[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանը պարտվում է, ուստի Ալիևը փորձում է «փոքրիկ հաղթանակների» միջոցով հանրության մեջ հույսեր առաջացնել. Ս. Տարասով

 

 

 

եռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մասը կազմել:Tert.am -ի հետ զրույցում այս մասին ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: 

 

«Ադրբեջանը հայտարարում է, թե հայերն անհայտ մի ազգ են, այլմոլորակային են։ Մյուս կողմից ասում են, թե եկեք այս այլմոլորակայինների հողը միացնենք մեզ: Ադրբեջանում հանկարծ հիշեցին, որ այդ նույն հայերը մշտապես իբրև թե զավթել են իրենց հողերը, հիշեցին, որ կարելի է Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալ: Ինձ համար անհասկանալի է՝ Ադրբեջանում չե՞ն հասկանում, որ եթե Լեռնային Ղարաբաղի տան ինքնավար հանրապետության կարգավիճակ, ապա դա նշանակում է, որ ճանաչում են հայերի ներկայությունն այս տարածքում, այն նույն հայերի, ում այլմոլորակային են համարում»,- նշել է Ստանիսլավ Տարասովը: 

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի քաղաքականությունը հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ընդունելի չէ միջազգային հանրության համար: Տարասովը հորդորեց ադրբեջանական վերնախավին կարդալ Քեմբրիջի հրատարակչությունն Իրանի պատմության մասին՝ տարածաշրջանային քաղաքականությունն ավելի լավ հասկանալու համար:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ԼՂ-ին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրվի, Մադրիդյան սկզբունքներից հրաժարում է: Ալիևն այսպիսով ցանկանում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից թելադրված օրակարգը, փլուզել Մադրիդյան սկզբունքները, փլուզել Մինսկի խումբը»,- ասել է Ստանիսլավ Տարասովը՝ հիշեցնելով, որ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածություններն այդպես էլ իրականություն չդարձան՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում:

Քաղաքագետը շեշտել է, որ Ադրբեջանը պարտվում է, ուստի Իլհամ Ալիևը փորձում է «փոքրիկ հաղթանակների» միջոցով հանրության մեջ հույսեր առաջացնել, որ ամեն ինչ վատ չէ:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցին, ապա ըստ ռուսաստանցի քաղաքագետի, դա անարդյունավետ է, ինչպես երկու կողմերի նախագահների հանդիպումը: 

«20-ից ավել անգամ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են, բայց ի՞նչ, կոնյակ են խմում, նարդի են խաղում, թեյ խմում, անեկդոտներ պատմում և վերջ: Ավելին՝ մենք չունենք, արդյունք չունենք»,-շեշտել է նա: