[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 04 Փետրվարի 2021

ԵՐԲ ՓԱՍՏԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ճշ­մա­րիտ ըն­թաց­քից չշեղ­վե­լու հա­մար մեկ-մեկ անհ­րա­ժեշտ է ետ նա­յել... քան­զի հա­ճախ ապ­րածդ տա­րի­ներն են դառ­նում քո լա­վա­գույն զրու­ցա­կիցն ու խոր­հր­դա­տուն... Իսկ երբ ըն­կերդ, հա­րա­զատդ, հայ­րե­նա­կիցդ ապ­րել ու ա­րա­րել է ի սեր հայ­րե­նի­քի, տա­րի­նե­րը ՙմա­շել՚ ա­նանձ­նա­կան ցա­վով, նա ար­ժա­նի է ոչ միայն հա­նու­րի սի­րուն ու ու­շադ­րու­թյա­նը, այլև սե­րունդ­նե­րի ե­րախ­տա­գի­տու­թյա­նը։

...1929թ. պատ­մա­կան ու պատ­վա­կան Ա­վե­տա­րա­նոց գյու­ղում՝ Ար­շակ Պետ­րո­սյա­նի ա­վան­դա­պահ օ­ջա­խում, լույս աշ­խարհ ե­կած Գեոր­գիի ճա­կա­տա­գիրն ար­դեն ի վե­րուստ կան­խո­րոշ­ված էր... Նրա կեն­սագ­րու­թյու­նը պի­տի հյուս­վեր հայ­րե­նի գյու­ղի նախ­շե­րից։ Մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյան հար­ցում եր­կմ­տե­լու կա­րիք չե­ղավ։ 1949թ. ա­վար­տեց Ստե­փա­նա­կեր­տի գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կու­մի ա­նաս­նա­բու­ժա­կան բա­ժի­նը։ Հայ­րե­նի գյու­ղում մեկ տա­րի մաս­նա­գի­տու­թյամբ աշ­խա­տե­լուց հե­տո զո­րա­կոչ­վեց Խոր­հր­դա­յին բա­նակ։ Բա­նա­կից զո­րացր­վել է լեյ­տե­նան­տի զին­վո­րա­կան կո­չու­մով և որ­պես գլ­խա­վոր ա­նաս­նա­բույժ աշ­խա­տան­քի ան­ցել Ա­վե­տա­րա­նո­ցի Կ. Մարք­սի ան­վան կոլ­տն­տե­սու­թյու­նում։ 1956թ. ա­մուս­նա­ցել, ա­մուր ու գե­ղե­ցիկ ըն­տա­նիք է կազ­մել, տա­րի­նե­րի հետ լույս աշ­խարհ են ե­կել ե­րեք որ­դի­ներն ու դուստ­րը։ 1960թ. Գ. Պետ­րո­սյա­նը տե­ղա­փոխ­վել է Սում­գա­յիթ և, որ­պես բրի­գա­դա­վար, աշ­խա­տել տե­ղի շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մե­կում։ 1962 թվա­կա­նին Ստե­փա­նա­կեր­տի կուսշ­րջ­կո­մի կող­մից ետ է կանչ­վել ու նշա­նակ­վել հայ­րե­նի գյու­ղի կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գահ, պաշ­տո­նա­վա­րել է շուրջ 28 տա­րի։ Այդ ըն­թաց­քում սո­վո­րել և ա­վար­տել է Երևա­նի գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տը։ Նրա դիպ­լո­մա­յին աշ­խա­տան­քը ներ­կա­յաց­վել է ցու­ցա­հան­դե­սում։
