Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

News.am: Բաքուն մինչեւ հունիս պետք է ՄԻԵԴ-ին ներկայացնի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի իրականացման ծրագիրը

Հայաստանին հաջողվել է զգալի դիվանագիտական հաղթանակի հասնել՝ Արցախի ներկայացուցչի մասնակցության վերաբերյալ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրգանովն ընդդեմ Հայաստանի» գործերի քննարկման հարցում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։ Այս մասին հայտարարել է ՄԻԵԴ –ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) Հայաստանի ներկայացուցչ Գեւորգ Կոստանյանը։

 Հիշեցնենք, որ երկու գործերն էլ նախադեպային են, եւ ՄԻԵԴ-ի կողմից քննարկվում են մի քանի տարի։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ գործերի քննարկումը պետք չէ իրականացնել Արցախի խնդրի շուրջ կարգավորման բանակցությունների ավարտից շուտ, ուստի այն չէր շտապում վճիռ սահմանել։ Հայաստանն ու Ադրբեջանը չէին շտապեցնում իրադարձությունները, սակայն որոշ ժամանակ առաջ Բաքուն փոխեց իր դիրքորոշումը։ Արդյունքում ՄԻԵԴ-ը բավարարեց երկու հայցերն էլ, գործերը փոխանցվել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ դրանց իրացման ծրագիրը որոշելու համար։

Ինչպես հայտնել է Գեւորգ Կոստանյանը՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին  Արցախի Հնարապետության դիրքորոշումը Արցախի ներայացուցիչների միջոցով հայտնելու անհրաժեշտությունը՝ սույն թվականի մարտին նախատեսված հանդիպման համար հայկական պատվիրակության կազմում ներառվել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը, ինչի մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցվել է։

«Նիստի ժամանակ ես որպես պատվիրակության ղեկավար ներկայացրեցի դիրքորոշումը։ Հետո նախագահի խորհրդականը ներկայացրեց Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Նաեւ ընդգծեց, որ դա քննարկվել է Արցախի Հանրպատության նախագահի եւ իշխանության մյուս ճյուղերի հետ։ Ադրբեջանի ներկայացուցիչը վրդովվել է, պահանջել դադարեցնել նիստը», - հայտնել է Գեւորգ Կոստանյանը։ Դրա հետ կապված՝ նա նշել է, որ ձեւական տեսանկյունից նիստին կարող են մասնակցել միայն Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, սակայն հայկական կողմին հաջողվել է հասնել նպատակին, եւ Արցախի Հանրապետության ներկայացուցչի ելույթը տեղի է ունեցել, նա ամբողջությամբ ներկայացրել է հարցի շուրջ իր երկրի դիրքորոշումը։

Համաձայն օրակարգի՝ ելույթներից հետո ժամանակ է հատկացվում, որպեսզի կողմերը ներկայացնեն իրենց առաջարկություններևը։  Կողմերը պետք է իրենց դիրքորոշումը ներկյացնեին մինչ հաջորդ օրվա առավոտյան իննը։

«Մինչ նշված ժամկետը Ադրբեջանը ներկայացրեց իր առաջարկությունները։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քարտուղարություն արված առաջարկությունում կոչ է արվել ՀՀ կառավարությանը երկարաձգել քննարկումները՝ ՄԻԵԴ-ի վճռի իրացման ծրագրի վերաբերյալ։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել ժամկետը երկարաձգել մինչեւ հունիս։ Մենք սկզբունքորեն դեմ էինք նման առաջարկությանը, ինչի մասին հայտարարեցինք ու ներկյացրեցինք մեր հիմնավորումները։ Առաջարկությունը քվեարկության դրվեց եւ արդյունքում մերժվեց։ Կողմ են հանդես եկել միայն Թուրքիան ու Ադրբեջանը։ Հետո 35 երկրներ կողմ քվերակեցին Հայաստանի ներկայացրած վճռին, Թուրքիան զերծ մնաց, իսկ կողմ քվեարկեց միայն Ադրբեջանը։ Այսպիսով, «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանը պարտավորվել է  շարունակել քննարկումները Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հետ՝ առանց ժամկետը նշելու։ Իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Արդբեջանի վրա հստակ պարտականություններ են դրվել եւ ժամկետ մինչեւ հունիս՝ գործողություների ծրագիր ներկայացնելու հետ կապված»,-հայտնել է Գեւորգ Կոստանյանը։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ փախստականներին վերադարձնելու կամ վնասի փոխհատուցման հարցը չի կարելի քննարկել առանց Արցախի Հանրապետության անմիջական ներկայացուցչի, եւ դա անել հնարավոր է ֆիզիկական անվտանգության պայմանների երաշխիքներին հետեւլու եւ վստահության մթնոլորտ ստեղծելու դեպքում, որի հիմնական նախապայման պետք է լինի սահմանների միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ վնասի փոխհատուցման գումարի չափը երկու գործերի վերաբերյալ, դատարանը հետո կվճռի։ «Ներկա պահին հիմնականը վնասի փոխհատուցման մեխանիզմները որոշելու խնդիրն է՝ հաշվի առնելով, որ դա նախադեպային գործ է եւ վերաբերում է նաեւ շատ նմանատիպ գործերի», - նշել է Կոստանյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գնահատականով՝ կատարվածը հայ դիվանագիտության հաղթանակն է հանդիսանում։

«Ադրբեջանի ներկայացուցիչն իր ելույթում փորձել է խոսել 20 տոկոս բռնազավթման մասին։ Դրա հետ կապված՝ ես հիշեցրել եմ, որ Չիրագովի գործում բռնազավթման մասին խոսք անգամ չկա եւ պահանջեցի պահպանել դատարանի ձեւակերպումները, համաձայն որոնց Հայաստանը համագործակցում է Արցախի Հանրապետության հետ եւ ազդեցություն ունի, ինչը դատարանում իրավական ճանաչման է հանգեցնում։ Ես հիշեցրեցի, որ Հայաստանը համագործակցություն է ցուցաբերում առնվազն ֆիզիկական անվտանգությունն ապահովելու հարցում, եւ Եվրոպայում քիչ են պետությունները, որոնք ,կհրաժարվեին օգնել հարեւանին խուսափել ֆիզիկական ոչնչացումից։ Հայաստանն Արցախի Հանրապետությունում ներկայություն չունի, Հայաստանն ընդամենը համագործակցություն է ցուցաբերում», -ընդգծել է Գեւորգ Կոստանյանը։