Logo
Print this page

ԲԱՔՈՒ - ԿԱՐՍ. ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԴԱՌՆՈՒՄ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է հայ­տն­վել, որ Բա­քու-Կարս եր­կա­թու­ղու Ա­խալ­քա­լա­կի հատ­վա­ծում ստեղծ­վել է լար­ված ի­րա­վի­ճակ։ Եր­կա­թու­ղա­յին­նե­րը գոր­ծա­դուլ են հայ­տա­րա­րել եւ բո­ղո­քում են ցածր աշ­խա­տա­վար­ձից, վճա­րում­նե­րի պար­բե­րա­կան ու­շա­ցում­նե­րից։ 

Բաք­վի քա­րոզ­չա­մե­քե­նան, ի­հար­կե, հակ­ված է ա­մեն ին­չում ՙհայ­կա­կան սադ­րանք՚ տես­նել եւ կա­տար­վա­ծը բա­ցատ­րում է տե­ղաշր­ջա­նի հայ բնակ­չու­թյան շր­ջա­նում ՙՀա­յաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից տար­վող ա­պա­կա­յու­նաց­նող քայ­լե­րով՚։ Ի­րա­կա­նում, սա­կայն, ակն­հայտ է, որ մի­լիար­դա­վոր ներդ­րում­ներ պա­հան­ջած ՙդա­րի կա­ռույ­ցը՚ շա­րու­նա­կում է մնալ զուտ որ­պես քա­ղա­քա­կան նա­խա­գիծ եւ տն­տե­սա­կան շո­շա­փե­լի ար­դյունք­ներ չի տա­լիս։ Դրա­նով էլ պայ­մա­նա­վոր­ված է գիծն սպա­սար­կող անձ­նա­կազ­մի ցածր վար­ձատ­րու­թյու­նը։ Բա­վա­կան է ա­սել, որ շա­հա­գոր­ծու­մից ի վեր Բա­քու-Կարս եր­կաթգ­ծի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն ցու­ցա­բե­րել է միայն Ղա­զախս­տա­նը, այն էլ՝ դար­ձյալ քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով՝ որ­պես հա­մե­րաշ­խու­թյուն թուրք-ադր­բե­ջա­նա­կան ծրագ­րին։

Խո­սակ­ցու­թյուն­ներն այն մա­սին, որ Բա­քու-Կար­սը կա­րող է դառ­նալ Չի­նաս­տա­նից դե­պի Եվ­րո­պա ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան ա­մե­նա­կարճ եւ շա­հա­վետ ճա­նա­պար­հը, մնում են բա­ցա­ռա­պես բա­րի ցան­կու­թյուն­նե­րի մա­կար­դա­կում։ Նման ծա­վա­լի բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար հարկ է Չի­նաս­տա­նից մին­չեւ Բա­քու ստեղ­ծել նոր են­թա­կա­ռուց­վածք­ներ, մաս­նա­վո­րա­պես ար­դիա­կա­նաց­նել Թուրք­մեն­բա­շի-Բա­քու լաս­տա­նա­վա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը։ Իսկ դրա հա­մար հարկ է ներդ­նել մի­լիար­դա­վոր դո­լար­ներ։ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րը, ինչ­պես նաեւ Թուրք­մենս­տա­նը նման ահ­ռե­լի ծախ­սեր ա­նե­լու ոչ մի մտադ­րու­թյուն չու­նեն։ Ադր­բե­ջանն ի զո­րու չէ սե­փա­կան մի­ջոց­նե­րով ի­րա­կա­նաց­նել թուրք­մե­նա­կան նա­վա­հան­գիստն ար­դիա­կա­նաց­նե­լու նա­խա­գի­ծը։ Չնա­յած հայ­տա­րար­վել է, բայց այդ­պես էլ չի մարմ­նա­վոր­վում Ղա­զախս­տան-Ադր­բե­ջան լաս­տա­նա­վա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն սկ­սե­լու ծրա­գի­րը։

Ըստ ե­րե­ւույ­թին, Ղա­զախս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը դրա­նով այն­քան էլ ո­գե­ւոր­ված չեն։ Բա­ցի տն­տե­սա­կան ան­հե­ռան­կա­րայ­նու­թյու­նից, նման նա­ծագ­ծերն ու­նեն նաեւ քա­ղա­քա­կան բա­ղադ­րիչ։ Ներ­կա­յումս Չի­նաս­տա­նից Եվ­րո­պա եր­կա­թու­ղա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ա­ռյու­ծի բա­ժինն ի­րա­կա­նաց­վում է Ռու­սաս­տա­նի տա­րած­քով։ Ոչ ոք չի ցան­կա­նում հա­նուն Ադր­բե­ջա­նի հա­վակ­նու­թյուն­նե­րի փչաց­նել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Այս ի­րա­վի­ճա­կում թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին մնում է միայն քա­րոզ­չա­կան ֆոն ձե­ւա­վո­րել Բա­քու-Կարս եր­կաթգ­ծի շուրջ եւ շա­րու­նա­կել հու­սալ, որ ինչ-որ ժա­մա­նակ այն կու­նե­նա տն­տե­սա­կան նշա­նա­կու­թյուն։ Գործ­նա­կա­նում, սա­կայն, ա­ռայժմ խոսք է գնում Բա­քու-Կարս ու­ղե­ւո­րա­տար գնացք շա­հա­գործ­ման դնե­լու հե­ռան­կա­րի մա­սին։ Այդ գա­ղա­փա­րը կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ ե­կող տար­վա ըն­թաց­քում։ Բայց դրա­նից շատ քիչ բան կփոխ­վի։ Խն­դիրն այն է, որ Ադր­բե­ջա­նը նպա­տա­կադր­ված էր եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն հաս­տա­տել Եվ­րո­պա­յի հետ, բայց ԵՄ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը հայ­տն­վել են գրե­թե փա­կու­ղա­յին ի­րա­վի­ճա­կում։ Տե­սա­նե­լի ա­պա­գա­յում Եվ­րա­միու­թյունն Ադր­բե­ջա­նին չի խոս­տա­նում վի­զա­յին ռե­ժի­մի ա­զա­տա­կա­նա­ցում։ Այդ դեպ­քում ո­րե­ւէ ի­մաստ չու­նի եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն հաս­տա­տել Եվ­րա­միու­թյան հետ, քա­նի որ ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րի բա­վա­րար մա­կար­դակ չի ա­պա­հով­վի։

Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նը շր­ջա­նա­ռու­թյան է դրել նոր գա­ղա­փար՝ Նա­խի­ջե­ւա­նի ա­պաշր­ջա­փա­կում։ Խոս­քը Կարս-Իգ­դիր-Նա­խի­ջե­ւան եր­կաթգ­ծի կա­ռուց­ման մա­սին է։ Թուր­քիան պաշ­տո­նա­պես հա­վա­նու­թյան է ար­ժա­նաց­րել այդ գա­ղա­փա­րը, բայց հարց է՝ Ան­կա­րան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ կներդ­նի՞, թե՞ նա­խագ­ծի ամ­բողջ ծան­րու­թյու­նը կմ­նա Ադր­բե­ջա­նի ու­սե­րին։ Ըստ ե­րե­ւույ­թին, Թուր­քիան չի պատ­րաստ­վում ներդ­րում­ներ ա­նել մի նա­խագ­ծում, որն այդ երկ­րին բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ չի տա­լիս։ Իսկ Ադր­բե­ջա­նը, ո­րի տն­տե­սու­թյու­նը վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել հա­մա­կար­գա­յին ճգ­նա­ժա­մը, ներ­կա­յումս ա­զատ մի­ջոց­ներ չու­նի, որ­պես­զի սկ­սի Կարս-Իգ­դիր-Նա­խի­ջե­ւան եր­կաթգ­ծի կա­ռու­ցու­մը։
Ա­վե­լի վաղ ար­ված խո­շոր ներդ­րում­նե­րը փր­կե­լու մտադ­րու­թյունն Ադր­բե­ջա­նին ստի­պել է հաղ­թա­հա­րել տաս­նա­մյակ­նե­րի կաս­կա­ծամ­տու­թյու­նը եւ վեր­ջա­պես Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար վե­րաց­նել վի­զա­յին ռե­ժի­մը։ Սեպ­տեմ­բե­րի 1-ից Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­ներն ա­ռանց մուտ­քի վի­զա­յի Ադր­բե­ջա­նում կու­նե­նան 30 օր մնա­լու ի­րա­վունք։ Այդ քայ­լը կա­րող է մե­ծաց­նել Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի հոս­քը դե­պի Ադր­բե­ջան, այդ թվում՝ Կարս-Բա­քու եր­կա­թու­ղա­յին ճա­նա­պար­հով։ Բայց մեծ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյան նա­ծա­գի­ծը կշա­րու­նա­կի մնալ որ­պես զուտ ե­րա­զանք։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.