[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԸ ՍԵՂՄՈՒՄ Է ԱՐԳԵԼԱԿՆԵՐԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Սպա­սում­նե­րը, որ խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րով Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում տե­ղի կու­նե­նա սկզ­բուն­քա­յին սերն­դա­փո­խու­թյուն, եւ կհարթ­վի դե­պի իշ­խա­նու­թյան բար­ձունք Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի ճա­նա­պար­հը, կար­ծես չա­փա­զանց վա­ղա­ժամ եւ, մա­նա­վանդ, զգաց­մուն­քա­յին էին։

Ռժու­սաս­տա­նյան մա­մու­լում հրա­պա­րակ­վել է մի­լիար­դա­տեր եւ ՌԴ Դաշ­նա­յին խոր­հր­դի նախ­կին ան­դամ Ֆար­հադ Ահ­մե­դո­վի հոդ­վա­ծը, որ­տեղ նա դնում է բո­լո­րո­վին նոր ո­րա­կի ընդ­դի­մու­թյուն ու­նե­նա­լու եւ պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը լի­բե­րա­լաց­նե­լու խն­դիր։ Ա­լիե­ւյան ռե­ժի­մի սպա­սար­կու լրատ­վա­մի­ջոց­նե­րը հար­ձակ­ման են ան­ցել եւ ռու­սաս­տան­ցի մի­լիար­դա­տի­րո­ջը մե­ղադ­րում են ադր­բե­ջա­նա­կան ի­րա­կա­նու­թյու­նը չպատ­կե­րաց­նե­լու, պե­տա­կա­նու­թյան հա­մար վտան­գա­վոր գա­ղա­փար­ներ ներդ­նե­լու փոր­ձի մեջ։ Բանն այն է, որ Ահ­մե­դովն ա­ռա­ջար­կում է անց­նել հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գի՝ կու­սակ­ցու­թյուն­նե­րին տա­լով երկ­րի կա­ռա­վար­մա­նը ներգ­րավ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ու­շագ­րավ է, որ դա տե­ղի է ու­նե­նում Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի Մոսկ­վա կա­տա­րած այ­ցից հե­տո, ին­չից ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը ոչ ուղ­ղա­կի տպա­վո­րու­թյուն է փո­խան­ցում, թե Ռու­սաս­տա­նը կան­խած­րագ­րում է ադր­բե­ջա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մի­ջամ­տու­թյուն, բայց՝ էթ­նիկ ադր­բե­ջան­ցի մե­ծա­հա­րուստ­նե­րի մի­ջո­ցով։ Ֆար­հադ Ահ­մե­դո­վը վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին Ադր­բե­ջա­նում բազ­մա­թիվ գոր­ծա­րար եւ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­րել եւ, հա­վա­նա­բար, ո­րո­շա­կի հան­րա­յին ա­ջակ­ցու­թյուն ու­նի։ Նա ա­ռա­ջար­կել է փո­խել օ­րեն­քը եւ հնա­րա­վո­րու­թյուն տալ, որ­պես­զի ար­տերկ­րում բնակ­վող մի­լիո­նա­վոր ադր­բե­ջան­ցի­ներ նույն­պես մաս­նակ­ցեն ընտ­րու­թյուն­նե­րին։ Խոսքն, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին ռու­սաս­տա­նաբ­նակ ադր­բե­ջան­ցի­նե­րի մա­սին է, ո­րոնց թի­վը տա­տան­վում է 2,5-3 մի­լիո­նի։ Տաս­նա­մյակ­ներ ի վեր իշ­խա­նու­թյունն այդ մարդ­կանց քվե­ներն օգ­տա­գոր­ծել է՝ գծե­լու ընտ­րու­թյուն­նե­րի ցան­կա­լի ար­դյունք։ Եւ, բնա­կա­նա­բար, ա­լիե­ւյան ռե­ժի­մի սպա­սար­կու քա­րոզ­չու­թյու­նը պետք է որ հիմ­քից մեր­ժեր այդ գա­ղա­փա­րը։ Ա­վե­լի հե­տաք­րք­րա­կա­նը Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Ռա­միզ Մեհ­թիե­ւի հոդ­վածն է, որ հրա­պա­րա­կել է Ա­զեր­թաջ պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը։ Այն վեր­նագր­ված է ՙՆա­խա­գա­հի որ­դին պետք է լի­նի նա­խա­գահ՚։ Հոդ­վա­ծը կա­ռուց­ված է