյա­նը, հա­ճախ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հա­մերգ­նե­րի էինք գնում, ես հաս­կա­ցա, որ իմ հո­գում մի գաղտ­նի դուռ կա, որ պի­տի բաց­վի՝ այդ ա­մե­նը կլա­նե­լու հա­մար։ Ինս­տի­տու­տում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին ար­դեն գի­տակ­ցո­րեն էի գնում ե­կե­ղե­ցի, լսում Պա­տա­րա­գը, հե­տո ծա­նո­թա­ցա Պա­տա­րա­գի պատ­մու­թյա­նը, և 2-րդ կուր­սում Կո­մի­տասն ար­դեն իմ ըն­կերն էր, իմ հա­րա­զատն էր ու իմ հրաշ­քը։ Երբ Հեն­րիկ Մա­լյա­նը պատ­րաստ­վում էր ֆիլմ ստեղ­ծել Կո­մի­տա­սի մա­սին, ինձ հրա­վի­րեց խա­ղա­լու ե­րի­տա­սարդ Կո­մի­տա­սի դե­րը։ Մինչև հի­մա, երբ նա­յում եմ պահ­պան­ված լու­սան­կար­նե­րը, միշտ հուզ­վում եմ։ Ճիշտ է, Մա­լյա­նը չն­կա­րա­հա­նեց ֆիլ­մը, բայց այն­քան գե­ղե­ցիկ հու­շեր մնա­ցին իմ մեջ, որ ես ո­րո­շե­ցի ինչ-որ ձևով մե­ծա­րել այդ հան­ճա­րեղ հա­յին, իմ սի­րո ու հար­գան­քի տուր­քը մա­տու­ցել նրան։ Ե­րեք ա­միս Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նում ու­սում­նա­սի­րե­ցի Կո­մի­տա­սի ար­խի­վը և հաս­կա­ցա, որ Կո­մի­տաս-երևույ­թը տիե­զեր­քից են ու­ղար­կել, ե­կել է մեզ լու­սա­վո­րե­լու, պայ­ծա­ռաց­նե­լու և մխի­թա­րե­լու մեր հո­գի­նե­րը, իսկ երկ­րա­յին ա­ռա­քե­լու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո նո­րից տա­րան եր­կինք, դե­պի ան­մա­հու­թյուն։

-Ի դեպ, չն­կա­րա­հան­ված ֆիլ­մի մա­սին շատ յու­րո­վի է ար­տա­հայտ­վել ին­քը՝ Մա­լյա­նը, ա­սե­լով. ՙԱ­վե­լի լավ է տա­րի­ներ հե­տո ինձ հարց­նեն՝ ին­չո՞ւ չն­կա­րե­ցիր ֆիլ­մը, քան ա­սեն՝ ին­չո՞ւ նկա­րե­ցիր՚։ Ըստ Ձեզ՝ ին­չո՞ւ Մա­լյա­նը հրա­ժար­վեց ֆիլ­մից, երբ գրե­թե ա­մեն ինչ պատ­րաստ էր, Մոսկ­վա­յի հետ հա­մա­ձայ­նեց­ված. դե­րա­կա­տար­ներն ըն­տր­ված, սցե­նա­րը՝ ա­վար­տուն, ա­սում են՝ ան­գամ անհ­րա­ժեշտ գու­մա­րի հարցն էր լուծ­ված։

-Կո­մու­նիս­տա­կան ժա­մա­նա­կաշր­ջան էր՝ իր սահ­մա­նա­փա­կում­նե­րով ու ար­գելք­նե­րով, և Մա­լյա­նի նման հրաշք ար­վես­տա­գե­տը, որ հայտ­նի է իր մնա­յուն ֆիլ­մե­րով, պետք է կաշ­կանդ­վեր Կո­մի­տա­սին նկա­րե­լիս, նա չու­զեց կա­ղա­պա­րել Կո­մի­տա­սին՝ ի­րեն պար­տադր­ված կո­մու­նիս­տա­կան կա­պանք­նե­րով։ Կո­մի­տա­սին վան­դակ­ված, կա­ղա­պար­ված նկա­րե­լը ա­նի­մաստ է։ Երևի ճիշտ ա­րեց… Ափ­սո՛ս որ վաղ մա­հա­ցավ Մա­լյա­նը, մեր օ­րե­րում նա լավ Կո­մի­տաս կն­կա­րեր։

