[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈՆՆ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌԱՋ Է ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆՈՒՄ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում ի­րա­կա­նաց­ված ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նից հե­տո Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նին չհա­ջող­վեց լու­ծել իր առջև դր­ված խն­դի­րը։ Նա դժ­գոհ է թե՜ ԱՄՆ-ից և թե՜ Ռու­սաս­տա­նից։ Իսկ Սպի­տակ տան ճն­շում­նե­րը գնա­լով ա­վե­լի են ու­ժե­ղա­նում։

ՙՆո­յեմ­բե­րի 13-ին Վա­շինգ­տո­նում Դո­նալդ Թրամ­փը Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հետ հան­դիպ­մա­նը կհայ­տա­րա­րի ՆԱ­ՏՕ-ի ան­դամ հան­դի­սա­ցող Թուր­քիա­յի տա­րած­քում ռու­սա­կան C-400 զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­կար­գե­րի առ­կա­յու­թյան ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին՚,- հան­դիպ­ման նա­խօ­րեին ի­րա­զե­կել է ԱՄՆ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ռո­բերտ Օ’Բրա­յա­նը` CBS-ին տված հար­ցազ­րույ­ցում։ Նա կոշտ էր ար­տա­հայտ­վել՝ ա­սե­լով, որ ՆԱ­ՏՕ-ում C-400-ի հա­մար տեղ չկա, և նա­խա­գա­հը դա շատ հս­տակ կփո­խան­ցի նրան (Էր­դո­ղա­նին), երբ նա կլի­նի Վա­շինգ­տո­նում։ Օ’Բրա­յանն այս­պի­սի պայ­ման է դրել. ե­թե Թուր­քիան չա­զատ­վի այդ հա­մա­կար­գե­րից, CCATSA-ի (Ա­մե­րի­կա­յի հա­կա­ռա­կորդ­նե­րին պատ­ժա­մի­ջոց­նե­րով հա­կազ­դե­լու մա­սին օ­րենք) շր­ջա­նա­կում գոր­ծող պատ­ժա­մի­ջոց­ներն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կհաս­տատ­վեն Կոնգ­րե­սում՝ եր­կու պա­լատ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։
Էր­դո­ղա­նը գտ­նում է, որ Մոսկ­վան Ան­կա­րա­յի առջև ստանձ­նած պար­տա­վո­րու­թյու­նը չի կա­տա­րել. սահ­ման­ված ժամ­կե­տում ա­հա­բե­կիչ­նե­րը չեն հե­ռա­ցել նա­խանշ­ված գո­տուց։ Ա­հա­բե­կիչ ա­սե­լով՝ Էր­դո­ղա­նը նկա­տի է ու­նե­ցել քր­դա­կան ՙժո­ղովր­դա­կան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րին՚, ո­րոնք, ըստ ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րի, պետք է դուրս գա­յին Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քից։ Նրանք դեռ գրո­հում են, ա­սել է Էր­դո­ղա­նը և հարց­րել. ՙՄենք լռե՞նք։ Ի­հար­կե, մենք պա­տաս­խա­նե­լու ենք և հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տե­լու ենք՚։ Քր­դե­րի հա­մար ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, ո­րը պա­հան­ջում է ե­ղած դիր­քե­րի պահ­պա­նում և ու­ժե­րի վե­րա­կանգ­նում, մի խոս­քով, պատ­րաստ լի­նել՝ դի­մագ­րա­վե­լու հնա­րա­վոր հար­ձա­կում­նե­րին։ Քր­դա­կան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյունն օ­րերս տե­ղե­կաց­րեց, որ քր­դե­րը Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում հար­ձակ­վել են ռուս-թուր­քա­կան պա­րե­կախմ­բի վրա և քա­րեր շպր­տել նրանց ուղ­ղու­թյամբ։
