Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՅՐԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ Է ՈՉՆՉԱՑՐԵԼ, ՈՐԴԻՆ ՍՊԱՆԵՑ ԲԱՐՈՅԱՊԵՍ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Բաք­վում այ­սօր ան­նա­խա­դեպ ներ­կա­յա­ցում է բե­մադր­վել։ Նախ­կին նա­խա­գահ Մու­թա­լի­բո­վին հրա­վի­րել են Խո­ջա­լուի ՙցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի ո­գե­կոչ­ման՚ պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղու­թյա­նը եւ հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել, որ նա սեղ­մի Իլ­համ Ա­լիե­ւի ձեռ­քը։ Շր­ջանն այս­պի­սով փակ­վեց. Խո­ջա­լուի ոճ­րա­գոր­ծու­թյան կազ­մա­կեր­պիչն ու զո­հը պատ­մա­կան հաշ­տու­թյուն կն­քե­ցին։

Մյուն­խե­նում Փա­շի­նյան-Ա­լիեւ բա­նա­վե­ճում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հղում էր ա­րել Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գա­հի հար­ցազ­րույ­ցին, որ­տեղ նա Խո­ջա­լուի սպան­դի հա­մար մե­ղադ­րել է Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­կան ճա­կա­տին։ Ժա­մեր անց Բաք­վի քա­րոզ­չա­մե­քե­նան հար­կադ­րեց, որ Մու­թա­լի­բո­վը հեր­քի և հրա­ժար­վի այդ հար­ցազ­րույ­ցից։ Մու­թա­լի­բո­վը եր­կար ժա­մա­նակ որ­պես վտա­րան­դի ապ­րում էր Ռու­սաս­տա­նում։ Նրա դեմ կար հա­րուց­ված գործ, Բա­քուն պա­հան­ջում էր նրա ար­տա­հանձ­նու­մը, Մոսկ­վան մեր­ժում էր։ Բա­քու այ­ցի թույ­լտ­վու­թյուն Մու­թա­լի­բովն ստա­ցավ մի քա­նի տա­րի ա­ռաջ։ Ա­ռի­թը որ­դու հու­ղար­կա­վո­րու­թյունն էր։ Հե­տո իշ­խա­նու­թյուն­ներն ար­տո­նե­ցին, որ նա Բաք­վում մնա մինչև որ­դու քա­ռա­սուն­քը։ Այ­նու­հե­տեւ Միլ­լի մեջ­լիսն ա­րա­գաց­ված ըն­թա­ցա­կար­գով ըն­դու­նեց ՙՆախ­կին նա­խա­գա­հի մա­սին՚ օ­րենք, և Մու­թա­լիո­բովն ստա­ցավ սո­ցիա­լա­կան ու քա­ղա­քա­կան ե­րաշ­խիք­ներ։ Բայց նրա­նից պա­հան­ջե­ցին լու­ծա­րել սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը և հայ­տա­րա­րել, որ քա­ղա­քա­կա­նու­թյամբ չի զբաղ­վի։ Այ­սօր­վա նա­խա­գա­հա­կան աու­դեն­ցիան Խո­ջա­լուի մա­սին ճշ­մար­տու­թյու­նից հրա­ժար­վե­լու վար­ձավ­ճարն է, որ Մու­թա­լի­բովն ստա­ցավ։ Բայց դա ան­ցո­ղիկ է։ Խո­ջա­լուի ճշ­մար­տու­թյունն ար­ձա­նագր­ված է բազ­մա­թիվ վկա­յու­թյուն­նե­րով, և պատ­մու­թյու­նը մի օր բա­ցա­հայ­տե­լու է ի­րա­կա­նու­թյու­նը։ ԱԺՃ-ն և Հեյ­դար Ա­լիե­ւը ֆի­զիա­կա­պես ոչն­չաց­րել են դեպ­քե­րի հետ առ­նչ­ված գրե­թե բո­լո­րին? Ալ­լահ­վեր­դի Բա­ղի­րո­վին, Շի­րին Միր­զոե­ւին, Յա­գուբ Մա­մե­դո­վին, Չին­գիզ Մուս­տա­ֆաե­ւին, Ռով­շան Ջա­վա­դո­վին, Ֆաիկ Բախ­շա­լիե­ւին։ Իլ­համ Ա­լիե­ւը բա­րո­յա­պես ոչն­չաց­րեց Ա­յազ Մու­թա­լի­բո­վին։ Բաց է մնում հար­ցը. 1992թ. մար­տի ա­ռա­ջին կե­սին Աղ­դա­մում դա­տաբ­ժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյան է են­թարկ­վել խո­ջա­լու­ցի­նե­րի 181 դիակ։ Որ­տե­ղի՞ց է վերց­ված զո­հե­րի? այ­սօր պաշ­տո­նա­պես հն­չեց­վող 613 թի­վը։