[ARM]     [RUS]     [ENG]

Ո՞ՒՄ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿԱՇԽԱՏԻ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ադր­բե­ջա­նում ե­կող փետր­վա­րի 9-ին նշա­նակ­ված են ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ի՞նչ է կան­խած­րագ­րել Իլ­համ Ա­լիե­ւը՝ փոր­ձա­գետ­նե­րը դժ­վա­րա­նում են պա­տաս­խա­նել։ Նախ­նա­կան տպա­վո­րու­թյու­նը, թե ա­մեն ինչ ար­վում է տե­սա­նե­լի ա­պա­գա­յում, այն է՝ 2023թ. իշ­խա­նու­թյու­նը Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին փո­խան­ցե­լու հա­մար, կար­ծես այն­քան էլ ի­րա­տե­սա­կան չէ։

Շուրջ քա­ռորդ դար նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­րած եւ վեր­ջերս Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի նա­խա­գահ կարգ­ված Ռա­միզ Մեհ­թիե­ւը պե­տա­կան Ա­զեր­թաջ գոր­ծա­կա­լու­թյան խո­ղո­վա­կով հոդ­ված է հրա­պա­րա­կել, որ­տեղ զար­գաց­նում է հայր նա­խա­գա­հից իշ­խա­նու­թյու­նը որ­դի նա­խա­գա­հին փո­խան­ցե­լու գա­ղա­փա­րը՝ որ­պես Ադր­բե­ջա­նի հա­մար քա­ղա­քա­կան սերն­դա­փո­խու­թյան միակ վս­տա­հե­լի ճա­նա­պարհ։ Դա խո­սում է այն մա­սին, որ դե­ռեւս Հեյ­դար Ա­լիե­ւի ժա­մա­նակ ձե­ւա­վոր­ված թի­մը մտա­դիր չէ զի­ջել դիր­քե­րը։ Հա­մար­վում է, որ Մեհ­թիե­ւը Մոսկ­վա­յի գա­ղա­փա­րա­կան ներ­կա­յա­ցու­ցիչն է եւ Ադր­բե­ջա­նի հա­մար նպա­տա­կա­յին է տես­նում ա­վան­դույթ­նե­րի պահ­պա­նու­մը։ Միա­ժա­մա­նակ հայտ­նի է դար­ձել, որ ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցու­թյան հայտ է ներ­կա­յաց­րել ReAl շար­ժու­մը՝ միան­գա­մից հա­վակ­նե­լով պատ­գա­մա­վո­րա­կան 43 ման­դա­տի։ Այդ կազ­մա­վոր­ման ա­ռաջ­նորդ Իլ­գար Մա­մե­դո­վը բո­լո­րո­վին վեր­ջերս է նե­րում ստա­ցել եւ ա­զատ­վել բան­տար­կու­թյու­նից։ Տե­սա­կետ կա, որ նրան ա­զա­տու­թյուն է շնորհ­վել Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի պնդ­մամբ։ Շար­ժու­մը, ո­րի ան­վա­նումն է ՙՀան­րա­պե­տա­կան այ­լընտ­րանք՚ եւ հայտ­նի է Ադր­բե­ջա­նի շր­ջան­նե­րում մի քա­նի տա­րի ա­ռաջ կազ­մա­կեր­պած սո­ցիա­լա­կան բո­ղո­քի բա­վա­կան տպա­վո­րիչ ցույ­ցե­րով, գա­ղա­փա­րա­կան հս­տակ ուղղ­վա­ծու­թյուն չու­նի, բայց հան­դես է գա­լիս ա­վան­դա­կան, այս­պես կոչ­ված՝ դա­սա­կան ընդ­դի­մու­թյան դեմ՝ հա­մա­րե­լով, որ եւ՜ ՙՄու­սա­վաթ՚, եւ՜ Ժո­ղովր­դա­կան ճա­կատ կու­սակ­ցու­թյուն­ներն այ­լեւս սպա­ռել են ի­րենց։ Դի­տար­ժան է, որ Բաք­վի հա­մալ­սա­րա­նի 100-ա­մյա­կի մի­ջո­ցառ­ման ե­լույ­թում նույն կու­սակ­ցու­թյուն­նե­րին խս­տա­գույս քն­նա­դա­տու­թյան է են­թար­կել նաեւ Իլ­համ Ա­լիե­ւը՝ նրանց մե­ղադ­րե­լով ա­պաշ­նոր­հու­թյան եւ ան­գամ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ։ Նույն ե­լույ­թում Ա­լիե­ւը սուր դի­մա­կա­յու­թյուն է դր­սե­ւո­րել Եվ­րո­պա­յի նկատ­մամբ՝ հայ­տա­րա­րե­լով, որ եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րը ճգ­նա­ժա­մի մեջ են, եւ ա­րեւմ­տյան ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը չի կա­րող Ադր­բե­ջա­նի հա­մար ու­ղե­ցույց լի­նել։ Ա­լիե­ւի այդ ե­լույ­թին հա­ջոր­դեց մի ու­շագ­րավ այց՝ Բա­քու ժա­մա­նեց բրի­տա­նա­կան նավ­թա­գա­զա­յին կոր­պո­րա­ցիա­յի՝ BP-ի տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծա­դիր տնօ­րե­նը եւ փակ հան­դի­պում ու­նե­ցավ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ։ Ա­լիեւ­նե­րի ըն­տա­նե­կան հարս­տու­թյան մե­ծա­գույն մա­սը կենտ­րո­նաց­ված է Լոն­դո­նում, եւ բրի­տա­նա­կան կող­մը բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նի, որ­պես­զի հար­կա­վոր պա­հին կա­րո­ղա­նա Ադր­բե­ջա­նում, ինչ­պես ա­սում են, ի­րա­վի­ճակ փո­խել։ Դի­տար­ժան է, որ բրիտա­նա­կան բա­նագ­նա­ցի այ­ցից հե­տո Ադր­բե­ջա­նի մե­դիա-տի­րույ­թից չքա­ցել է Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի ա­նու­նը։ Մա­մուլն այ­լեւս չի լու­սա­բա­նում նրա աշ­խա­տան­քա­յին հան­դի­պում­նե­րը, նրա մա­սին չի հն­չում գո­վա­սան­քի եւ ե­րախ­տա­գի­տու­թյան խոսք։ Ըստ ե­րե­ւույ­թին, դա հրա­հան­գա­վոր­ված է Իլ­համ Ա­լիե­ւի կող­մից։ Բայց դժ­վար է ա­սել՝ նա կնոջն ա­պա­հո­վագ­րու՞մ է վա­ղա­ժամ հար­ձա­կում­նե­րից, թե՞ այլ ո­րո­շում է կա­յաց­րել՝ կապ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ընտ­րու­թյան հետ։ Մեհ­րի­բան Ա­լիե­ւան վեր­ջերս այ­ցե­լել էր Մոսկ­վա եւ ար­ժա­նա­ցել ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի ըն­դու­նե­լու­թյան։ Հենց դա էլ թույլ էր տվել եզ­րա­կաց­նե­լու, որ Ադր­բե­ջա­նում Ռու­սաս­տա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ իշ­խա­նա­փո­խու­թյուն է նա­խա­տես­վում։ Ա­րեւ­մուտ­քը, բնա­կա­նա­բար, չէր կա­րող ան­տար­բեր մնալ։ Ըստ ե­րե­ւույ­թին, բրի­տա­նա-ա­մե­րի­կյան հա­մա­ձայ­նու­թյամբ Ա­լիե­ւի նկատ­մամբ գոր­ծի են դր­վել ճնշ­ման լծակ­ներ։ Դա է վկա­յում փաս­տը, որ օ­րերս ադր­բե­ջա­նա­կան ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյան, այս­պես կոչ­ված Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հր­դի ա­ռաջ­նորդ Ջա­միլ Հա­սան­լին Վա­շինգ­տո­նում ար­ժա­նա­ցել է պե­տա­կան դե­պար­տա­մեն­տի բա­վա­կան ազ­դե­ցիկ պաշ­տո­նյա­նե­րի՝ պետ­քար­տու­ղա­րի եր­կու օգ­նա­կա­նի հետ հան­դիպ­ման։ Քն­նարկ­վել են Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի եւ ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ա­զա­տա­կա­նաց­ման հետ կապ­ված հար­ցեր։ Ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը պա­հան­ջում է ա­րա­գո­րեն փո­խել ընտ­րա­կան օ­րեն­սդ­րու­թյու­նը, վե­րա­կազ­մա­վո­րել Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը եւ ա­պա­հո­վել հան­րա­հա­վաք­նե­րի եւ ցույ­ցե­րի ա­զա­տու­թյու­նը Բաք­վի կենտ­րո­նում։ Ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցուց­չին պե­տա­կան դե­պար­տա­մեն­տում ըն­դու­նե­լով՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, կար­ծես, հս­տակ ազ­դակ են հղում Իլ­համ Ա­լիե­ւին, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կտ­րուկ տե­ղա­շար­ժի դեպ­քում գոր­ծի կդր­վեն իշ­խա­նա­փո­խու­թյան բո­լո­րո­վին այլ լծակ­ներ։ Կա տպա­վո­րու­թյուն, որ Ադր­բե­ջա­նի ա­պա­գա­յի հար­ցում Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը ե­կել են սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյան, ին­չին դեմ չէ նաեւ Թուր­քիան։ Դա Ադր­բե­ջա­նի եվ­րա­սիա­կան ընտ­րու­թյունն է։ Ա­րեւմ­տյան աշ­խար­հը, բնա­կան է, դի­մա­դիր է ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Ադր­բե­ջա­նի ա­սո­ցաց­մա­նը։ Խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րով խն­դի­րը բա­վա­կան հս­տակ­ված է։ Ու՞մ տար­բե­րա­կը կաշ­խա­տի։ Դեկ­տեմ­բե­րի 20-ին Իլ­համ Ա­լիե­ւը հրա­վիր­ված էր Սանկտ Պե­տեր­բուրգ, որ­տեղ գու­մար­վում է ԵԱՏՄ ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղով։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը նման հրա­վեր ստա­նում է ա­ռա­ջին ան­գամ։ Նա­խա­տես­ված էր նաեւ նրա հան­դի­պումը Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նի հետ։ Ի՞նչ ար­դյունք կտան այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը՝ դրա­նից էլ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հնա­րա­վոր կլի­նի կան­խա­տե­սել Ադր­բե­ջա­նի ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տը։