Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ե՛վ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն առաջնահերթություն է. Սերժ Սարգսյանի հարցազրույցը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպական EURACTIV առցանց պարբերականի գործընկեր EFE իսպանական գործակալությանը տված հարցազրույցում պաշտպանել է և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական միության հետ հարաբերությունների հարցում երկրի որդեգրած փոխլրացնող մոտեցումը:

 Ռուսաստան պաշտոնական այցի նախաշեմին տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների վիճակի մասին հարցին՝ ՀՀ նախագահն ասել է. «Ես չեմ ցանկանում գնահատական տալ արևմտյան երկրներին, որոնք բարդ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է միջնորդի դեր խաղալ երկու ուժերի միջև, Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք փոքր երկիր ենք, այնպես որ չենք ցանկանում գերագնահատել մեր դերը: Ասել, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ չափազանցություն է»:

Փոխարենը՝ Հայաստանը «մշտապես աշխատում է չստեղծել լրացուցիչ խնդիրներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև»:

Նրանց հարաբերություններում առկա խնդիրներն օգտագործելու այլընտրանքային ռազմավարությունը կարող է վտանգավոր կամ անգամ «ճակատագրական» լինել Հայաստանի նման փոքր երկրի համար, զգուշացրել է Սերժ Սարգսյանը:

«Այդ պատճառով է, որ մեզ ձեռնտու է այն իրավիճակը, երբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները լարված չեն: Դա մեզ համար ամենաընդունելի իրավիճակն է»,- ասել է նա:

«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում այդ կապերը խզելու համար, իրականում, մենք ցանկանում ենք ուժեղացնել և խորացնել այդ կապերը»,- ասել է նա:

«Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք ոչ մի հակասություն չենք տեսնում մեր քաղաքականությունում: Հակառակը՝ մենք վստահ ենք, որ դա փոխլրացնող է»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հարցազրույցի ժամանակ նշել է, որ ծրագիր չունի 2018 թվականին իր նախագահական ժամկետի ավարտից հետո:

«Անկեղծորեն, ես չունեմ պատրաստած ծրագիր»,- ասել է նա՝ հավելելով, որ հիանալի կլիներ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տաներ Հանրապետական կուսակցությունը: Եթե Հանրապետական կուսակցությունը բավականաչափ ձայներ հավաքի, «ներկայիս վարչապետը կշարունակի պաշտոնավարել, նշել է ՀՀ նախագահը: