Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱԶՄՈՎ, ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ստեփանակերտը դարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական տարածաշրջանային այցի վերջին կանգառը:

Մարտի 28-ին միջնորդները Ստեփանակերտ էին եկել թարմացված կազմով. ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը եւ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին առաջին անգամ էին Արցախում:  Լրագրողների հետ էլ կիսվեցին Ստեփանակերտից ստացած տպավորություններով: ՙԱռաջին տպավորություններս բացարձակ դրական են: Ինձ համար անակնկալ էր, թե որքան գեղեցիկ է ձեր քաղաքը՚,- զարմանքը չի թաքցնում Ստեֆան Վիսկոնտին:

Համանախագահները Ստեփանակերտ են ժամանել Բաքվում եւ Երեւանում նախագահների հետ հանդիպումներից հետո: Օրակարգում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունները կյանքի կոչելու հարցերն են եղել: Թեման նաեւ Ստեփանակերտում է արդիական: Արցախի Նախագահը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից, եւ կարեւորել է հետաքննության մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ դա համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը: ՙՄենք լսեցինք կողմերից յուրաքանչյուրին: Այդ խոսակցության շարունակությունը կլինի Վիեննայում, Մինսկի խմբի հանդիպման ժամանակ: Մենք նաեւ ակնկալում ենք հանդիպում ԵԱՀԿ ղեկավարության հետ: Ծրագրում ենք հանդիպել Բարձր մակարդակի պլանավորման խմբի հետ՚,- ի մի է բերել Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը:

Ստեփանակերտում քննարկվել է հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված տարրերից մեկը: Խոսքն Անջեյ Կասպշիկի գրասենյակի հնարավորություններն ընդլայնելու ծրագրի մասին է: ՙՄենք քննարկել ենք Կասպշիկի խմբի ընդլայնման հետ կապված հարցեր: Դուք գիտեք, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն նրա խումբը յոթ մարդով ավելացնելու մասին: Կան էլի մի շարք հարցեր, որոնք կապված են տեխնիկական խնդիրների հետ: Այսօր Անջեյ Կասպշիկը շարադրել է իր տեսակետները, թե ինչպես կարելի է դա անել: Դա կլինի այն թեմաներից մեկը, որը կքննարկենք Վիեննայում, հույս ունեմ՝ ապրիլին՚,- Արցախի Նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ մանրամասնել է Իգոր Պոպովը: ՙՄենք շատ կցանկանայինք, որ նախեւառաջ հրադադարի խախտում չլիներ: Դա շատ կարեւոր է,- գործընկերոջը լրացրել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:- Հակառակ դեպքում ինչպե՞ս բանակցել՚: Իսկ բանակցությունները հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհն են մնում: Արցախի Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ձեւաչափը կենսունակ է եւ այս պահին էլ աշխատում է, վստահեցրել է Ստեֆան Վիսկոնտին՝ վկայակոչելով վերջերս Փարիզում կայացած հանդիպումները եւս. ՙՄիաժամանակ շատ հագեցած երկխոսություն է ընթանում եւ մեր՝ համանախագահներիս միջեւ, եւ մեր նախագահների միջեւ: Վերջերս էլ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւն էին Փարիզում՝ պաշտոնական այցով: Հանդիպել են իմ նախագահի հետ, հանգամանալի քննարկել են նաեւ ղարաբաղյան հարցը: Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումն էլ կհարստացնի այդ բանակցությունները՚:

Բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը վերականգնելու մասին հարցին ռուս համանախագահն է պատասխանել՝ այս հանդիպման ժամանակ հարցը չի քննարկվել: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական համդիպման ժամկետը դեռ պարզ չէ. այն կլինի, երբ դրա համար բավարար նյութ հավաքվի: Ստեֆան Վիսկոնտին է հիշեցրել՝ Փարիզը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հերթական հանդիպումը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