[ARM]     [RUS]     [ENG]

1915թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Պատմաբան Թաներ Աքչամը նոր փաստաթուղթ է հրապարակել Բահաեդդին Շաքիրի հեռագրի հրապարակումից հետո։ ՙՀրաման III՚ հեռագիրը, որն ուղարկվել է բանակի հրամանատար Մահմուդ Քամիլ փաշայի կողմից այն շրջանները, որտեղ վտարում և սպանում էին հայերին, շատ ավելի սարսափեցնող է։

 Մահմուդ Քամիլ փաշան ասում է, որ նրանց տները, ովքեր թաքցնում են հայերին, պետք է հիմնովին այրել, իսկ տանտերերին պետք է կախաղան հանել իրենց տների առջև. ՙԱնհրաժեշտ է համարվում, որպեսզի նրանք, ովքեր թաքցրել ու աջակցել են հայերին, կառավարական որոշմամբ (1915թ. հուլիսի 23), պետք է կախաղան բարձրացվեն իրենց տների առջև, իսկ նրանց ունեցվածքը պետք է ամբողջովին այրել՚։

Մենք ունենք օսմանյան պաշտոնական փաստաթղթի բնօրինակի` կարգ III-ի, լուսապատճենը: Բանակի հրամանատար Մահմուդ Քամիլ փաշայի հեռագիրը, որը գրվել էր Արտաքին գործերի նախարարության դրոշմանկարն ունեցող հատուկ թղթի վրա։

Հեռագրի ստորին հատվածում կա նախարարության կնիքը՝ ՙՀամապատասխանում է բնօրինակին՚։ Այդ նամակում Մահմուդ Քամիլ փաշան հայտնում էր, որ նրանց տները, ովքեր թաքցնում են հայերին, կայրվեն, իսկ նրանց մահապատժի կենթարկեն իրենց տների առջև:

1915թ. հուլիսի 24-ի հեռագրի ներկայիս թուրքական տարբերակում ասված է. ՙՀասկանալի է, որ մահմեդականները թաքցնում են հայերին որոշ այն գյուղերում և քաղաքներում, որտեղից տեղահան են արվել բնակիչները։ Տները, որտեղ թաքցնում և կառավարության հրամանից պաշտպանում են հայերին, պետք է այրվեն, իսկ նրանց պահողները պետք է մահապատժի ենթարկվեն իրենց տների առջև։ Հավաստիացեք, որ չկան հայեր, որոնց տեղահան չեն արել, և որոնց մասին մեզ չեն տեղեկացրել։

Մահմեդականություն ընդունած հայերը նույնպես տեղահան կարվեն։ Եթե կան զինված ուժերի անդամներ, ովքեր պաշտպանում են հայերին, նրանք կհանձնվեն համապատասխան նախարարությանը, անհապաղ պաշտոնից կհեռացվեն, որպեսզի նրանց ավելի ուշ հարցաքննեն։ Եթե նրանք վարչական աշխատողներ են, նրանց նույնպես անհապաղ պաշտոնից կհեռացնեն և կհանձնեն ռազմական հանձնաժողովին՚։ 

Այս հեռագիրը, ինչպես նաև Բահաեդդին Շաքիրի 1915թ. հուլիսի 4-ի հեռագիրը, ներառված է ՙՄիություն և առաջադիմության կոմիտեի՚ գործի մեջ, որն անց է կացվել 1921-22թթ. Ստամբուլում։ ՙՄիություն և առաջադիմության կոմիտեի՚ անդամների դեմ մեղադրական եզրակացության մեջ այդ հեռագիրը մանրամասն մեջբերվել է և նշվել, որ այդ փաստաթղթի համարն է` ՙՄաս 13, փաստաթուղթ 1՚։

Երկրորդ հեռագիրը

Մահմուդ Քամիլ փաշան այդ թեմայի վերաբերյալ ևս մեկ հեռագիր է գրել։ 1915թ. օգոստոսի 1-ին նա շրջաններ ուղարկեց ևս մեկ հրաման՝ որպես հուլիսի 24-ին ուղարկված հեռագրի բացատրություն։

Այդ երկրորդ հեռագրում նա գրել է, որ կարգադրությունը չի տարածվում ՙնրանց վրա, ովքեր ընդունել են կանանց ու երեխաների, որոնք կառավարության կողմից պաշտոնապես տեղավորվել են մահմեդականների տներում՚։ 

Նա նշել է, որ պատիժը ՙտարածվում է նրանց վրա, անկախ նրանց կրոնից, ովքեր թաքցնում են հայերին՝ առանց կառավարությանը տեղյակ պահելու, և այդ մարդիկ մահապատժի կենթարկվեն՚։

Այդ կարգը բացահայտում է հետևյալ փաստը. գյուղերում և քաղաքներում բազմաթիվ մահմեդականներ իրենց տներում թաքցնում էին հայերին, և կառավարությունը ցանկանում էր կանխել դա։ Ահա թե ինչու է սահմանվել տների հրկիզման ու մահապատժի սպառնալիքը: Այդ բոլոր փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Ստամբուլում ՙՄիություն և առաջադիմության կոմիտեի՚ ստուգումների ընթացքում, առաջվա պես պահպանվում են պետության գաղտնի պահոցներում։ Քանի որ այդ փաստաթղթերը չեն հայտնաբերվել տարիների ընթացքում, դրանք համարվում էին ՙանվավեր` բնօրինակների բացակայության պատճառով՚։ Երկար տարիներ գոյություն ուներ տարօրինակ միություն։ Պետությունը թաքցնում էր փաստաթղթերը, և որոշ գիտնականներ հայտարարություններ էին տարածում այն մասին, որ ՙքանի որ չկա փաստաթղթի բնօրինակը, այն չի կարելի դիտարկել որպես ապացույց՚։

Երուսաղեմի հայկական պատրիարքությունը

 Ստամբուլի դատավարությունների մասին դատական փաստաթղթերի զգալի մասը գտնվում էր Ստամբուլի հայկական պատրիարքությունում։ 1922թ. պատրիարքը դրանք ուղարկեց Մարսել։ Հետագայում դրանք ուղարկվեցին Մանչեսթր, իսկ այնուհետև` Երուսաղեմի պատրիարքություն։ Այդ  ուղղությունը կարելի է հայտնաբերել՝ գնալով Մահմուդ Քամիլ փաշայի և Բահաեդդին Շաքիրի փաստաթղթերի վրա եղած դրոշմանիշների հետքերով։ Փաստաթղթերի աջ վերին անկյունում կան կնիք և Օսմանյան կայսրության պաշտոնական ձևաթղթի վրա կիրառվող համար: Կնիքը պատկանում է Մարսելի հայկական թեմին։ Կնիքի կենտրոնում հայերեն և ֆրանսերեն լեզուներով տպագրված էր ՙՄարսելի Հայոց Առաջնորդարան՚:

 Երուսաղեմի արխիվային գրառումները բաղկացած են հայկական նամակից և համարից։ Քանի որ Երուսաղեմի արխիվը բաց չէ հետազոտողների համար, ներկա պահին անհնարին է այդ փաստաթղթերն ուսումնասիրելու թույլտվություն ստանալ։ Այդ փաստաթուղթը գտել ենք կաթոլիկ քահանա Գրիգոր Գերգերյանի արխիվում, ով վախճանվել է 1988թ.։ 

 

vstrokax.net