Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԼԻԵՎԻ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԽԱՂԻ ՄԵՋ ՄՏՆԻ

Դեռ անցած տարվա դեկտեմբերի կեսին թուրքական Milli Gazete¬ն պնդում էր, որ ՙարաբական գարունը սլանում է դեպի Ադրբեջան՚, և նրան ՙդժվար ժամանակներ են սպասվում՚։

Թերթը նկատի ուներ այն փաստը, որ 2015 թ. հոկտեմբերի 17-ին պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, ով ՙաչք էր փակել նախագահ Ալիևի դեմ ուղղված գործունեության վրա, որևէ միջոցներ չէր ձեռնարկել՝ հակառակ նրան, որ տվյալներ էր ստանում և նախագահին չէր տեղեկացրել տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք առնչվում էին ԻԼԻՊ ¬ի (Ռուսաստանում արգելված կառույց) բարձրագույն հրամանատարության՝ Ադրբեջանի վրա ունեցած նպատակաուղղվածությանը։ Ավելին, տառացիորեն վերջերս թուրքական Haberturk պարբերականը հանդես էր եկել տեղեկատվությամբ, որ ՙտեղի իրավապահ մարմինների կողմից փնտրվում են ԻՊ¬ի հինգ անդամ-մահապարտներ՚։ 

Ու եթե նախկինում Բաքվի քաղաքագետները նմանատիպ տեղեկատվությունը որակում էին որպես ՙսադրանք՚, այժմ անվտանգության հարցերով փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, քրեագիտության և դատական փորձագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Քյամիլ Սալիմովը համարում է, որ ՙԱդրբեջանի համար ԻԼԻՊ¬ի սպառնալիքը գոյություն ունի, քանի որ ահաբեկիչները փորձում են իրենց նպատակներն իրականացնել Հարավային և Հյուսիսային Կովկասում՚։ 

Բեմագիրը ՙհրաշալիորեն՚ էր գրված, REGNUM տեղեկատվական գործակալությանն այսպես մեկնաբանեցին իրավիճակը թուրք փորձագետները, ովքեր հասկանալի պատճառներով խնդրեցին չտալ իրենց անունները։ Նրանց կարծիքով, եթե ջիհադականներին հաջողվի իրենց ռազմագործողությունն իրականացնել ինչ¬որ տեղ Ադրբեջանում, ապա իշխանություններն ամեն ինչ կբարդեն ՙհայկական դիվերսիոն խմբերի՚ վրա։ Այս կապակցությամբ ամերիկյան New Nork Times¬ն արձանագրում է, որ ՙվերլուծաբանները շփոթմունքի մեջ են՝ կապված այն բանի հետ, թե ինչը պատճառ դարձավ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի այդչափ կտրուկ սրմանը՝ փորձելով հասկանալ, թե ներկայիս իրավիճակն արդյո՞ք պատերազմի նոր փուլի սկիզբ կդառնա, և ինչ բնույթ ձեռք կբերի այն՝ իրադարձությունների հետագա զարգացմանը զուգընթաց՚։ Քանի որ մի կողմից վերջերս Անկարան Բաքվում ակտիվորեն ներդնում էր այսպես կոչված ՙխորքային պետության՚ (ազդեցիկ կոալիցիաներ քաղաքական համակարգում, որոնք կազմված են հետախուզական, ռազմական, ուժային կառույցների ու դատական համակարգի տարրերից և խառնվում են պետության կառավարման գործին ¬ թարգմ. ծանոթագրություն) դեմ պայքարի գաղափարը, ինչի հետ ավելի վաղ բախվել է Թուրքիան, և որը, Milli Gazete¬ի կարծիքով, ՙայժմ սկսվել է և Ադրբեջանում՚։ Մյուս կողմից՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան աշխարհաքաղաքական կամուրջ է ձգվում` հակամարտություններով ու ճգնաժամերով եռացող Մերձավոր Արևելքից։

Այս սխեմայում տրամաբանորեն ներգծվում են այն իրական պատճառներն ու նպատակները, որոնք, Բաքու կատարած այցերի ընթացքում, իրենց առջև դրել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Սիրիայում ռազմական գործողությունների ավարտման բեմագիր, որպես Թուրքիայի հարավ¬արևելյան վիլայեթներում քաղաքացիական պատերազմի հնարավոր արդյունքներից մեկը` այդ երկրում քրդական ինքնավարության ի հայտ գալու հնարավորություն, որը նույնպես կապակցված է այնտեղ քրդական ինքնակառավարման գոտու ի հայտ գալու հնարավորությամբ։ Սա Անկարային աշխարհաքաղաքական փլուզման անդունդին է հասցնում։ Ահա թե ինչու մեծ է հավանականությունը, որ նա Բաքվին ինչ¬որ քարտ¬բլանշ է տվել։ Բայց ինչպիսի՞ և ո՞ւմ է տվել։ Այս կապակցությամբ ամերիկյան Eurasia Net¬ը կարծում է, որ ռուսական ռմբակոծչի շուրջ միջադեպի հետ կապված ռուս¬թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո ՙԱդրբեջանը հայտնվել է դիվանագիտական ծուղակում՚։ Նրան չհաջողվեց իրագործել Թուրքիային ու Ռուսաստանին հաշտեցնելու նախաձեռնությունը, և նա, ինչպես այս պարբերականն է ենթադրում, ՙխրվել է ռուս¬թուրքական աճող հակամարտության մեջ՚։

REGNUM տեղեկատվական գործակալության դիվանագիտական աղբյուրների համաձայն, Ադրբեջանի իշխանական կառույցներում որոշակի շրջանակներ լրջորեն դիտարկել են դեպի Ռուսաստան արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խնդիրը` առաջարկելով նրան հանդես գալ միջնորդի դերում՝ Ստեփանակերտը որպես ղարաբաղյան կարգավորման բանակցային կողմ ճանաչելու դիմաց ադրբեջանական մի քանի շրջաններ ազատագրելու հարցում։ Այդ նախագիծն արդեն չեղարկված է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, համագործակցելով արտասահմանցի դաշնակիցների հետ, ՙվճռական ջանքեր՚ է ձեռնարկել` փորձելով հասնել հակամարտության կարգավորմանը, և ափսոսանք է հայտնել, որ ՙիրավիճակը դարձյալ վերաճել է զինված դիմակայության՚։

Ինտրիգն ավելի շատ սրանից հետո է սկսվում։ Իտալական I1 Giornale պարբերականը, հղում անելով հետախուզության տվյալներին, նշել է ՙվերջին 12 ամիսների ընթացքում Ղարաբաղում հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինված ուժերի ներկայության մեծացումը՚՝ եզրակացնելով, որ Ադրբեջանը պատրաստվում է բացահայտ ռազմական գործողություններ սկսել։ Իսկ այն բանից հետո, երբ մարտի 7-25-ն Ադրբեջանի և Թուրքիայի օդուժը համատեղ վարժանք անցկացրեց, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերը խոսեց ՙբացահայտ ռազմական գործողությունների նախանշանի մասին՚։ Եվ ի՞նչ ստացվեց արդյունքում։ Ադրբեջանի կայծակնային պատերազմը չհաջողվեց, և Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ¬ի ռազմական գերատեսչությունների հաղորդմամբ՝ ՙճակատային գծում թեժ մարտեր էին ընթանում՚։ Հատկանշական է և այն, որ Ադրբեջանի ԶՈՒ¬ն ռազմական գործողությունը ձեռնարկել է Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի բացակայության պահին։ Ադրբեջանի ղեկավարը գտնվում էր ԱՄՆ¬ում, որտեղ մասնակցել էր միջուկային անվտանգության գագաթնաժողովի աշխատանքներին։ Նախօրեին նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։ 

Չի կարելի բացառել, որ ադրբեջանական զինվորականները հարձակվել են ԼՂՀ դիրքերի վրա առանց երկրի նախագահի իմացության՝ այն պատճառաբանությամբ, թե ՙհայերն առաջինը հարձակվեցին՚։ Ի՞նչ ստացան արդյունքում։ Ճիշտն ասած՝ ոչինչ, ինչը ՙդավադրության տեսության՚ շարքից բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, քանի որ ղարաբաղյան ներկա պատերազմին բերած շատ գործոնների համընկնումը պատահական չի պատկերանում։

Բայց ամենագլխավորն այն է, որ, ռազմական փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի զինված ուժերի ռազմագործողությունը տարերայնորեն էր զարգանում։ Այժմ Բաքվի համար նշմարվում է հրադադարի  ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հեռանկարը, որը կկազմվի հետխորհրդային տարածքում այլ հակամարտությունների փորձի հաշվառումով։ Տարածաշրջանում կարող են խաղաղապահներ հայտնվել, իսկ բանակցություններին կմասնակցի և Ստեփանակերտը։ Իրատեսությունը կարևոր որակ է աշխարհաքաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ, որից Ադրբեջանն, ըստ երևույթին, վաղուց է զրկվել։ Ղարաբաղյան ներկա պատերազմը կարող է շրջադարձային դառնալ Անդրկովկասի տարածաշրջանում ուժերի հարաբերակցության նոր համապատկերի ձևավորման մեջ։ Ադրբեջանում, անկասկած, դեռևս հայրենասիրական տրամադրություններ են իշխում։ Բայց շուտով դա կանցնի. տնտեսական  դժվարություններն ու բացահայտ ռազմական խնդիրները մարդկանց կմղեն որոշումների այլընտրանքային տարբերակներ փնտրելուն ու դեպի այլ քաղաքագետներ կողմնորոշվելուն:

 

                                                                           REGNUM տեղեկատվական 

գործակալություն