Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՙԻՆՔ­ՆԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ՚՝ ԲԱՔ­ՎԻ ՄԱ­ՏՈՒՑ­ՄԱՄԲ

ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ­ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ 

Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան

 ՙՂա­րա­բա­ղը վե­րա­կա­ռուց­ման փոր­ձա­քարն է՚։

Անդ­րեյ ՍԱ­ԽԱ­ՐՈՎ
Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան
մր­ցա­նա­կի դափ­նե­կիր

Ար­ցա­խի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, ան­կաս­կած, հրա­շա­լի գի­տի, որ Ադր­բե­ջա­նի կող­մից մեր ժո­ղովր­դին ա­ռա­ջարկ­վող ինք­նա­վա­րու­թյու­նը մե­ռե­լա­ծին եւ ա­ռար­կա­յա­զուրկ մի պատ­րանք է եւ ի­րա­կա­նու­թյան հետ կապ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով՝ քն­նարկ­ման ոչ են­թա­կա: Բայց քա­նի որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը պար­բե­րա­բար բարձ­րա­ձայ­նում է, թե փոխ­զիջ­ման տակ ըն­դու­նում է միայն մեկ՝ Ար­ցա­խին ՙլայն ինք­նա­վա­րու­թյուն՚ Ադր­բե­ջա­նի կազ­մում տար­բե­րա­կը, ուս­տի մեր հա­րե­ւան երկ­րի որ­դեգ­րած դիր­քո­րոշ­ման հա­մա­տեքս­տում ա­վե­լորդ չէ անդ­րա­դառ­նալ ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան ի­րա­վա-քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման մի քա­նի փաս­տարկ­նե­րի։

Բոլ­շե­ւի­կյան ազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում, Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի կու­սակ­ցա­կան մարմ­նի ի­րա­վա­կան ակ­տի ուժ չու­նե­ցող 1921թ. հու­լի­սի 5-ի ո­րոշ­մամբ, պատ­մա­կան Ար­ցախ գա­վա­ռի մի մա­սին տր­վեց ինք­նա­վար մար­զի կար­գա­վի­ճակ՝ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րում։ Սա­կայն Ադր­բե­ջա­նը դժ­կա­մու­թյամբ ըն­դու­նեց այդ գա­ղա­փա­րը եւ պա­տեհ ա­ռիթն օգ­տա­գոր­ծում էր ինք­նա­վա­րու­թյու­նը վե­րաց­նե­լու կամ դրա չա­փը նվա­զեց­նե­լու հա­մար։ Նախ, Ադր­բե­ջա­նը դի­մեց Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի կոմ­կու­սի Կով­կա­սյան բյու­րո­յին՝ Ղա­րա­բա­ղին ինք­նա­վա­րու­թյուն տա­լու հար­ցը վե­րա­նա­յե­լու խնդ­րան­քով։ Չս­տա­նա­լով դրա­կան պա­տաս­խան` Ադր­բե­ջանն ինք­նա­վար մար­զի սահ­ման­նե­րը ո­րո­շեց այն­պես, որ մարզն աշ­խար­հագ­րա­կան ա­ռու­մով շփ­ման եւ ոչ մի կետ չու­նե­նա Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի հետ։ Այ­նու­հե­տեւ, Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը 1924-ին ինք­նա­վար մար­զի հա­մար մշա­կե­ցին մի փաս­տա­թուղթ, ո­րին տվե­ցին ՙՍահ­մա­նադ­րու­թյուն ինք­նա­վար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շր­ջա­նի՚ ան­վա­նու­մը։
Խոր­հր­դա­յին ի­րա­վա­գի­տու­թյու­նը Սահ­մա­նադ­րու­թյան տակ նկա­տի էր ու­նե­նում պե­տու­թյան հիմ­նա­կան օ­րեն­քը, որն ար­տա­հայ­տում էր տի­րա­պե­տող դա­սա­կար­գի շա­հե­րը եւ հա­սա­րա­կու­թյան մեջ դա­սա­կար­գա­յին ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը։ Ի­հար­կե, սահ­մա­նադ­րա­կան մշա­կույ­թի տե­սան­կյու­նից Ար­ցա­խի հա­մար Բաք­վում գր­ված ՙՍահ­մա­նադ­րու­թյու­նը՚ հե­ռու էր ի­րա­կան սահ­մա­նադ­րու­թյուն լի­նե­լուց, քա­նի որ գո­նե այն պետք է ամ­րագ­րեր ՙինք­նա­վար մար­զի՚՝ որ­պես ԽԱՀՄ ժո­ղո­վուրդ­նե­րի սո­ցիա­լիս­տա­կան ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան ձե­ւե­րից մե­կի, ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը։ Բայց Ադր­բե­ջա­նը հե­ռուն գնա­ցող նպա­տակ­ներ էր հե­տապն­դում։ Բաք­վի փաս­տաթղ­թով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին տր­վում էր ոչ թե ՙմար­զի՚, այլ ՙշր­ջա­նի՚ կար­գա­վի­ճակ։ Այդ այն դեպ­քում, երբ քա­ղա­քա­կան ինք­նա­վա­րու­թյան են­թա­տեքս­տում, Խոր­հր­դա­յին Միու­թյան պե­տա­կան շի­նա­րա­րու­թյա­նը խորթ էր ՙինք­նա­վար շր­ջան՚ ձե­ւը եւ նույ­նիսկ նրա ստո­րին օ­ղա­կը կոչ­վում էր ՙինք­նա­վար օկ­րուգ՚: Սխա­լը շտկ­վեց միայն 1936թ. ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյամբ, ո­րում նշ­ված էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մարզ (ԼՂԻՄ) ան­վա­նու­մը։
Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին ԼՂԻՄ-ը եր­բեք չի հա­մա­կերպ­վել իր կար­գա­վի­ճա­կի հետ եւ Ադր.ԽՍՀ-ի վա­րած հա­կա­հա­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով նրա կազ­մից դուրս գա­լու խնդ­րան­քով քա­նիցս դի­մել է ԽՍՀՄ կենտ­րո­նա­կան մար­մին­նե­րին։ Ամ­բող­ջա­տի­րա­կան հա­մա­կար­գը նման քայ­լերն ազ­գայ­նա­կան էր ո­րա­կում եւ հա­լա­ծան­քի են­թար­կում նա­խա­ձեռ­նող­նե­րին։ Դրանք պայ­քա­րի խուլ տա­րի­ներ էին։
Ինք­նա­վար մար­զի կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ վեր­ջին փաս­տա­թուղ­թը՝ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի մա­սին՚ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի 1981թ. օ­րենքն էր, ո­րի 3-րդ հոդ­վածն ար­ձա­նագ­րում էր, որ ՙինք­նա­վար մար­զի տա­րած­քը չի կա­րող փո­փոխ­վել ա­ռանց ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի Խոր­հր­դի հա­մա­ձայ­նու­թյան՚։ Այդ նորմն Ադր­բե­ջա­նի հա­մար գրո­շի ար­ժեք չու­ներ։
Գոր­բա­չո­վյան վե­րա­կա­ռուց­ման տա­րի­նե­րին ար­ցա­խյան հար­ցը շեշ­տա­կի զար­թոնք եւ վե­րելք ապ­րեց. Ար­ցա­խը, իր քայ­լե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լով գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյա­նը, դուրս ե­կավ Ադր­բե­ջա­նի կազ­մից եւ հռ­չա­կեց իր ան­կա­խու­թյու­նը։ Սա­կայն Ադր.ԽՍՀ-ը հար­ցի լուծ­ման իր տար­բե­րակն ընտ­րեց, նրա պե­տա­կան իշ­խա­նու­թյան բարձ­րա­գույն մար­մի­նը՝ Գե­րա­գույն խոր­հուր­դը, ոտ­նա­հա­րե­լով իր իսկ կող­մից ըն­դուն­ված օ­րենք­նե­րը, 1991թ. նո­յեմ­բե­րի 26-ին ըն­դու­նեց ո­րո­շում՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի լու­ծար­ման մա­սին, ո­րով ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մարզ կազ­մա­կեր­պե­լու մա­սին՚ Ադր­բե­ջա­նի Կենտ­գործ­կո­մի 1923թ. հու­լի­սի 7-ի դեկ­րե­տը և ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի մա­սին՚ 1981թ. հու­նի­սի 16-ի օ­րենքն ու­ժը կորց­րած ճա­նաչ­վե­ցին։ Այդ փաս­տաթղ­թով Ստե­փա­նա­կերտ, Մար­տա­կերտ եւ Մար­տու­նի քա­ղաք­նե­րը վե­րան­վան­վե­ցին հա­մա­պա­տաս­խա­նա­բար Խան­քեն­դի, Աղ­դա­րա և Խո­ջա­վենդ թր­քա­հունչ ա­նուն­նե­րով, իսկ նախ­կին ինք­նա­վար մար­զի տա­րած­քը մտց­վեց Աղ­դա­րա­յի (Մար­տա­կեր­տի), Խո­ջա­լուի (Աս­կե­րա­նի), Խո­ջա­վեն­դի (Մար­տու­նու և Հադ­րու­թի) եւ Շու­շիի շր­ջան­նե­րի մեջ։ Հայ­կա­կան ինք­նա­վա­րու­թյան լու­ծա­րումն Ադր­բե­ջա­նը հիմ­նա­վո­րեց նրա­նով, որ այն հա­կա­սում է ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի ազ­գա­յին շա­հե­րին՝ հան­դի­սա­նա­լով հայ եւ ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի միջև հա­կա­մար­տու­թյան աղ­բյուր։ Ի դեպ, ինք­նա­վար մար­զը լու­ծա­րե­լու մա­սին օ­րենքն ըն­դա­մե­նը 2 օր­վա կյանք ու­նե­ցավ։ Այն ճա­նաչ­վեց հա­կա­սահ­մա­նադ­րա­կան եւ ԽՍՀՄ սահ­մա­նադ­րա­կան հս­կո­ղու­թյան կո­մի­տեի 1991թ. նո­յեմ­բե­րի 28-ի ո­րոշ­մամբ վե­րաց­վեց։

Հե­տա­գա դեպ­քե­րը ցույց տվե­ցին, որ Ադր­բե­ջա­նը, հա­վա­տա­րիմ մնա­լով իր որ­դեգ­րած սկզ­բունք­նե­րին, գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյան (1995թ.) մեջ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին վե­րա­բե­րող ո­րե­ւէ նորմ կամ դրույթ չհատ­կաց­րեց, դրա­նով իսկ յու­րո­վի լուծ­ված հա­մա­րե­լով ար­ցա­խյան հար­ցը։ Այդ­քա­նից հե­տո Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ի՞նչ ի­մաստ ու­նի նո­րից թմբ­կա­հա­րել հին եր­գը, թե պատ­րաստ են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին տալ անհ­րա­ժեշտ չա­փով ինք­նա­վա­րու­թյուն, բայց՝ միաս­նա­կան ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում։ Մեծ հաշ­վով, դա նույնն է, ինչ ժո­ղովր­դա­կան ա­ռածն է ա­սում՝ ար­ջը յոթ երգ գի­տի, յոթն էլ տան­ձի մա­սին։ Թե ինչ­պի­սին է նրանց կող­մից Ար­ցա­խին ա­ռա­ջարկ­վող ինք­նա­վա­րու­թյան տես­լա­կա­նը, այն ար­ձա­նագր­ված է Ադր­բե­ջա­նի ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­յե­ցա­կար­գը՚ եւ ՙՌազ­մա­կան դոկտ­րի­նի մա­սին՚ փաս­տաթղ­թե­րում, ըստ ո­րոնց՝ Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան ար­տա­քին սպառ­նա­լի­քը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է, ո­րը բռ­նա­զավ­թել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քը, ուս­տի հա­կա­մար­տու­թյու­նը պետք է լուծ­վի բռ­նա­զավ­թած տա­րածք­նե­րից Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան զին­ված ու­ժե­րի դուրս­բեր­մամբ, այդ տա­րածք­նե­րի վրա Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյան վե­րա­կան­գն­մամբ եւ հայ­րե­նի բնա­կա­վայ­րերն ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձով, ո­րից հե­տո նոր միայն ո­րոշ­վի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րա­ծաշր­ջա­նի կար­գա­վի­ճա­կը՝ բարձր ինք­նա­վա­րու­թյամբ ա­պա­հո­վե­լով ադր­բե­ջա­նա­կան եւ հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի խա­ղաղ գո­յակ­ցու­թյունն Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րում։
Կի­րա­ռե­լի եւ ի­րա­տե­սա­կա՞ն են, ար­դյոք, ադր­բե­ջա­նա­կան կող­մի մո­տե­ցում­նե­րը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հա­մար եւ ի՞նչ նպա­տակ­ներ են թաքն­ված այդ փաս­տաթղ­թե­րի հիմ­քում, ո­րից էլ ել­նե­լով Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը աճ­պա­րա­րու­թյուն­ներ է ա­նում՝ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին բարձր ինք­նա­վա­րու­թյուն՚ տրա­մադ­րե­լու իր պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին։ Ակն­հայտ է՝ ինչ­պես հալ­վա-հալ­վա ա­սե­լով, մար­դու բե­րա­նը չի քաղց­րա­նում, այն­պես էլ ինք­նա­վա­րու­թյուն-ինք­նա­վա­րու­թյուն ա­սե­լով, Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս չի կազ­մի։ Այդ այն դեպ­քում, երբ Ադր­բե­ջա­նը ո­րե­ւէ փաս­տաթղ­թով ինք­նա­վա­րու­թյան տե­սա­կը (ազ­գա­յին-տա­րած­քա­յին թե ազ­գա­յին-մշա­կու­թա­յին), նրա բո­վան­դա­կու­թյու­նը եւ ծա­վա­լը չի բա­ցա­հայ­տում, չի ո­րո­շա­կիաց­նում, նրա տես­լա­կա­նի վե­րա­բե­րյալ ո­րե­ւէ հա­յե­ցա­կարգ չի ներ­կա­յաց­նում, այլ սահ­մա­նա­փակ­վում է միայն ընդ­հա­նուր եւ հռ­չա­կագ­րա­յին ձե­ւա­կեր­պում­նե­րով։ Այդ փաս­տաթղ­թե­րով եւ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով Բա­քուն ան­թա­քույց ձգ­տում է վե­րա­դառ­նալ ոչ թե 1988-ի կար­գա­վի­ճա­կին, ո­րը նրան նույ­նիսկ չի էլ բա­վա­րա­րում, այլ հաս­նել նրան, որ ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք վե­րա­պահ­վի Ար­ցա­խի տա­րած­քը լքած նախ­կին ադր­բե­ջան­ցի­նե­րին՝ դրա­նով իսկ փո­խե­լով հա­կա­մար­տու­թյան գո­տու ժո­ղովր­դագ­րա­կան կազ­մը։ Ադր­բե­ջա­նը նույ­նիսկ չի խոր­շում հայ­տա­րա­րել, որ Ար­ցա­խը լքած ադր­բե­ջան­ցի­նե­րի քա­նա­կը ներ­կա­յում կազ­մում է 80 հա­զար, իսկ Ար­ցա­խում ապ­րող հա­յե­րի­նը՝ 60 հա­զար։ Դրա­նով իսկ Ադր­բե­ջա­նը մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը խե­ղա­թյուր­ված կեր­պով Ար­ցա­խի ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նում է որ­պես հայ­կա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­ներ ու եր­կու հա­մայ­նք­նե­րի մի­ջեւ հա­վա­սա­րու­թյան նշան դնում։ Ադր­բե­ջա­նը, հա­յե­րին մե­ղադ­րե­լով եր­կու ան­գամ ինք­նո­րոշ­վե­լու մեջ, կար­ծես չի տես­նում, որ իր քայ­լե­րով ցան­կա­նում է ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուր­դին եր­րորդ ան­գամ ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք վե­րա­պա­հել (Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյուն, Նա­խի­ջե­ւա­նի ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյուն եւ հի­մա էլ՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը լքած ադր­բե­ջան­ցի բնակ­չու­թյան պա­րա­գա­յում)։

Հարց է ծա­գում. Ադր­բե­ջա­նի օ­րեն­սդ­րու­թյամբ հնա­րա­վո՞ր է, ար­դյոք, երկ­րում բնակ­վող բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րից ո­րե­ւէ մե­կին քա­ղա­քա­կան ինք­նա­վա­րու­թյուն շնոր­հել։ Պա­տաս­խա­նը միա­նաշ­նակ է՝ միայն երկ­րի սահ­մա­նադ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու դեպ­քում, այն էլ՝ հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րաք­վեի մի­ջո­ցով։ Ներ­կա դրու­թյամբ Ադր­բե­ջա­նը, ըստ պե­տա­կան կա­ռա­վար­ման եւ կա­ռուց­ված­քի՝ ամ­բող­ջա­տի­րա­կան եւ միա­տարր պե­տու­թյուն է եւ նման պե­տու­թյան կազ­մում չի կա­րող ո­րե­ւէ ազ­գա­յին-տա­րած­քա­յին միա­վոր լի­նել։ Ինչ վե­րա­բե­րում է Նա­խի­ջե­ւա­նի ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյա­նը, որ­տեղ հա­յե­րին վտա­րե­լուց հե­տո միայն ադր­բե­ջան­ցի­ներ են բնակ­վում, ա­պա այդ երկ­րա­մա­սի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հարցն ա­ռա­ջին հեր­թին կար­գա­վոր­ված է Մոսկ­վա­յի եւ Կար­սի մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րով։
Ա­մեն դեպ­քում, ո՞ր միա­միտ մար­դը կա­րող է հա­վա­տալ մի ա­ռա­ջար­կու­թյան, ո­րի հե­ղի­նակ­նե­րի հայ­րե­րը 28 տա­րի ա­ռաջ հայ­կա­կան ինք­նա­վա­րու­թյու­նը հա­մա­րել են ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի շա­հե­րին հա­կա­սող գոր­ծոն եւ այն բարձ­րաց­րել օ­րեն­քի աս­տի­ճա­նի, իսկ ներ­կա­յումս բար­բա­ջում են՝ Ար­ցա­խի հայ­կա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան հա­մայ­նք­նե­րին հա­վա­սար ի­րա­վունք­նե­րով ինք­նա­վա­րու­թյուն տա­լու գա­ղա­փա­րի մա­սին։
Հետևա­բար, Բաք­վի մա­տուց­մամբ ա­ռա­ջարկ­վող ինք­նա­վա­րու­թյու­նը մի շղարշ է՝ Ար­ցա­խի կլա­նու­մը դյու­րաց­նե­լու, նրա տա­րած­քը հա­յե­րից մաք­րե­լու պան­թուր­քա­կան ցնո­րա­միտ ծրագ­րի ի­րա­գործ­ման հե­ռան­կա­րում՝ լի­նի դա ու­ժա­յին մե­թոդ­նե­րով, թե ժո­ղովր­դագ­րա­կան կազ­մը փո­փո­խե­լու մի­ջո­ցով։ Այդ է վկա­յում Ադր­բե­ջա­նի՝ 2016թ. ապ­րի­լի սկզ­բին Ար­ցա­խի դեմ սան­ձա­զեր­ծած քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը, ո­րը մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի ա­ռու­մով ծանր հե­տե­ւանք­ներ ու­նե­ցավ։ Այդ է վկա­յում նաեւ, որ Ադր­բե­ջա­նը յու­րա­քան­չյուր տա­րի մե­ծաց­նում է սպա­ռա­զի­նու­թյան ծա­վա­լը, նո­րա­գույն զին­տեխ­նի­կա ձեռք բե­րում եւ ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նում հա­կա­մար­տու­թյու­նը ռազ­մա­կան ճա­նա­պար­հով կար­գա­վո­րե­լու մա­սին:
Իսկ հա­կա­հայ­կա­կան երկ­րորդ պլա­նը խոս­տո­վա­նել է հենց ին­քը՝ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րը, նո­յեմ­բե­րի 22-ին Սում­գա­յիթ քա­ղա­քի հիմ­նադր­ման 70-ա­յա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­մանն իր ե­լույ­թում, ո­րում նշել է, թե Հեյ­դար Ա­լիե­ւի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ադր­բե­ջան­ցի­նե­րի թի­վը կրկ­նա­կի ա­ճել է և հա­սել 30 տո­կո­սի։ Եվ ե­թե իր հայ­րը 1982-ին չմեկ­ներ Մոսկ­վա ու շա­րու­նա­կեր աշ­խա­տել Ադր­բե­ջա­նոմ, ա­պա, հնա­րա­վոր է, ադր­բե­ջան­ցի­նե­րի քա­նա­կը այն­տեղ 10 տա­րում հաս­ներ 50 տո­կո­սի։ Այս հայ­տա­րա­րու­թյու­նը վկա­յում է, որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան մոտ փոխ­զիջ­ման մի­ջո­ցով հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես բա­ցա­կա­յում է։ Ու­րիշ ի՞նչ սպա­սել մի ղե­կա­վա­րից, ով Սում­գա­յի­թում ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից պե­տա­կան մա­կար­դա­կով կազ­մա­կերպ­ված հայ բնակ­չու­թյան զանգ­վա­ծա­յին սպան­դը եւ բռ­նա­տե­ղա­հա­նու­թյու­նը վե­րագ­րել է հենց հա­յե­րին։
ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ռազ­մա­վա­րու­թյան հա­մա­ձայն՝ ՙԱր­ցա­խյան հար­ցի վե­րա­բե­րյալ Հա­յաս­տանն ըն­դու­նե­լի է հա­մա­րում կար­գա­վոր­ման միայն այն տար­բե­րակ­նե­րը, ո­րոնք ուղղ­ված կլի­նեն ԱՀ փաս­տա­ցի գո­յու­թյան ան­շր­ջե­լի ի­րո­ղու­թյան ամ­րագր­մա­նը։ Ար­ցա­խը պետք է աշ­խար­հագ­րա­կան կապ ու­նե­նա Հա­յաս­տա­նի հետ։ Անվ­տան­գու­թյու­նը պետք է ե­րաշ­խա­վոր­ված լի­նի։ ՀՀ դեմ ուղղ­ված ան­մի­ջա­կան ռազ­մա­կան սպառ­նա­լիք է ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում Ադր­բե­ջա­նի վա­րած ռազ­մա­տենչ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, այն է՝ այդ հիմ­նախն­դի­րը լու­ծել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ռազ­մա­կան գե­րա­զան­ցու­թյան հաս­նե­լու մի­ջո­ցով։ Ուս­տի, այս գոր­ծում Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր խն­դիրն է ՀՀ սահ­ման­նե­րի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, ինչ­պես նաեւ ՀՀ եւ ԱՀ բնակ­չու­թյան ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը՚։ Կար­ծում ենք՝ Ար­ցա­խի հա­մար հրա­տապ է՝ ժա­մա­նա­կա­հունչ պատ­կե­րա­ցում­նե­րով եւ ա­պա­գա­յի տես­լա­կա­նի տրա­մա­բա­նու­թյան վրա հիմն­ված նման փաս­տա­թուղթ ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Այն զերծ կպա­հի ա­մե­նօ­րյա խո­սակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հիմ­նախ­նդ­րին վե­րա­բե­րող ի­րա­րա­մերժ կար­ծիք­ներ հայտ­նե­լուց։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման պատ­մա­կան, քա­ղա­քա­կան և ի­րա­վա­կան հիմ­քերն ա­մուր եւ ան­խո­ցե­լի են։ Ան­կա­խու­թյան 28 տա­րի­նե­րի փոր­ձը հու­շում է, որ վե­րա­դարձ ան­ցյա­լին բա­ցառ­վում է, որ Ադր­բե­ջա­նի կազ­մում ինք­նա­վա­րու­թյան ժա­մա­նա­կաշր­ջանն ա­րյու­նա­ծոր վերք է ե­ղել մեր ժո­ղովր­դի հա­մար, ինչն էլ հան­գեց­րել է ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի: Խնդ­րի կար­գա­վոր­ման ա­մե­նա­կարճ եւ ի­րա­կան ու­ղին Ար­ցա­խի ժո­ղովր­դի՝ ար­դեն իսկ ի­րո­ղու­թյուն դար­ձած ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ճա­նաչ­ման հրա­մա­յա­կանն է։
;