Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱՔՈՒ. ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԶՈՆԴԱժ

2016թ. ապրիլյան պատերազմը դարձավ Երևանում կայացած  միջազգային գիտաժողովի քննարկման գլխավոր թեման 

 2016թ. Հարավային Կովկասում արձանագրված կարևորագույն քաղաքական, տնտեսական ու ռազմական իրողությունները, ինչպես նաև անվտանգության խնդիրները և տարածաշրջանի նկատմամբ տարվող միջազգային քաղաքականությունը քննարկվել են հունիսի 9-ին Երևանում անցկացված Կովկասի ինստիտուտի ՙԿովկաս-2016՚ ամենամյա միջազգային գիտաժողովի ընթացքում։

Միջոցառումը կազմակերպվել է Հարավային Կովկասի շվեյցարական հիմնադրամի հետ համատեղ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանատների աջակցությամբ։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Երևանում հավատարմագրված Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանները։  Զեկույցներով  հանդես են եկել փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից։ Թեև ելույթները նվիրված էին տարածաշրջանի բոլոր երկրներում տիրող իրավիճակի ամփոփմանը և վերլուծությանը, զեկույցների հեղինակների մեծամասնության ուշադրության կենտրոնում 2016թ. Հարավային Կովկասում տեղի ունեցած առանցքային իրադարձությունն էր` Ադրբեջանի կողմից նախաձեռնված ու անցյալ տարվա ապրիլի 2-5-ը տևած Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմը, դրա քաղաքական ու ռազմական նպատակները, ինչպես նաև հակամարտության կողմերի ու բանակցային գործընթացի համար ունեցած հետևանքները։ 

Դա, արդյոք,  պատերա՞զմ էր, թե՞, այնուամենայնիվ, լոկալ մարտական գործողություն։ Տերմինների շուրջ բանավեճը ծավալվեց գիտաժողովի հենց սկզբում։ Քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանի և Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ չնայած այն բանին, որ ապրիլյան իրադարձություններն արդեն պատմության մեջ են մտել ՙքառօրյա պատերազմ՚ անվանմամբ, այնուամենայնիվ, դա ավելի շուտ հակամարտության լուրջ սրացում էր, քան բլիցկրիգի փորձ։ Ընդ որում, Սերգեյ Մինասյանը չի բացառել, որ եթե Ադրբեջանը հենց սկզբից զգալի արդյունքների հասներ, ապա, գուցե, հաջորդ փուլում լայնածավալ ռազմական գործողություններ ծավալեր՝ ծանր տեխնիկայի, ավիացիայի ու հրետանու ներգրավմամբ։ Բայց Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմագործողությունն արդեն նախնական փուլում տեղապտույտ էր տալիս։ 

Ռուսաստանյան փորձագետ Ալեքսանդր Սկակովը և ԼՂՀ ներկայացուցիչ Մասիս Մայիլյանն իրենց զեկույցներում այլ տեսակետ են հայտնել՝ նշելով, որ ապրիլյան իրադարձությունները, դատելով բախումների աննախադեպ ծավալներից, գործի դրված զինատեսակների քանակից ու զոհերի թվից, այլ կերպ, քան պատերազմ, չես անվանի։ Արդեն գիտաժողովի հետնաբեմում ՙԴե ֆակտո՚-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը հիշեցրեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչների ձեռքում հայտնվել են որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ ադրբեջանական խոցված ուղղաթիռից, որոնք հաստատում են, որ իրականում Բաքուն ավելի մեծ նպատակ ուներ, քան այն, ինչ այժմ ներկայացվում է։ ՙԱյնպես որ, դա պատերազմ էր, թեև կարճաժամկետ, այն կասեցվեց, և ադրբեջանցիները ստիպված էին Ռուսաստանին խնդրել, որ նա միջամտի ու դադարեցնի մարտերը՚,- ասաց Մասիս Մայիլյանը։ 

