Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը

 110213PBHatukStorab_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային եւ արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների:

  • Read: 1034 times

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

                  070213_RaffiHovhannisyan_Info.jpgՀանդիպմանը արծարծվել են երկու հայկական հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

            Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, հատկապես` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:

 

 

  • Read: 964 times

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

  • Read: 930 times

ԴԻՏԱՐԿՈՒՄ

                    Փետրվարի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:

 

               ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

  • Read: 906 times

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակեն նպաստել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա»,- նշված է նամակում:

  • Read: 878 times

Հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները

          040213_Vostikanutyun_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:

  • Read: 829 times

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՑՈՒԹՅՈՒՆ

           010213_AskeranXorhrdakcutyun_Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին  այցելել է քաղաք Ասկերան, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Շրջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը` հանրապետության կենտրոնական մասում, կարեւորագույն մայրուղիների խաչմերուկում տեղակայված լինելը եւ մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը, ջրային պաշարների ու լայն ճանապարհային ցանցի առկայությունը ոլորտի զարգացման համար ստեղծում են հզոր խթաններ:

  • Read: 1035 times

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԱՅԻՆ ՃԻՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն` հանրապետության շինարարական կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շինարարարության ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր:

  • Read: 927 times

Շնորհավորական ուղերձ

               Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանությաննախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

  • Read: 895 times

ՀԱՍՏԱՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

DSC_6178.jpgԼՂՀ կառավարության նիստում
Հունվարի 25¬ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության՝ այս տարվա առաջին նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։
Կառավարությունը հավանություն է տվել  ՙԼՂՀ հողային օրենսգրքում՚, ՙԼիցենզավորման մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚, ՙԱնշարժ գույքի գնահատման ուղղությամբ  գործունեության մասին՚, ՙԱշխարհագրական անվանումների մասին՚, ՙԳեոդեզիայի և քարտեզագրության մասին՚ ԼՂՀ օրենքներում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։ Փոփոխություններն ու լրացումներն  ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը, անշարժ գույքի գնահատման նկատմամբ վերահսկողության համակարգմանը, աշխարհագրական օբյեկտների անվանափոխումների գործընթացի հստակեցմանը և այլն։ 
  • Read: 818 times

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

 240113_MartakertXorhrdakcutyun_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր հանրապետությունում Մարտակերտի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի առավել բարենպաստ պայմաններ: Այստեղ առկա է հսկայական հողային եւ ջրային ներուժ, շրջանում բուռն տեմպերով զարգանում է հանքարդյունաբերությունը, որը հանդիսանալով բավականին աշխատատար ոլորտ, ստեղծում է գյուղատնտեսական ապրանքների սպառման լավ հնարավորություններ: Ըստ երկրի ղեկավարի, սա ինքնին մեծ խթան է բնագավառի զարգացման համար:   

  • Read: 807 times

Ընդունելություն ԼՂՀ Ազգային ժողովում

Հունվարի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի խորացված միջազգային հետազոտությունների դպրոցի մի խումբ  պրոֆեսորների և ուսանողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով:

  • Read: 881 times

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին

Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և  դասախոսներին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի:

Կարեն Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում Արցախի ժողովուրդը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր հայրենիքը և հաղթել պատերազմը, այլ նաև կերտել անկախ պետականություն` հիմնված ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա:

  • Read: 768 times

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

1024x768

Normal 0 false false false /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Обычная таблица"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin:0in; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Times New Roman"; mso-ansi-language:#0400; mso-fareast-language:#0400; mso-bidi-language:#0400;}

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

  • Read: 957 times

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն:

230113_Harkayin_Info.jpgՆախագահը ծանոթացել է գերատեսչության շենքային եւ աշխատանքային պայմաններին: Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմանների առկայությունը` ընդգծելով, որ այն իր դրական ազդեցությունն է թողնում համակարգի գործունեության վրա:

 

Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է հարկային պետական ծառայության հաշվետու խորհրդակցությանը:

  • Read: 978 times

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան

 180113_Datavorner_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան, որտեղ մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը եւ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

  • Read: 1260 times

Քննարկումներ ԼՂՀ Ազգային ժողովում

 Հունվարի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ՝ նվիրված կենսաթոշակային քաղաքականության ոլորտում նախատեսվող  բարեփոխումներին։

  • Read: 1285 times

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

 190113_HadrutXorhrdakcutyun_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար մեզ մոտ առկա են բոլոր նախադրյալները` բնակլիմայական, պատմական եւ սոցիալ-տնտեսական:

  • Read: 816 times
Subscribe to this RSS feed