[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի
հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Վեր­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում, երբ Կոնգ­րե­սի եր­կու պա­լատ­նե­րը, մե­կը ճն­շող մե­ծա­մաս­նու­թյամբ, մյու­սը՝ միա­ձայն, ըն­դու­նե­ցին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող եր­կու բա­նաձևե­րը, շա­տե­րը հույս ու­նեին՝ սա կհան­գեց­նի նրան, որ Թրամ­փը ևս կճա­նա­չի այն իր գա­լիք ու­ղեր­ձում 2020 թ. ապ­րի­լի 24-ին, չնա­յած նա պար­տա­վոր չէ դա ա­նել։ Ի վեր­ջո, ընդ­հա­նուր առ­մամբ, Կոնգ­րե­սի եր­կու պա­լատ­նե­րի 505 ան­դամ­ներն ա­ջակ­ցել էին եր­կու բա­նաձևե­րին, ո­րոն­ցից միայն 11-ն էին դեմ ե­ղել, այ­սինքն` ԱՄՆ Կոնգ­րե­սի ա­վե­լի քան 94%-ը կողմ էր քվեար­կել։

Սա­կայն, Թրամ­փը հիաս­թա­փեց­րեց աշ­խար­հի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյա­նը, բա­ցա­ռու­թյամբ թուրք և ադր­բե­ջան­ցի ժխ­տո­ղա­կան­նե­րի, երբ ան­ցյալ շա­բաթ ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տի խոս­նակ Մոր­գան Օր­տա­գու­սը հայ­տա­րա­րեց, որ ՙվար­չա­կազ­մի դիր­քո­րո­շու­մը չի փոխ­վել։ Մեր տե­սա­կետ­ներն այս հար­ցի վե­րա­բե­րյալ ար­տա­ցոլ­ված են ան­ցյալ տար­վա ապ­րի­լին նա­խա­գա­հի վերջ­նա­կան հայ­տա­րա­րու­թյան մեջ՚։

Այս եր­կու բա­նաձևերն ան­տե­սող պետ­դե­պար­տա­մեն­տի հայ­տա­րա­րու­թյունն ար­վեց այն բա­նից հե­տո, երբ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը սպառ­նաց վռն­դել ա­մե­րի­կյան զոր­քե­րը Թուր­քիա­յում գտն­վող եր­կու ա­վիա­բա­զա­նե­րից և խնդ­րել Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նին բա­նաձև ըն­դու­նել՝ բնիկ ա­մե­րի­կա­ցի­նե­րի սպա­նու­թյուն­նե­րը ճա­նա­չե­լով որ­պես ցե­ղաս­պա­նու­թյուն։
Վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում Թրամ­փը չի օգ­տա­գոր­ծել ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն՚ եզ­րը՝ 1915 թ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում ապ­րող հա­յե­րի կան­խամ­տած­ված զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյուն­նե­րը հի­շա­տա­կե­լիս։ Թրամփն այս­պի­սով հետևել է նա­խա­գահ­ներ Օ­բա­մա­յի, Բուշ Կրտ­սե­րի, Բիլ Քլին­թո­նի և Բուշ Ա­վա­գի նա­խա­դե­պին, ո­րոնք բո­լորն էլ հրա­ժար­վել էին հայ­կա­կան զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյուն­նե­րը ո­րա­կե­լուց որ­պես ցե­ղաս­պա­նու­թյուն։ Միակ բա­ցա­ռու­թյու­նը ե­ղել է Ռո­նալդ Ռեյ­գա­նը, ո­րը 1981թ. ապ­րի­լի 22-ին նա­խա­գա­հա­կան հռ­չա­կա­գիր է հրա­պա­րա­կել՝ Օս­մա­նյան կայս­րու­թյան կող­մից հայ­կա­կան սպա­նու­թյուն­նե­րը հի­շա­տա­կե­լով որ­պես ցե­ղաս­պա­նու­թյուն։
Թրամ­փը 2019թ. ապ­րիլք­սան­չոր­սյան իր ու­ղեր­ձում օգ­տա­գոր­ծել է տար­բեր մեղ­մա­սա­ցու­թյուն­ներ ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը՚ հի­շա­տա­կե­լու հա­մար ՝ ա­ռանց օգ­տա­գոր­ծե­լու այդ եզ­րը. ՙ1915թ. սկ­սած՝ Օս­մա­նյան կայս­րու­թյան վեր­ջին տա­րի­նե­րի ըն­թաց­քում, մեկ ու կես մի­լիոն հա­յեր զոհ են գնա­ցել տե­ղա­հա­նու­թյուն­նե­րին, կո­տո­րած­նե­րին ու մահ­վան եր­թե­րին՚։ Թրամ­փը հա­վե­լել է. ՙՄենք ող­ջու­նում ենք հա­յե­րի և թուր­քե­րի ջան­քե­րը՝ ճա­նա­չե­լու և հաշ­վի առ­նե­լու ի­րենց ցա­վա­լի պատ­մու­թյու­նը՚։ Բա­ցի այդ, Թրամ­փը գոր­ծա­ծել է ՙՄեծ ե­ղեռն՚ եզ­րույ­թը՝ խու­սա­փե­լու ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն՚ բա­ռերն ար­տա­սա­նե­լուց։ Թրամ­փը պար­զա­պես պատ­ճե­նել է նույն եզ­րույ­թը, որն օգ­տա­գոր­ծել էր նա­խա­գահ Օ­բա­ման։ Ցա­վոք, Թրամ­փը, ո­րը հա­ճախ մեր­ժում է Օ­բա­մա­յի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րո­շել էր հետևել իր նա­խոր­դի՝ ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն՚ եզ­րը օգ­տա­գոր­ծե­լու մերժ­մա­նը։
Թրամ­փի կողմ­նա­կից­նե­րին նյար­դայ­նաց­րել էր այն հան­գա­ման­քը, որ մի քա­նի թեր­թեր ան­վա­նա­պես անդ­րա­դար­ձել էին նա­խա­գահ Թրամ­փին՝ որ­պես ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն՚ եզ­րը մեր­ժո­ղի։ Թեև Թրամփն այս հար­ցի վե­րա­բե­րյալ անձ­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն չէր ա­րել, սա­կայն պետ­դե­պար­տա­մեն­տը, որ­պես Թրամ­փի վար­չա­կազ­մի մաս, նման հայ­տա­րա­րու­թյուն չէր ա­նի ա­ռանց իր ՙՄեծ շե­ֆի՚ հա­վա­նու­թյան... Բա­ցի այդ, պետ­դե­պար­տա­մեն­տի խոս­նակն ինքն ան­ձամբ հղում էր կա­տա­րել Թրամ­փի՝ ան­ցյալ տար­վա ապ­րի­լյան ու­ղեր­ձին։ Թրամ­փի օգ­տին միակ բանն այն է, որ նա քա­րոզ­չա­կան խոս­տում չի տվել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու վե­րա­բե­րյալ՝ ի տար­բե­րու­թյուն իր չորս նա­խորդ­նե­րի։ Թեև նա պար­տա­վո­րու­թյուն չու­նի պա­հե­լու չտ­ված նա­խընտ­րա­կան խոս­տու­մը, սա­կայն նա չպետք է բե­րա­նը փա­կեր Ան­կա­րա­յի բռ­նա­պե­տի ճնշ­մամբ և հե­տապն­դեր իր անձ­նա­կան ֆի­նան­սա­կան շա­հե­րը, ինչ­պես հայ­տա­րա­րել է Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նախ­կին խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը։
Թեև 2020 թ. ապ­րի­լի 24-ը դեռ առջևում է, սա­կայն հաշ­վի առ­նե­լով Թրամ­փի ան­կան­խա­տե­սե­լի բնա­վո­րու­թյու­նը, չի կա­րե­լի վս­տահ լի­նել, որ նա այդ ժա­մա­նակ կօգ­տա­գոր­ծի ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն՚ եզ­րը, ան­ձամբ ես, ոչ մի ակն­կա­լիք չու­նեմ, որ նա կա­ռե­րես­վի ճշ­մար­տու­թյա­նը և կհ­րա­ժար­վի իր անձ­նա­կան շա­հե­րից։

Ան­ցյալ շա­բաթ մի կարևոր ի­րա­դար­ձու­թյուն տե­ղի ու­նե­ցավ, ո­րը կա­րող է մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ Թրամ­փի վե­րընտ­րու­թյան հե­ռան­կար­նե­րի վրա։ 2019թ. դեկ­տեմ­բե­րի 19-ին, ՙՔրիս­տո­նեու­թյունն այ­սօր՚ (Christianity Today) ազ­դե­ցիկ ա­վե­տա­րա­նա­կան ամ­սագ­րի գլ­խա­վոր խմ­բա­գիր Մարկ Գա­լին խմ­բագ­րա­կան գրեց՝ ՙԹրամ­փը պետք է հե­ռաց­վի պաշ­տո­նից՚ վեր­նագ­րով։ ՙՔրիս­տո­նեու­թյունն այ­սօր՚ ամ­սագ­րի հիմ­նա­դի­րը հայտ­նի պատ­վե­լի Բիլ­լի Գրե­հեմն է։ Սա կարևոր խմ­բագ­րա­կան է, հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ սպի­տա­կա­մորթ ա­վե­տա­րա­նա­կան­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը սա­տա­րում է նա­խա­գահ Թրամ­փին։
Ա­հա թե ինչ­պես է նա­խա­գահ Թրամ­փի հե­ռա­ցու­մը պաշ­տո­նից ար­դա­րաց­վում խմ­բագ­րա­կա­նում.
1) Նա­խա­գահ Թրամ­փի փոր­ձը՝ հար­կադ­րե­լու Ուկ­րաի­նա­յի ա­ռաջ­նոր­դին հե­տաքն­նել իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կոր­դին (Ջո Բայ­դե­նին)՝ ՙոչ միայն Սահ­մա­նադ­րու­թյան խախ­տում է, այլ ա­վե­լի կարևոր՝ խո­րա­պես ան­բա­րո­յա­կան է՚։
2) ՙԱյս նա­խա­գա­հը վար­կա­բե­կել է բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը իր կա­ռա­վա­րու­թյան մեջ։ Նա վար­ձել և աշ­խա­տան­քից ա­զա­տել է մի շարք մարդ­կանց, ո­րոնք այժմ դա­տա­պարտ­ված հան­ցա­գործ­ներ են։ Նա ան­ձամբ խոս­տո­վա­նել է բիզ­նե­սում ան­բա­րո գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և կա­նանց հետ ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոն­ցով նա շա­րու­նա­կում է հպար­տա­նալ։ Միայն նրա թվի­թե­րյան է­ջը՝ իր խե­ղա­թյու­րում­նե­րի, ստե­րի և զր­պար­տանք­նե­րի սո­վո­րա­կան տո­ղե­րով, գրե­թե կա­տա­րյալ օ­րի­նակ է այն մար­դու հա­մար, ո­րը բա­րո­յա­պես կո­րած և շեղ­ված է՚։
3) ՙՄենք կար­ծում ենք, որ պաշ­տո­նազ­րկ­ման լսում­նե­րը բա­ցար­ձա­կա­պես պարզ են դարձ­րել, ին­չը չի կա­տար­վել Մյուլ­լե­րի գոր­ծով հե­տաքն­նու­թյամբ, որ Թրամ­փը չա­րա­շա­հել է իր լիա­զո­րու­թյուն­նե­րը անձ­նա­կան շա­հե­րի հա­մար և դա­վա­ճա­նել է իր սահ­մա­նադ­րա­կան երդ­մա­նը։ Պաշ­տո­նազ­րկ­ման լսում­նե­րը լու­սա­բա­նե­ցին նա­խա­գա­հի բա­րո­յա­կան թե­րու­թյուն­նե­րը բո­լո­րի հա­մար։ Սա վնա­սում է նա­խա­գա­հու­թյան հիմ­նար­կու­թյա­նը, վնա­սում է մեր երկ­րի հե­ղի­նա­կու­թյա­նը, նաև վնաս է հասց­նում ինչ­պես մեր ժո­ղովր­դի ո­գուն, այն­պես էլ ա­պա­գա­յին։ Նա­խա­գա­հի դրա­կան կող­մե­րից ոչ մե­կը չի կա­րող հա­վա­սա­րակշ­ռել այն բա­րո­յա­կան և քա­ղա­քա­կան վտան­գը, ո­րին մենք բախ­վում ենք նման կո­պիտ ան­բա­րո բնա­վո­րու­թյան տեր ա­ռաջ­նոր­դի ղե­կա­վա­րու­թյամբ՚։