Թուր­քիա­յի նա­խա­գա­հը ջան­քեր է գոր­ծադ­րում՝ շա­հա­վետ երկ­խո­սու­թյուն վա­րե­լու ու­ժա­յին մյուս կենտ­րո­նի՝ Եվ­րա­միու­թյան հետ։ Այս ուղ­ղու­թյու­նում նրա օգ­նա­կա­նը Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Վիկ­տոր Օր­բանն է։ Նո­յեմ­բե­րի 8-ին Էր­դո­ղա­նը պաշ­տո­նա­կան այ­ցով գտն­վում էր Բու­դա­պեշ­տում, որ­տեղ Օր­բա­նի հետ հա­մա­տեղ մամ­լո ա­սու­լիս է ու­նե­ցել և հեր­թա­կան ան­գամ սպառ­նա­ցել Եվ­րա­միու­թյա­նը, որ փախս­տա­կան­նե­րի առջև դռ­նե­րը կբա­ցի դե­պի Եվ­րո­պա, ե­թե ԵՄ-ն բա­վա­րար չա­փով չա­ջակ­ցի Թուր­քիա­յին։ Նա խո­սել է միգ­րա­ցիոն ճգ­նա­ժա­մի մա­սին և ա­սել, որ իր եր­կիրն այլևս ի վի­ճա­կի չէ միայ­նակ կրել փախս­տա­կան­նե­րի բե­ռը։ Ի դեպ, նշենք, որ Էր­դո­ղա­նի հան­դի­պում­նե­րը Հուն­գա­րիա­յի վար­չա­պե­տի հետ ընդ­գծ­ված ջերմ և խիստ գործ­նա­կան բնույթ են կրում։ Նրա հաշ­վարկ­նե­րով՝ հեն­վե­լով Հուն­գա­րիա­յի ա­ջակ­ցու­թյան վրա, կա­րե­լի է Եվ­րո­պա­յում ինչ-ինչ խն­դիր­ներ լու­ծել։ Իսկ, ընդ­հան­րա­պես, արևմտյան տե­րու­թյուն­նե­րի մեր­ձա­վո­րարևե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը հա­կա­դար­ձե­լու նպա­տա­կով Էր­դո­ղա­նը փախս­տա­կան­նե­րի խն­դիրն է օգ­տա­գոր­ծում։
Թուր­քիա­յի նա­խա­գահն ակն­կա­լում է Եվ­րա­միու­թյու­նից ստա­նալ լրա­ցու­ցիչ 3 մի­լիարդ եվ­րո՝ ներ­գաղ­թյալ­նե­րի հետ կապ­ված ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Էր­դո­ղա­նին զայ­րաց­նում է այն, որ ԵՄ-ն 2015թ. տված իր խոս­տու­մը՝ 6 մի­լիարդ եվ­րո­յի տրա­մադ­րու­մը, կի­սով չափ է կա­տա­րել։

Օր­բա­նի հետ ա­սու­լի­սում Էր­դո­ղանն անդ­րա­դար­ձել է նաև Սի­րիա­յի հյու­սի­սարևե­լյան հատ­վա­ծի ՙանվ­տան­գու­թյան գո­տուն՚, որ­տեղ կա­րող են բնա­կու­թյուն հաս­տա­տել մինչև 2 մլն սի­րիա­ցի փախս­տա­կան­ներ։ Նրա կար­ծի­քով՝ դա հնա­րա­վոր կլի­նի այն դեպ­քում, ե­թե տա­րա­ծաշր­ջա­նը մաքր­վի քուրդ գրո­հա­յին­նե­րից։ Վա­շինգ­տո­նյան այ­ցի հետ կապ­ված՝ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է, որ ա­մե­րի­կա­ցի գոր­ծըն­կե­րոջ հետ պատ­րաստ­վում է քն­նար­կել տա­րա­ծաշր­ջա­նա­յին խն­դիր­ներ, ինչ­պես նաև երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված հար­ցեր, նե­րա­ռյալ C-400 և Patriot հր­թի­ռա­յին հա­մա­կար­գերն ու F-35 կոր­ծա­նիչ­նե­րը։ Էր­դո­ղան-Թրամփ հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում կար­ծիք էր