Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ

ԱՀ Ազգային ժողովի հունիսի 4-ի արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակն էր։

 Դրան հետևած զարգացումների և, ընդհանրապես, հանրապետությունում առկա լարվածության առնչությամբ պատգամավորներն արտահայտեցին իրենց մտահոգություններն ու տագնապալի իրավիճակի հաղթահարման վերաբերյալ մոտեցումները։ Հարկ է քննարկման դնել երկրում կուտակված տարաբնույթ խնդիրները, խորամուխ լինել դրանց պատճառահետևանքային կապերի մեջ և արմատական բարեփոխումների գործընթացում առավելագույն պատրաստակամություն դրսևորել։ 

Նպատակահարմար ենք գտնում հնչած ելույթներից մի քանիսը ներկայացնել ընթերցողների ուշադրությանը։ 

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Համակարգային ճգնաժամի մեջ ենք հայտնվել։ Փողոց դուրս եկած մեր երիտասարդներն արդյո՞ք այդ մասին են խոսել ու բողոքել։ Ո՜չ։ Իրականում խնդիրները կուտակվել են։ Իսկ Հայաստանում տեղի ունեցածը թավշյա հեղափոխություն չէր և ոչ էլ իշխանափոխություն. դա քաղաքական երկրաշարժ էր համահայկական հարթությունում, առաջին հերթին՝ մեր մտածողության մեջ։ Քաղաքական գործընթաց, քաղաքական կամք ու մտածելակերպ հասկացություններն սկսել են կամաց-կամաց վերանալ։ Քննիչ հանձնաժողով ենք ստեղծում, իսկ ես հարցնում եմ՝ մի՞թե վերջին երեք տարիների ընթացքում չեն եղել հասարակական հնչողություն ունեցող դեպքեր, մենք փորձե՞լ ենք մի բան անել։ Եվ երբ Հայաստանում քաղաքական երկրաշարժ էր տեղի ունենում, մենք հավաքվե՞լ ենք գոնե մեկ անգամ՝ քննարկելու, որ դա մեզ վրա ազդելու է։ Ես ներողություն եմ խնդրում դրանք չանելու համար, որովհետև ես էլ եմ  եղել այս երկրի ղեկավարը։ Տեսնում եմ, թե ինչ է կատարվում և ինչ է կատարվելու։ Վերջին իրադարձություններն ուղղակիորեն հարվածել են մեր անվտանգությանը։ 

Մենք կեղծում ենք մեր աշխատանքում, խոստովանենք, որ ունենք նաև ներքին ինտրիգների խնդիր, ինչի մասին չի խոսվում, բացահայտումներ չեն արվում։ Անընդհատ խոսում ենք անվտանգության կարևորության մասին, բայց, որպես խորհրդարան, փորձե՞լ ենք հասկանալ, թե ինչի արդյունք էր 2016թ. ապրիլի 2-ը։ Այսօր հայտարարում են, որ քառօրյա պատերազմը փոխել է մեր կյանքը,  երիտասարդները եկել են։ Գալու են, բա ի՞նչ պիտի անեն, ղարաբաղյան ճակատով նրանք բոլորն էլ անցել են։ Կարծում եմ, հանդիպման կգնանք հանրապետության նախագահի հետ՝ ներկայացնելու բոլոր պահանջներն ու առաջարկությունները։ Քաղաքական կամք ցուցաբերելու, ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկելու պահն է, որովհետև արդեն ճգնաժամի վերջնակետին ենք հասել։           

Էդուարդ ԱՂԱԲԵԿՅԱՆ.- Ժամանակին ասում էինք՝ այսպես շարունակել չի կարելի, և այս միտքը լավագույն դեպքում հայտնի տեղերում քմծիծաղ էր առաջացնում։ Խոսել ենք ոչ միայն ուժայինների մասին։ Բավական է։  2012 թվականից խոսում էինք շփման գծում տեսադիտարկման սարքեր և ժամանակակից այլ սարքավորումներ տեղադրելու, մեր զինծառայողների խոցելիությունը նվազեցնելու մասին։ Իլհամ Ալիևը հարձակվեց, ու նոր միայն այդ գաղափարը տեղ հասավ։ Արդյունքում ունեցանք զոհեր, և ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Այսպես կոչված, չքննարկվող, փակ թեմաներն օրըստօրե ավելացան, ինչի արդյունքում ունեցանք այսօրվա իրավիճակը։ Հարցին մոտենում եմ հատկապես մեր երկրի անվտանգության տեսանկյունից. որքան արդար է հասարակությունը, նույնքան նա անվտանգ է։ Առանց սոցիալական արդարության ողջամիտ նորմերի ընդունման հնարավոր չէ կառուցել համահավասարության սկզբունքի վրա հիմնված համակարգ։ Եթե շարունակենք աչքաթող անել հրատապ թեմաները, հնարավոր է նույնիսկ աշնանային տերևաթափը կամ փետրավոր ամպերի գոյությունը հուզումների պատճառ դառնան։ Խորհրդարանին ի սկզբանե վերապահված գործառույթը մենք պարտավոր ենք իրականացնել։ Առաջարկել էի մարդկանց հրավիրել՝ խորհրդարանական հարթակում ելույթ ունենալու, ինչու չէ՝ կարելի էր նրանց կարծիքները լսել հենց այստեղ։ Շնորհակալություն եմ հայտնում Քննիչ հանձնաժողովի նախագահի պարտականություններն ինձ վստահելու համար, կաշխատեմ գործել թափանցիկության պայմաններում՝ հանրության հետ կապը պահելով ու խորհրդակցելով։ Երկու օրվա ընթացքում բավականին հարցեր ենք քննարկել՝ սկսած կադրերից, հովանավորչությունից, բարեկամներից, մինչև խորհրդականների ահռելի բանակ։ Ի վերջո, ինչպե՞ս կարելի է օրենքը խախտելով՝ մեկ ուրիշի խախտված իրավունքը վերականգնել։      

