Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԺԽՏԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՒՄ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Հա­յե­րի, ա­սո­րի­նե­րի և հույ­նե­րի դեմ ցե­ղաս­պա­նու­թյան զանգ­վա­ծա­յին ոճ­րա­գոր­ծու­թյու­նից ա­վե­լի քան մեկ դար անց, թուր­քե­րի մեծ մա­սը դեռևս ան­հար­մար է զգում, երբ մո­տե­նում է ապ­րի­լի 24-ը և որևէ մե­կը հի­շա­տա­կում է մարդ­կու­թյան դեմ ուղղ­ված նրանց հան­ցա­գոր­ծու­թյու­նը...
Թուրք պաշ­տո­նյա­նե­րից և լրագ­րող­նե­րից շա­տե­րը ստիպ­ված են պաշտ­պա­նել ի­րենց երկ­րի ա­րա­տա­վոր­ված հե­ղի­նա­կու­թյու­նը՝ փոր­ձե­լով քո­ղար­կել ի­րենց նախ­նի­նե­րի ի­րա­կա­նաց­րած ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Նրանք այդ­պի­սով ինք­նա­բե­րա­բար ի­րենց կա­պում են ի­րենց նա­խա­պա­պե­րի գոր­ծած մեղ­քե­րի հետ և ի­րենք ևս մե­ղա­վոր են դառ­նում մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­սար­սա­փե­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից մե­կի ժխտ­ման հա­մար։

Ին­չո՞ւ է Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մեվ­լեթ Չա­վու­շօղ­լուն 2019 թ. ապ­րի­լի 15-ին կեղ­ծո­րեն հայ­տա­րա­րել, որ Թուր­քիան ՙորևէ ցե­ղաս­պա­նու­թյուն չի ի­րա­կա­նաց­րել՚ իր պատ­մու­թյան ըն­թաց­քում։ Քա­նի՞ այլ երկ­րի ղե­կա­վար է նման հայ­տա­րա­րու­թյուն ա­րել։ Չա­վու­շօղ­լուն շատ լավ գի­տի, որ օս­մա­նյան թուր­քերն ի­րոք ցե­ղաս­պա­նու­թյուն են ի­րա­կա­նաց­րել, քա­նի որ նա հու­սա­հատ կեր­պով փոր­ձում է թաքց­նել նրանց հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Չա­վու­շօղ­լուն և նրա կողմ­նա­կից ժխ­տո­ղա­կան­նե­րը կար­ծես թե չեն գի­տակ­ցում, որ ինչ­քան շատ են հռ­չա­կում ի­րենց ան­մե­ղու­թյու­նը, այն­քան ա­վե­լի է շատ են ի­րենց միա­վո­րում ցե­ղաս­պա­նու­թյան հետ և դառ­նում այդ բար­բա­րո­սա­կան ոճ­րա­գոր­ծու­թյան մեղ­սա­կից­նե­րը...
Ա­մեն ան­գամ, երբ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը կամ նրա են­թա­կա­նե­րը խո­սում են ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին, նույ­նիսկ քա­մահ­րա­կան տո­նով, նրանք ի­րա­կա­նում հան­րայ­նաց­նում են ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տերն ամ­բողջ աշ­խար­հում և բո­լո­րին տե­ղե­կաց­նում, որ թուր­քե­րը մե­ղադր­վում են ցե­ղաս­պա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման մեջ...
Հե­տաքր­քիր է, Չա­վու­շօղ­լուն զգու­շաց­րել է, որ ՙԹուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը լուռ չի մնա ո­րոշ եր­կր­նե­րի դեմ, ո­րոնք փոր­ձում են դա­սա­խո­սու­թյուն կար­դալ Թուր­քիա­յին՝ պատ­մու­թյան մա­սին՚։ Դա հենց այն է, ինչ հա­յե­րը ցան­կա­նում են, որ նա ա­նի: Որ­քան շատ է նա խո­սում ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին, այն­քան ա­վե­լի շատ է բա­ցա­հայ­տում թուր­քա­կան ոճ­րա­գոր­ծու­թյունն աշ­խար­հին... Չա­վու­շօղ­լուն և մյուս թուրք ժխ­տո­ղա­կան­նե­րը հայ­տն­վում են ծի­ծա­ղե­լի ի­րա­վի­ճա­կում, երբ ՙբո­լոր դեպ­քե­րում՝ տու­ժո­ղի դե­րում են՚։ Այլ կերպ ա­սած, ե­թե նրանք լռեն Ցե­ղաս­պա­նու­թյան մե­ղադ­րանք­նե­րի դեմ, ու­րեմն ըն­դու­նում են դրանք, ե­թե ժխ­տեն, ա­պա աշ­խար­հով մեկ կտա­րա­ծեն ի­րենց պատ­մա­կան ոճ­րա­գոր­ծու­թյան մա­սին լու­րե­րը։ Նրանց հա­մար դրա­կան լու­ծում չկա։ Նրանք հայ­տն­վել են եր­կու քա­րի ա­րան­քում...
Ապ­րի­լի սկզ­բին Ան­թա­լիա­յում կա­յա­ցած ՆԱ­ՏՕ-ի ժո­ղո­վում, Չա­վու­շօղ­լուն քն­նա­դա­տու­թյան են­թար­կեց Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նին՝ ապ­րի­լի 24-ը Ֆրան­սիա­յում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հի­շա­տա­կի ազ­գա­յին օր հայ­տա­րա­րե­լու հա­մար։ Հար­ձակ­վե­լով Մակ­րո­նի վրա՝ Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րարն ա­վե­լի վատ­թա­րաց­րեց ի­րա­վի­ճակն իր երկ­րի հա­մար։ Որ­պես բո­ղո­քի նշան, Ֆրան­սիա­յի խոր­հր­դա­րա­նա­կա­նը լքեց ՆԱ­ՏՕ-ի ժո­ղո­վը, ո­րը լու­սա­բան­վեց հա­մաշ­խար­հա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից՝ ա­վե­լի հան­րայ­նաց­նե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Այս մի­ջա­դե­պը պատ­ճառ դար­ձավ, որ ո­րոշ չա­րա­գործ թուր­քեր սպառ­նան ֆրան­սիա­ցի խոր­հր­դա­րա­նա­կա­նի կյան­քին, ո­րը հե­տա­գա­յում ճշգ­րիտ փաս­տեր տա­րա­ծեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին։
Թուր­քա­կան շփոթ­մուն­քի մեկ այլ օ­րի­նակ է մեկ­նա­բան Օ­զան Ջեյ­հու­նի հոդ­վա­ծը ՙԴեյ­լի սա­բահ՚ (Daily Sabah) թեր­թում։ Նա ճիշտ է գրել, որ ՙԱպ­րի­լի 24-ը օգ­տա­գործ­վում է որ­պես ՙպատ­ժի՚ օր նրանց կող­մից, ո­րոնք տար­բեր պատ­ճառ­նե­րով չեն ցան­կա­նում Թուր­քիա­յին տես­նել որ­պես Եվ­րա­միու­թյան ան­դամ, նրանց՝ ո­րոնք չեն ցան­կա­նում նրան ա­վե­լի ու­ժեղ տես­նել տա­րա­ծաշր­ջա­նում, կամ եր­կր­նե­րի կող­մից, օ­րի­նակ՝ ԱՄՆ-ի, ո­րոնք ու­զում են Թուր­քիա­յին տես­նել որ­պես կա­խյալ եր­կիր՚։ Իմ պա­տաս­խա­նը հետևյալն է՝ ոչ ոք չի ու­զում որևէ դա­ժան ու չզղ­ջա­ցող երկ­րի տես­նել որ­պես մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան և տն­տե­սա­կան դա­շինք­նե­րի ան­դամ: Թուրք ղե­կա­վար­ներն ի­րենք են ի­րենց դուրս մղում հենց այդ­պի­սի դա­շինք­նե­րից՝ ի­րենց պա­հե­լով ան­քա­ղա­քա­կիրթ և ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան ձևով։ Նրանք ի­րեն­ցից բա­ցի ոչ մե­կին չպետք է մե­ղադ­րեն...
Ջեյ­հու­նը զար­մա­նում է, թե ին­չու ոչ մե­կին չի հե­տաք­րք­րում ՙԹուր­քիա­յում ապ­րող հա­յե­րի՚ կար­ծի­քը: Պա­տաս­խա­նը շատ պարզ է. ցե­ղաս­պա­նու­թյու­նը վե­րապ­րած և այն ժա­մա­նա­կից ի վեր բազ­մա­թիվ այլ ճն­շում­նե­րի են­թարկ­ված Թուր­քիա­յի հա­յե­րը շատ լավ գի­տեն, որ ե­թե հա­մար­ձակ­վեն որևէ բա­ցա­սա­կան բան ա­սել Թուր­քիա­յի ճն­շող վար­չա­կար­գի մա­սին, ա­պա նրանց կբան­տար­կեն, ե­թե չս­պա­նեն...
Այ­նու­հետև թուրք մեկ­նա­բանն ա­նա­մո­թա­բար հի­շա­տա­կում է հայ լրագ­րող Հրանտ Դին­քին, ո­րին մի թուրք է սպա­նել՝ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին ար­տա­հայտ­վե­լու հա­մար։ Ջեյ­հու­նը ընտ­րո­ղա­բար մեջ­բե­րում է Դին­քի ա­սած­նե­րից, որ օ­տար­նե­րը չպետք է մի­ջամ­տեն ան­ցյա­լում տե­ղի ու­նե­ցած ՙի­րա­դար­ձու­թյուն­նե­րին՚, որ այս հար­ցը պետք է լուծ­վի հա­յե­րի և թուր­քե­րի միջև։ Դին­քը բազ­մա­թիվ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­րել, ո­րոնք հա­ճախ հա­կա­սա­կան են ե­ղել, կախ­ված այն բա­նից, թե նա որ­տեղ է դրանք հայ­տա­րա­րել՝ Թուր­քիա­յում ե­ղած ժա­մա­նակ, թե Թուր­քիա­յից դուրս։
Թուրք ժխ­տո­ղա­կան­նե­րին հար­մար է մեջ­բե­րել հայ­տա­րա­րու­թյուն­ներ, որ եր­րորդ կող­մե­րը չպետք է մի­ջամ­տեն հայ-թուր­քա­կան հար­ցին։ Ե­թե տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ հայ­կա­կան Սփյուռ­քը քա­րոզ­չու­թյուն չծա­վա­լեր մի­ջազ­գա­յին հան­րու­թյան շր­ջա­նում, ա­պա Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը վա­ղուց մո­ռա­ցու­թյան էր մատն­վել։ Ա­վե­լին, Ջեյ­հու­նը գե­րա­դա­սում է, որ օ­տար­նե­րը լսեն Թուր­քիա­յի հա­յե­րի կար­ծի­քը, ո­րոնք ճնշ­ված են և չեն կա­րող ի­րենց ան­կեղծ կար­ծիքն ար­տա­հայ­տել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին։ Որ­պես ցե­ղաս­պա­նու­թյան ան­մի­ջա­կան ժա­ռանգ­ներ, նրանք հս­տակ գի­տեն, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել ի­րենց նախ­նի­նե­րի հետ, սա­կայն չեն կա­րող այդ մա­սին բա­ցեի­բաց խո­սել, վա­խե­նա­լով ի­րենց կյան­քի հա­մար:
Նույն­քան զայ­րաց­նող են ադր­բե­ջա­նա­կան ժխ­տում­նե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին։ Բա­րե­բախ­տա­բար, ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ գործ ու­նե­նալն ա­վե­լի հեշտ է, քա­նի որ նրանք այն­քան հզոր չեն, որ­քան Թուր­քիան, և հայ ժո­ղո­վուր­դը նրանց ար­դեն ցույց է տվել իր ու­ժը՝ վե­րա­կանգ­նե­լով Ար­ցա­խի իր պատ­մա­կան տա­րած­քը Ադր­բե­ջա­նից։ Ե­թե ադր­բե­ջան­ցի­ներն ի­րենց լավ չպա­հեն և շա­րու­նա­կեն վի­րա­վո­րել հա­յե­րին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ի­րենց ժխ­տում­նե­րով, Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը կա­րող են դա­դա­րեց­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րը Ադր­բե­ջա­նի հետ և Ար­ցա­խը միաց­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը ...