[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՍԱՀ­ՄԱՆ­ՆԵ­ՐԻ ՊԱՏ­ՄԱ­ԿԱՆ Է­ՎՈ­ԼՅՈՒ­ՑԻԱՆ

Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հան­րա­պե­տու­թյան
վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան


ՙՔա­ջե­րի սահ­մա­նը նրանց զենքն է,
որ­քան կտ­րում է, այն­քան էլ տի­րում է՚։

Մով­սես ԽՈ­ՐԵ­ՆԱ­ՑԻ

Չնա­յած պատ­մա­հայ­րը չի պար­զա­բա­նել մեր նախ­նի­նե­րի պատ­գա­մը, բայց պատ­մու­թյու­նը հու­շում է, որ զեն­քով հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար զեն­քին տի­րա­պե­տե­լու ու­նա­կու­թյու­նը բա­վա­րար չէ. դրա հետ մեկ­տեղ զի­նա­կի­րը պետք է ու­նե­նա ազ­գա­յին ո­գի և կյան­քը Հայ­րե­նի­քին զո­հա­բե­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն, իսկ եր­կի­րը՝ հմուտ և ճկուն դի­վա­նա­գի­տու­թյուն։ Մե­կի հա­ջո­ղու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է մյու­սով։ Բո­լոր դեպ­քե­րում ա­ռա­ջինն ուր­վագ­ծում է երկ­րոր­դի ճա­նա­պար­հը՝ պայ­մա­նա­վո­րե­լով նրա հա­ջո­ղու­թյու­նը։ Ե­րիցս ճիշտ է հան­ճա­րեղ Րաֆ­ֆին, երբ շեշ­տում է, որ քա­ջու­թյունն ա­ռանց դի­վա­նա­գի­տու­թյան կորց­նում է իր զո­րու­թյան նշա­նա­վոր մա­սը։

Սահ­ման­նե­րը երևան են ե­կել պե­տու­թյուն­նե­րի ծագ­ման հետ միա­ժա­մա­նակ՝ ուր­վագ­ծե­լով այն տա­րած­քը, ո­րը պե­տու­թյու­նը պաշտ­պա­նել է ու­ժի մի­ջո­ցով։ Դրանք սեր­տո­րեն առ­նչ­վել են պե­տու­թյան հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հետ, ինչ­պես նաև ուղղ­ված են ե­ղել վե­րահս­կե­լու մարդ­կանց ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու ի­րա­վուն­քը։ Մարդ­կու­թյան պատ­մու­թյու­նը նշա­նա­կա­լից չա­փով պա­տե­րազմ­նե­րի պատ­մու­թյուն է, ո­րի վերջ­նա­կան նպա­տա­կը՝ սահ­ման­նե­րի վե­րաձևումն է ե­ղել։ Ի տար­բե­րու­թյուն ար­դի աշ­խար­հի, ո­րը շատ թե քիչ գոր­ծում է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի շր­ջա­նակ­նե­րում, հնում և միջ­նա­դա­րում սահ­ման­նե­րը հս­տակ և ո­րո­շա­կի չեն ե­ղել և պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հա­ճա­խա­կիո­րեն վե­րա­նայ­վել են։ ՙՊե­տա­կան սահ­ման՚ հաս­կա­ցու­թյու­նը կյան­քի է կոչ­վել վեր­ջին դա­րե­րում։
Օ­տար աղ­բյուր­նե­րում, հայ մա­տե­նագ­րե­րում և վի­մագ­րե­րում բա­վա­րար տվյալ­ներ են պահ­պան­վել պատ­մա­կան Ար­ցախ նա­հան­գի ար­տա­քին սահ­ման­նե­րի և ներ­քին սահ­մա­նա­բա­ժա­նում­նե­րի վե­րա­բե­րյալ։ Հույն և հայ պատ­միչ­նե­րը միա­հա­մուռ վկա­յում են, որ Մեծ Հայ­քի և Աղ­վան­քի թա­գա­վո­րու­թյան միջև սահ­մա­նա­գիծն ան­ցել է Կուր գե­տով, և Կու­րից հա­րավ՝ Սևա­նա լճի և Ա­րաքս գե­տի միջև տա­րած­քը պատ­կա­նել է հա­յե­րին դեռևս հայ ցե­ղի ձևա­վոր­ման վաղ ժա­մա­նակ­նե­րից։
Ի հե­ճուկս Ադր­բե­ջա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան, ո­րը, ոչ միայն Ար­ցա­խի, այլև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րածքն է ի­րե­նը հա­մա­րում, սա­կայն հայտ­նի կեն­դա­նու հա­մա­ռու­թյամբ ան­տե­սե­լով, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում պահ­պան­ված մեր պատ­մու­թյան հնա­մյա քա­րե­ղեն վկա­նե­րը՝ վի­մագ­րե­րը, լուռ վկա­յում են, թե ի­րա­կա­նում ում է պատ­կա­նում հո­ղը և ով­քեր են հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի տե­րե­րը։ Այս­պես,Դա­դի­վան­քի գմ­բե­թա­վոր ե­կե­ղե­ցու
հա­րա­վա­յին պա­տի կենտ­րո­նա­կան կա­մա­րի վրա Ար­զու խա­թու­նի ա­նու­նից փո­րագր­ված տաս­նի­նը տո­ղա­նոց ար­ձա­նագ­րու­թյու­նը(1214թ.) կարևոր տվյալ­ներ է պա­րու­նա­կում Ար­ցա­խի հյու­սիս-արևմտյան սահ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ար­ձա­նագ­րու­թյու­նը հու­շում է մեզ, որ ներ­կա­յիս Քար­վա­ճա­ռի շր­ջանն ա­ներկ­բա մտել է Ար­ցա­խի տա­րած­քի մեջ, ինչ­պես հի­մա կա։ Վի­մագ­րե­րով դյու­րին է ճշ­տել նաև պատ­մա­կան Ար­ցա­խի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րը։ Հադ­րու­թի շր­ջա­նի Տող հա­մայն­քի մոտ գտն­վող Գտ­չա­վան­քի հյու­սի­սա­յին պա­տի ար­ձա­նագ­րու­թյան մեջ(1241թ.) թվար­կած վար­չա­տա­րած­քա­յին տաս­ներ­կու հոգևոր թե­մե­րը՝ ի­րենց ան­վա­նում­նե­րով, սահ­ման­նե­րով և սահ­մա­նա­յին գե­տե­րով ազ­դա­րա­րում են, որ միջ­նա­դա­րում Ար­ցա­խի հա­րա­վա­յին սահ­մանն Ա­րաքս գետն էր, ինչ­պես հի­մա կա, իսկ հյու­սիս-արևմտյան սահ­մա­նը նե­րա­ռել է ներ­կա­յիս Քա­շա­թա­ղի շր­ջա­նի մի մա­սը։
Գան­ձա­սա­րի ե­կե­ղե­ցու ներ­սում հյու­սի­սա­յին պա­տի ամ­բողջ լայ­նու­թյամբ փո­րագր­ված ար­ձա­նագ­րու­թյան մեջ(1240թ.) Հա­սան Ջա­լալ Դո­լան հան­դես է գա­լիս ՙԲՆԱ­ԿԱԻՈՐ ԻՆՔ­ՆԱ­ԿԱԼ ԲԱՐՁՐ ՈՒ ՄԵԾ ԱՐ­ՑԱ­ԽԱ­ԿԱՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ ԹԱ­ԳԱ­ՎՈՐ ԽՈ­ԽԱ­ՆԱ­ԲԵՐ­ԴԻ ՅՈԳ­ՆԱ­ՍԱՀ­ՄԱՆ ՆԱ­ՀԱՆ­ԳԱ­ՅԻՔ՚ խրոխտ տիտ­ղոս­նե­րով, իսկ Ա­ռա­ջա­ձոր հա­մայն­քի արևե­լյան մա­սում գտն­վող ե­կե­ղե­ցու մեծ քա­րի վրա փո­րագր­ված ար­ձա­նագ­րու­թյու­նից նկա­տե­լի է, որ Հա­սան Ջա­լալն ի­րեն ան­վա­նում է ՙԱստ­ծո ար­քա, իշ­խան Խա­չե­նի և Ա­ռա­նի՚։ Հաշ­վի առ­նե­լով, որ միջ­նա­դա­րում Ու­տի­քը կոչ­վել է նաև Ա­ռան, ուս­տի դժ­վար չէ կռա­հել, որ Հա­սան Ջա­լա­լի տի­րա­պե­տու­թյու­նը տա­րած­վել է մինչև Կուր և Ա­րաքս գե­տե­րի միա­խառն­ման վայ­րը։ Ան­կաս­կած, յոգ­նա­սահ­ման (յոգ՝շատ, բա­զում) բարդ բա­ռի տակ փո­րագ­րո­ղը նկա­տի է ու­նե­ցել երկ­րի բազ­մաբ­նույթ և տա­րա­տե­սակ աշ­խար­հագ­րա­կան սահ­ման­նե­րը։
Տող հա­մայն­քում գտն­վող Մե­լիք Ե­գա­նի ա­պա­րան­քի ըն­դու­նա­րա­նի մուտ­քի ճա­կա­տա­կալ քա­րի ար­ձա­նագ­րու­թյան հա­մա­ձայն՝ Մե­լիք Ե­գա­նը պար­սից շա­հի կող­մից վեց հայ­կա­կան գա­վառ­նե­րի՝ Թա­լի­շի, Ջրա­բեր­դի, Խա­չե­նի, Քո­չի­զի և Դի­զա­կի բեկ­լար­բեկ (գե­րա­գահ) է կարգ­վել(1734թ.)։ Թա­լի­շի կամ Գյու­լիս­տա­նի գա­վա­ռը ձգ­վում էր Մռավ լե­ռան փե­շե­րից մինչև Գան­ձա­կի խա­նու­թյան սահ­ման­նե­րը՝ նե­րա­ռյալ ներ­կա­յում հա­կա­ռա­կոր­դի ձեռ­քում գտն­վող ԼՂ բուն Շա­հու­մյա­նի շր­ջա­նը և Գե­տա­շե­նի են­թաշր­ջա­նը։

Ռու­սաս­տա­նի ան­դր­կով­կա­սյան ար­շա­վանք­նե­րի ար­դյուն­քում 19-րդ դա­րի սկզ­բում պատ­մա­կան Ար­ցա­խի տա­րածք­նե­րը կց­վեց կայս­րու­թյա­նը։ Այդ տա­րածք­նե­րի վրա սկզ­բում ստեղծ­վեց ՙՂա­րա­բա­ղի մարզ՚ վար­չա­ռազ­մա­կան միա­վո­րը, իսկ հե­տա­գա­յում նրա մի մա­սը վե­րան­վան­վեց Շու­շիի գա­վա­ռի և բազ­մա­թիվ վե­րաձևում­նե­րի հետևան­քով Ար­ցա­խի հյու­սի­սա­յին մա­սը հայ­տն­վեց Գան­ձա­կի նա­հան­գի կազ­մում։ Ցա­րիզ­մը հա­րա­վա­յին Կով­կա­սում միշտ էլ ստեղ­ծել է խա­ռը բնակ­չու­թյուն ու­նե­ցող վար­չա­տա­րած­քա­յին միա­վոր­ներ, ո­րից ա­մե­նա­շա­տը տու­ժել է հայ ժո­ղո­վուր­դը։ Ցա­րիզ­մի այդ դա­սը լավ էին սեր­տել բոլշևիկ­նե­րը, ո­րոնք հայ­կա­կան հո­ղե­րի մի մա­սը՝ հա­նուն արևել­քում հե­ղա­փո­խու­թյան, նվի­րե­ցին Ադր­բե­ջա­նին և Թուր­քիա­յին։ Այդ ա­ռու­մով 1921թ. Ար­ցա­խը բռ­նակց­վեց Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին՝ նրա լեռ­նա­յին մա­սին ՙշնոր­հե­լով՚ մար­զա­յին ինք­նա­վա­րու­թյուն և ո­րի վե­րա­բե­րյալ Բաք­վում 1924թ. մշակ­վեց մի փաս­տա­թուղթ, ո­րը կրում էր ՙԻնք­նա­վար շր­ջան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Սահ­մա­նադ­րու­թյու­նը՚։ Այդ փաս­տաթղ­թի հա­մա­ձայն՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քը ստեղծ­վում էր Շու­շիի, Ջի­վան­շի­րի, Կա­րյա­գի­նո­յի և Ղու­բաթլ­վի գա­վառ­նե­րի՝ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ նշ­ված բնա­կա­վայ­րե­րից։ Եվ մար­զի սահ­ման­նե­րը ո­րո­շե­ցին այն­պես, որ 11,5 հա­զար քառ. կմ տա­րածք ու­նե­ցող պատ­մա­կան Ար­ցախ նա­հան­գից թողն­վեց 4,4 հա­զար քառ. կմ։ Մար­զից կտ­րե­ցին
դաշ­տա­յին բեր­րի հո­ղե­րը, Հյու­սի­սա­յին Ար­ցա­խը՝ շփ­ման ոչ մի կետ չթող­նե­լով մայր Հայ­րե­նի­քի հետ։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը հռ­չակ­վել է 1991 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 2-ին՝ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար մար­զի (ԼՂԻՄ) մար­զա­յին և Շա­հու­մյա­նի շր­ջա­նի խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նս­տաշր­ջա­նում՝ ԼՂԻՄ և սահ­մա­նա­կից Շա­հու­մյա­նի շր­ջա­նի սահ­ման­նե­րում։ ԼՂՀ Գե­րա­գույն Խոր­հր­դի կող­մից 1992թ. հուն­վա­րի 8-ին ըն­դու­նած ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան ան­կա­խու­թյան հի­մունք­նե­րի մա­սին՚ սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի հա­մա­ձայն՝ ԼՂՀ մեջ մտ­նում են Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու, Հադ­րու­թի, Շա­հու­մյա­նի և Շու­շիի շր­ջան­նե­րը։ Սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քը նաև ամ­րագ­րեց, որ ԼՂՀ տա­րածքն ան­կապ­տե­լի է ու չի կա­րող փոխ­վել ա­ռանց ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի հա­մա­ձայ­նու­թյան՝ հիմն­ված ԼՂՀ ամ­բողջ բնակ­չու­թյան հան­րաք­վեով ար­տա­հայտ­ված ա­զատ կա­մար­տա­հայտ­ման վրա։ Այլ պե­տու­թյուն­նե­րի հետ ԼՂՀ սահ­ման­նե­րը կա­րող են փոխ­վել միայն նրանց հետ փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ։
Ցան­կա­ցած պե­տու­թյան պե­տա­կան կար­գի (և կա­ռուց­ված­քի) ձևի հետ մեկ­տեղ ան­բա­ժա­նե­լի հատ­կա­նիշ է հան­դի­սա­նում պե­տա­կան տա­րած­քը՝ ամ­փոփ­ված պե­տա­կան սահ­ման­նե­րի շր­ջա­նակ­նե­րի մեջ։ Ըստ ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­տա­րած­քա­յին բա­ժան­ման մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի՝ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը նե­րա­ռում է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քը, Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու, Հադ­րու­թի, Շու­շիի, Շա­հու­մյա­նի և Քա­շա­թա­ղի շր­ջան­նե­րը։ Շր­ջան­նե­րի սահ­մա­նագ­ծե­րը, բա­ցա­ռու­թյամբ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի, նկա­րագր­ված են նույն օ­րեն­քի բաղ­կա­ցու­ցիչ մաս կազ­մող թիվ 1 հա­վել­վա­ծում և տե­ղանշ­ված օ­րեն­քի բաղ­կա­ցու­ցիչ մաս կազ­մող ԼՂՀ 1։200000 մասշ­տա­բի տե­ղա­կան քար­տե­զի վրա։ Մաս­նա­վո­րա­պես, ար­տա­քին սահ­ման­նե­րի ա­ռու­մով, Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րը սահ­մա­նակ­ցում են Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը, Հադ­րու­թի շր­ջա­նը՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը և Ա­րաքս գե­տով՝ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյա­նը, Քա­շա­թա­ղի շր­ջա­նը՝ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյա­նը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը, Շա­հու­մյա­նի շր­ջա­նը՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը։ Փաս­տո­րեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն արևմուտ­քից սահ­մա­նա­կից է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, հյու­սի­սից և արևել­քից՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան, հա­րա­վից՝ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ։

Ե­թե նախ­կի­նում ԼՂՀ շուրջ տա­րածք­նե­րին տր­վում էր ՙա­զա­տագր­ված կամ գրա­վյալ տա­րածք­ներ՚, ՙանվ­տան­գու­թյան գո­տի՚ կամ որևէ այլ ձևա­կեր­պում, ա­պա այժմ դրանք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի ան­բա­ժա­նե­լի մասն են կազ­մում՝ ամ­րագր­ված երկ­րի հիմ­նա­կան օ­րեն­քով՝ դրա­նով իսկ ա­պա­հո­վե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյու­նը և կա­յու­նու­թյու­նը։ Ակն­հայտ է, որ ներ­կա­յիս ՙստա­տուս-քվոն՚ ձևա­վոր­վել է Ադր­բե­ջա­նի կող­մից 1991-1994 թթ. և 2016թ. ապ­րի­լի սկզ­բին սանձ­նա­զեր­ծած պա­տե­րազմ­նե­րի ար­դյուն­քում։ Այդ հա­մա­տեքս­տում մի շարք ի­րա­վա­քա­ղա­քա­կան փաս­տաթղ­թեր են ստո­րագր­վել՝ զի­նա­դա­դա­րի ռե­ժի­մի մա­սին Հա­յաս­տա­նի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և Ադր­բե­ջա­նի միջև 1994-1995 թթ. կնք­ված ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րը և կրա­կը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան միջև 05.04.2016 թ. Մոսկ­վա­յում ձեռք­բեր­ված հա­մա­ձայ­նու­թյու­նը։
Այս­պի­սով, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան միջև փաս­տա­ցի սահ­մանն այն ա­ռաջ­նա­գի­ծը, շփ­ման գիծն է, ո­րը ներ­կա պա­հին հաս­տատ­ված է կող­մե­րի միջև։ Ի դեպ, ՙշփ­ման գի­ծը՚ նաև ի­րա­վա­քա­ղա­քա­կան եզ­րույթ է, որն օգ­տա­գործ­վում է ՙսահ­ման՚ բա­ռի փո­խա­րեն։ Հետևա­բար, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, որ­պես կա­յա­ցած պե­տա­կան միա­վո­րի պա­րա­գա­յում, հա­կա­մար­տող կող­մի հետ շփ­ման գի­ծը ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն -Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ պե­տա­կան սահ­մա­նի կար­գա­վի­ճակ է ստա­ցել։ Նույն կար­գա­վի­ճակն ու­նի նաև Ա­րաքս գե­տով՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան միջև ընդ­հա­նուր սահ­մա­նը։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հետ սահ­ման­նե­րը բաց են։ Դրա հետ մեկ­տեղ հարկ է նշել, որ պա­տե­րազ­մի հետևան­քով Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ են գտն­վում բուն Շա­հու­մյա­նի շր­ջանն ամ­բող­ջու­թյամբ՝ նե­րա­ռյալ Գե­տա­շե­նի են­թաշր­ջա­նը և Մար­տա­կեր­տի ու Մար­տու­նու շր­ջան­նե­րի արևե­լյան հատ­ված­նե­րը։
Պե­տա­կան սահ­ման­նե­րի սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան ինս­տի­տու­տի դրույթ­նե­րը և դրանց ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ու պաշտ­պա­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան հի­մունք­ներն ամ­րագր­ված են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյամբ։ Նրա 175-րդ հոդ­վածն ազ­դա­րա­րում է, որ մինչև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նու­մը և սահ­ման­նե­րի ճշգր­տու­մը հան­րա­յին իշ­խա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է այն տա­րած­քում, ո­րը փաս­տա­ցի գտն­վում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո։ Սահ­մա­նադ­րա­կան այ նոր­մը ցույց է տա­լիս, որ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հար­ցը՝ իր բնա­կան տես­քով, դեռևս լուծ­ված չէ։
Հենց այդ սահ­ման­նե­րով է ո­րոշ­վե­լու մեր տե­ղը հայ­րե­նի արևի տակ։ Ա­մեն պա­րա­գա­յում, չպետք է մո­ռա­նալ, որ ցան­կա­ցած տա­րածք դառ­նում է Հայ­րե­նիք միայն այն դեպ­քում, երբ այն բնա­կեց­վում և շե­նաց­վում է՝ ձեռք բե­րե­լով պաշտ­պա­նա­կան-ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն։
Պե­տա­կան սահ­մա­նի ռե­ժի­մի վե­րա­բե­րյալ հա­մա­պա­տաս­խան նոր­մա­տիվ ի­րա­վա­կան փաս­տաթղ­թեր ըն­դու­նե­լու դեպ­քում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հան­դես կգա պե­տա­կան սահ­մա­նի մա­սին իր օ­րեն­սդ­րու­թյամբ, ո­րից ել­նե­լով, սահ­մա­նա­կից պե­տու­թյուն­նե­րի հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հնա­րա­վոր կլի­նի լու­ծել սահ­մա­նա­յին հար­ցե­րը և մի­ջա­դե­պե­րը։ Կկար­գա­վոր­վեն ԱՀ պե­տա­կան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը պե­տա­կան սահ­մա­նի պահ­պա­նու­թյան ո­լոր­տում, նույն ո­լոր­տում՝ նաև հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան զոր­քե­րի լիա­զո­րու­թուն­նե­րը, պե­տա­կան մար­մին­նե­րի, պաշ­տո­նա­տար ան­ձանց, քա­ղա­քա­ցի­նե­րի և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը պե­տա­կան սահ­մա­նի պահ­պա­նու­թյու­նը և նրանց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան զին­ված ու­ժերն ա­պա­հո­վում են մեր երկ­րի պաշտ­պա­նու­թյու­նը, անվ­տան­գու­թյու­նը, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը և սահ­ման­նե­րի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նը։ Պե­տա­կան սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը նաև յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու սահ­մա­նադ­րա­կան պարտքն է։ Ա­մուր սահ­ման­նե­րը կան­խո­րո­շում են երկ­րի անվ­տան­գու­թյու­նը։ Հա­կա­ռակ դեպ­քում մեր փո­խա­րեն ու­րիշ­նե­րը կո­րո­շեն մեր սահ­ման­նե­րը։ Ա­կա­մա­յից հի­շում ես՝ Սան Ռե­մո­յում Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կին և սահ­մա­նա­յին խն­դիր­նե­րին վե­րա­բե­րող հար­ցե­րի քն­նարկ­ման ժա­մա­նակ (ապ­րիլ 1920թ.) Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պետ Դ. Ջոր­ջի դա­ռը, բայց ճշ­մա­րիտ հետևյալ խոս­քե­րը. ե­թե հա­յերն ի զո­րու չլի­նեն սե­փա­կան ու­ժե­րով պաշտ­պա­նել ի­րենց սահ­ման­նե­րը, ա­պա ոչ մի գեր­տե­րու­թյուն, նույ­նիսկ մեկ գու­մար­տա­կով, չի ա­ջակ­ցի նրանց։
Այդ­պես ե­ղել է դա­րեր ի վեր, այդ­պես կա այ­սօր և կլի­նի հե­տայ­սու: Պե­տու­թյուն­նե­րի գո­յատևման հա­վի­տե­նա­կան օ­րենքն է դա։