Logo
Print this page

Բաքուն անցնում է "Բոլթոնի Պլանին"

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Վա­շինգ­տո­նում հու­նի­սի 20-ին հա­մա­նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից հե­տո Բաք­վում գլուխ էին կոտ­րում ա­մե­րի­կա­ցի նախ­կին հա­մա­նա­խա­գահ Ռի­չարդ Հագ­լան­դի հայ­տա­րա­րու­թյան վրա, ըստ ո­րի՝ ԱՄՆ-ն շտա­պում է հա­կա­մար­տու­թյունն ա­վե­լի ա­րագ հան­գու­ցա­լու­ծել և նպա­տակ ու­նի նոր իմ­պուլս հա­ղոր­դել բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Ադր­բե­ջա­նում սկ­սե­ցին մտա­ծել ՙԲոլ­թո­նի պլա­նի՚ մա­սին՝ արևմտյան ուղ­ղու­թյամբ ակ­տի­վաց­նե­լով ի­րենց լոբ­բիս­տա­կան աշ­խա­տան­քը։ 

Հագ­լան­դի հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է դի­տարկ­վի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան դեր ստանձ­նած գեր­տե­րու­թյուն­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի, հետևա­պես և, նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան հա­մար նրանց միջև ըն­թա­ցող պայ­քա­րի պրիզ­մա­յով։ Արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հու­նի­սյան հան­դի­պու­մից հե­տո տե­ղե­կատ­վու­թյուն տա­րած­վեց առ այն, որ միջ­նորդ­ներն ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի նոր փա­թեթ են ներ­կա­յաց­րել, ո­րոնց վրա հարկ կլի­նի աշ­խա­տել 2-3 ա­միս, ո­րից հե­տո խո­սել նույն մա­կար­դա­կով հեր­թա­կան հան­դի­պում անց­կաց­նե­լու մա­սին։
Նշ­ված ժամ­կե­տի սահ­մա­նու­մը, կար­ծում ենք, պա­տա­հա­կան չէր. այդ ըն­թաց­քում հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­ներն այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում պետք է ինչ-որ կերպ ո­րո­շար­կեն ի­րենց ա­նե­լիք­նե­րը։ Կարևոր ի­րա­դար­ձու­թյու­նը հու­նի­սի 28-29-ին Ճա­պո­նիա­յի Օ­սա­կա քա­ղա­քում ՙՄեծ քսա­նյա­կի՚ (G20) գա­գաթ­նա­ժո­ղո­վի հար­թակ­նե­րից մե­կում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան և ԱՄՆ-ի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պումն էր։ Մա­մու­լի հա­մար ար­ված հայ­տա­րա­րու­թյու­նում ա­ռաջ­նորդ­ներն ըն­դգ­ծել են, որ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լա­վու­մը կարևոր է ոչ միայն եր­կու եր­կր­նե­րի շա­հե­րի, այլև գլո­բալ հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի տե­սան­կյու­նից։ Պու­տինն ու Թրամ­փը հա­մա­ձայ­նել են շա­րու­նա­կել 21-րդ դա­րում սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ հս­կո­ղու­թյան մո­դե­լի շուրջ բա­նա­վե­ճը։ Գլ­խա­վոր թե­մա­ներն էին Ի­րա­նը, Սի­րիան, Վե­նե­սուե­լան և Ուկ­րաի­նան։

Ցան­կա­լի կլի­ներ, ի­հար­կե, գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի ջեն­տլ­մե­նա­կան մի հա­մա­ձայ­նու­թյուն ար­ձա­նագ­րել, բայց, դժ­բախ­տա­բար, սա այն դեպ­քը չէ։ Ի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ­պես կա­նոն, ֆոր­մալ ձևա­կեր­պում­ներ չի հան­դուր­ժում, ա­վե­լի ճիշտ, դրանք լու­սանցք մղե­լու սո­վո­րու­թյուն ու­նի։
Օ­գոս­տո­սի 2-ին ԱՄՆ-ն պաշ­տո­նա­պես չե­ղար­կեց ԽՍՀՄ-ի հետ 1987թ. դեկ­տեմ­բե­րի 8-ին կն­քած ՙՓոքր և մի­ջին հե­ռա­հա­րու­թյան հր­թիռ­նե­րի ոչն­չաց­ման մա­սին՚ պայ­մա­նա­գի­րը։ Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ն իր հեր­թին պայ­մա­նագ­րից դուրս գա­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց՝ ըն­դգ­ծե­լով, որ նա­խա­ձեռ­նու­թյու­նը պատ­կա­նում է Վա­շինգ­տո­նին։
Նույն օրն արևմտյան աղ­բյուր­ներն ի­րա­զե­կե­ցին, որ Վա­շինգ­տո­նը պատ­րաստ­վում է ՌԴ-ի նկատ­մամբ նոր պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել 2018 թվա­կա­նին բրի­տա­նա­կան Սոլս­բե­րի քա­ղա­քում ռուս հե­տա­խույզ Սեր­գեյ Սկ­րի­պա­լի և նրա դս­տեր նկատ­մամբ ՙՆո­վի­չոկ՚ քի­միա­կան նյար­դա­պա­րա­լի­տիկ նյու­թը կի­րա­ռե­լու հա­մար։ Թրամ­փի հրա­մա­նա­գի­րը են­թադ­րում է Սոլս­բե­րիի մի­ջա­դե­պի հետ կապ­ված պատ­ժա­մի­ջոց­նե­րի երկ­րորդ փու­լի մեկ­նար­կը։ Վա­շինգ­տո­նի կող­մից Լոն­դոն-Մոսկ­վա հա­կա­սու­թյուն­նե­րին հրա­տապ բնույթ հա­ղոր­դե­լը չի կա­րող ինք­նան­պա­տակ լի­նել։ Քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը պետք է փնտ­րել գլո­բալ զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում։

Ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում էլ սկ­սե­ցին ին­տեն­սի­վո­րեն քն­նար­կել Ի­րա­նի շուրջ զար­գա­ցում­նե­րը։ Հու­լի­սի 30-ին Reuters գոր­ծա­կա­լու­թյունն ի­րա­զե­կեց, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը պաշ­տո­նա­կան ա­ռա­ջար­կու­թյամբ դի­մել է Գեր­մա­նիա­յին՝ միա­նա­լու հա­կաի­րա­նա­կան ռազ­մա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը։ Տե­ղե­կատ­վու­թյան հա­վաս­տիու­թյունն ըն­դգ­ծե­լու հա­մար գոր­ծա­կա­լու­թյու­նը վկա­յա­կո­չել է Բեռ­լի­նում ԱՄՆ դես­պա­նա­տան ներ­կա­յա­ցուց­չին։ Փաս­տո­րեն, Սպի­տակ տունն Ի­րա­նի դեմ ձեռ­նար­կած ար­շա­վում Ֆրան­սիա­յից և Մեծ Բրի­տա­նիա­յից բա­ցի նպա­տակ ու­նի ստա­նալ նաև Գեր­մա­նիա­յի ա­ջակ­ցու­թյու­նը, այս­պես ա­սած, Հոր­մու­զի նե­ղու­ցի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Բաք­վում մտա­վա­խու­թյուն կա, որ տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյու­նը խա­թար­վե­լու դեպ­քում Ադր­բե­ջա­նը խն­դիր­ներ կու­նե­նա ոչ միայն է­ներ­գա­կիր­նե­րի ար­տա­հան­ման հետ կապ­ված։ Առ­կա է նաև հու­մա­նի­տար ա­ղե­տի բախ­վե­լու մտա­վա­խու­թյու­նը. տա­րա­ծաշր­ջա­նում հնա­րա­վոր սրա­ցում­նե­րը կհասց­նեն Ի­րա­նից մեծ թվով ադր­բե­ջան­ցի­նե­րի ներ­գաղ­թի։
Ի­րա­նի նկատ­մամբ տար­վող ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Սպի­տակ տան օ­րա­կար­գում մնում է որ­պես ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Սա այն­քան միան­շա­նակ է, որ Բաք­վում ի­րա­վի­ճա­կից օ­գուտ քա­ղե­լու հաշ­վարկ­ներ են ա­նում։ Տա­րա­կար­ծու­թյուն­նե­րը, թերևս, ԱՄՆ-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շուրջ էին։ Ո­րոշ վեր­լու­ծա­բան­նե­րի մոտ ակն­կա­լիք կար, որ ռու­սաս­տա­նյան C-400 զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­կար­գե­րի հար­ցում Մոսկ­վա-Ան­կա­րա հա­ջող գոր­ծար­քը և թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյան կող­մից Վա­շինգ­տո­նի՝ սպառ­նա­լիք­նե­րով ու­ղեկց­վող հռե­տո­րա­բա­նու­թյան ան­տե­սու­մը Մեր­ձա­վոր Արևել­քում կբարձ­րաց­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը։ Դո­նալդ Թրամ­փի հայ­տա­րա­րու­թյու­նը, սա­կայն, հա­կա­ռակ ար­դյուն­քը տվեց՝ ժխ­տե­լով Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քից Թուր­քիա­յին վտա­րե­լու մա­սին են­թադ­րու­թյուն­նե­րը։ ԱՄՆ նա­խա­գա­հը ռուս-թուր­քա­կան ռազ­մա­կան գոր­ծար­քի ամ­բողջ մեղ­քը բար­դեց նախ­կին նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­մա­յի վրա, ով, ըստ Թրամ­փի, ՙՓեթ­րիոթ՚ հա­մա­կար­գե­րի ձեռք­բեր­ման հար­ցում չի ա­ջակ­ցել Էր­դո­ղա­նին։

