Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Բաք­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րում տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վել Կար­սում ադր­բե­ջան­ցի ու­սա­նող­նե­րի եւ նրանց հա­մա­կիր­նե­րի կազ­մա­կեր­պած բո­ղո­քի ակ­ցիա­նե­րի մա­սին։ Ա­ռի­թը Կար­սի քա­ղա­քա­պե­տի կող­մից Թուր­քիա այ­ցե­լած մի խումբ հայ գոր­ծիչ­նե­րի ըն­դու­նե­լու­թյունն էր։ Հայ գոր­ծիչ­նե­րի պատ­վի­րա­կու­թյու­նը Կար­սի քա­ղա­քա­պե­տա­րա­նում ար­ժա­նա­ցել է հար­գա­լի ըն­դու­նե­լու­թյան, տե­ղի են ու­նե­ցել քն­նար­կում­ներ՝ կապ­ված հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ։ Դա պատ­ճառ է հան­դի­սա­ցել, որ­պես­զի Կար­սի հա­մալ­սա­րա­նում սո­վո­րող ադր­բե­ջան­ցի ու­սա­նող­նե­րը կազ­մա­կեր­պեն բո­ղո­քի ցույց։

Բայց ու՞մ դեմ է կազ­մա­կերպ­վել ակ­ցիան։ Հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյա՞ն։ Ինչ­պես հե­տե­ւում է ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից, թի­րա­խում հայ­տն­վել է Կար­սի նո­րըն­տիր քա­ղա­քա­պե­տը, ո­րը քր­դա­կան կու­սակ­ցու­թյու­նից է եւ հաղ­թել է մար­տի 31-ին տե­ղի ու­նե­ցած ընտ­րու­թյուն­նե­րում: Խն­դիը բա­վա­կան?? խոր­քա­յին է։ Բանն այն է, որ այդ ընտ­րու­թյուն­նե­րում Թուր­քիա­յի իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը սահ­մա­նա­մերձ Կարս եւ Իգ­դիր քա­ղաք­նե­րում տե­ղա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու­ներ չէր ա­ռա­ջադ­րել։ Այդ ըն­թաց­քում մա­մու­լում հրա­պա­րա­կում­ներ ե­ղան, որ Էր­դո­ղա­նը եւ Իլ­համ Ա­լիե­ւը ձեռք են բե­րել պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, որ­պես­զի Կար­սում եւ Իգ­դի­րում հաղ­թեն տե­ղի այս­պես կոչ­ված` ադր­բե­ջա­նա­կան հա­մայ­նք­նե­րի թեկ­նա­ծու­նե­րը։ Տե­սա­կետ կար, որ դա ար­վում է Կար­սի եւ Իգ­դի­րի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյուն հաս­տա­տե­լու նպա­տա­կով։ Ա­վե­լի վաղ այդ՝ Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նա­մերձ, տե­ղաշր­ջա­նում քա­ղա­քա­կան շար­ժում էր սկս­վել հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման կար­գա­խո­սով։ Ադր­բե­ջա­նը, բնա­կա­նա­բար, այդ շար­ժում­նե­րին դեմ է եւ փորձ է ա­րել Կար­սում եւ Իգ­դի­րում ձե­ւա­վո­րել խիստ ազ­գայ­նա­կան, հա­կա­հայ­կա­կան տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն։ Ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով, սա­կայն, Կար­սում եւ Իգ­դի­րում հաղ­թել են քր­դա­կան ու­ժե­րը։ Այս ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նի հա­մար գրե­թե շո­կա­յին էր նաեւ տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ ան­ցյալ շա­բաթ ի­րա­կա­նաց­վել է Ե­րե­ւան-Վան ա­ռա­ջին թռիչ­քը։ Ճիշտ է, ինք­նա­թի­ռը վրա­ցա­կան էր, բայց ու­ղե­ւոր­նե­րը հա­յեր էին։ Ադր­բե­ջա­նա­կան կող­մը, ե­րե­ւում է, ??