Տերմինների շուրջ բանավեճը տեղին է ոչ միայն բացառապես գիտական տեսանկյունից, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ նաև այն նպատակների ու առաջադրանքների իմաստավորման առումով, որոնք Ադրբեջանը դրել էր իր առջև՝ մշակելով այդ ռազմագործողությունը։ Գիտաժողովի մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ Բաքվի նման նախաձեռնության հիմքում խնդիրների մի ողջ համալիր էր դրված: Մատնանշվեց այնպիսի տնտեսական գործոն, ինչպիսին  նավթի գների և Ադրբեջանի բնակչության եկամուտների անկումն է, ինչը հղի էր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի սրացումով, հետևաբար, Ադրբեջանի քաղաքական վերնախավին անհրաժեշտ էր հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից։ Բացի դրանից, հիշատակվեց այնպիսի կարևոր արտաքին գործոն, ինչպիսին ռուս-թուրքական ճգնաժամն է, որը ծագել էր այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրք զինվորականները խոցեցին Սու-24 ռուսական ռմբակոծիչը։ Անկախ լրագրող Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ Անկարան շահագրգռված էր ղարաբաղյան հակամարտության ապասառեցման մեջ՝ հենց Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համատեքստում։ Ինչպես նշեց Ալեքսանդր Սկակովը՝  Բաքուն նպատակամիտված վարում է ՙհնարավորի ու անպատժելիության սահմանները որոշելու՚ քաղաքականություն, որին համապատասխանում են և՜ ապրիլյան պատերազմը, և՜ Լապշինի գործը, և՜ վերջերս Թբիլիսիում Աֆղան Մուխթարլիի առևանգումը։ ՙԱյս տրամաբանությանը համապատասխանում է նաև միանգամայն հավանական ռազմական նոր սրացում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, այլև Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ Այդ սրացման նպատակը Մոսկվայի արձագանքը զոնդաժի ենթարկելը կլինի ՚,- ընդգծեց ռուսաստանյան փորձագետը։ Նրա կարծիքով, եթե նախկինում բոլոր առաջատար խաղացողները պայքարում էին տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար, ապա այժմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև Միջին Ասիայի երկրները, ինչպես նաև Ուկրաինան նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ ԼՂՀ-ում ապրիլյան պատերազմն էլ ինչ-որ չափով դարձավ համաշխարհային  քաղաքականության առաջատար խաղացողների կողմից տարածաշրջանը մոռացության մատնելու արդյունք։ Ռուսաստանյան քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ևս իր զեկույցում նշեց, որ նվազել է Հարավային Կովկասի կարևորությունը Ռուսաստանի համար։ Թեև Ադրբեջանում ապրիլյան պատերազմի ելքը ներկայացվում է որպես հաղթանակ, բայց գիտաժողովի մասնակիցները վստահաբար հայտարարել են, որ ռազմա-քաղաքական տեսանկյունից, ընդհանուր առմամբ, Բաքուն չի հասել էական առաջընթացի. ադրբեջանական զորքերին չհաջողվեց ներթափանցել ԼՂՀ տարածքների խորքը կամ գրավել գոնե մի քանի բնակավայր։ Ինչպես նշեց Մարկեդոնովը` Ադրբեջանը ցուցադրեց ռևանշի, բայց ոչ երկարատև պատերազմի պատրաստ լինելը։ Դա հաստատեց նաև Սերգեյ Մինասյանը, ով մատնանշեց ապրիլյան ռազմագործողության այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության բացառապես էլիտար ստորաբաժանումների մասնակցությունն է։ Հայկական կողմից, ինչպես հայտնի է, նրանց դիմադրություն էին ցույց տալիս հիմնականում սովորական զինակոչիկներ և մոտոհրաձգային ու տանկային զորամասերի պայմանագրային զինծառայողներ։ Բացի այդ, առաջին անգամ այդպիսի ծավալով Ադրբեջանը կիրառեց բազմաթիվ զինատեսակներ, որոնք գնվել էին վերջին տարիների ընթացքում, այդ թվում՝ լոկալ հակամարտությունների համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ կիրառվեցին ՙկամիկաձե՚ ԱԹՍ-ներ։ Հակառակ բոլոր այդ միջոցներին՝ ադրբեջանական բանակը չկարողացավ իրագործել իր առջև դրված նպատակները։

Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ դիվանագիտական առումով Ադրբեջանը հույսեր էր կապում այն բանի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կվերանայի կարգավորման սկզբունքների վերաբերյալ իր դիրքորոշումները, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ միջնորդները վերջնական ընտրություն չեն կատարել կարգավորման երեք սկզբունքներից որևէ մեկի օգտին։ Դրա հետ մեկտեղ փորձագետները համաձայնեցին, որ քարոզչական-գաղափարախոսական ճակատում Բաքուն ձեռք է բերել որոշ բոնուսներ։ Մեջբերվեց ադրբեջանցի քաղաքագետ Ռովշան Իբրահիմովի կարծիքն այն մասին, որ ապրիլյան պատերազմի ընթացքում պսակազերծվել են երկու առասպել՝ հայերի անպարտելի և շփման գծի անխախտ լինելու մասին։ Մարկեդոնովի խոսքով՝ Ադրբեջանում արձանագրվել էր հասարակության մոբիլիզացման բարձր աստիճան, և դա վկայում է այն մասին, որ հարևան երկրում գոյություն ունի ազգային կոնսենսուս Ղարաբաղի հարցում:  

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետևանքներին՝ փորձագետները նշեցին, որ Ադրբեջանը կորցրել է հանկարծակիության ռազմավարական գործոնը։ Բացի այդ, հայկական կողմը նույնպես որոշակի հետևություններ է արել և ձեռքերը ծալած չի նստել։ Ինչպես նշեց Սերգեյ Մինասյանը՝ մարտական պատրաստվածության, տեխնիկական հագեցվածության, զինված ուժերի կազմակերպչական կատարելագործման և ամրության բարձրացման տեսանկյունից մեկ տարվա ընթացքում հայկական կողմն արել է ավելի շատ, քան նախորդ բոլոր տարիներին։ Լեռնային Ղարաբաղում արձանագրվել էր հայրենասիրական ոգու բարձրացում, գործող իշխանության շուրջ բոլոր քաղաքական ուժերի համախմբում և՜ պատերազմի օրերին, և՜ դրանից հետո։ ՙԲոլորը հասկանում են, որ պետք է մի կողմ թողնել  տարաձայնություններն ու ամրապնդել երկրի անվտանգությունը՚,- ասել է Մասիս Մայիլյանը ՙԴե ֆակտո՚-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այսօր Արցախն ավելի լավ է պատրաստված հնարավոր հարձակումներին հակահարված տալուն։ ՙՈրքան լավ դրան պատրաստ լինենք, այնքան ցածր կլինի պատերազմի վերսկսման հավանականությունը՚,- համոզված է դեսպանը։

Գիտաժողովի մասնակիցները կանգ առան նաև Ղարաբաղի շուրջ տարվող խաղաղ բանակցությունների ընթացքի վրա անցյալ տարվա իրադարձությունների թողած ազդեցության հարցի վրա։ Ու թեև Մարկեդոնովը որպես դրական ասպեկտ նշեց այն փաստը, որ ապրիլյան պատերազմը չի տապալել դիվանագիտական գործընթացը, այդուհանդերձ, Մասիս Մայիլյանն արձանագրեց, որ մարտական գործողությունները վտանգի տակ են դրել բանակցային գործընթացը, հեռացրել հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները և ապացուցել, որ Ադրբեջանը պատրաստ չէ պայմանավորվել խաղաղ բանակցությունների շրջանակներում։

Ի դեպ, քաղաքագետ Մինասյանը համարում է, որ քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից Ադրբեջանը հայտնվել է ավելի դժվար դրության մեջ, քան եղել է մինչև 2016թ. ապրիլը, քանի որ այժմ իրական բանակցային գործընթացը չի ներառում քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցներ ու կենտրոնացված է կողմերից մեկին մոնիտորինգային ավելի լայն առաքելություն ծավալելուն ու ճակատային գծում վստահության մեխանիզմներ ներդնելուն պարտադրելու միջնորդների փորձերի վրա։ ՙՍա չի բխում Ադրբեջանի շահերից, քանի որ այդ պարագայում նրա համար առնվազն ավելի դժվար կլինի կիրառել և՜ ռազմական հռետորաբանությունը, և՜ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես դիվանագիտական, քաղաքական գործընթացի ու քարոզչության բաղադրիչ՚,- նշեց Մինասյանը։ 

Դեռ ավելին, ինչպես նկատեց Մ. Մայիլյանը՝ ապրիլյան պատերազմն արմատականացրեց տրամադրությունները երեք հասարակություններում, ուստի հնարավոր փոխզիջումների թեման դարձել է ծայրաստիճան անընդունելի։ Ինչ վերաբերում է համանախագահ երկրների դիրքորոշումներին, Ա. Սկակովի տեսանկյունից՝ կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդները ցանկանում են անորոշ ժամանակով հետաձգել լուծումը, այդ պատճառով նշմարվում է հակամարտությունը սառեցնելու փորձ։ Հատկանշական է, որ մասնակիցներից ոչ մեկը կասկած չի հայտնել Լեռնային Ղարաբաղում ու հայ¬ադրբեջանական սահմանին իրավիճակի հետագա սրացման կապակցությամբ։ Սերգեյ Մարկեդոնովը նշեց Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացման մեջ ինչ¬որ ալգորիթմի առկայության մասին, համաձայն որի՝ բանակցությունների փուլերն ու ճակատային գծում լարվածության աճը հաջորդում են իրար: Գիտաժողովի մասնակիցների միաձայն  գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում սպասվում են լարվածության նոր սրացումներ, բայց տեսանելի ապագայում լայնածավալ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է։ 

 

ՙԴե ֆակտո՚  տեղեկատվա-վերլուծական գործակալություն

 

Կարինա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