- Ինչ­պե՞ս ծն­վեց Ձեր Կո­մի­տա­սը։
- Չոր­սու­կես տա­րի, այն ցուրտ ու մութ տա­րի­նե­րին, Լու­սի­նե Զա­քա­րյա­նի, Խո­րեն Պա­լյա­նի ու Վա­հագն Ստամ­բոլ­ցյա­նի հետ մո­մի լույ­սի տակ հա­մերգ­ներ ենք տվել՝ ՙՄիջ­նա­դա­րյան պոե­զիա՚, ո­րի ըն­թաց­քում միջ­նա­դա­րյան պոետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հն­չում էին աս­մուն­քի, եր­գի, ե­րաժշ­տու­թյան լեզ­վով։ Մի սո­վո­րա­կան օր ես հաս­կա­ցա, որ կա­րե­լի է կոնկ­րե­տա­նալ ան­ձի վրա, այ­սինքն՝ մե­ղե­դին, եր­գը, ե­րաժշ­տու­թյու­նը, պոե­զիան այն­քան ար­մա­տա­ցած են Կո­մի­տա­սի կեր­պա­րում, որ այդ հս­կա­յա­ծա­վալ նյու­թը կա­րե­լի է մեկ­տե­ղել ի դեմս նրա։ Ես ուխտ ա­րե­ցի ու­նե­նալ ի՜մ Կո­մի­տա­սը։ Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում հե­ռուս­տա­տե­սու­թյան ե­րաժշ­տա­կան խմ­բագ­րու­թյան հետ հա­մա­տեղ մոտ կես­ժա­մա­նոց 4 տե­սա­ֆիլմ նկա­րա­հա­նե­ցինք, 23 մեծ հա­ղոր­դում պատ­րաս­տե­ցինք՝ յու­րա­քան­չյու­րը 30-40 րո­պե տևո­ղու­թյամբ, ո­րոնք պահ­պան­վում են ռա­դիո­յի ձայ­նա­դա­րա­նում։ Սա հիմք ծա­ռա­յեց, որ ես դուրս գամ ռա­դիո­յի և հե­ռուս­տա­տե­սու­թյան շր­ջա­նակ­նե­րից և մի հե­տաքր­քիր բան ստեղ­ծեմ Կո­մի­տա­սի իմ տես­լա­կա­նով։ Դա նա­խան­ցած տա­րի ներ­կա­յաց­րինք ար­ցախ­ցի հան­դի­սա­տե­սին՝ Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հետ։

- Շատ քչերն են ծա­նոթ Կո­մի­տա­սի քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րին։ Ձեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րից ի՞նչ եզ­րա­հան­գում­ներ եք ա­րել։
- Այդ ա­ռու­մով շատ հե­տաքր­քիր են Ար­շակ Չո­պա­նյա­նին գրած նա­մակ­նե­րը, հատ­կա­պես 1912թ. դեկ­տեմ­բե­րի 25-ին թվագր­ված նա­մա­կը, ո­րից կա­րե­լի է հս­տակ գա­ղա­փար կազ­մել Կո­մի­տա­սի քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի մա­սին։ Ե­թե Մար­գա­րիտ Բա­բա­յա­նին, Ա­ղավ­նի Մես­րո­պյա­նին և մյուս­նե­րին գրած նա­մակ­ներն ա­ռա­վե­լա­պես ե­րաժշ­տա­կան, լի­րի­կա­կան, մաս­նա­գի­տա­կան, կեն­ցա­ղա­յին բնույ­թի են, ա­պա Չո­պա­նյա­նին գրած նա­մակ­նե­րում բա­ցա­հայտ­վում են մեծ հայ­րե­նա­սե­րի ու լայ­նա­խոհ քա­ղա­քա­կան գործ­չի հա­յացք­նե­րը։ Ժա­մա­նակն ա­պա­ցու­ցեց, որ նա ի­րա­վա­ցի էր։ Օ­րի­նակ՝ վե­րո­հի­շյալ նա­մա­կում Կո­մի­տա­սը գրում է, որ ի սկզ­բա­նե մեր եր­կի­րը կռ­վախն­ձոր է ե­ղել ար­շա­վող և շր­ջա­կա հզոր պե­տու­թյուն­նե­րի աշ­խար­հա­կա­լու­թյան ճա­նա­պար­հի վրա և այ­սօր էլ այդ վի­ճա­կում է։ Նա պար­զո­րոշ գի­տակ­ցում էր, որ մենք ի­րա­պես Ռու­սաց շա­հի ա­ռար­կան ենք, և մեր եր­կիրն այ­սօր-վա­ղը ռուս պե­տու­թյան բա­ժին է դառ­նա­լու,- գրել է նա դեռևս 1912-ին։ Նա հա­մոզ­ված էր, որ ա­ռա­ջին հեր­թին մենք պետք է ինք­նու­րույն և ան­կախ լի­նե­լով՝ իբրև պատ­վար կա­րո­ղա­նանք կանգ­նել ռուս դի­վա­նա­գի­տու­թյան առջև, և երկ­րոր­դը՝ նվա­զա­գույ­նը ա­պա­վի­նել Քե­ռի-Ռու­սին և միա­ցյալ Հա­յու­թյուն սահ­մա­նել։ Անդ­րա­դառ­նա­լով տաճ­կա­հա­յե­րի վի­ճա­կին՝ նա ի­րա­տե­սո­րեն նկա­տում է. ՙԵս չեմ կա­րող մտ­քես անց­նել, որ ռուս կա­ռա­վա­րու­թյու­նը իր շա­հե­րը զո­հե մեզ՚։ Կար­դա­ցեք նա­մա­կը և կտես­նեք, որ այն ժա­մա­նա­կաշր­ջա­նի ի­րա­վի­ճա­կի փայ­լուն վեր­լու­ծու­թյուն է, ան­գամ ռու­սա­կան հե­ղա­փո­խու­թյան կան­խա­տե­սու­մը և հա­յու­թյան բռ­նե­լիք դիր­քը այդ պա­րա­գա­յում՝ զուտ-ազ­գա­յին շա­վի­ղը բռ­նե­լով՝ տն­տե­սա­պես ու բա­րո­յա­պես զո­րա­նալ… Ա­վե­լի քան 100 տար­վա հե­ռա­վո­րու­թյու­նից որ­քան ար­դիա­կան են հն­չում նրա խոս­քե­րը. ՙԵվ­րո­պա­կան մարդ­կա­յին գա­ղա­փար­նե­րը որ­քան որ ըն­տիր են ու փա­փա­գե­լի, բայց մեզ ան­պետք են. պաղ երկ­րի բույ­սե­րը մեր ջերմ արևին տակ կը կիզ­վեն՚…

- Լայն հան­րու­թյանն ան­հայտ Կո­մի­տա­սը, որ Դուք եք բա­ցա­հայ­տել…
- Այն տա­րի­նե­րին ար­խի­վա­յին նյու­թե­րում այն­պի­սի նո­րա­հայտ է­ջեր եմ բա­ցա­հայ­տել, որ գի­շեր­նե­րը նույ­նիսկ ջեր­մու­թյուն եմ ու­նե­ցել։ Ծայ­րեի­ծայր կար­դա­ցել եմ Կո­մի­տա­սի տետ­րե­րը: Ար­խի­վա­յին նյու­թե­րում բա­վա­կա­նին մութ պատ­մու­թյուն­ներ կա­յին հա­վա­տա­մոլ հոգևո­րա­կան­նե­րի՝ Վար­դա­պե­տին ներ­կա­յաց­ված մե­ղադ­րանք­նե­րի մա­սով։ Եվ ո­րոշ հե­տամ­նաց կղեր հա­սան ի­րենց նպա­տա­կին՝ Կո­մի­տա­սին հա­նե­լով-վտա­րե­լով ե­կե­ղե­ցուց։ Նա խռո­ված գնաց Թիֆ­լիս՝ Մա­կար Եկ­մա­լյա­նի մոտ, հե­տո գե­րա­դա­սեց Պո­լիս գնալ, 300-հո­գա­նոց ՙԳու­սան՚ երգ­չա­խումբն ստեղ­ծեց, բայց վրա հա­սավ ա­հա­վոր Ե­ղեռ­նը…

- Փա­րի­զի Վիլ-Ժուիֆ հի­վան­դա­նո­ցում անց­կաց­րած տա­րի­նե­րի մա­սին ի՞նչ նյու­թե­րի եք հան­դի­պել։
- Ես ե­ղել եմ Վիլ-Ժուի­ֆում։ Ժա­մա­նա­կին դա փոքր հի­վան­դա­նոց է ե­ղել Եվ­րո­պա­յի սր­տում, բայց հի­մա դար­ձել է ա­մե­նա­մե­ծը։ Ես շր­ջել եմ հի­վան­դա­նո­ցի բա­կում, տե­սել Կո­մի­տա­սի կի­սանդ­րին, հուզ­մուն­քից լաց ե­ղել…Այդ հո­գե­բու­ժա­րա­նի 100 հա­զա­րա­վոր հի­վանդ­նե­րից միայն նրա պատ­վին է հու­շար­ձան կանգ­նեց­վել։ Իմ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րով, իմ ներ­քին զգա­ցո­ղու­թյամբ նա լռու­թյան մեջ էլ ա­րա­րել է, բայց չի հանձ­նել ոչ մի թղ­թի։ Նրա լռու­թյունն էլ տա­րօ­րի­նակ է ե­ղել. ան­ծա­նոթ­նե­րի հետ խո­սել է, իսկ ծա­նոթ­նե­րի հետ չի ցան­կա­ցել։ Նա խռով էր մարդ­կան­ցից ու աշ­խար­հից, ան­գամ իր հայ­րե­նա­կից­նե­րից ո­մանք ի­րենց մեղ­քի բա­ժինն ու­նեն նրան այդ­տեղ փա­կե­լու հա­մար, քա­նի որ նրան խա­բե­լով են տա­րել Փա­րիզ՝ իբր այն­տեղ ե­լույթ ու­նե­նա­լու։ 1919-ի ապ­րի­լին Խնա­մա­տար հանձ­նա­խում­բը նրան տե­ղա­վո­րել է Փա­րի­զի Վիլ-Եվ­րա­յի հո­գե­բու­ժա­րա­նում, իսկ 1922-ի օ­գոս­տո­սին, մի­ջոց­նե­րի սղու­թյան պատ­ճա­ռով՝ Վիլ-Ժուի­ֆում, որ­տեղ էլ վախ­ճան­վել է 1935թ. հոկ­տեմ­բե­րի 21-ին։ Իր ճա­կա­տագ­րի հան­գույն դա­ժան է ե­ղել և Կո­մի­տա­սի մա­հը. շուրջ մեկ ա­միս դիա­կը պա­հել են Փա­րի­զի Ժան Գու­ժոն 15, Ս. Հով­հան­նես Մկրտ­չի ե­կե­ղե­ցում, եր­կու թա­ղում է ու­նե­ցել՝ մե­կը՝ կեղծ, մյու­սը՝ բնա­կան… Նա մա­հա­ցել է ա­րյան վա­րա­կից՝ հի­վան­դա­նո­ցի կո­պիտ կո­շիկ­նե­րի պատ­ճա­ռով գար­շա­պա­րի թա­րա­խա­կա­լու­մից ա­ռա­ջա­ցած բար­դու­թյուն­նե­րի հետևան­քով։ 1936թ. նրա ա­ճյու­նը փո­խադր­վել է Երևան և թաղ­վել Պան­թեո­նում, ո­րը կոչ­վում է նրա ա­նու­նով։

Հար­ցազ­րույ­ցը՝
Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱ­ՆԻ

 

 

 

Subscribe to this RSS feed