Հեյ­դար Ա­լիե­ւից իշ­խա­նու­թյու­նը Իլ­համ Ա­լիե­ւին փո­խան­ցե­լու հա­ջող­ված սցե­նա­րի վրա, բայց են­թա­տեքս­տով այն­պես է հաս­կաց­վում, որ Իլ­համ Ա­լիեւ-Մեհ­րի­բան Ա­լիե­ւա փո­խա­տե­ղու­թյու­նը բո­լո­րո­վին ար­դա­րաց­ված չի լի­նի, Իլ­համ Ա­լիե­ւը պետք է շա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել՝ մին­չեւ կգա իշ­խա­նու­թյու­նը որ­դուն՝ Հեյ­դար Ա­լիե­ւին, փո­խան­ցե­լու ժա­մա­նա­կը։ Ֆար­հադ Ահ­մե­դո­վի նա­խագ­ծի դեմ սուր քն­նա­դա­տու­թյու­նից եւ Ռա­միզ Մեհ­թիե­ւի հոդ­վա­ծի տրա­մադր­վա­ծու­թյու­նից կա­րե­լի է մի հիմ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան գալ՝ Մեհ­րի­բան Ա­լիե­ւան գո­նե այս փու­լում տա­նուլ է տա­լիս հին, Հեյ­դար Ա­լիե­ւի ժա­մա­նակ­նե­րում ձե­ւա­վոր­ված է­լի­տա­յի հետ մր­ցակ­ցու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նա­կան վտա­րան­դիու­թյան մե­դիա-ռե­սուրս­նե­րում վար­կած է շր­ջա­նառ­վում, որ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի դեմ հին գվար­դիա­յի հա­մախ­մբ­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը գա­լիս է Իլ­համ Ա­լիե­ւի քրո­ջից՝ Սե­ւիլ Ա­լիե­ւա­յից, որ քա­ղա­քա­կան վտա­րան­դի է Մեծ Բրի­տա­նիա­յում։ Հայտ­նի է Սե­ւիլ Ա­լիե­ւա­յի սերտ կա­պը բրի­տա­նա­կան նավ­թա­գա­զա­յին հս­կա­յի՝ BP-ի հետ։ Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, Սե­ւիլ Ա­լիե­ւա­յին հա­ջող­վել է բրի­տա­նա­կան իս­տեբ­լիշ­մեն­տի եւ գոր­ծա­րար աշ­խար­հի հե­ղի­նա­կա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հա­մո­զել, որ իշ­խա­նու­թյու­նը Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին անց­նե­լու դեպ­քում Ադր­բե­ջա­նը միան­շա­նա­կո­րեն կընկ­նի Ռու­սաս­տա­նի կա­տա­րյալ ազ­դե­ցու­թյան տակ։ Դեր է խա­ղա­ցել հան­գա­ման­քը, որ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի հայ­րա­կան ըն­տա­նի­քը ռու­սա­խոս է, կա­պեր ու­նի ռու­սաս­տա­նյան գոր­ծա­րար աշ­խար­հի հետ։ Ըստ ե­րե­ւույ­թին, այս վար­կա­ծը ճշ­մար­տու­թյա­նը մոտ է։ Ռա­միզ Մեհ­թիե­ւի հոդ­վա­ծը հրա­պա­րակ­վել է այն բա­նից հե­տո, երբ Բա­քու է այ­ցե­լել BP-ի տա­րա­ծաշր­ջա­նա­յին տնօ­րե­նը եւ փակ հան­դի­պում ու­նե­ցել Իլ­համ Ա­լիե­ւի հետ։ Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա ըն­թացքն, ի­հար­կե, կա­րող է Ադր­բե­ջա­նը տա­նել այլ հան­գր­վա­նի։ Մենք ար­ձա­նագ­րում ենք ներ­կա փու­լի հա­կա­սու­թյուն­նե­րը։ Ի՞նչ քայ­լեր կձեռ­նար­կի Մեհ­րի­բան Ա­լիե­ւան։ 2013թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ էլ շր­ջա­նառ­վում էր նրան իշ­խա­նու­թյան բե­րե­լու վար­կա­ծը, բայց Իլ­համ Ա­լիե­ւը կա­յաց­րեց նրան ար­տեր­կիր եր­կա­րա­ժամ­կետ գոր­ծուղ­ման ու­ղար­կե­լու ո­րո­շում՝ մե­կու­սաց­նե­լով իս­րա­յե­լա­կան Հայ­ֆա­յի ըն­տա­նե­կան ա­ռանձ­նա­տա­նը։ Կկրկն­վի՞ այդ նա­խա­դե­պը, թե՞ Մեհ­րի­բան Ա­լիե­ւան կգ­նա պա­լա­տա­կան հե­ղաշ­րջ­ման՝ այս պա­հին հար­ցադ­րու­մը մեկ­նա­բա­նու­թյան չի տր­վում։ Փաստ է, որ Ադր­բե­ջա­նում հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են սպաս­վում։

;