րված ու­շադ­րու­թյամբ է հե­տե­ւել Հա­յաս­տա­նից Թուր­քիա մեկ­նած մի խումբ հայ գոր­ծիչ­նե­րի շր­ջա­գա­յու­թյա­նը։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վել, որ Վա­նում եւ այլ քա­ղաքն­նե­րում հայ գոր­ծիչ­ներն ի­րենց ու­ղե­ւո­րու­թյու­նը ներ­կա­յաց­րել են որ­պես ուխ­տագ­նա­ցու­թյուն Ա­րեւմ­տյան Հա­յաս­տան։ Բա­քուն գոր­ծի է դրել քա­րոզ­չա­մե­քե­նա­յի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյան վրա ճն­շում գոր­ծադ­րի եւ հրահ­րի հա­կա­հայ­կա­կան շար­ժում­ներ։ Այդ ար­շա­վը կազ­մա­կերպ­վել է Թուր­քիա­յում գոր­ծող եւ այս­պես կոչ­ված՝ ՙհայ­կա­կան ան­հիմն պա­հանջ­նե­րի դեմ պայ­քա­րի՚ կազ­մա­կեր­պու­թյան հո­վա­նու ներ­քո։ Վեր­ջինս հա­տուկ հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել այն մասին, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ան­ցյալ ամս?? վեր­ջին տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պը, երբ գն­դա­կոծ­վել եւ հր­կիզ­վել էր Ադր­բե­ջա­նի պետ­հա­մա­րա­նի­շե­րով մի բեռ­նա­տար, կազ­մա­կեր­պել են ՙՀա­յաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը՝ Քր­դա­կան բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյան զին­ված ջո­կատ­նե­րի մի­ջո­ցով՚։ Նույն թե­զը շր­ջա­նառ­վում է ադր­բե­ջա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան կող­մից։ Բաք­վի քա­րոզ­չու­թյու­նը թուր­քա­կան կող­մին նա­խազ­գու­շաց­նում է, որ Հա­յաս­տա­նի հետ ցան­կա­ցած շփում ՙհղի է Թուր­քիա­յի նկատ­մամբ հայ­կա­կան տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րի վտան­գով՚։ Ակն­հայտ է, որ Թուր­քիա­յի ա­րե­ւե­լյան շր­ջան­նե­րում քր­դա­կան ու­ժե­րի քա­ղա­քա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը Բաք­վին խիստ ան­հան­գս­տու­թյուն են պատ­ճա­ռում։ Տպա­վո­րու­թյուն է, որ ծա­վալ­ված հա­կա­քա­րոզ­չու­թյու­նը Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից է հրա­հան­գա­վոր­ված։ Ել­նե­լով ար­տա­քին քա­ղա­քա­կան ո­րոշ նկա­տա­ռում­նե­րից, Էր­դո­ղա­նը ձեռն­պահ է մնում Կար­սի եւ Իգ­դի­րի ազ­գու­թյամբ քուրդ քա­ղա­քա­պե­տե­րի դեմ ուղ­ղա­կի հար­ձա­կում­նե­րից։ Այդ դե­րը վե­րա­պահ­վել է Ադր­բե­ջա­նին, ո­րը ծա­վա­լուն աշ­խա­տանք­ներ է տա­նում տե­ղի բնակ­չու­թյան ազ­գայ­նա­կան խա­վե­րի շր­ջա­նում՝ սադ­րե­լու Կար­սի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյան դեմ բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին ցույ­ցեր։ Բայց ինչ­պես ցույց է տա­լիս ան­ցած շա­բա­թա­վեր­ջին Կար­սի քա­ղա­քա­պե­տա­րա­նի դի­մաց կազ­մա­կերպ­ված ակ­ցիան, այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հան­րա­յին ա­ջակ­ցու­թյան չի ար­ժա­նա­նում։ Ադր­բե­ջա­նի հա­մար հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ցան­կա­ցած դրա­կան տե­ղա­շարժ մա­հա­ցու սպառ­նա­լի­քի է հա­վա­սար։ Բաք­վում կար­ծում են, որ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րու­մը լե­գի­տի­մաց­նում է Ար­ցա­խի հար­ցի հա­յան­պաստ լու­ծու­մը։ Ու­շագ­րավ է, որ վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ծա­վալ­վում են Նա­խի­ջե­ւա­նում թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ֆո­նին։ Դրանք անց­նում են ՙԱն­խախտ եղ­բայ­րու­թյուն՚ ան­վան տակ։ Եղ­բայ­րու­թյան մա­սին ա­նընդ­մեջ շեշ­տադ­րում­նե­րը, սա­կայն, հու­շում են, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան միաս­նու­թյունն այն­քան ա­մուր չէ, որ­քան կցան­կա­նա­յին տես­նել Բաք­վում։ Հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թյունն ըն­տր­վել է թուրք-ադր­բե­ջա­նա­կան միաս­նու­թյունն ամ­րապն­դե­լու մի­ջոց։ Որ­քա­նո՞վ դա ար­դյու­նա­վետ կլի­նի։ Ադր­բե­ջա­նը մի­ջամ­տում է Թուր­քիա­յի ներ­քին կյան­քին եւ ա­մեն ան­գամ խն­դիր­ներ հա­րու­ցում։ Մին­չեւ ե՞րբ Թուր­քիան դա կհան­դուր­ժի։
;