Իսկ թե ինչ­պես է աշ­խա­տել, վկա­յում են ոչ միայն հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը, այլև բազ­մա­թիվ պարգևնե­րը, ո­րին ար­ժա­նա­ցել է պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում։ Հինգ ան­գամ միայն շքան­շա­նի է ար­ժա­նա­ցել, իսկ մե­դալ­ներն ու պատ­վոգ­րերն ան­հա­շիվ են։ Նրա ղե­կա­վա­րած կոլ­տն­տե­սու­թյու­նը բազ­միցս սոց­մր­ցու­թյան հաղ­թող է ճա­նաչ­վել՝ ա­մե­նա­բարձր ցու­ցա­նիշ­նե­րի հա­մար, իսկ պատ­վոգ­րի ար­ժա­նա­ցել է նաև ՙԿո­մու­նիստ՚ թեր­թին ակ­տիվ թղ­թակ­ցե­լու հա­մար։ Գ. Պետ­րո­սյա­նը մշ­տա­պես ըն­տր­վել է մարզ­կո­մի պլե­նու­մի ան­դամ, եր­կու ան­գամ մարզ­սո­վե­տի պատ­գա­մա­վոր, Աս­կե­րա­նի շրջ­կո­մի բյու­րո­յի ան­դամ, շրջ­սո­վե­տի դե­պու­տատ՝ մշ­տա­կան։ Լու­սան­կա­րը միշտ փակց­ված էր մար­զի ա­ռա­ջա­վոր­նե­րի պատ­վո տախ­տա­կին։ Նրա նա­խա­գա­հու­թյան տա­րի­նե­րին Ա­վե­տա­րա­նոց գյու­ղում կա­ռուց­վել են միջ­նա­կարգ դպ­րո­ցի շեն­քը, հի­վան­դա­նոց՝ 30 մահ­ճա­կա­լով, ծնն­դյան բա­ժան­մուն­քով, 2 է­լեկտ­րաա­ղաց, փոստ-հե­ռագ­րա­տուն՝ 200 հե­ռա­խո­սա­հա­մա­րով, խնայդ­րա­մարկ­ղով, կուլ­տու­րա­յի տուն՝ 300 տե­ղով, վար­չա­կան շենք՝ ա­ռա­ջին հար­կում՝ քաղ­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րով, գրա­դա­րան, հյու­րա­նոց, կեն­ցա­ղի տուն՝ չորս ծա­ռա­յու­թյամբ...

Ո՞ր մե­կը թվես. նրա օ­րոք գյու­ղում 140 տուն է կա­ռուց­վել և այդ ա­մենն ա­ռանց ցու­ցադ­րու­թյան ու հայ­րե­նա­սի­րա­կան ճա­ռե­րի։ Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի կող­մից սիր­ված ու հարգ­ված ղե­կա­վար էր։ Ա­ռայ­սօր նրա բե­րա­նից դուրս ե­կած շատ խոս­քեր ու ար­տա­հայ­տու­թյուն­ներ թևա­վոր դար­ձած՝ բեր­նից բե­րան են անց­նում։ Նա այն քչե­րից է, ով­քեր ու­րի­շի հոգ­սի տակ են մտ­նում լուռ ու ա­ռանց բարձ­րա­հունչ խոս­քե­րի։ Նրա օ­ջա­խի դու­ռը միշտ բաց էր բո­լոր ծա­նոթ-ան­ծա­նոթ­նե­րի առջև, ով նրանց դռ­նով ներս մտ­ներ, թան­կա­գին հյուր էր։
Նրա նա­խա­գա­հու­թյան տա­րի­նե­րին գյուղն իր լա­վա­գույն տա­րի­ներն է ՙվա­յե­լել՚։ Ի­րեն ճա­նա­չող­նե­րի ու հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հու­շե­րում մնա­ցել է, ինչ­պես ղա­րա­բաղ­ցի­ներն են ա­սում, իր զահ­մով, հա­վա­սա­րակ­շիռ, ար­դա­րա­միտ ու խս­տա­բա­րո, խոս­քի ու գոր­ծի ար­ժեքն ի­մա­ցո­ղի կեց­վածք-կերտ­ված­քով։ Ղե­կա­վա­րու­թյան տա­րի­նե­րին միշտ ձգ­տել է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի յու­րա­քան­չյուր օ­րը տոն դարձ­նել։ Նրա հրա­վե­րով ու կազ­մա­կերպ­չա­կան ջան­քե­րի շնոր­հիվ մշա­կու­թա­յին բազ­մա­թիվ հայտ­նի գոր­ծիչ­ներ էին այ­ցե­լում Ա­վե­տա­րա­նոց՝ տոն պարգևե­լով գյու­ղա­ցի­նե­րին։ Իսկ գյու­ղի հա­մար ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում կա­յաց­նե­լիս վճ­ռա­կան էր... Գյու­ղի յայ­լաղ­նե­րում վրան­նե­րի տակ ապ­րող ադր­բե­ջան­ցի չո­բան­նե­րը դի­մել էին մարզ­կոմ և խնդ­րել ի­րենց Ա­վե­տա­րա­նո­ցում հող հատ­կաց­նել տուն կա­ռու­ցե­լու հա­մար... Բ. Կևոր­կովն իր մոտ հրա­վի­րե­լով Գ. Պետ­րո­սյա­նին՝ ա­ռա­ջար­կում է հար­ցին լու­ծում տալ։ Նա­խա­գա­հը ոչ միայն ընդ­դի­մա­նում է, ա­սե­լով՝ մեր գյու­ղը եր­բեք թուր­քի ե­րես չի տե­սել, այլև սե­ղա­նին է դնում կուս­տոմ­սը։ Մարզ­կո­մի քար­տու­ղա­րը, տես­նե­լով նրա վճ­ռա­կա­նու­թյու­նը, ետ է կանգ­նում ո­րո­շու­մից, ա­սե­լով՝ ե­թե բո­լո­րը ձեզ նման մտա­ծեն, Ղա­րա­բաղն ընդ­միշտ հայ­կա­կան կմ­նա։
Ս. թ. հուն­վա­րի 6-ին Գեոր­գի Պետ­րո­սյա­նը հրա­ժեշտ տվեց երկ­րա­յին կյան­քին... վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րին զրկ­վել էր տե­սո­ղու­թյու­նից, դժ­վար էր տե­ղա­շարժ­վում և դս­տեր՝ Աի­դա­յի վկա­յու­թյամբ, չնա­յած ապ­րում էր Ստե­փա­նա­կեր­տում, սա­կայն խոս­քով ու մտ­քով հայ­րե­նի Ա­վե­տա­րա­նո­ցում էր՝ իր ստեղ­ծած-ա­րա­ծի հետ։ Նա այդ­պես էլ չի­մա­ցավ հա­րա­զատ գյու­ղին պա­տու­հա­սա­ծի մա­սին. հա­րա­զատ­նե­րը խնամ­քով թաքց­նում էին նրա­նից՝ գի­տակ­ցե­լով, թե որ­քան ծանր պի­տի տա­ներ գյու­ղի կորս­տյան լու­րը։
...Ցա­վոք, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ա­վե­տա­րա­նոց գյուղն այ­սօր թշ­նա­մու հա­մար ոտ­քի կո­խան է։ Հի­նա­վուրց ու բա­րի ա­վան­դույթ­ներ ու­նե­ցող Ա­վե­տա­րա­նո­ցը տո­կում է իր յու­րա­քան­չյուր բնակ­չի սր­տում, ու մո­մի լույ­սի պես նրանց հո­գում ծեգ­ծե­գում է հա­վա­տը, որ մի օր այն վե­րա­դառ­նա­լու է իր իս­կա­կան տե­րե­րին, և նրանք, կր­կին կա­նաչ խո­տին կրակ ա­նե­լով, նոր շունչ ու ո­գի են հա­ղոր­դե­լու մա­քա­ռող գյու­ղին, ու վերս­տին փա­ռա­վոր­վե­լու են գյու­ղի ե­րախ­տա­վոր­նե­րի հո­գի­նե­րը՝ կեն­դա­նի, թե նա­հա­տակ...

Subscribe to this RSS feed