Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՆԱՆԿԱՑՐԵԼ ԷՐ ԱՀՌԵԼԻ ՄԵԾ ՀԱՐԿԵՐ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՎ

 

 

 

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի
հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 

1915-23 թթ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նից փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի գրե­թե ամ­բող­ջա­կան ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցու­մից հե­տո, Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը 1941-ին ձեռ­նա­մուխ ե­ղավ մնա­ցած հա­յե­րի, հույ­նե­րի, հրեա­նե­րի և ո­րոշ թուրք մահ­մե­դա­կան­նե­րի ֆի­նան­սա­կան կոր­ծան­մա­նը։
Նախ­կի­նում Ան­կա­րա­յում բնակ­վող թուրք լրագ­րող և քա­ղա­քա­գետ Ու­զեյ Բու­լու­թը հա­մա­պար­փակ հոդ­ված է տե­ղադ­րել greekcitytimes.com կայ­քում՝ ՙՈւ­նեց­ված­քի հար­կի մա­սին՚ օ­րեն­քը. ինչ­պես է Թուր­քիան հե­ռաց­րել ոչ մահ­մե­դա­կան­նե­րին տն­տե­սու­թյու­նից՚ խո­րագ­րով։

Այն ժա­մա­նակ­վա վար­չա­պետ Շուք­րու Սա­րա­չօղ­լուի ազ­գայ­նա­մո­լա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը 1942թ. նո­յեմ­բե­րի 11-ին ըն­դու­նեց ՙՈւ­նեց­ված­քի հար­կի մա­սին՚ օ­րեն­քը։ Թեև փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը Թուր­քիա­յում վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում մեծ ու­շադ­րու­թյան է ար­ժա­նա­ցել մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից, սա­կայն հար­կե­րի մի­ջո­ցով նրանց ու­նեց­ված­քի բռ­նագ­րա­վումն այդ­քան էլ լավ չի լու­սա­բան­վել։ Ստամ­բու­լում բնակ­վող փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը զանգ­վա­ծա­յին տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի չեն են­թարկ­վել Օս­մա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից՝ այդ քա­ղա­քում օ­տա­րերկ­րյա դես­պա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յու­թյան պատ­ճա­ռով, որն այն ժա­մա­նակ Օս­մա­նյան կայս­րու­թյան մայ­րա­քա­ղաքն էր։
Թուրք մտա­վո­րա­կան Բա­շաք Ին­չեն գրել է, որ հայ­տա­րար­ված նպա­տակն էր` ՙհար­կել նախ­կի­նում չհարկ­վող առևտրա­յին ու­նեց­ված­քը և զս­պել Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի գնա­ճը։ Սա­կայն, դրա հիմ­նա­կան պատ­ճա­ռը փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րին տն­տե­սու­թյու­նից հե­ռաց­նելն էր և ոչ մահ­մե­դա­կան բուր­ժուա­զիա­յի փո­խա­րի­նու­մը իր թուրք գոր­ծըն­կեր­նե­րով՚։
Թուրք ու­սում­նա­սի­րող Ռիդ­վան Ա­քա­րը, ո­րը գիրք է գրել չա­փա­զանց մեծ ՙՈւ­նեց­ված­քի հար­կի՚ մա­սին, այն ան­վա­նե­լով ՙտն­տե­սա­կան ցե­ղաս­պա­նու­թյուն փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի դեմ՚։
Ա­հա չորս խմ­բե­րը և նրանց նկատ­մամբ կի­րառ­ված հար­կե­րի տո­կոս­նե­րը 1941թ. հար­կա­յին օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­ձայն` հա­յեր (23,2 տո­կոս), հրեա­ներ (17,9 տո­կոս), հույ­ներ (15,6 տո­կոս) և մահ­մե­դա­կան­ներ (4,94 տո­կոս)։
ՙՕ­րեն­քի կի­րառ­ման ե­ղա­նա­կը խայ­տա­ռա­կու­թյուն էր՚, գրել է քա­ղա­քա­գի­տա­կան գի­տու­թյուն­նե­րի դա­սա­խոս Ին­չեն։ ՙՀա­վա­տա­փոխ­նե­րը վճա­րում էին մո­տա­վո­րա­պես եր­կու ան­գամ ա­վե­լի, քան մահ­մե­դա­կան­նե­րը, մինչ­դեռ ոչ մահ­մե­դա­կան­նե­րը՝ տասն ան­գամ ա­վե­լի շատ։ Բա­ցի այդ, ոչ մահ­մե­դա­կան­նե­րը պար­տա­վոր էին 15 օր­վա ըն­թաց­քում ի­րենց հար­կե­րը վճա­րել կան­խիկ գու­մա­րով. ին­չի հետևան­քով նրանք ստիպ­ված էին ցածր գնե­րով վա­ճա­ռել ի­րենց բիզ­նես­նե­րը կամ ու­նեց­ված­քը մահ­մե­դա­կան գոր­ծա­րար­նե­րին՝ պարտ­քը փա­կե­լու հա­մար։ Օ­րեն­քը կի­րառ­վում էր նաև շատ աղ­քատ ոչ մահ­մե­դա­կան­նե­րի նկատ­մամբ (26 000 հո­գի), ինչ­պի­սիք էին վա­րորդ­նե­րը, բան­վոր­նե­րը և նույ­նիսկ մու­րաց­կան­նե­րը, մինչ­դեռ նրանց մահ­մե­դա­կան գոր­ծըն­կեր­նե­րը պար­տա­վոր չէին վճա­րել որևէ հարկ՚։
Նրանք, ով­քեր չէին կա­րո­ղա­նում վճա­րել հար­կե­րը, ու­ղարկ­վում էին Էրզ­րու­մի մո­տա­կայ­քում գտն­վող Աս­կա­լե քա­ղա­քի աշ­խա­տան­քա­յին ճամ­բար­նե­րը, ար­տաքս­վում էին կամ նրանց ու­նեց­ված­քը առգ­րավ­վում էր կա­ռա­վա­րու­թյան կող­մից՚,-գրել է Բու­լու­թը։
Հե­ղի­նակ Սիդ­նի Նո­վի­լը նկա­րագ­րել է աշ­խա­տան­քա­յին ճամ­բա­րը որ­պես ՙմի տա­րածք, ուր ձմեռն ա­վե­լի դա­ժան է, քան Մոսկ­վա­յում՚։ Հար­կա­յին պար­տա­պան­նե­րին ստի­պել են քա­րեր կոտ­րել, սա­կայն ող­բեր­գու­թյու­նը դրա­նով չի ա­վարտ­վել..

Ին­չեն գրել է՝ ՙ40 հա­զար հար­կա­յին պար­տա­պան­նե­րից մոտ 5 հա­զա­րին ու­ղար­կե­ցին այս ճամ­բար­նե­րը, և բո­լորն էլ ոչ մահ­մե­դա­կան հա­մայ­նք­նե­րի ան­դամ­ներ էին։ Դժ­բախ­տա­բար, 21 մարդ մա­հա­ցավ այդ ճամ­բար­նե­րում, իսկ կա­ռա­վա­րու­թյու­նը յու­րաց­րեց նրանց ու­նեց­ված­քը և այն ցածր գնով վա­ճա­ռեց թուրք մահ­մե­դա­կան­նե­րին՚։
Բա­ցի այդ, ՙԿա­ռա­վա­րու­թյու­նը բռ­նագ­րա­վեց նաև հար­կա­յին պար­տա­պան­նե­րի մեր­ձա­վոր հա­րա­զատ­նե­րի ու­նեց­ված­քը, նույ­նիսկ ե­թե նրանք ու­ղարկ­վել էին աշ­խա­տան­քա­յին ծա­ռա­յու­թյան՚։
Բու­լու­թը մեջ­բե­րել է նաև պատ­մա­բան Քո­րի Գուդշ­տա­դին, որն իր՝ ՙԹուր­քիան, հրեա­նե­րը և Հո­լո­քոս­տը՚ գր­քում գրել է Թուր­քիա­յի փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ոչ մահ­մե­դա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի՝ ՙՈւ­նեց­ված­քի հար­կի՚ պատ­ճա­ռած ֆի­նան­սա­կան և հո­գե­բա­նա­կան կոր­ծան­ման մա­սին։ ՙՄար­դիկ, ո­րոնք ի վի­ճա­կի չէին վճա­րել, դի­մու­մի դեպ­քում ստա­նում էին երկ­շա­բա­թյա եր­կա­րաձ­գում, սա­կայն տո­կո­սադ­րույ­քը գանձ­վում էր նաև այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար։ Բազ­մա­թիվ ըն­տա­նիք­ներ ստիպ­ված էին վա­ճա­ռել ի­րենց խա­նութ­ներն ու բիզ­նես­նե­րը, ի­րենց տնե­րը, նույ­նիսկ գոր­գե­րը, կա­հույ­քը և կեն­ցա­ղա­յին այլ ի­րեր, որ­պես­զի հա­վա­քեն հար­կե­րի գու­մար­նե­րը… Ո­րոշ մար­դիկ հու­սա­հա­տու­թյու­նից ինք­նաս­պան էին լի­նում։ Ար­տա­սո­վոր հար­կեր էին գանձ­վում նաև օ­տա­րերկ­րյա հրեա­նե­րից, և ե­թե նրանք ի վի­ճա­կի չէին վճա­րել, նրանց ու­նեց­ված­քը բռ­նագ­րավ­վում էր մինչև մահ­ճա­կալ­ներն ու պա­հա­րան­նե­րը։ Չնա­յած օ­րեն­քը սահ­մա­նում էր, որ 55-ից բարձր տա­րի­քի մար­դիկ ա­զատ­ված են աշ­խա­տան­քա­յին ծա­ռա­յու­թյու­նից, սա­կայն 75 և 80 տա­րե­կան տղա­մարդ­կանց և նույ­նիսկ հի­վանդ մարդ­կանց քարշ էին տա­լիս եր­կա­թու­ղա­յին կա­յա­րան և ար­տաք­սում՚։
Թուր­քիա­յի վար­չա­պետ Սա­րա­չօղ­լուն այն ժա­մա­նակ հայ­տա­րա­րել էր. ՙԱյս կերպ մենք վե­րաց­նե­լու ենք օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի խիստ վե­րահս­կո­ղու­թյու­նը մեր շու­կա­յում և թուր­քա­կան փո­ղե­րը դնե­լու ենք թուր­քե­րի ձեռ­քը՚։
Թուրք ու­սում­նա­սի­րող Սա­յիթ Չե­թի­նօղ­լուն շատ է ու­սում­նա­սի­րել և գրել Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան ՙՈւ­նեց­ված­քի հար­կի՚ քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին՝ պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րի և զո­հե­րի վկա­յու­թյուն­նե­րի հի­ման վրա։ Հու­նա­կան ծագ­մամբ մի թուրք կնոջ՝ Մա­րի­կա Շիշ­մա­նօղ­լուի խոս­քե­րով, նրա հայ­րը հար­կադր­ված էր վճա­րել ահ­ռե­լի մեծ հարկ՝ 30 հա­զար թուր­քա­կան լի­րա, և ստիպ­ված է ե­ղել վա­ճա­ռել ինչ­պես իր եր­կու տնե­րը, այն­պես էլ խա­նու­թը, և դեռ չի կա­րո­ղա­ցել վճա­րել ամ­բողջ գանձ­վող գու­մա­րը։ Ուս­տի, նրան ար­տաք­սել են Աս­կա­լեի աշ­խա­տան­քա­յին ճամ­բար։ Նրա հո­րեղ­բոր վրա ևս ան­նա­խա­դեպ մեծ հար­կա­յին բեռ է դր­վել և նրան հասց­րել են ֆի­նան­սա­կան կոր­ծան­ման։ Նրան ևս ար­տաք­սել են Աս­կա­լե։ Նրա հայ­րը սր­տի կաթ­վա­ծից մա­հա­ցել է Սիվ­րի­հի­սա­րի աշ­խա­տան­քա­յին ճամ­բա­րում, 57 տա­րե­կան հա­սա­կում։
ՙՙՈւ­նեց­ված­քի հար­կը՚ չե­ղյալ հայ­տա­րար­վեց 1944-ի մար­տին՝ Բրի­տա­նիա­յի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի քն­նա­դա­տու­թյան ճնշ­ման ներ­քո՚, գրել է Բու­լու­թը։ ՙԴա, այս­պես կոչ­ված, ՙաշ­խար­հիկ՚ Հան­րա­պե­տա­կան ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցու­թյունն էր (CHP), ո­րը սահ­մա­նեց այս ՙջի­զիա-kafir [ան­հա­վատ] հար­կը՚ Թուր­քիա­յի ոչ մահ­մե­դա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի վրա՚։
Թուրք լրագ­րող Բյուլ­թը եզ­րա­փա­կել է. ՙԹուր­քիա­յի հիմ­նա­դիր­ներն ու գա­ղա­փա­րա­խոս­նե­րը, 1923-ին Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը հիմ­նե­լուց ի վեր, քա­րո­զել են խտ­րա­կան և թուր­քա­կան գե­րա­զան­ցու­թյան մտա­ծո­ղու­թյուն, ո­րը բա­ցա­հայ­տել է ի­րեն՝ ՙԹուր­քիան՝ թուր­քե­րի հա­մար՚ կար­գա­խո­սի ներ­քո։ Բո­լոր հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը գի­տակ­ցա­բար փոր­ձել են կյան­քի կո­չել այս կար­գա­խո­սը՝ կրո­նա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի կյան­քը վե­րա­ծե­լով դժոխ­քի երկ­րի վրա։ Իշ­խող ՙԱր­դա­րու­թյուն և զար­գա­ցում՚ (AKP) կու­սակ­ցու­թյան կա­ռա­վա­րու­թյան ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյունն ընդ­դեմ ոչ մահ­մե­դա­կան­նե­րի՝ պար­զա­պես այս մտա­ծե­լա­կեր­պի շա­րու­նա­կու­թյունն է՚։