Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ. ՙԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԽԱՂԱՐԿԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՙԽԱՂԱԹՈՒՂԹԸ՚

ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ոչ ստանդարտ որոշումներ կայացնել

 Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը որոշել է դարձյալ վերադառնալ ղարաբաղյան կարգավորման խնդրին՝ հայտարարելով, թե ՙհակամարտության գոտում իրավիճակը շատ փխրուն է մնում՚։ Եվ, իրոք, Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդում են կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին։ Տվյալ պարագայում անակնկալներ ու ինչ-որ անսպասելի բաներ չկան։ Կան միայն նրբերանգներ և գործոններ։ Նրբերանգը կայանում է նրանում, որ ապրիլյան առաջին օրերին բռնկված քառօրյա արյունալի պատերազմի ընթացքում միայն Մոսկվայի միջնորդական ջանքերի ու անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ Ադրբեջանի ու Հայաստանի գլխավոր շտաբների ներկայացուցիչներին հաջողվեց (ապրիլի 5-ին) կրակի դադարեցման շուրջ բանավոր համաձայնության հասնել։ 

Այս կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը DW-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ռուսաստանյան զինվորականների միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ նախաձեռնությամբ Ադրբեջանն է հանդես եկել։ Բաքվի Haqqin.az պորտալը պատահական չի գրում, թե ՙԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այն տեղեկությունը, թե ով է առաջինը հրադադար խնդրել՚, սակայն ՙՌուսաստանի պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի աղբյուրները պնդում են, որ Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցմանն ուղղված ջանքեր ձեռնարկել է հենց Մոսկվան՚։ ՙՄենք միանգամից հասկացանք, որ սա հերթական հրաձգություն չէ, այլ լայնածավալ հակամարտության սկիզբ,- նշել է  Ռուսաստանի գլխավոր շտաբում հրապարակման աղբյուրը։ - Ուստի երկրի ղեկավարությանը իրավիճակը զեկուցելուց հետո իսկույն կապվեցինք հայկական ու ադրբեջանական կողմերի հետ, որպեսզի նրանց համոզենք վայր դնել զենքն ու բանակցությունների սեղան նստել՚։ Ողջ հարցը նրանում էր, որ երբ Հայաստանի նախագահ Սարգսյանը հայտարարեց, թե զինված դիմակայության ընդլայնման դեպքում Երևանը կգնա ԼՂՀ անկախությունը ճանաչելու քայլին, ակնհայտ դարձավ հետևյալը. եթե մարտերը շարունակվեին ևս մեկ կամ երկու օր, իրավիճակը տարածաշրջանում արմատապես կփոխվեր։ Իրավիճակի հանգուցալուծումն այլ էր։

Սակայն դրան հետևեց այն, որ Ադրբեջանն ապրիլի 5-ի բանավոր համաձայնությունը փորձում էր ներկայացնել որպես ՙմոսկովյան՚,  որը շրջանցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես հակամարտ կողմերի շփման գծում հրադադարի մասին 1990-ական թթ. փաստաթղթերին փոխարինող համաձայնություն։ Որպես հաջորդ քայլ ենթադրվում էր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների անձնական հանդիպման կազմակերպումը։ Սկսեց շրջանառվել ինչ-որ ՙԼավրովի պլանի՚ գոյության վերաբերյալ գաղափարը։

Մոսկվան ԱԳՆ պաշտոնական հայտարարության մակարդակով հերքել է այդ դրույթները։ 1990-ական թթ. համաձայնագրերը ճանաչվեցին որպես ՙանժամկետ՚։ Լավրովի Երևան կատարած այցից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ՙԼավրովը որևէ նոր առաջարկներ չի բերել Երևան՚, ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը, ապա, Սարգսյանի խոսքով, ՙԼավրովը քաջ գիտակցում է, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո բանակցությունների անցկացումն անիմաստ է՚։ Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաղորդել է, որ ՙԼեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպում դեռևս չի նախատեսվում՚, թեև համանախագահները  ՙմշտական կապի մեջ են նախարարների հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ցանկացած պահի սկսելու համար՚։

Այժմ՝ գործոնների մասին։ Ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներում, հղում անելով ՙԿրեմլի աղբյուրներին՚, ի հայտ էին եկել հաղորդագրություններ, որոնք հաճույքով տարածվում էին և Բաքվում, թե ՙԵրևանը պատրաստ է քննարկել օկուպացված շրջանների վերադարձը՚, և որ ՙՌուսաստանի նախագահը Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին դիմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ բանակցություններ վերսկսելու առաջարկով։ Երկխոսության վերսկսման պարագայում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում նախաձեռնությունն արևմտյան միջնորդներից կանցնի Մոսկվային՚,- գրել է ՙԿոմերսանտ՚ թերթը։ Իր հերթին, ՌԴ հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովն այսպես կոչված ՙԿազանի բանաձևի՚ գաղափարների վերակենդանացման շուրջ խոսում էր ասես որպես իրականացված փաստի մասին։ ՙՊետք է ամբողջովին վերականգնվեն տնտեսական և հումանիտար համագործակցությունն ու մարդկանց տեղաշարժը, բացի այդ, ազատագրված շրջանները պետք է ապառազմականացվեն, ինչը ձեռնտու է և Հայաստանին,- ասել է Մարկովը։- Անհրաժեշտ է նաև ռազմական ուժ չկիրառելու մասին պայմանագիր, իսկ որպես դրա երաշխիք՝ սահմանում պետք է խաղաղապահներ մտցվեն՚։ Ու հավելեց, որ ՙԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները կձգտեն ձևափոխության ենթարկել այն, որպեսզի կարգավորման խաղաղ պլանի կյանքի կոչմանը մասնակցի ոչ միայն Ռուսաստանը՚։

Տվյալ դեպքում բանակցային գործընթացի պատմությունը պարզապես խեղաթյուրվում է։ Ավելին, որոշակի նպատակով ՙառասպելականացվել է՚ ԱԳՆ ղեկավար Լավրովի այցը Երևան, որպեսզի Երևանի կողմից որևէ հակափաստարկների առաջ քաշվելու պարագայում նրան մեղադրեն Պուտինի կողմից պատրաստվող ինչ-որ նոր համաձայնության խափանման մեջ, ինչպես նաև Երևանին ներկայացնեն որպես կողմ, որը ՙշահագրգռված է տարածաշրջանում լարվածության պահպանման մեջ՚։ Բայց այս դրույթները չեզոքացվեցին Հայաստանի կողմից։ Ինչպես հայտարարել է նախագահ Սարգսյանը, ՙ2011թ. Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ հայկական կողմը համաձայնել էր դուրս բերել զորքերը հինգ շրջաններից այն պայմանով, որ հետագայում խաղաղապահներ կմտցվեն տարածաշրջան, սակայն ադրբեջանական կողմն առաջ էր քաշել նոր պայմաններ՚։ Իսկ այժմ, նրա խոսքով, ՙՀայաստանը չի պատրաստվում վերադառնալ բանակցային գործընթաց՚, քանի որ ՙիրավիճակը հիմա բացարձակապես ուրիշ է՚։ Եվ դա այդպես է։ 

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՙSputnik-ԸՐՎպվՌՌ՚-ի մեջբերմամբ, գլխավոր շեշտադրումն է արել. ՙՌուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր, սրանք բոլորովին տարբեր մակարդակներ են, և ոչ մի հավասարության նշանի մասին այստեղ խոսք լինել չի կարող՚։  Պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովը նույնպես հստակեցրել է, որ ՙՄոսկվան շատ լավ գիտի, թե լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ինչ շրջան է վրա հասել՚, ու դարձյալ կոչ արեց, որ բոլոր կողմերը հետևեն հրադադարի մասին համաձայնություններին։ Ի դեպ, նույն կոչն է արել և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը, ով Ֆրանսիայի կառավարության ու նախագահի հանձնարարականով շրջագայություն է կատարել  Անդրկովկասում։ Նախ, նա հայտարարեց, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ռուսաստանցի ու ամերիկացի  համանախագահների հետ գործադրում է բոլոր ջանքերը, որ կյանքի կոչվեն այն սկզբունքները, որոնք ընդունված է Մադրիդյան համարել։ Երկրորդ, նա անհրաժեշտ է համարում վերահսկողության և կողմերին ուժի կիրառումից հետ պահելու մեխանիզմի ներդնումը։ Բայց եթե հետպատերազմյան ընթացիկ բանակցությունները դարձյալ անհաջողության մատնվեն, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ երկները պետք է պատրաստ լինեն ղարաբաղյան կարգավորման հարցում կայացնելու ոչ ստանդարտ որոշումներ։ Հազիվ թե դրանք ձեռնտու լինեն Ադրբեջանին։ 

REGNUM