Լրագ­րող­նե­րի հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լիս Թրամ­փը հաս­կաց­րեց, որ Վա­շինգ­տոնն ու Ան­կա­րան ոչ միայն կմ­նան նույն ռազ­մա­կան դա­շին­քում, այլև փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կխո­րաց­նեն՝ որ­պես առևտրա­յին գոր­ծըն­կեր­ներ։ ՙ75 մի­լիար­դը քիչ է, շու­տով այն կլի­նի 100 մի­լիարդ։ Դուք չեք կա­րող մարդ­կանց հետ վար­վել այն­պես, ինչ­պես Օ­բա­մա­յի վար­չա­կազմն էր ա­նում՚,-հայ­տա­րա­րել է նա­խա­գա­հը։
Բաց տեքս­տով այս հայ­տա­րա­րու­թյունն, ան­շուշտ, սպաս­վե­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հետ է կա­պակց­վում, հա­կա­ռակ դեպ­քում դե­մոկ­րատ­նե­րի կու­սակ­ցու­թյու­նից ա­ռա­ջադր­ված նախ­կին նա­խա­գա­հին բա­ցա­հայտ մե­ղադ­րե­լու կա­րիքն այդ­քան չէր զգաց­վի։ Մա­նա­վանդ որ՝ ո­րոշ հրա­պա­րա­կում­նե­րում ճշ­մար­տու­թյու­նից հե­ռու է ո­րակ­վում Թրամ­փի մե­ղադ­րան­քը, այ­սինքն՝ սուտ է, որ Օ­բա­ման մեր­ժել է Թուր­քիա­յին վա­ճա­ռել ՙՓեթ­րիոթ՚ հր­թիռ­ներ։ Թուր­քիան ուղ­ղա­կի ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րել վա­ճառ­քի պայ­ման­նե­րը։
Սա նշա­նա­կում է, որ ԱՄՆ նա­խա­գահն ուղ­ղա­կիո­րեն պաշտ­պա­նեց Էր­դո­ղա­նին՝ լու­սանցք մղե­լով Թուր­քիա­յին պատ­ժե­լու մա­սին Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ըն­դու­նած բա­նաձևը։
Ադր­բե­ջա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյունն այս ուղ­ղու­թյու­նում սե­փա­կան շա­հե­րի ա­ռաջ­մղ­ման նպա­տա­կով ո­րոշ ջան­քեր գոր­ծադ­րեց։ Օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ Թրամ­փի վար­չա­կազ­մը, տե­ղի տա­լով ադր­բե­ջա­նա­կան ճն­շում­նե­րին, կա­րող է դա­դա­րեց­նել Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րի ֆի­նան­սա­վո­րու­մը։ Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խումբն ա­հա­զան­գեց այդ մա­սին, պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կերտն էլ հայ­տա­րա­րեց, որ ծրա­գի­րը մար­դա­սի­րա­կան է և այդ հար­թու­թյան մեջ էլ պի­տի դի­տարկ­վի։ Չս­պա­սե­լով վերջ­նա­կան ո­րոշ­ման կա­յաց­մա­նը, հայ ժո­ղովր­դի բա­րե­կամ կոնգ­րե­սա­կան­ներն այժմ աշ­խա­տում են ադր­բե­ջա­նա­կան ճն­շում­նե­րը չե­զո­քաց­նե­լու և ծրա­գի­րը պահ­պա­նե­լու ուղ­ղու­թյամբ։
Ինչ­պի­սի՞ն էր ի­րա­վի­ճա­կը հա­կա­մար­տու­թյան գո­տում։ Սրա­ցում ար­ձա­նագր­վեց հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի հյու­սիս-արևե­լյան հատ­վա­ծում. ադր­բե­ջա­նա­կան զի­նուժն այս ան­գամ թի­րա­խա­վո­րեց Տա­վու­շի մար­զի սահ­մա­նա­յին գո­տին։ Պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող զոհ­վեց, ևս եր­կու հո­գի վի­րա­վոր­վե­ցին։
Մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րից հետ կանգ­նե­լու ա­վան­դա­կան վար­քա­գիծ որ­դեգ­րած մեր հարևա­նը խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյան ա­պա­հով­մամբ եր­բեք շա­հագր­գռ­ված չի ե­ղել։ Բա­քուն ակն­հայ­տո­րեն փոր­ձում է դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյու­նում ա­ռաջ մղել իր շա­հե­րը՝ այս ան­գամ ա­ջակ­ցու­թյուն ակն­կա­լե­լով Արևմուտ­քից։ Իլ­համ Ա­լիևը հա­մա­ռո­րեն չի ու­զում ըն­դու­նել մի պարզ բան՝ հա­կա­մար­տու­թյու­նը կա­րող է հան­գու­ցա­լուծ­վել խա­ղաղ ճա­նա­պար­հով, իսկ բա­նակ­ցու­թյուն­նե­րը պա­հան­ջում են լար­վա­ծու­թյան ռիս­կե­րի նվա­զե­ցում և վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ստեղ­ծում։ Միջ­նորդ­նե­րի հոր­դոր­նե­րին հետևելն ու ի­րա­վի­ճա­կի ա­պա­կա­յու­նաց­մանն ուղղ­ված քայ­լե­րից հրա­ժար­վե­լը, թերևս, ա­վե­լի ող­ջա­խոհ տար­բե­րակ է։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.