Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՅՈԹԵՐՈՐԴԸ

Պատանդ վերցնելով հերթական ՙդիվերսանտին՚՝ Բաքուն այս անգամ էլ   լրջորեն հիմար դրության մեջ է հայտնվել

 Հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է այն մասին, որ կանխվել է ՙհայկական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից ադրբեջանա-հայկական պետական սահմանին Ղազախի շրջանի ուղղությամբ շփման գիծը հատելու փորձը՚։ Հաղորդագրության մեջ նաև ասված է ՙհայկական կողմից կորուստների՚ և ՙդիվերսանտներից՚ մեկի՝ 34-ամյա Կարեն Ղազարյանի գերեվարման մասին։ Համացանցում տեղադրվել է Ղազարյանի լուսանկարը, որի դեմքն, ըստ երևույթին, առավել համոզչության կամ այլ նպատակներով, որոնց մասին կխոսվի ստորև, սև ներկով էր կեղտոտված։Հայաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հաղորդել է, որ Կարեն Ղազարյանը Տավուշի շրջանի Բերդավան գյուղի բնակիչ է, երբեք չի ծառայել ու չի ծառայում ՀՀ ԶՈՒ¬ում։ ՙՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով նաև պատանդների, գերիների ու անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ¬ի երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացու վերադարձի կազմակերպման համար։ ԿԽՄԿ¬ն նաև տեղեկացված է Կ.Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ՚,¬ ֆեյսբուքյան իր էջում գրել է գերատեսչության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը,  հաստատելով, որ Ղազարյանը որևէ առնչություն չունի զինված ուժերի հետ, հայտնել է. ՙՆա առողջական խնդիրներ ունի, և 2013թ. հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Ադրբեջանի տարածքում նրա գտնվելու հանգամանքները ճշտվում են՚։

Մեկ տարուց քիչ ավելի առաջ՝ 2017թ. հունիսի 21-ին, Բաքվի ԶԼՄ¬ները համանման հաղորդագրություն են զետեղել ՙՀՀ ԶՈՒ¬ի զինծառայողի գերեվարման մասին՚։ Այնուհետև նրանք տեսահարցազրույց են հրապարակել, որում քաղաքացիական շորերի վրայից զրահաբաճկոն հագցրած տղամարդը պատմում է այն մասին, որ նա՝ Զավեն Կարապետյանը, Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչը, պայմանագրային զինծառայող է, մասնակցել է ադրբեջանական բանակի դեմ կազմակերպված դիվերսիային ու գերի ընկել։ Հայկական կողմն այն ժամանակ հայտարարել է, որ Կարապետյանը մանկատան սան է, վերջին տարիներին թափառաշրջիկի կյանք է վարել ու ակնհայտ խնդիրներ է ունեցել մտավոր զարգացման հետ։ Վերջինս  անզեն աչքով երևում էր նաև ներկայացված տեսանյութում՝ համենայն դեպս հավատալ այն բանին, որ այդ ոչ ադեկվատ մարդը կարող է ՙհետախույզ՚ ու ՙդիվերսանտ՚ լինել, շատ դժվար էր։ Զավեն Կարապետյանը դարձել է իր էությամբ անմարդկային ու նողկալի շղթայի հերթական՝ վեցերորդ օղակը, որը տարեցտարի շրջանառության մեջ է դնում ադրբեջանական կողմը՝ օգտագործելով հայկական սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով, ոչ լիարժեք կամ հիվանդ բնակիչներին։ Այդ շղթայի օղակներն են և՜ գերությունից վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, և՜ նրա բարեկամ Արսեն Խոջոյանը, ով  վերադարձել է ակնհայտ խնդիրներով, և՜ առանձնակի դաժանությամբ ու վայրագությամբ սպանված Կարեն Պետրոսյանը, և՜ Սարգիս Անանյանը, ով նույնպես վերադարձել է խաթարված առողջությամբ ու հոգեկան խաթարումներով։

Նրանք բոլորը Տավուշի մարզի գյուղերի բնակիչներ էին և ունեին տարաբնույթ խնդիրներ։ Ավելի վաղ Գեղարքունիքի մարզից Մանվել Սարիբեկյանը նույնպես գերության մեջ էր հայտնվել, և նրա խեղված մարմինը վերադարձվել է գերության մեջ մահանալուց (սպանությունի՞ց) մեկ ամիս անց։ Այս բոլոր մարդկանց, այդ թվում նաև 77-ամյա հիվանդ ծերունու նկատմամբ, ադրբեջանական քարոզչությունը խաղարկել է նույն սցենարը՝ փորձելով ապացուցել, որ նրանք ՙդիվերսանտներ էին՚. գերեվարվելուց հետո հետևել է համապատասխան մշակումը` զգեստափոխություն, այնուհետև տեսահարցազրույց, որում խեղճ մարդը, բնականաբար, ընդունում էր բոլոր մեղադրանքները։ Այն մասին, թե որքան կոպտորեն էին խախտվում միջազգային իրավական նորմերը, խոսելն ավելորդ է։ 

