Logo
Print this page

«ՌՈՒՍԱԿԱՆ "ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐԸ" ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ"

Լեռնային Ղարաբաղի նախագահ. "Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի խաղաղության պահպանման հարցում"

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու ուտերեշը կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ տարածաշրջանում իրավիճակի սրման առնչությամբ: Այն մասին, թե ինչպես է գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը վերջերս ստացավ նոր անուն ՝ Արցախի Հանրապետություն, «Газета.ruե-ին պատմել է չճանաչված հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

- Հայաստանի տարածքում, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, ներկայումս տեղակայված են «Իսկանդերե մարտավարական հրթիռները, որոնք հակամարտության մեջ օգտագործվելու պոտենցիալ հնարավորություն ունեն: Այս փաստը կարո՞ղ է բերել հակամարտության սրացման, թե՞ հակառակը, դա համարվում է զսպման և ուժերի հավասարակշռության պահպանման միջոց:

- Նման զենքի առկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում մեր տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման խնդրում: Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվե, ցավոք, ուժը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ամենագործուն մեխանիզմն է: 

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Մոտակա տարում կարելի՞ է կարգավորման հարցում ինչ-որ առաջընթաց սպասել:

-Ռուսաստանը շատ կարևոր ու ծանրակշիռ դեր է խաղում մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման հարցում: Հենց նրա ջանքերի ու անմիջական մասնակցության շնորհիվ է 1994թ. խաղաղություն հաստատվել և Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորոգրվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին անժամկետ պայմանագիրը: ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի համանախագահության բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին և, ինչպես և մյուս համանախագահ երկրները, հավատարիմ մնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական մոտեցմանը: 

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, դրա համար, առաջին հերթին, պետք է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ, և, ինչպես արդեն նշել եմ, Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյաց ու ագրեսիվ գործողություններից, որոնք խաթարում են բանակցային գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

- Երբևէ հնարավո՞ր է խաղաղություն հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև:

-իտեք, ես և Արցախի ողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, այլև ապրում մի իրավիճակում, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ: Բայց, այնուամենայնիվ, համոզված եմ, որ ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է: Դրա այլընտրանքը պարզապես չկա: Մենք հանդես չենք գալիս ագրեսիվ, շովինիստական ու ռազմաշունչ հայտարարություններով, և մենք չունենք նման քաղաքականություն: Փոխարենը՝ պաշտոնական Բաքուն, դժբախտաբար, իրեն ճիշտ հակառակն է պահում: Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է հենց միակ խոչընդոտն ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին:

-Հանրապետության նոր անունն ու նոր սահմանադրությունը որքանո՞վ էին անհրաժեշտ:

-Մեր երկիրը պաշտոնապես կոչվում է Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Արցախը շատ ավելի հին անվանում է, այն օգտագործվել է հազարամյակներ շարունակ: Իսկ Ղարաբաղ անվանումն սկսել է շրջանառվել XIV–XV դարերից:

Բայց այս երկու անուններն էլ իրեց մեջ կրում են մեր պատմության, քաղաքականության, աշխարհագրության ու մշակույթի տարբեր բաղադրիչներ: Ուստիև հավասարապես օգտագործվում են որպես մեր հանրապետության պաշտոնական անուններ:

Ինչ վերաբերում է նոր սահմանադրության ընդունմանը, դա օբյեկտիվ իրողությունների արտացոլումն էր, ու նրա հիմնական նպատակը պետական կառավարման արդյունավետության բարձրացումն է, իշխանության ճյուղերի զսպումների ու հակակշիռների համակարգի կատարելագործումը, մեր քաղաքացիների հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովումը, անկախ պետականության հետագա զարգացումն ու ամրապնդումը:

-Չկա՞ մտավախություն, որ նախագահի իշխանության ամրապնդումը կբերի ավտորիտար միտումների: 

-Ժողովրդավարական համակարգն ու արժեքները մեր երկրում խոր արմատներ են ձգել: Մեր հասարակության համար ավտորիտարիզմն իր բոլոր դրսևորումներով անընդունելի է և հակասում է մեր ժողովրդի քաղաքական մշակույթին: Բացի այդ, ինչպես արդեն նշել եմ, նոր Սահմանադրության մեջ կատարելագործվել է իշխանության ճյուղերի զսպումների ու հակակշիռների համակարգը, ինչը բացառում է ավտորիտարիզմի ցանկացած դրսևորում:

-Արդեն տաս տարի է՝ Դուք ղեկավարում եք երկիրը: Ո՞րն էր Ձեր ամենամեծ հիասափությունը և ամենամեծ հաղթանակն այս պաշտոնում:

-Այս տաս տարիների ընթացքում շատ բան է արվել: Բոլոր այս տարիներին երկրի միջին տարեկան համախառն ներքին արդյունքը կազմում էր 7-9%: Իրականացվել են մի շարք ռազմավարական նախագծեր մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Եթե ոչ վաղ անցյալում մենք ստիպված էինք ներկրել էլեկտրաէներգիա և հացահատիկային մշակաբույսեր, ապա այսօր մենք ոչ միայն բավարարում ենք մեր պահանջարկը, այլև հնարավորություն ունենք արտահանել և՜ էլեկտրաէներգիա, և՜ հացահատիկային մշակաբույսեր:

Դինամիկ կերպով զարգանում են մեր երկրի տնտեսության գործնականում բոլոր ճյուղերը: 

Ինչ վերաբերում է հիասթափություններին, կնախընտրեի այդ հասկացության փոխարեն օգտագործել «ցավե բառը: Ցավ՝ անդառնալի կորուստների, կորցրածի համար: Այս տարիների ընթացքում, հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, մեր տասնյակ զինծառայողներ, ինչպես և քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ զոհվեցին Ադրբեջանի ուխտադրուժ գործողությունների պատճառով: Նույնը զգում է և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ու ես՝ որպես երկրի ղեկավար, այդ ցավը կրկնակի եմ զգում: Ընկածների պայծառ հիշատակն ընդմիշտ կմնա մեր սրտերում ու մեր ժողովրդի պատմության մեջ:

-Դուք ներկայացրիք Լեռնային Ղարաբաղի զարգացման տնտեսական ցուցանիշները: Տնտեսական ի՞նչ հավելյալ հնարավորություններ է ակնկալում հանրապետությունը ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունից կամ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից:

-Մենք շահագրգռված ենք մեր ապրանքատեսակների արտահանման ու ներկրման աշխարհագրության ընդլայնման մեջ ու այդ նպատակի համար օգտագործում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները: ԵԱՏՄ և ԵՄ շուկաները մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում: Փոխշահավետ կապեր մենք արդեն հարթել ենք ու մտադիր ենք այսուհետ ևս ընդլայնել ու խորացնել տնտեսական համագործակցությունը նրանց հետ:

 

 www.gazeta.ru

Ալեքսանդր Բրատերսկի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.