Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՇԱՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ...՚

Նոր կառավարությունը վերջնականապես ձևավորված է, իսկ վերջին նշանակումները բուռն քննարկումների տեղիք տվեցին հասարակության շրջանում և ԶԼՄ-ներում։ Կոնկրետ ինչո՞վ են պայմանավորված կադրային փոխատեղումները։

Կարո՞ղ են դրանք որակապես ազդել երկրի քաղաքական կլիմայի վրա։ Կանդրադառնա՞ն դրանք նրա արտաքին քաղաքական վեկտորի վրա։ 

Այս և այլ հարցերին ՙՆովոյե Վրեմյա՚-ի հետ հարցազրույցում պատասխանել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրերով Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆՆ ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ նշանակվելով պաշտպանության նախարար։ ԶՈՒ գլխավոր շտաբն այժմ կղեկավարի ոչ թե Յուրի Խաչատուրովը, ով նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, այլ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ նախկինում պաշտպանության նախարարի տեղակալ։ Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։

- Վերջին ամիսներին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հասցեին ավելի հաճախ էր քննադատություն հնչում։ Ապրիլյան իրադարձությունների համատեքստում նրան քիչ էր մնում մեղադրեին անտարբերության և ոչ համոզիչ լինելու մեջ։ Այդուհանդերձ, Էդվարդ Նալբանդյանը մնաց իր պաշտոնում...

- Հենց այդպես։ Եվ, կարծում եմ, ԱԳՆ ղեկավարի վերանշանակման պարագայում տրամաբանությունը պարզ է։ Հակառակ իրարամերժ կարծիքների` նախագահն առաջնահերթությունը տալիս է ԱԳՆ ղեկավարի շատ կարևոր, հնարավոր է, հասարակության համար ոչ այնքան ակնհայտ (սա արդեն այլ հարց է) մասնագիտական որակներին: Նալբանդյանը մի դիվանագետ է, ով անցել է անձամբ Գրոմիկոյի (արևմտյան գործընկերները նրան անվանում էին ՙպարոն Ոչ՚-խմբ.) դպրոցը, ով բավականին կոշտ աշխատաոճ ուներ։ Աշխատաոճ, որից Ադրբեջանն ու Թուրքիան այժմ չափազանց անհարմարավետ են իրենց զգում։ Իհարկե, խորհրդային դիվանագիտական մեթոդներն անթերի չեն, բայց բանակցային հարցերում անդրդվելի լինելը Նալբանդյանի գլխավոր և տվյալ փուլում այդքան անհրաժեշտ արժանիքն է, որի հետ ընդդիմախոսներն ստիպված են համակերպվել։ Ու դարձյալ, արտաքին գործերի նախարարի պաշտոնը ցանկացած երկրում ամենաքննադատելի պաշտոններից մեկն է, իսկ մեր երկրում` առավել ևս...

- Ինչպե՞ս կմեկնաբանեիք Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Մանավանդ այն լույսի ներքո, երբ որոշ վայ-վերլուծաբաններ միանգամից շտապեցին տարակուսանք հայտնել, իբր, ինչո՞ւ այդ պաշտոնին քաղաքացիական անձ է։ 

- Սեյրան Օհանյանն այդ պաշտոնն ավելի երկար է զբաղեցրել, քան նրա նախորդները, և այդ պաշտոնում նա քիչ բան չի արել։ Այդ իսկ պատճառով նման մասշտաբի գործչին փոխարինելիս անհրաժեշտ էր արժանի թեկնածու ընտրել։ Նկատեմ նաև, որ լարվածության ապրիլյան աճը երևան է հանել այնպիսի խնդիրներ, որոնք բանակում կուտակվել էին երկար ժամանակի ընթացքում։ Այնպես որ, որոշ իմաստով Վիգեն Սարգսյանի նշանակումը պայմանավորված էր և այս գործոնով։ Սակայն որոշիչ դեր խաղացին, անշուշտ, նրա մասնագիտական ու մարդկային որակները։ Նա ճկուն  է, երիտասարդ, ունի բավարար աշխատանքային փորձ պաշտպանության ոլորտում և արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ուսերին պետական ապարատում ծառայության տարիներն են, որտեղ նա, ի դեպ, ավելի բարձր պաշտոն էր զբաղեցնում, իսկ դա, անկասկած, պաշտպանության ոլորտին ավելի մեծ ուշադրության խթան կհանդիսանա։ Չի կարելի մոռանալ նաև, որ պաշտպանության նախարարի պաշտոնը շփումներ է ենթադրում մեր գործընկերների հետ ռազմաքաղաքական ոլորտում. դա և՜ Ռուսաստանն է ՀԱՊԿ-ի հետ, և՜ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ։ Այս առումով Վիգեն Սարգսյանը խնդիր չունի. մի կողմից, նա վաղուց շփումներ է զարգացրել ռուս, մյուս կողմից՝ արևմտյան գործընկերների հետ։ Արտաքին քաղաքական շահերի նման հավասարակշռությունն, անկասկած, կանդրադառնա և գերատեսչության ռազմաքաղաքական ուղեգծի վրա... Իսկ, ընդհանրապես, Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում նոր մարդ չէ. բուհն ավարտելուց հետո նա նախարարի օգնական էր, եթե չեմ սխալվում` պահեստազորի լեյտենանտի կոչումով։ Այնպես որ, այս ոլորտում նրան ճանաչում են վաղուց և անձամբ... Վիգեն Սարգսյանի առաջ ծառացած կլինեն լուրջ հարցեր՝ նա պետք է լուծում տա երկարաժամկետ խնդիրների, իսկ Պաշտպանության նախարարության նոր ղեկավարի համար առաջնահերթություն պետք է ստանա ռազմական նոր դոկտրինի մշակումը, անվտանգության ոլորտում հայեցակարգային փաստաթղթերի ստեղծումն ու զսպման մեխանիզմների մշակումը։ Ինչ վերաբերում է նրան, որ գերատեսչությունը ղեկավարում է մի մարդ, ով զինվորական չէ, ապա նախկինում մենք արդեն ունեցել ենք քաղաքացիական նախարարներ՝ դա և՜ Վազգեն Սարգսյանն էր, և՜ Վազգեն Մանուկյանը, և՜ Սերժ Սարգսյանը... Քաղաքացիական պաշտպանության նախարարի առկայությունն օրինաչափություն է և շատ արդյունավետ։ Դարձյալ չպետք է մոռանալ, որ հստակ սահմանազատում կա պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի  գործառույթների միջև...

- Ի դեպ, ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի մասին։ Ասում են՝ նա կոշտ, բազում փորձությունների միջով անցած մարդ է...

- Այդպես էլ կա։ Մովսես Հակոբյանը ԼՂՀ նախկին պաշտպանության նախարարն է ու նրա նոր պաշտոնի անցնելն Ադրբեջանի և արտաքին ուժերի համար քաղաքական որոշակի ուղերձ է պարունակում։ Դրա էությունը նրանում է, որ այսուհետ ավելի անզիջում և վճռական ռազմական քաղաքականություն կվարվի։ Ներկա իրողությունների համապատկերին Հակոբյանի նշանակումն առավել քան տրամաբանական է։ Նա զինվորականի դժվարին ուղի է անցել՝ աֆղանական պատերազմից մինչև Մարտունու գնդի շտաբի պետ, կողք կողքի կռվել է լեգենդար Մոնթեի հետ։ Շատերը տեղյակ չեն, որ Հակոբյանն անձամբ էր համակարգում ղարաբաղյան զորքերի ռազմական գործողությունը 2008-ին։ Այն ժամանակ, մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, Ադրբեջանը փորձեց մարտով հետախուզություն վարել ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ՝ Լևոնարխ գյուղի մոտ։ Ամեն ինչ ավարտվեց թշնամու բանակի զգալի կորուստներով, որը դրանից հետո այլևս չէր փորձում արձագանքել մեր ներքին գործերին...

- Առջևում ընտրություններն են, ուստի շատերին հետաքրքրում են՝ որքանո՞վ են արդարացված ներկա նշանակումները...

- Կարծում եմ, ապրիլին ոչ բոլոր նախարարները կմնան իրենց տեղերում։ Եվ հարցն այն չէ, թե ինչ-որ մեկը վատ է աշխատում, ավելի շուտ ՀՀԿ-ն կզբաղվի կադրային ներուժի ընդլայնմամբ, և նախարարությունները կարող են բոլորի համար չհերիքել... Բացի այդ, հարկ է լինելու ցույց տալ, որ տեղի է ունեցել, այսպես կոչված, ՙռեբրենդինգ՚ (անվանափոխություն)՝ փոխվել է կառավարության և ՀՀԿ-ի դեմքը։ Թե ինչպիսին կլինեն քաղաքական նոր թիմի աշխատանքի արդյունքները, ժամանակը ցույց կտա...

Հարցազրույցը՝ 

Աննա ՍԱԹՅԱՆԻ 

www.nv.am