Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ժամանակն է ճանաչել ԼՂ անկախությունը. Ֆրանկ Էնգել

Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ հանդես է եկել եվրապատգամավոր Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը:

 «Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենը, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»,- նշել է Էնգելը:

 Նրա խոսքով` հասկանալի է արդեն, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ մի երկրի հետ, որը կացինով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին դարձնում է ազգային հերոս, ով Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջանին, չնայած, որ դա երբևէ չպետք է տեղի ունենար:«Այս պարագայում միակ հնարավոր քայլը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Այն ժամանակին հռչակվել է գործող սովետական Սահմանադրությանը լիովին համապատասխան: Այն երբևէ չի ընդունվել, հիմա է ժամանակը դա անելու»,- ամփոփել է Ֆրանկ Էնգելը: