[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՇՈՏ ՂՈՒ­ԼՅԱՆ. ՙՍԱՀ­ՄԱ­ՆԱԴ­ՐԱ­ԿԱՆ ՓՈ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ՀՆԱ­ՐԱ­ՎՈՐ ԵՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԿՈՆ­ՍԵՆ­ՍՈՒ­ՍԻ ԴԵՊ­ՔՈՒՄ՚

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը դեկ­տեմ­բե­րի 26-ին անց­կաց­րեց իր տա­րե­վեր­ջյան ամ­փո­փիչ մամ­լո ա­սու­լի­սը։ Նա հա­կիրճ տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­րեց 6-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի 2019թ. գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րից հե­տո պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։

Ըն­թա­ցիկ տա­րում խոր­հր­դա­րա­նում տե­ղի են ու­նե­ցել 10 հեր­թա­կան, 1 ար­տա­հերթ նիս­տեր և 1 ար­տա­հերթ նս­տաշր­ջան։ Շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել 163 օ­րի­նա­գիծ, ո­րոն­ցից ըն­դուն­վել է 154-ը։ Շր­ջա­նա­ռու­թյու­նից հան­վել է 3-ը, հա­ջորդ նս­տաշր­ջան է տե­ղա­փոխ­վել 6 նա­խա­գիծ։ Թվով ա­վե­լի շատ նա­խագ­ծեր մուտք են գոր­ծել պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով, ին­չը նշա­նա­կում է, որ 2019թ. ա­ռա­վե­լա­գույն ու­շադ­րու­թյուն է դարձ­վել մեր երկ­րի օ­րեն­սդ­րու­թյու­նը Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու գոր­ծըն­թա­ցին։
Բա­ցի օ­րեն­սդ­րա­կան գոր­ծա­ռույ­թից, խոր­հր­դա­րանն ի­րա­կա­նաց­րել է հիմ­նա­կան օ­րեն­քով ի­րեն վե­րա­պահ­ված գոր­ծա­ռույթ­ներ։ ԱԺ-ում մաս­նա­վո­րա­պես լս­վել և քն­նարկ­վել են ԱՀ նա­խա­գա­հի նա­խորդ տար­վա ծրագ­րի կա­տար­ման ըն­թաց­քի և հա­ջորդ տար­վա ծրագ­րի վե­րա­բե­րյալ հա­ղոր­դու­մը, ԱՀ դա­տա­խա­զու­թյան, հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյան, Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի 2018թ. գոր­ծու­նեու­թյան մա­սին, ինչ­պես նաև Մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կի մա­սին հա­ղոր­դում­նե­րը։ ԱԺ նա­խա­գահն այ­նու­հետև վկա­յա­կո­չեց ԱՀ քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյան խոր­հր­դի 2018թ. գոր­ծու­նեու­թյան մա­սին, 2019թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի, կի­սա­մյա­կի և 9 ամս­վա պե­տա­կան բյու­ջեի կա­տար­ման ըն­թաց­քի վե­րա­բե­րյալ տե­ղե­կանք­նե­րը, 2019-ի պետ­բյու­ջեի կա­տար­ման մա­սին հաշ­վետ­վու­թյու­նը, 2020-22 թվա­կան­նե­րի պե­տա­կան միջ­նա­ժամ­կետ ծախ­սե­րի, Ար­ցա­խի հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի և Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի 2020թ. տա­րե­կան գոր­ծու­նեու­թյան ծրագ­րե­րը։ ԱԺ-ի կող­մից նշա­նակ­վել է Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի 1 ան­դամ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ԱԺ մուտք է գոր­ծել օ­րեն­սդ­րա­կան` 64, պաշ­տո­նա­կան 1245 գրու­թյուն, քա­ղա­քա­ցի­նե­րից ստաց­վել է 191 նա­մակ։

Մարտ ամ­սին խոր­հր­դա­րա­նա­կան ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժեր հան­դես են ե­կել հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում կոչ է ար­վել 2019թ. սեպ­տեմ­բե­րի 8-ին և 2020թ. հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ նկատ­վող քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյան պայ­ման­նե­րում պահ­պա­նել քա­ղա­քա­կան զսպ­վա­ծու­թյուն, հար­գել պե­տա­կա­նու­թյան ա­վան­դույթն ու ար­ժե­հա­մա­կար­գը։
Ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սով Ա. Ղու­լյա­նը նշեց, որ Ար­ցա­խի խոր­հր­դա­րան այ­ցե­լած պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի թի­վը 46 է. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից՝ 19, Սփյուռ­քից՝ 4 և օ­տա­րերկ­րյա պատ­վի­րա­կու­թյուն­ներ՝ 23։ Նրանք ներ­կա­յաց­նում էին Հա­յաս­տա­նը, Ֆրան­սիան, Գեր­մա­նիան, Բել­գիան, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, Կիպ­րո­սը, Կա­նա­դան, Ռու­մի­նիան, Ավ­ստ­րա­լիան, Բուլ­ղա­րիան և Գվա­տե­մա­լան։ Գրանց­վել են ԱՀ խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի 10 աշ­խա­տան­քա­յին այ­ցեր ՀՀ, Գեր­մա­նիա, Բել­գիա, ԱՄՆ, Ար­գեն­տի­նա, Ու­րուգ­վայ, Ավ­ստ­րա­լիա, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն, Հա­րա­վա­յին Օ­սիա և Աբ­խա­զիա։ Խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը 70 է։ Ար­ցախ են ժա­մա­նել խոր­հր­դա­րա­նա­կան­ներ, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ա­կա­դե­միա­կան շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, լրագ­րող­ներ և փոր­ձա­գետ­ներ։
Խոր­հր­դա­րա­նի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը տե­ղադր­վում են նրա պաշ­տո­նա­կան կայ­քում՝ հա­յե­րեն, ռու­սե­րեն և անգ­լե­րեն լե­զու­նե­րով, ինչ­պես նաև տա­րած­վում են սո­ցիա­լա­կան ցան­ցե­րով։ Անց­նող տա­րում ԱԺ գոր­ծու­նեու­թյան մա­սին հրա­պա­րակ­վել ու տա­րած­վել է շուրջ 90 մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյուն։ Խոր­հր­դա­րա­նի գոր­ծու­նեու­թյու­նը լու­սա­բա­նե­լու հա­մար հա­վա­տար­մագր­վել են 19 լրագ­րող­ներ, ԱԺ-ի յու­թու­բյան ա­լի­քով ու­ղիղ ե­թեր են հե­ռար­ձակ­վել բո­լոր հեր­թա­կան և ար­տա­հերթ նիս­տե­րը։
ԱԺ նա­խա­գահն այ­նու­հետև պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։

Նրան դի­մե­ցինք եր­կու հար­ցով. ա­ռա­ջի­նը Սահ­մա­նադ­րու­թյանն էր վե­րա­բե­րում, երկ­րոր­դը՝ խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյա­նը։ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան դաշ­տում ո­րո­շա­կի դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցող ու­ժե­րը պար­բե­րա­բար կար­ծիք են հայտ­նում, ըստ ո­րի՝ ԱՀ հիմ­նա­կան օ­րեն­քը են­թա­կա է վե­րա­նայ­ման։ Փո­փո­խու­թյուն­նե­րի նպա­տա­կը պե­տա­կան կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րա­ցու­մը պի­տի լի­նի։ Ինչ­պի­սի՞ն է ԱԺ նա­խա­գահ, 2020թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ա­ռա­ջադր­ված նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Ա­շոտ Ղու­լյա­նի տե­սա­կե­տը։
Ա. Ղու­լյա­նը գտ­նում է, որ մենք այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում չենք, որ 5 կամ 10 տա­րին մեկ սահ­մա­նադ­րու­թյուն փո­խենք։ Նա վկա­յա­կո­չեց մեկ այլ կար­ծիք այն մա­սին, թե որ­քա­նո՞վ էր նպա­տա­կա­հար­մար ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մից 10 տա­րի անց՝ 2016 թվա­կա­նին, վերս­տին այն փո­խե­լը։ Ա­պա հա­վե­լեց, որ որևէ տա­բու չկա, պար­զա­պես պետք է գտ­նել ճիշտ հիմ­նա­վո­րում­նե­րը։ Ե­թե դրանք ըն­կա­լե­լի և ըն­դու­նե­լի են քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի կող­մից, ա­պա ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան կոն­սեն­սու­սի պայ­ման­նե­րում կա­րե­լի է հար­ցը քն­նար­կել։ Շա­րու­նա­կե­լով միտ­քը՝ ԱԺ նա­խա­գահն ա­սաց, որ 2017 թվա­կա­նին Սահ­մա­նադ­րու­թյունն ըն­դու­նե­լիս այդ­պի­սի բա­նա­վե­ճեր ե­ղել են։ Պե­տա­կան կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու բազ­մա­թիվ ձևեր կան։ Որ­պես բաղ­կա­ցու­ցիչ, ի­հար­կե, կա­րե­լի է դի­տար­կել նաև սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը։ Նրա խոս­քով՝ ե­թե դա­տենք կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյան տե­սան­կյու­նից, ա­պա հնա­րա­վոր է գտ­նել հիմ­նա­վո­րում­նե­րի այն հա­կակ­շի­ռը, ըստ ո­րի՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կում գտն­վող եր­կր­նե­րի հա­մար շատ ա­վե­լի կարևոր են կենտ­րո­նա­ձիգ կա­ռա­վա­րու­մը, ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լը, ըն­դուն­ման ժամ­կետ­նե­րը և այլն։ Կա­րե­լի է վի­ճել՝ ո՞րն է մեզ ա­վե­լի ձեռն­տու կամ ա­վե­լի օգ­տա­կար։ Ե­թե սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հար­ցով քա­ղա­քա­կան կոն­սեն­սուս ձևա­վոր­վի ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին որևէ սահ­մա­նա­փա­կում չի կա­րող լի­նել։
ՙԱԱ՚-ի երկ­րորդ հար­ցը. ըն­թա­ցիկ տա­րում ա­ռա­ջին ան­գամ մեր հան­րա­պե­տու­թյուն այ­ցե­լեց Գվա­տե­մա­լա­յի Կոնգ­րե­սի պատ­վի­րա­կու­թյու­նը, ին­չը նաև խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան աշ­խար­հագ­րու­թյան ընդ­լայն­ման վկա­յու­թյուն էր։ Ո՞ր տա­րա­ծաշր­ջան­նե­րում մեր խոր­հր­դա­րանն ա­նե­լիք ու­նի և, առ­հա­սա­րակ, այ­սօր խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան վեկ­տոր­նե­րի մա­սին ի՞նչ կա­րե­լի է ա­սել։
Գվա­տե­մա­լան ինչ-որ ա­ռու­մով էկ­զո­տիկ ե­րանգ է տվել մեր միջ­խոր­հր­դա­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, բայց նախ­կի­նում էլ Կենտ­րո­նա­կան և Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յի եր­կր­նե­րից նման այ­ցեր ե­ղել են։ Հի­շեց­նե­լով այս մա­սին՝ խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահն ըն­դգ­ծեց, որ սա ճիշտ աշ­խա­տանք է՝ ԱՀ-ի քա­ղա­քա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը, շա­հե­րը հաշ­վի առ­նե­լու և, ի­հար­կե, ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­մա­նը հաս­նե­լու տե­սան­կյու­նից։ Անհ­րա­ժեշտ է նաև ի­մա­նալ, թե որ եր­կր­նե­րի հետ պետք է ա­վե­լի սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նալ։ Այն եր­կր­նե­րում, որ­տեղ Ար­ցախն ակ­տի­վու­թյուն չու­նի, ու­րիշ­նե­րը փա­կում են այդ տա­րա­ծու­թյու­նը։ 2015թ. Գվա­տե­մա­լա­յում հա­կաար­ցա­խյան բա­նաձևի ըն­դուն­ման փորձ ար­վեց, և նա­խա­ձեռ­նող­նե­րը կար­ծես ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյան հա­սան։ Այս տա­րի ար­դեն գվա­տե­մա­լա­ցի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի այ­ցի ժա­մա­նակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել, որ ա­ռանց Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ հս­տակ տե­ղե­կատ­վու­թյան, ա­ռանց այս­տեղ ծա­վալ­ված գոր­ծըն­թաց­նե­րի խոր­քա­յին ի­մա­ցու­թյան ո­րո­շում ըն­դու­նելն ա­նի­մաստ է։ Ստե­փա­նա­կեր­տում կող­մե­րը նաև հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցե­րի շուրջ են պայ­մա­նա­վոր­վել։