Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

1988-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ը 1988-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ը

 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

1988 թվականին ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական որոշումից ընդամենը մի քանի ժամ հետո ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն ընդունում է ՙԼեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին՚ որոշումը, որի երկրորդ կետն ասում էր. ՙԳործերի իրավիճակի գնահատման ժամանակ ելնել այն բանից, որ գործողությունները և պահանջները, որոնք հակասում են Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին` ուղղված ԼՂԻՄ-ում գոյություն ունեցող ազգային տերիտորիալ կառուցվածքի վերանայմանը, վնաս են հասցնում միջազգային հարաբերություններին և կարող են, եթե այժմ չձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, հասցնել անասելի կամ նույնիսկ դժվար ուղղելի հետևանքների: Այս բոլորը հնարավոր է դարձել առանձին անձանց անպատասխանատու կոչերի, ինչպես նաև կուսակցական ու սովետական մարմինների պասիվ սպասողական դիրքորոշման հետևանքով՚:
ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի սույն որոշման հիմամբ` փետրվարի 21-ին կուսակցության ԼՂ մարզկոմի բյուրոն ընդունում է համապատասխան որոշում` Քաղբյուրոյի որոշումն ընդունել ի անշեղ ղեկավարում ու կատարում: Այս որոշումով փաստորեն ի չիք դարձվեց մարզխորհրդի փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը, և Արցախը դատապարտվեց արժանանալու Նախիջևանի ճակատագրին: Մարզխորհրդի ներկայացուցիչների ճնշմամբ` նույն օրվա գիշերը Հադրութի կուսշրջկոմի պլենումը հավանություն է տալիս ԽՄԿԿ Քաղբյուրոյի որոշմանը: Հաջորդ օրն այդ որոշումը պիտի ներկայացվեր Ասկերանի շրջանի ակտիվին: ՙՄեր Շարժման ամենաճակատագրական պահն էր դա, երբ արդեն վերջնականապես պիտի ընտրություն կատարեինք` համաձայնվո՞ւմ ենք Քաղբյուրոյի որոշմանը, թե՞՝ ընդդիմանում և պահանջում մեր հարցի դրական լուծում։ Այդ օրերը Ղարաբաղի փրկության վերջին հնարավորությունն էին,-հիշում է Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը` ներկայացնելով ակտիվի մանրամասներն ու դրսում այդ պահին ընթացող հանրահավաքը:-Ժողովրդի և կուսակցական շրջանային ակտիվի եռանդուն ու համատեղ ջանքերով խորհրդային պատմության մեջ առաջին անգամ հավանություն չտրվեց Քաղբյուրոյի որոշմանը՚:
Իսկ այդ նույն պահին ազերիների բազմահազարանոց զինված խառնամբոխը, ոստիկանների առաջնորդությամբ, մինչև Ասկերանի մատույցներն ամբողջ 4 կմ ճանապարհահատվածում գործելով բարբարոսություններ (շենքերի, մեքենաների, ցանկապատերի հրկիզումներ, ձեռնարկությունների ավերածություններ, ավելի քան 27 մարդու հաշմանդամության հասցված ծեծ ու ջարդեր և այլն), հասել էր Ասկերանի մատույցները` հաստատելով ՙԱսկերանը հողի երեսից ջնջելու ենք՚, ՙՄահ` հայերին՚, 100 հազարով Ղարաբաղ մտնելու և այն գերեզմանոց դարձնելու օրեր առաջ իրենց հնչեցրած սպառնալիքները: Թե ինչպես ասկերանցիները դիմագրավեցին ադրբեջանական ահաբեկչությանը, մեր կողմից հանգամանալից լուսաբանվել է ՙԱԱ՚-ում:
Փետրվարի 22-ը շրջանում այսօր նշվում է որպես Ասկերանի վերածննդի օր: Ս. Առուշանյանի կարծիքով` օրն այդ չպետք է կարևորվի միայն շրջանի մակարդակով, քանի որ դա ոչ միայն Ասկերանի, այլև հայ ազգի վերածննդի սկիզբն է: Խորհրդային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ արցախահայերն անհնազանդություն ցուցաբերեցին կենտրոնական իշխանություններին և զենքի դիմելով` կանխեցին հայերի ցեղասպանությունը, ինչը մի քանի օր անց ազերիներին հաջողվեց իրագործել Սումգայիթում:
Արցախյան ազգային-ազատագրական դարավոր պայքարի նոր շրջանն սկսվեց ազերիների կողմից Ասկերանի նկատմամբ առաջին զանգվածային ահաբեկչության կանխումից հետո: Էքստրեմալ պայմաններում մեր ախոյանը դեն նետեց կոմունիստական շղարշը, ցույց տվեց հայատյացության դարերով փորձված իր ողջ զինանոցը: Մենք էլ, բնականաբար, դիմեցինք նման պայմաններում մեր նախնիների հարուստ փորձին: Արտաքին վտանգը միավորեց մեր ժողովրդին: Սկիզբ դրվեց Արցախի ինքնապաշտպանությանը, որի արդյունքը եղավ անկախ պետականության ու Արցախի Պաշտպանության բանակի ստեղծումը` մեր փրկության գրավականն ու երաշխավորը: