Logo
Print this page

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԸՆԴ­ԴԻ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՊԱ­ՌԱԿՏ­ՎԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱԿ­ՏԻ­ՎԱՑ­ՆՈՒՄ Է ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻԱ­ԿԱՆ ՀԱ­ՍԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅԱ­ՆԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը դեկ­տեմ­բե­րի 5-ին հրա­մա­նա­գիր էր ստո­րագ­րել Միլ­լի մեջ­լի­սի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման մա­սին, ո­րոնք պետք է տե­ղի ու­նե­նան 2020թ. փետր­վա­րի 9-ին։ Մինչ այդ իշ­խող ՙԵ­նի Ա­զեր­բայ­ջան՚ կու­սակ­ցու­թյունն էր հան­դես ե­կել խոր­հր­դա­րա­նը լու­ծա­րե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րու­թյան կող­մից ար­ված հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն՝ այդ քայ­լով նպա­տակ ու­նեն ա­ջակ­ցել նա­խա­գահ Ա­լիևի կող­մից ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րին և կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­նե­րին։

Նման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը բռ­նա­պե­տա­կան երկ­րում, ան­շուշտ, ներ­քին և ար­տա­քին ազ­դակ­ներ է իր մեջ պա­րու­նա­կում։ Հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ղիով զար­գա­ցող Հա­յաս­տա­նի և Վրաս­տա­նի կող­քին Ադր­բե­ջանն ըն­կալ­վում է որ­պես արևե­լյան բռ­նա­պե­տու­թյուն, ո­րի հա­մար մար­դու ի­րա­վունք­նե­րը ոչ մի ար­ժեք չու­նեն։ Մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րի կող­մից պատ­րաստ­ված զե­կույց­նե­րում և ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում ա­լիևյան վար­չա­կազ­մի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը նույն­քան բա­ցա­սա­կան է, որ­քան ար­տա­քին աշ­խար­հում նրա ու­նե­ցած վար­կա­նի­շը։ Նա­խա­գահն ու նրա փոխ­նա­խա­գահ տի­կի­նը բա­րե­փո­խում­նե­րը դի­տար­կում են ինչ­պես հա­կաիշ­խա­նա­կան ընդ­վզ­մա­նը հա­կազ­դե­լու, այն­պես էլ ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կարգն ա­ռաջ մղե­լու պրիզ­մա­յով։ Ա­պա­գա խոր­հր­դա­րա­նում Մեհ­րի­բան Ա­լիևա­յի հա­մար մե­ծա­մաս­նու­թյան ա­պա­հո­վու­մը կնա­խա­պատ­րաս­տի նաև նրա կող­մից երկ­րի նա­խա­գա­հի պաշ­տո­նի ստանձ­նու­մը։ Նո­յեմ­բե­րի 22-ին նրա այ­ցը Ռու­սաս­տան պետք է դի­տարկ­վի այս հա­մա­տեքս­տում։ Ռուս-ադր­բե­ջա­նա­կան միջ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու պատր­վա­կով ժա­մա­նե­լով Մոսկ­վա՝ նա հան­դի­պում­ներ ու­նե­ցավ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի և վար­չա­պետ Դմիտ­րի Մեդ­վեդևի հետ։
Հետևե­ցին ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներ, ո­րոնք վկա­յե­ցին իշ­խա­նու­թյան քայ­լե­րի հան­դեպ երկ­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րի և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քի մա­սին։
Օ­րերս ադր­բե­ջա­նա­կան աղ­բյու­րը երկ­րի ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վե­րա­բե­րյալ փաս­տա­բան Ա­լես­կեր Մա­մեդ­լիի տե­սա­կետն է ներ­կա­յաց­րել՝ նա­խա­պես խնդ­րե­լով նրան պա­տաս­խա­նել հար­ցին, թե ինչ կա­րե­լի է սպա­սել Միլ­լի մեջ­լի­սի ընտ­րու­թյուն­նե­րից։ Մա­մեդ­լին ա­սել է, որ փո­փո­խու­թյուն­ներ չի կա­րե­լի սպա­սել առ­հա­սա­րակ ամ­բողջ գոր­ծըն­թա­ցից՝ պար­զա­բա­նե­լով, որ ներ­կա­յիս ընտ­րու­թյուն­նե­րն անց են կաց­վե­լու 2003 թվա­կա­նին ըն­դուն­ված ընտ­րա­կան օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­պա­տաս­խան և 2005թ. ձևա­վոր­ված ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ։ Գործ­նա­կա­նում մար­դիկ ընտ­րու­թյուն­նե­րի են գնա­լու նույն գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան, ոս­տի­կա­նա­կան կա­ռույց­նե­րի, անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի և քա­ղա­քա­կան թի­մի հետ։ Ե­թե այդ­պես է, ա­պա որ­տե­ղի՞ց պի­տի լի­նեն դրա­կան ակն­կա­լիք­նե­րը։ Դրա­կան նշան­նե­րի հա­մար ոչ մի հիմք չկա, շեշ­տել է Մա­մեդ­լին։ Նրա դի­տար­կում­նե­րով՝ վեր­ջին եր­կու ա­միս­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այդ թվում՝ հոկ­տեմ­բե­րի 19-ի հան­րա­հա­վա­քը և բո­ղո­քի մյուս ակ­ցիա­նե­րը, ցույց են տվել քա­ղա­քա­կան պայ­քա­րի նկատ­մամբ կա­ռա­վա­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը։ Այն ա­ռա­վել ագ­րե­սիվ է դար­ձել, և հատ­կա­պես ակ­նա­ռու է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ա­տե­լու­թյունն ընդ­դի­մու­թյան հան­դեպ։ Ինչ վե­րա­բե­րում է նոր խոր­հր­դա­րա­նի ձևա­վոր­մանն ուղղ­ված քայ­լե­րին, փաս­տա­բա­նի կար­ծի­քով, դրանք ցու­ցադ­րա­կան բնույթ են կրում, փո­փո­խու­թյուն­ներ, որ­պես այդ­պի­սիք, գո­յու­թյուն չու­նեն։
Մա­մեդ­լին, որ­պես ու­շագ­րավ փաստ, մատ­նա­ցույց է ա­րել ադր­բե­ջա­նա­կան մեջ­լի­սի ո­րոշ պատ­գա­մա­վոր­նե­րի՝ ինք­նա­լու­ծար­ման ո­րոշ­ման կա­պակ­ցու­թյամբ ար­տա­հայ­տած դժ­գո­հու­թյու­նը։ Շա­տե­րի մոտ տի­րա­պե­տող է այն տե­սա­կե­տը, որ ե­թե խոր­հր­դա­րա­նը չձևա­վոր­վի ար­դա­րու­թյան սկզ­բուն­քով, ե­թե հանձ­նա­ժո­ղով­նե­րի ընտ­րու­թյունն ա­նա­չառ չլի­նի, ե­թե ընտ­րա­կան նոր­մե­րը չհա­մա­պա­տաս­խա­նեն ԵԱՀԿ ա­ռա­քե­լու­թյան դի­տորդ­նե­րի և Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի պա­հանջ­նե­րին, այդ դեպ­քում դրա­կան ակն­կա­լիք­նե­րը նոր ձևա­վոր­վող խոր­հր­դա­րա­նից պար­զա­պես ան­հիմն են։
Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ՝ Մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­կում­բի ղե­կա­վար Ռա­սուլ Ջա­ֆա­րովն ար­ձա­նագ­րում է, որ վեր­ջին տար­վա ըն­թաց­քում երկ­րում ա­ռա­վե­լա­պես տե­սա­նե­լի են ոչ մարդ­կա­յին վե­րա­բեր­մուն­քի դրսևո­րում­նե­րը, կտ­տանք­նե­րը, քա­ղա­քա­ցիա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի, սո­ցիա­լա­կան և քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի սահ­մա­նա­փակ­ման դեպ­քե­րը։ Դա­տա­րան­նե­րի կող­մից ըն­դուն­ված բազ­մա­թիվ վճիռ­ներ հիմ­նա­վոր­ված չեն։ Ոս­տի­կա­նու­թյան մար­մին­նե­րում հա­ճա­խա­կի են դար­ձել կտ­տանք­նե­րը, հրա­տապ խն­դիր է քաղ­բան­տար­կյալ­նե­րի վի­ճա­կը։
Քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյան ակ­տի­վու­թյուն ևս նկատ­վեց, սա­կայն միաս­նու­թյուն չգ­րանց­վեց։ Ադր­բե­ջա­նի ՙԺո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հուր­դը՚ ո­րո­շեց բոյ­կո­տել խոր­հր­դա­րա­նա­կան վա­ղա­ժամ­կետ ընտ­րու­թյուն­նե­րը։ Դեկ­տե­մե­րի 10-ին Ազ­գա­յին խոր­հուր­դը հայ­տա­րա­րեց, որ ընտ­րու­թյուն­նե­րին չի մաս­նակ­ցի, քա­նի որ իշ­խա­նու­թյու­նը մեր­ժել է ընտ­րա­կան հա­մա­կար­գը փո­խե­լու ի­րենց ա­ռա­ջար­կը։ Խոր­հուր­դը բոյ­կո­տե­լու է ընտ­րու­թյուն­նե­րը և դրանք լե­գի­տիմ չի հա­մա­րե­լու։ Հարկ է, սա­կայն, ըն­դգ­ծել, որ ընդ­դի­մու­թյան ճամ­բա­րում պա­ռակտ­վա­ծու­թյու­նը խան­գա­րում է միաս­նա­կան ո­րոշ­ման ըն­դուն­մա­նը։ Ո­րոշ կու­սակ­ցու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են ՙՄու­սա­վաթ՚-ը, ՙReAL՚-ը, հայ­տա­րա­րել են ընտ­րու­թյուն­նե­րին ի­րենց մաս­նակ­ցու­թյան մա­սին։
Ադր­բե­ջա­նա­կան ներ­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի ֆո­նին կարևոր զար­գա­ցում էր դեկ­տեմ­բե­րի 11-ին Եվ­րո­պա­յի խոր­հր­դի մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տար Դու­նյա Մի­յա­տո­վի­չի զե­կույ­ցի հրա­պա­րա­կու­մը Ադր­բե­ջա­նում կար­ծիք­նե­րի ար­տա­հայտ­ման ա­զա­տու­թյան մա­կար­դա­կի, ի­րա­վա­բան­նե­րի ի­րա­վունք­նե­րի խախ­տում­նե­րի մա­սին։ Եվ­րա­հանձ­նա­կա­տա­րի ար­ձա­նագր­մամբ՝ խոս­քի ա­զա­տու­թյան ա­ռու­մով Ադր­բե­ջա­նում ա­ռա­ջըն­թաց չի ար­ձա­նագր­վել։ Կա­ռա­վա­րու­թյա­նը քն­նա­դա­տող լրագ­րող­նե­րին ու սոց­ցան­ցե­րի ակ­տի­վիստ­նե­րին կա­լան­քի տակ են պա­հում՝ ոս­տի­կա­նու­թյա­նը հա­կազ­դե­լու, խու­լի­գա­նու­թյան, հար­կե­րի վճա­րու­մից խու­սա­փե­լու, պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան, թմ­րա­նյու­թե­րի կամ զեն­քի պահ­պան­ման մե­ղադ­րան­քով։
Մի­յա­տո­վիչն իր զե­կույ­ցում ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րում մեկ այլ հան­գա­ման­քի վրա՝ երկ­րում փաս­տա­բան­նե­րի պա­կաս կա, ո­րը հատ­կա­պես զգաց­վում է մայ­րա­քա­ղա­քից դուրս։
Քա­ղա­քա­կան ա­ռու­մով զգա­յուն գոր­ծե­րի մեջ ներգ­րավ­ված փաս­տա­բան­նե­րի հան­դեպ առ­կա է խտ­րա­կան վե­րա­բեր­մունք։ Եվ­րա­հանձ­նա­կա­տա­րը Փաս­տա­բան­նե­րի կո­լե­գիա­յին կոչ է ա­րել ար­դար և թա­փան­ցիկ ձևով հե­տաքն­նել ա­ռան­ձին փաս­տա­բան­նե­րի հաս­ցեագր­ված բո­ղոք­նե­րը՝ նշե­լով, որ նրանք ի­րա­վունք ու­նեն ար­տա­հայ­տել ի­րենց հա­յացք­նե­րը հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցե­րի վե­րա­բե­րյալ։ Զե­կույ­ցում նաև ար­ձա­նագր­ված է, որ Ադր­բե­ջա­նում 2018-19 թվա­կան­նե­րին 11 փաս­տա­բան զրկ­վել է լի­ցեն­զիա­յից:
Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից վե­րահ­սկ­վող Փաս­տա­բան­նե­րի կո­լե­գիան մար­դու ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նող փաս­տա­բան­նե­րին հե­ռաց­նում է աշ­խա­տան­քից։ Այս տխուր փաս­տը հիմք է տվել մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող մոտ 42 ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծել՝ պա­հան­ջե­լով դա­դա­րեց­նել ճն­շում­ներն ան­կախ փաս­տա­բան­նե­րի նկատ­մամբ։
Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մոտ այլևս կաս­կած չկա, որ փետր­վա­րին կա­յա­նա­լիք խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վե­լու են վար­չա­կազ­մի մշա­կած բե­մագ­րով, և Ա­լիևներն ի­րենց իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար գոր­ծի են դնե­լու բո­լոր մի­ջոց­նե­րը։ Նե­րադր­բե­ջա­նա­կան զար­գա­ցում­նե­րը, թերևս, մի բան են հու­շում. իշ­խող վար­չա­կազ­մին հա­կազ­դող ծան­րակ­շիռ ուժ կա­րող է դառ­նալ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյու­նը, որն ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րի պա­ռակտ­վա­ծու­թյան պայ­ման­նե­րում ա­վե­լի է ակ­տի­վա­նում։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.