4) ՙԱր­դյոք Թրամ­փը պաշ­տո­նից կհե­ռաց­վի Սե­նա­տի կող­մից, թե հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կու­թյամբ հա­ջորդ ընտ­րու­թյա­նը, դա խե­լա­միտ դա­տո­ղու­թյան հարց է։ Այն, որ նա պետք է հե­ռաց­վի, կար­ծում ենք, որ ոչ թե կու­սակ­ցա­կան հա­վա­տար­մու­թյան, այլ Ա­րար­չի Տա­սը պատ­վի­րան­նե­րի նկատ­մամբ հա­վա­տար­մու­թյան խն­դիր է՚։
5) ՙՀին ա­սաց­վածք օգ­տա­գոր­ծե­լով՝ ժա­մա­նակն է ի­րե­րը կո­չել ի­րենց ա­նուն­նե­րով, ա­սել, որ ան­կախ նրա­նից, թե քա­նի ձեռք ենք շա­հում այս քա­ղա­քա­կան պո­կե­րա­յին խա­ղում, մենք խա­ղում ենք կո­պիտ ան­բա­րո­յա­կա­նու­թյամբ և բա­րո­յա­կան ա­նու­նա­կու­թյամբ դար­սած խա­ղա­քար­տե­րով։ Եվ երբ մտա­ծում ենք, որ ժա­մա­նակն է մեր բո­լոր խա­ղա­նի­շե­րը հրել սե­ղա­նի կենտ­րոն, հենց այդ ժա­մա­նակ է, որ ամ­բողջ խա­ղը փլուզ­վե­լու է։ Այն կփ­լուզ­վի ա­վե­տա­րա­նա­կան կրո­նի հե­ղի­նա­կու­թյան և ա­վե­տա­րա­նի աշ­խար­հըն­կալ­ման վրա։ Այն կփ­լուզ­վի նաև տղա­մարդ­կանց և կա­նանց պե­տու­թյան վրա, ո­րոնց բա­րե­կե­ցու­թյու­նը ևս մեր խն­դիրն է՚։
Ա­մե­րի­կա­հա­յե­րը և նրանց հա­մա­խոհ­նե­րը պետք է շա­րու­նա­կեն ա­մո­թանք տալ բո­լոր նրանց, ով­քեր չեն ճա­նա­չում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, սկ­սած նա­խա­գահ Թրամ­փից, պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յից և Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի այն 11 հան­րա­պե­տա­կան ան­դամ­նե­րից, ո­րոնք 2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին դեմ քվեար­կե­ցին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձևին։ Դրանք են՝ Գրեգ Փեն­սը, Լա­րի Բուք­շո­նը, Ջեյմս Բեր­դը և Սյու­զան Բրուք­սը՝ Ին­դիա­նա նա­հան­գից, Մայք Ռո­ջեր­սը՝ Ա­լա­բա­մա­յից, Էն­դի Հա­րի­սը՝ Մե­րի­լեն­դից, Վիր­ջի­նիա Ֆոք­սը և Մարկ Մե­դո­սը՝ Հյու­սի­սա­յին Կա­րո­լի­նա­յից, Թոմ Քո­լը՝ Օկ­լա­հո­մա­յից և Մակ Թորն­բե­րին ու Քևին Բրեյ­դին՝ Տե­խա­սից։
Հա­ջորդ տար­վա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ոչ մի ա­մե­րի­կա­հայ չպետք է քվեար­կի նա­խա­գահ Թրամ­փի և ոչ էլ Կոնգ­րե­սի 11 հան­րա­պե­տա­կան ան­դամ­նե­րի օգ­տին, ո­րոնք դեմ են քվեար­կել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևին...