[ARM]     [RUS]     [ENG]

Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

11.30 Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ 45-րդ նախագահը. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ 

 11.04 Ըստ USA Today պարբերականի տվյալների՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի անդամների 266-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ 

Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 264-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն։