Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚
թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյան (Լի­բա­նան, Ան­թի­լիաս) ներ­կա­յաց­րած հայ­ցա­դի­մու­մը՝ Թուր­քիա­յի Սիս քա­ղա­քում գտն­վող իր նախ­կին նս­տա­վայ­րի վե­րա­կան­գն­ման հա­մար, հա­սա­րա­կա­կան լայն հն­չե­ղու­թյուն էր ստա­ցել, մինչ­դեռ նույն­քան կարևոր մեկ այլ դա­տա­կան հայց ընդ­դեմ Թուր­քիա­յի հա­զիվ թե հայտ­նի է հայ և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը։

Այս հա­մե­մա­տա­բար ան­հայտ դա­տա­վա­րու­թյու­նը հա­րուց­վել է Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նի կող­մից յոթ տա­րի ա­ռաջ։ Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ստամ­բու­լում հայ­կա­կան թեր­թի հրա­պա­րա­կած միակ լու­րը վե­րա­բե­րում էր Ե­րու­սա­ղե­մի պատ­րիարք Նուր­հան ար­քե­պիս­կո­պոս Մա­նու­կյա­նի Թուր­քիա կա­տա­րած տա­րա­տե­սակ այ­ցե­րին՝ այդ երկ­րում պատ­րիար­քա­րա­նի կալ­վածք­նե­րի վե­րա­բե­րյալ հայ­ցե­րի առն­չու­թյամբ։ Ե­րու­սա­ղե­մի պատ­րիար­քա­րա­նի կող­մից հայ­տա­րա­րու­թյուն­ներ չեն ե­ղել, և հայ­կա­կան մա­մու­լում ոչ մի հար­ցազ­րույց չի հրա­պա­րակ­վել այս կարևոր դա­տա­կան ??գոր­ծի մա­սին։
Թուր­քիա­յում Ե­րու­սա­ղե­մի պատ­րիար­քա­րա­նի դա­տա­կան գոր­ծի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջին գլ­խա­վոր նո­րու­թյու­նը հրա­պա­րակ­վեց թուր­քա­կան ՙՀյու­րիեթ՚ թեր­թում 2019թ. հոկ­տեմ­բե­րի 2-ին։ ՙՀյու­րիե­թը՚ հա­ղոր­դեց, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը (Թուր­քիա­յի բարձ­րա­գույն դա­տա­րա­նը) 2019թ. սեպ­տեմ­բե­րի 12-ին ո­րո­շում կա­յաց­րեց, որ Թուր­քիա­յի ստո­րին ա­տյա­նի դա­տա­րա­նը խախ­տել է Հա­յոց պատ­րիար­քա­րա­նի ի­րա­վունք­նե­րը՝ մեր­ժե­լով պատ­շաճ մուտք դա­տա­րան հայ­ցա­դի­մու­մի ներ­կա­յաց­ման հա­մար (Սահ­մա­նադ­րու­թյան 36-րդ հոդ­ված)։ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը հայ­տա­րա­րեց, որ Ստո­րին ա­տյա­նի դա­տա­րա­նը բա­վա­րար չա­փով չի հե­տաքն­նել հայ­կա­կան հայ­ցա­դի­մու­մի պա­հանջ­նե­րը։
Ե­րու­սա­ղե­մի Սուրբ Հա­կո­բյանց Հայ Ա­ռա­քե­լա­կան Ա­թո­ռը (Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քու­թյու­նը) 2016թ. օ­գոս­տո­սի 26-ին հայց էր ներ­կա­յաց­րել Ան­կա­րա­յի դա­տա­րան՝ ձգ­տե­լով վե­րա­կանգ­նել իր կալ­վածք­նե­րը Թուր­քիա­յում։ Թուր­քա­կան փաս­տաթղ­թե­րում հղում է ար­վում Ե­րու­սա­ղե­մի պատ­րիար­քա­րա­նի Սուրբ Հա­կո­բյանց միա­բա­նու­թյա­նը որ­պես Մար Յա­կու­բի, ո­րը Սուրբ Հա­կո­բյան­ցի թուր­քե­րեն թարգ­մա­նու­թյունն է։ Եր­կու տար­բեր ա­նուն­նե­րը խառ­նաշ­փոթ էին ա­ռա­ջաց­րել դա­տա­րա­նում այս կալ­վածք­նե­րի սե­փա­կա­նա­տի­րոջ իս­կա­կան ինք­նու­թյան մա­սին։
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը հայ­ցը վե­րա­դարձ­րեց Ան­կա­րա­յի դա­տա­րան՝ պա­հան­ջե­լով, որ Ստո­րին ա­տյա­նի դա­տա­րա­նը վե­րա­նա­յի այդ հար­ցը՝ անց­կաց­նե­լով հե­տա­գա քն­նու­թյուն­ներ։ Ե­թե Ստո­րին ա­տյա­նի դա­տա­րա­նը վե­րա­նա­յի իր ա­վե­լի վաղ մեր­ժու­մը, ա­պա այն դուռ կբա­ցի դա­տա­կան հե­տապ­նդ­ման հա­մար Թուր­քիա­յի դա­տա­կան հա­մա­կար­գի մի­ջո­ցով։

Ան­ցյալ շա­բաթ ես պա­տիվ ու­նե­ցա հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ Նուր­հան ար­քե­պիս­կո­պոս Մա­նու­կյա­նի հետ դա­տա­կան գոր­ծի կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ։ Որ­քան ինձ հայտ­նի է, սա ա­ռա­ջին հար­ցազ­րույցն էր, որ Նո­րին գե­րա­զան­ցու­թյու­նը շնոր­հել էր լրատ­վա­մի­ջո­ցի ներ­կա­յա­ցուց­չին այս հար­ցի առն­չու­թյամբ։ Նա ինձ տե­ղե­կաց­րեց, որ Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նը միայն Ստամ­բու­լում ու­ներ շուրջ 1200 կալ­վածք։ Պատ­րիար­քա­րանն ու­ներ նաև տաս­նյակ այլ կալ­վածք­ներ ամ­բողջ Թուր­քիա­յում, ո­րոնք կա­ռա­վա­րու­թյան կող­մից բռ­նագ­րավ­վել էին 1915թ. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Պատ­րիարք Մա­նու­կյա­նը նշեց, որ Թուր­քիա­յի Յա­լո­վա քա­ղա­քում Ե­րու­սա­ղե­մի պատ­րիար­քա­րա­նի սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող շատ մեծ և ար­ժե­քա­վոր մի կալ­վածք 1950թ. մի թուր­քա­հա­յի կող­մից վա­ճառ­վել է մի թուր­քի, ո­րից հե­տո նա փա­խել է Միա­ցյալ Նա­հանգ­ներ։ Պատ­րիարքն ա­սաց, որ ին­քը շա­հագր­գռ­ված է դա­տա­կան ??հայց հա­րու­ցե­լու այդ թուր­քա­հա­յի ժա­ռանգ­նե­րի դեմ։
1973թ. օ­գոս­տո­սի 7-ին Թուր­քիա­յի հիմ­նադ­րամ­նե­րի գլ­խա­վոր տնօ­րի­նու­թյունն ի սկզ­բա­նե Ե­րու­սա­ղե­մի կալ­վածք­նե­րը ընդ­գր­կել էր իր ցան­կում։ Երբ ո­րո­շում կա­յաց­վեց դրանք Հիմ­նադ­րա­մի գլ­խա­վոր վար­չու­թյան են­թա­կա­յու­թյու­նից հա­նե­լու մա­սին, Ե­րու­սա­ղե­մի պատ­րիար­քա­րա­նը 2012թ. հու­լի­սի 19-ին դա­տա­կան ??հայց ներ­կա­յաց­րեց, սա­կայն թուր­քա­կան դա­տա­րա­նը մեր­ժեց հայ­ցա­դի­մու­մը։ Չնա­յած Պատ­րիար­քա­րա­նը շա­հեց բո­ղո­քար­կու­մը, սա­կայն դա­տա­րա­նը մեր­ժեց այդ ո­րո­շու­մը...
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը հայ­տա­րա­րեց, որ այս պա­հին կա­րիք չկա քն­նել Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նի կող­մից պա­հանջ­վող կալ­վածք­նե­րի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը։
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն այ­նու­հետև ո­րո­շում կա­յաց­րեց, որ ՙնախ­քան փաս­տաթղ­թե­րը և գրա­ռում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես դա­տա­կան գոր­ծի վար­չա­կան քն­նու­թյուն­նե­րը դա­տա­րան ներ­կա­յաց­նե­լը, պետք է հնա­րա­վոր լի­ներ պար­զել, թե ար­դյոք ե­ղե՞լ է երկ­րորդ Հիմ­նադ­րամ, թե՞ ոչ։ Ա­ռանց այդ բո­լոր հար­ցե­րի պար­զա­բան­ման և ա­ռանց այդ բո­լոր անհ­րա­ժեշտ քն­նու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման դա­տա­կան հայ­ցա­դի­մու­մը մեր­ժե­լը մեծ ան­հար­մա­րու­թյուն է ա­ռա­ջաց­րել դի­մու­մա­տուի [Պատ­րիար­քա­րա­նի] հա­մար, և դա­տա­րան դի­մե­լու նրա ի­րա­վուն­քին մի­ջամ­տե­լը ե­ղել է ան­հա­մա­չափ։ Այս մերժ­մամբ խախտ­վում է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի 36-րդ հոդ­վա­ծը՝ դա­տա­կան կար­գով մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը՚։
Սա կարևոր դա­տա­վա­րու­թյուն է ոչ միայն Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նի, այլև ողջ հայ ժո­ղովր­դի հա­մար։ Հայ­ցա­դի­մու­մով պա­հանջ­վող հս­կա­յա­կան թվով ՝ 1200 կալ­վածք­նե­րը, այն դարձ­նում են խիստ ար­ժե­քա­վոր, հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով դրանց գտն­վե­լու վայ­րը Ստամ­բու­լում ՝ Թուր­քիա­յի ա­մե­նան­շա­նա­վոր քա­ղա­քում։
Թեև դեռ շատ վաղ է խո­սել այս դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի վերջ­նա­կան ար­դյունք­նե­րի մա­սին, հա­վա­նա­կան է, որ Պատ­րիար­քա­րա­նը վե­րա­կանգ­նի 1200 կալ­վածք­նե­րի մի մա­սը, ե­թե ոչ բո­լո­րը, ա­պա Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է թույլ չտալ այդ գույ­քի վա­ճառ­քը և ե­կա­մուտ­նե­րի դուրս բե­րու­մը Թուր­քիա­յից, թույլ տա­լով միայն գույ­քի օգ­տա­գոր­ծու­մը կամ դրա վար­ձա­կա­լու­թյու­նը ու­րիշ­նե­րի կող­մից։ Ստաց­ված ե­կա­մու­տը այ­նու­հետև կա­րող է օգ­տա­գործ­վել Թուր­քիա­յի հայ­կա­կան դպ­րոց­նե­րի և ե­կե­ղե­ցի­նե­րի ա­ջակ­ցու­թյան հա­մար։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե Ստո­րին ա­տյա­նի դա­տա­րա­նը և Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը ո­րո­շում կա­յաց­նեն ընդ­դեմ հայ­կա­կան Պատ­րիար­քա­րա­նի, ա­պա այն կա­րող է հե­տո դա­տա­կան հայց ներ­կա­յաց­նել Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում։
Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սա­րա­նը նույն սխե­մա­յին հետևե­լու գոր­ծըն­թա­ցի մեջ է այն բա­նից հե­տո, երբ նրա հայ­ցա­դի­մու­մը մերժ­վեց Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի կող­մից, քա­նի որ այն ուղ­ղա­կիո­րեն ներ­կա­յաց­վել էր Թուր­քիա­յի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան՝ շր­ջան­ցե­լով Թուր­քիա­յի ստո­րին ա­տյա­նի դա­տա­րա­նը։ Կա­թո­ղի­կո­սա­րանն այժմ իր հայ­ցը վե­րա­ներ­կա­յաց­նում է Թուր­քիա­յի ստո­րին ա­տյա­նի դա­տա­րան։
Այս եր­կու դա­տա­վա­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ թուր­քա­կան դա­տա­րան­նե­րի, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, նաև Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի ո­րո­շու­մը վե­րաձևա­կեր­պե­լու է Թուր­քիա­յից հայ­կա­կան պա­հանջ­նե­րի օ­րի­նա­կան հե­տապ­նդ­ման օ­րա­կար­գը՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան պարզ ճա­նա­չու­մից գնա­լով ա­վե­լի հե­ռուն։