Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ադրբեջանական բացահայտում

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Մոսկվայում օրերս զանգվածային բախում է տեղի ունեցել չեչենների եւ ադրբեջանցիների միջեւ։ Գործով զբաղվում են իրավապահ մարմինները։ Խնդիրն այնքան սուր է, որ դրա շուրջ տեսակետ են արտահայտել Ադրբեջանի եւ Չեչնիայի պաշտոնական ներկայացուցիչները։ 

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որից հասկացվում է, որ կողմերի ներկայացուցիչները փորձում են հարթել հակասությունները։ Կատարվածը ներկայացվում է իբրեւ կենցաղային հողի վրա խուլիգանություն։ Ո՞րն է բախման իրական պատճառը՝ կպարզեն իրավապահ մարմինները։
Ոչ ոքի ձեռնտու չէ, որ միջադեպը վերաճի քաղաքական դիմակայության կամ ազգամիջյան հակամարտության։ Բայց Ադրբեջանում, երեւում է, չեն կարողանում զսպել զգացմունքները եւ այդ հողի վրա արվում են հայտարարություններ, որ առնվազն հարցեր են հարուցում։ Միլլի մեջլիսի պատգամավոր Այտեն Մուստաֆաեւան, մասնավորապես, լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ադրբեջանցիները եւ չեչեններն ունեն ընդհանուր պատմական անցյալ, կրոնական եւ մշակութային խորը կապեր եւ նրանց միջեւ չի կարող լինել անհանդուրժողականություն։ Մուստաֆաեւան ասել է, որ ինչպես չեչեններն են Ադրբեջանին օգնել ղարաբաղյան պատերազմում, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդն է Չեչնիայի համար ծանր պահերին աջակից եղել հավատակից ժողովրդին, հազարավոր չեչեն վիրավորներ բուժում են սստացել Բաքվում, տասնյակ հազարավոր փախստական ապաստան է գտել Ադրբեջանում։
Ադրբեջանցի խորհրդարանականի այս հայտարարությունը չափազանց ուշագրավ վկայություն է այն մասին, որ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն օգտվել է չեչեն վարձկանների ծառայությունից։ Դա, ինչ խոսք, հայկական կողմի համար գաղտնիք չէ, բայց երեւույթը բոլորովին այլ բնութագրում է ստանում, երբ այդ մասին հայտարարում է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է նրա ասածի երկրորդ մասին, ապա դարձյալ գաղտնիք չէ, որ չեչեն անջատողականների համար Ռուսաստանի դեմ պատերազմում Ադրբեջանը եղել է հուսալի թիկունք եւ տարանցիկ երկիր։ Մամուլում ավելի վաղ նույնիսկ տեղեկություններ են հրապարակվել Ադրբեջանի տարածքով Թուրքիայից Չեչնիա զենքի, ռազմամթերքի եւ զինյալների տեղափոխման մասին։ Հայտնի է նաեւ, որ ինքնահռչակ Իչկերիայի հանրապետությունը Բաքվում ունեցել է դիվանագիտական ներկայացուցչություն, հազարավոր չեչեն գրոհայիններ, իրոք, բուժում են ստացել Ադրբեջանում։ Բաքվում են ապաստան գտել Իչկերիայի հանրապետության բազմաթիվ պաշտոնյաների ընտանիքներ։
Ավելի ուշ, երբ Ռուսաստանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանը փոխել է մոտեցումները։ Բաքվում ապաստանած չեչենական ընդհատակն ստիպված է եղել տարագրվել Թուրքիա, փակվել է Իչկերիայի ներկայացուցչությունը։ Ադրբեջանը լիովին սկսել է պաշտպանել Ռուսաստանի քաղաքականությունը։ Միլլի մեջլիսի պատգամավոր Մուստաֆաեւան, իհարկե, այդ մասին գիտի, բայց գերադասում է շրջանցել չեչենա-ադրբեջանական հարաբերություններում ցավոտ կողմերը։ Իսկ ինչու՞ բացառել, որ Մոսկվայում ադրբեջանցու պատկանող սրճարանի ավերումը, որ իրականացրել են չեչենները, հենց այդ ցավոտ հարցերի արձագանքը չէ։ Փաստորեն Ադրբեջանը դավաճանել է չեչեն անջատողականներին, նրանց մատնել ռուսական հատուկ ծառայություններին։ Հնարավոր է՝ չեչենները դա չեն մոռացել եւ հարմար պահն օգտագործել են, որպեսզի վրեժխնդիր լինեն։