Կարեն Ղազարյանի պարագայում հուլիսի 15-ի դրությամբ տեսահարցազրույց համացանցում դեռ չի տեղադրվել։ Հնարավոր է, սա բացատրվում է անապացուցելին ապացուցելու անտեղի բուռն ձգտման մեջ ազերպրոպի բացահայտ անհաջողությամբ։ Բանն այն է, որ գերեվարված Կարենի նկարի հրապարակումից անմիջապես հետո համացանցում հայտնվեց մի զինծառայողի լուսանկար՝ մարտական դիրքում զենքը ձեռքին, ում Բաքվում փորձում էին Ղազարյանի փոխարեն ներկայացնել։ Իսկ իրականում պարզվում է, որ լուսանկարի զինծառայողը Երևանի բնակիչ Վահան Ազիբեկյանն է։ Հանկարծակի իրեն հայտնաբերելով ՙգերության՚ մեջ` Ազիբեկյանը Facebook սոցցանցում գրել է. ՙԱռավոտյան պատրաստվում էի աշխատանքի գնալ, երբ հանկարծակի ընկերներս մեկը մյուսի հետևից սկսեցին գրել ու զանգել` հարցնելով, արդյո՞ք ինձ հետ ամեն ինչ նորմալ է, և` ուղարկելով այս լուսանկարը, իբր, գերի եմ ընկել, իսկ ինքս այդ մասին չգիտեմ։ Փաստորեն ադրբեջանցիներն այնքան դեբիլ են, որ մարդկանց իրարից չեն տարբերում՚։ Կարող եք պատկերացնել ազերպրոպի մարտիկների տանջանքները, որոնք հայ օգտատերերի շարքում տենդագին փնտրում են մարդու, ով քիչ թե շատ նման է գերեվարվածին, և վերջ ի վերջո կանգ են առնում 2016թ. դեկտեմբերի 12-ին սոցցանցի օգտատիրոջ կողմից իր էջում տեղադրված լուսանկարի վրա։

Ղազարյանի հետ կապված պատմության մեջ ադրբեջանական կողմի միանգամայն նույնական ձեռագրից բացի առկա է ևս մեկ հանգամանք, որի վրա կցանկանայինք ուշադրություն դարձնել։ Հաշվի առնելով Ստեփանակերտում դատապարտված Քարվաճառի դիվերսանտների համար Բաքվի անանց ուժգին անհանգստությունը, չի բացառվում, որ Տավուշի մարզում որս է ընթանում այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց թերարժեքության պատճառով պոտենցիալ առումով կարող են ադրբեջանական հետախուզության հեշտ ավարը դառնալ՝ հետագա փոխանակում առաջարկելու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ համապատասխան մարմիններն արդեն ենթադրություններ են հնչեցրել սահմանամերձ շրջաններից մարդկանց կանխամտածված առևանգման մասին։ Այսպես, 2014թ. օգոստոսին` Կարեն Պետրոսյանի գերեվարումից հետո, Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դիտարկում է Հայաստանի տարածքից ադրբեջանական զինծառայողների կողմից նրա առևանգման վերաբերյալ վարկածը, քանի որ այդ մասին վկայում են հետաքննության ընթացքում ստացված որոշ ապացույցներ։

Այն մասին, որ ադրբեջանական կողմը հայ քաղաքացիների որս է անում, յուր ժամանակ հայտարարել է նաև Մանվել Սարիբեկյանի հայրը։ Նշելով, որ իր տղան հիանալի գիտեր տարածքը և չէր կարող մոլորվել, նա հայտարարել է. ՙԸստ ամենայնի, նրան գերի են վերցրել ադրբեջանական հետախույզները։ Դա առաջին դեպքը չէ։ Արդեն երրորդ կամ չորրորդ դեպքն է, երբ մեր գյուղից մարդիկ են անհետանում՚։ 2014թ. նույն օգոստոս ամսին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պատմել է, որ նույն օրվա երկրորդ կեսին, ինչ կորել էր Սարգիս Անանյանը, մի անծանոթ մոտեցել է հենակետում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ներկայացել  որպես Ոսկեվան գյուղի բնակիչ ու աղավաղված հայերենով հայկական դիրքերին մոտենալու թույլտվություն խնդրել։ Երբ նրան սկսել են հարցեր տալ, անծանոթը շփոթվել է ու փախել ադրբեջանական կողմի ուղղությամբ։

Այս փաստերն արդեն անհնարին է անտեսել. 7 մարդ ոչ լրիվ 8 տարվա ընթացքում, և գործնականում նրանք բոլորը մտավոր բնույթի խնդիրներ ունեն, նրանցից 6-ը՝ Տավուշի բնակիչներ։ Քննչական կոմիտեին չէր խանգարի այսօր հիշել սեփական վարկածի մասին ու վերսկսել այն հանգամանքի հետաքննությունը, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվում Ադրբեջանի տարածքում՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով, մի շարք դեպքերում՝ ողբերգական։ 

Հայկական կողմն` ի դեմս պաշտպանության նախարարի, ինչպես արդեն նշվել է վերևում, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Բաքվի բեմագրի ևս մեկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ԿԽՄԿ¬ի ներկայացուցիչներին չի թույլատրվում այցելել պատանդներին կամ թույլատրվում է մեծ ուշացումով։ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Երևանը պետք է պահանջի, որ վերադարձնեն Կարեն Ղազարյանին` այդ թվում նաև նրա մոտ մտավոր խնդիրների առկայության ապացուցման նպատակով։ Եթե, Աստված մի արասցե, նա ողբերգական ճակատագրի արժանանա, նշանակում է, Լ. Ալավերդյանի խոսքով, Բաքվում պատանդի հետ հաշվեհարդար են տեսել նաև այն բանի համար, որպեսզի թաքցնեն այդ հանգամանքը։ 

www.golosarmenii.am

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