շր­ջա­նառ­վել այն մա­սին, որ այդ հան­դի­պու­մը կա­րող է չկա­յա­նալ ԱՄՆ Կոնգ­րե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից ըն­դուն­ված բա­նաձևի պատ­ճա­ռով։ Այդ կաս­կած­նե­րը ցր­վե­ցին ԱՄՆ և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի միջև կա­յա­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո, երբ նրանք՝ ա­ռան­ձին-ա­ռան­ձին, հա­վաս­տե­ցին բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու ի­րենց պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։ Էր­դո­ղա­նը դժ­գոհ է Վա­շինգ­տո­նից նաև այն բա­նի հա­մար, որ, հա­կա­ռակ թուրք-ա­մե­րի­կյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, քր­դա­կան ՙԴե­մոկ­րա­տա­կան միու­թյուն՚ կու­սակ­ցու­թյու­նը, ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը, ինչ­պես նաև ՙԻս­լա­մա­կան պե­տու­թյու­նը՚ սահ­ման­ված ժամ­կե­տում չեն հե­ռաց­վել տա­րա­ծաշր­ջա­նից։ Ըստ Էր­դո­ղա­նի՝ դրանք բո­լորն էլ ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ են։
Ու­շագ­րավ մի հան­գա­մանք՝ Թրամփ-Էր­դո­ղան հան­դիպ­ման հետ կապ­ված. ԱՄՆ Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Բոբ Մե­նեն­դեսն ա­ռա­ջար­կել է Թրամ­փին չե­ղար­կել Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պու­մը։ Սե­նա­տո­րի հա­մոզ­մամբ՝ դա ոչ միայն կխան­գա­րի քր­դե­րին խա­ղաղ և անվ­տանգ ապ­րել, այլև ա­պա­գա­յի հնա­րա­վոր պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ կն­վա­զեց­նի դաշ­նա­կից­նե­րի (ՆԱ­ՏՕ-ի ան­դամ պե­տու­թյուն­ներ) վս­տա­հու­թյու­նը ԱՄՆ-ի նկատ­մամբ։ Մե­նեն­դե­սը պն­դել է չե­ղար­կել հրա­վե­րը՝ ա­սե­լով, որ պետք չէ սե­փա­կան վար­կա­նի­շը վնա­սել, ժա­մա­նակն է հաս­կա­նալ տալ Էր­դո­ղա­նին, որ նա պետք է են­թարկ­վի ՆԱ­ՏՕ-ի ար­ժեք­նե­րին և հար­գանք ցու­ցա­բե­րի մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րի նկատ­մամբ։
Ըստ ա­մե­նայ­նի, ԱՄՆ նա­խա­գա­հի հետ ծանր խո­սակ­ցու­թյուն է սպաս­վում։ Էր­դո­ղա­նը չի շր­ջան­ցի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման բա­նաձևը։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հին պետք է որ ան­հան­գս­տաց­նի նաև Լոն­դո­նի ազ­դա­կը. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հարց է դր­վել նաև Մեծ Բրի­տա­նիա­յի Լոր­դե­րի պա­լա­տում։ Լորդ Ա­րա Դար­զին հոդ­ված է հրա­պա­րա­կել բրի­տա­նա­կան հե­ղի­նա­կա­վոր The Guardian-ում՝ կոչ ա­նե­լով Միա­ցյալ Թա­գա­վո­րու­թյա­նը ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Նա հայ­տա­րա­րել է, որ որ­պես ա­ռա­ջին հա­յը բրի­տա­նա­կան խոր­հր­դա­րա­նում, ան­չափ ու­րախ է ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձևի ըն­դուն­մամբ, սա­կայն վր­դով­ված է մնում այն բա­նի հա­մար, որ բրի­տա­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը չի ճա­նա­չում Օս­մա­նյան կայս­րու­թյան անկ­ման տա­րի­նե­րին 1,5 մի­լիոն հա­յե­րի կո­տո­րա­ծը։ Դար­զիի խոս­քով՝ Հիտ­լե­րը հղում էր ա­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցում կո­լեկ­տիվ լռու­թյա­նը, երբ նա­խա­ձեռ­նում էր Եվ­րո­պա­յի հրեա­նե­րի բնաջն­ջու­մը։
Ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի հետ հա­կա­սու­թյուն­նե­րը, հայ­կա­կան հար­ցը մի կող­մից, քր­դա­կա­նը՝ մյուս կող­մից, Թուր­քիա­յի նա­խա­գա­հին դրել են ան­նա­խան­ձե­լի վի­ճա­կում։ Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է հաշ­վե­հար­դար տես­նել քր­դա­կան դի­մադ­րու­թյան ղե­կա­վար­նե­րի հետ։ Վեր­ջերս ձեր­բա­կա­լեց Վա­նի նա­հան­գի Ի­փե­քյո­լու շր­ջա­նի եր­կու ղե­կա­վար­նե­րի, ո­րոնք մե­ղադր­վում են ՙՔուր­դիս­տա­նի բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյան՚ ան­դամ լի­նե­լու և ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման օգ­տին քա­րոզ­չու­թյուն ա­նե­լու մեջ։ Տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­նե­րի հրա­պա­րա­կած փաս­տերն ա­ռա­վել քան խո­սուն են. 2016թ. հու­լի­սի 15-ին Թուր­քիա­յում տե­ղի ու­նե­ցած հե­ղաշ­րջ­ման փոր­ձից ի վեր հե­տա­խուզ­ման մեջ գտն­վող 1000-ից ա­վե­լի ան­ձանց վե­րա­բե­րյալ Ան­կա­րա­յից ծա­նու­ցում է ու­ղարկ­վել Գեր­մա­նիա­յի քրեա­կան ոս­տի­կա­նու­թյան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան (Interpol) գրա­սե­նյա­կին։ Այս մա­սին Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյունն է ի­րա­զե­կել՝ պա­տաս­խա­նե­լով Բուն­դես­թա­գի ՙՁախ՚ կու­սակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Անդ­րեյ Հու­կո­յի հարց­մա­նը։ Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րա­րի վկա­յու­թյամբ՝ մինչ այ­սօր Ին­տեր­պո­լին ու­ղարկ­ված դի­մում­նե­րից 646-ը մերժ­վել է։
Թուր­քիա­յի նա­խա­գա­հի վա­շինգ­տո­նյան այ­ցի առն­չու­թյամբ ա­վե­լորդ չենք հա­մա­րում հի­շեց­նել աղմ­կա­հա­րույց մի պատ­մու­թյուն։ 2017-ի մա­յի­սին, երբ Էր­դո­ղա­նը գտն­վում էր Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում, նրա թիկ­նա­պահ­նե­րը թուր­քա­կան դես­պա­նա­տան առջև հար­ձա­կում էին գոր­ծել խա­ղաղ ցույ­ցի դուրս ե­կած հա­յե­րի, քր­դե­րի, հույ­նե­րի, ա­սո­րի­նե­րի վրա, դա­ժան ծե­ծի են­թար­կել նրանց՝ պատ­ճա­ռե­լով մարմ­նա­կան վնաս­վածք­ներ։ Այդ ծեծ­կռ­տու­քը դա­տա­պարտ­վել է կոնգ­րե­սա­կան­նե­րի կող­մից, ո­րոնք Թուր­քիա­յի նա­խա­գա­հից պա­հան­ջել էին նե­րո­ղու­թյուն խնդ­րել։