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ.- Այսօր մենք խոսել ենք տարբեր ձևով և տարբեր թեմաներից, բայց բոլորի ելույթներում միանշանակ մտահոգություն էր ու նաև մեր խոսքով ու խորհրդով, մեր սեփական սխալը ընդունելու պատրաստակամությամբ իրավիճակը հարթելու ցանկությունը։ Այն, ինչ 5-10 տարի առաջ կարծես թե բավարարում էր մեր ներքաղաքական համերաշխությանը, կարծում եմ, այսօր բավարար չէ, և մենք այդ նպատակով նոր գաղափարներ ու նոր ծրագրեր գեներացնելու խնդիր ունենք։ Կարծում եմ, այսօրվա քննարկումները նպաստելու են դրան։ Որ երկիրը բարեփոխումների նոր փուլի կարիք ունի, միանշանակ է։ Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ դեռ 2 ամիս առաջ խոսել ենք այն մասին, որ և՜ կադրային, և՜ ծրագրային, և՜ բյուջետային հարցերում սրբագրումների, խմբագրումների կարիք ունենք։ Հրատապ նշանակության ներքին  խնդիրները կուտակվել են, ուրեմն, բարեփոխումները պետք է իրականացվեն ավելի արագ տեմպով։ Եթե մարդիկ դուրս են եկել իրենց բողոքն արտահայտելու, պետք է նրանց լսել, օրինական դաշտում քննարկել բոլոր խնդիրները, այդ ամենի արդյունքում ձևավորել մի օրակարգ, որը պետք է դրվի իշխանությունների սեղանին։ Այս իմաստով այսօրվա քննարկումը խորհելու և համապատասխան եզրահանգումների հիմք է տալու։ Ուզում եմ հուսալ, որ մեր ողջախոհությունը թույլ կտա չշեղվել մեր հիմնական խնդիրներից։ Անցած մի քանի օրվա ընթացքում կայացած զրույցները թույլ են տալիս այսպիսի եզրահանգում անել. պահը լուրջ է ոչ միայն էմոցիոնալ բաղադրիչով, հետևաբար, պատասխանատու և արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար ճիշտ հիմքեր պիտի ձևավորվեն հենց այսօրվանից։ Մեր հասարակությունը պիտի զգա, որ իշխանությունն ընդունել է իր թերությունները և գնում է ճիշտ քայլերի։    

Ռուդիկ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ.- Խնդիրները, բացասական երևույթներն այնքան շատ են, որ դրանք վեր հանելու և ԱԺ-ում քննարկելու համար շաբաթներ կպահանջվեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնում է հասարակությունը, նոր մտածողության և նոր իրողությունների արդյունք է։ Բողոքի ցույցի մասնակից երիտասարդների հետ  ենք հանդիպել, որին ներկա էր նաև ԱՀ պետնախարարը։ Երիտասարդների մեջ կային ապրիլյան պատերազմի մասնակիցներ, հերոսներ և հերոսների զավակներ, վիրավորներ, մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվել են, կային նաև մարդիկ, ովքեր սեփական ձախողումները վերագրում էին իշխանություններին։ Տարանջատման անհրաժեշտություն եմ տեսնում, բայց սրան կանդրադառնանք հետագայում, իսկ այժմ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի խնդիրը ճիշտ հանգուցալուծվի։ Չի կարելի հարցերը լուծել ուժային մեթոդներով։ Այս օրերին ականատես եղանք նաև շատերի համար անընդունելի մի երևույթի. մեր թույլտվությամբ բողոքի ցույցերում ակտիվություն են ցուցաբերում ֆինանսական ռեսուրսներ ունեցող և բավականին բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ։ Ելույթներ են ունենում՝ իրենց  հեղափոխականի տեղ դրած։ Հանցագործներին պատժելու հարցում հետևողական լինենք,  ամեն ինչ անենք, որպեսզի ամենուրեք զգացվի օրենքի գերակայությունը, որովհետև երբ անպատժելիությունը ոմանց համար դառնում է վարքագիծ, հանցագործությունները կրկնվում են։ Ամենակարևորը՝ հեղափոխությունը պետք է լինի մեր մտածելակերպի մեջ, մեր երկիրն առաջ տանենք՝ կառուցելով քաղաքացիական հասարակության հիմքերը։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել այն, ինչ կարողանում է։ Ես զրուցել եմ ցույցի դուրս եկած տասնյակ տղաների հետ, որին ներկա են եղել նաև իմ գործընկերները։ Դժգոհություն հայտնողները նշել են ղեկավարների կոնկրետ անուններ, որոնց հետագա պաշտոնավարումն իրենց համար ուղղակի անընդունելի է։ Ատելության մթնոլորտ մեզ մոտ չկա։  

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