Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԼԻԵՎԸ ՈՂՈՐՄԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Բաք­վում կրո­նա­կան գոր­ծիչ­նե­րի ինչ-որ խոր­հր­դա­ժո­ղով է անց­կաց­վել, ո­րի պատ­վա­վոր հյուրն էր Մոսկ­վա­յի եւ Հա­մայն Ռու­սիո պատ­րիարք Կի­րի­լը։ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին Ադր­բե­ջա­նում ու­նի թեմ, ո­րը, սա­կայն, վեր­ջին տա­րի­նե­րին այ­լեւս գրե­թե ան­վա­նա­կան մի կա­ռույ­ցի է վե­րած­վել։ Ան­կա­խու­թյու­նից ի վեր Ադր­բե­ջա­նում ռուս բնակ­չու­թյան թվա­քա­կա­նը շուրջ չորս ան­գամ նվա­զել է եւ ներ­կա­յումս կազ­մում է ոչ ա­վե­լի, քան 80 000։ Ե­րի­տա­սար­դու­թյու­նը հե­ռա­ցել է, մնա­ցել են հիմ­նա­կա­նում ծեր եւ ա­նօգ­նա­կան մար­դիկ, ո­րոնք պար­զա­պես հե­ռա­նա­լու տեղ չու­նեն։ Ադր­բե­ջա­նի ռու­սա­կան հա­մայն­քը դան­դաղ մա­հա­նում է։

Բայց քա­նի որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ներ­կա­յումս բա­վա­կան բարձր մա­կար­դա­կի վրա են, այդ խն­դի­րը չի քն­նարկ­վում։ Նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վում է Ադր­բե­ջա­նում կրո­նա­կան ՙհան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան՚ եւ ՙբազ­մամ­շա­կու­թայ­նու­թյան՚ թե­մա­նե­րին։ Նման հար­ցեր են քն­նարկ­վել նաեւ Իլ­համ Ա­լիե­ւի եւ պատ­րիարք Կի­րի­լի հան­դի­պա­նը, ո­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը չի շր­ջան­ցել նաեւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դի­րը։ Ա­լիեւն, ինչ­պես միշտ, հայ­տա­րա­րել է, որ ՙՂա­րա­բա­ղը պատ­մա­կան ադր­բե­ջա­նա­կան հող է՚ եւ որ­պես ՙա­պա­ցույց՚ ա­վե­լաց­րել, որ ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի քար­տեզ­նե­րում ՙՂա­րա­բա­ղի բո­լոր տե­ղա­նուն­ներն ադր­բե­ջա­նա­կան են՚։ Ի՞նչ քար­տեզ­նե­րի եւ, մա­նա­վանդ, տե­ղա­նուն­նե­րի մա­սին է խոս­քը՝ չի ման­րա­մասն­վել։
Մի­ջան­կյալ նկա­տենք, որ Ա­լիե­ւը մաս­նա­գի­տու­թյամբ պատ­մա­բան-մի­ջազ­գայ­նա­գետ է, բայց, ե­րե­ւում է, վատ ու­սա­նող է ե­ղել, ե­թե տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մու­թյան մա­սին նրա պատ­կե­րա­ցում­ներն սկս­վում են ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի կող­մից Այ­սր­կով­կա­սի նվաճ­ման ժա­մա­նակ­նե­րից։ Ե­թե նա ի­րոք մաս­նա­գետ պատ­մա­բան լի­ներ, ա­պա գո­նե ընդ­հա­նուր գի­տե­լիք­ներ կու­նե­նար մեր տա­րա­ծաշր­ջա­նի ա­վե­լի հե­ռա­վոր պատ­մա­կան ան­ցյա­լից, ծա­նոթ կլի­ներ հայ, պար­սիկ, ա­րաբ պատ­մա­գիր­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րին, ո­րոն­ցում Ար­ցա­խի տե­ղա­նուն­նե­րը բա­ցա­ռա­պես հայ­կա­կան են։
Բայց դա չէ տվյալ պա­հին ա­մե­նաէա­կա­նը։ Ե­թե պատ­րիարք Կի­րի­լի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Ա­լիե­ւը շեշ­տը դրել է ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի ժա­մա­նակ­նե­րի քար­տեզ­նե­րի եւ ՌԿ(բ)Կ Կով­կա­սյա­ն բյու­րո­յի 1921թ. հու­լի­սի 5-ի ո­րոշ­ման վրա, ա­պա կա­րե­լի է եր­կու հիմ­նա­րար եզ­րա­կա­ցու­թյուն ա­նել։ Ա­ռա­ջի­նը. ԼՂ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Ադր­բե­ջա­նը ո­րե­ւէ այլ, մա­նա­վանդ՝ պատ­մա­կա­նո­րեն ստույգ եւ ի­րա­վա­կան տե­սա­կե­տից հիմ­նա­վոր­ված փաս­տարկ պար­զա­պես չու­նի։ Երկ­րորդ, Ա­լիե­ւը փաս­տա­ցի Ռու­սաս­տա­նին խնդ­րում է ԼՂ հար­ցում վե­րա­դառ­նալ խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նի ի­րո­ղու­թյուն­նե­րին, վե­րա­կանգ­նել բոլ­շե­ւիկ­նե­րի իշ­խա­նու­թյամբ հաս­տատ­ված հայ-ադր­բե­ջա­նա­կան ստա­տուս-քվո­յին։
Դա վկա­յում է Ա­լիե­ւի եւ նրա իշ­խա­նու­թյան ողջ ո­ղոր­մե­լիու­թյու­նը, փաս­տում, որ ի­րա­վա­կան ա­ռու­մով 1991թ. հոկ­տեմ­բե­րի 18-ի սահ­մա­նադ­րա­կան ակ­տով հռ­չա­կե­լով պե­տա­կան ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նում՝ որ­պես 1918-20թթ. գո­յու­թյուն ու­նե­ցած Ադր­բե­ջա­նի դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­հա­ջորդ, գործ­նա­կա­նում Ադր­բե­ջա­նը տա­նուլ է տվել ան­կա­խու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Հա­րա­վա­յին Կով­կա­սում թուր­քա­կան երկ­րորդ ու­ժեղ պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խա­գի­ծը հիմ­նա­վո­րա­պես ձա­խող­վել է, եւ Ադր­բե­ջա­նը պե­տա­կան ինք­նու­թյան տե­ւա­կան ո­րո­նում­նե­րից հե­տո վերս­տին վե­րա­դառ­նում է ե­լա­կե­տին՝ Ռու­սաս­տա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դիրն իր օգ­տին կար­գա­վո­րե­լու մո­տեց­մա­նը։ Չեն օգ­նել ոչ տաս­նյակ մի­լիար­դա­վոր նավ­թա­դո­լար­նե­րը, ոչ ա­րեւմ­տյան շր­ջա­նակ­նե­րում բազ­մա­մի­լիո­նա­նոց լոբ­բին­գը, ոչ էլ սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի մր­ցա­վազ­քը։
Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն ըն­կա­լում է որ­պես գե­րա­զան­ցա­պես հայ­կա­կան, որն ան­ցյալ դա­րաս­կզ­բին բոլ­շե­ւիկ­նե­րի կա­մա­յա­կան ո­րոշ­մամբ կց­վել է Ադր­բե­ջա­նին։ Եւ քա­նի որ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը փլուզ­վել է, ա­պա ար­դա­րա­ցի է, որ ԼՂ կար­գա­վի­ճա­կը վե­րա­նայ­վի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րով։ Այս գծին հա­կադր­վե­լու միայն մի հնա­րա­վո­րու­թյուն է տես­նում Ա­լիե­ւը՝ հա­ճո­յա­խո­սու­թյուն Ռու­սաս­տա­նի հաս­ցեին, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սեր­տա­ցում եւ այդ ձե­ւով ԼՂ հար­ցում Մոսկ­վա­յից Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ճն­շում­ներ։
Ըստ ե­րե­ւույ­թին, Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ շփում­նե­րում Ա­լիե­ւը չի հա­մար­ձակ­վում բաց գոր­ծարք ա­ռա­ջար­կել։ Պատ­րիարք Կի­րի­լի հետ հան­դի­պու­մը կար­ծես ա­ռիթ էր, որ­պես­զի նա ինչ-որ ու­ղերձ­ներ փո­խան­ցի Պու­տի­նին։ Որ­քա­նո՞վ է պատ­րիար­քի հա­մար ըն­կա­լե­լի ե­ղել Ա­լիե­ւի ակ­նար­կը՝ բո­լո­րո­վին այլ խն­դիր է։ Կա­րե­ւո­րը՝ որ Բա­քուն ԼՂ հար­ցում մի­ջազ­գա­յին ա­ջակ­ցու­թյուն չու­նի, փոր­ձում է հո­վա­նա­վոր փնտ­րել Ռու­սաս­տա­նում։
Չա­փա­զանց դի­տար­ժան է, որ պատ­րիարք Կի­րի­լի հետ Ա­լիե­ւի են­թա­տեքս­տա­յին խո­սակ­ցու­թյու­նը հա­ջոր­դել է Ե­րե­ւա­նում ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյա­նը, որ ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մա­ձայ­նու­թյան ՙանհ­նար կլի­նի ձե­ւա­կեր­պել խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նու­թյու­նը՚։