Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀՐԵ­ՇԱ­ՎՈՐ Ո­ՃԻ­ՐԸ ՊԵՏՔ Է ՍՏԱ­ՆԱ ԻՐ ՀԱ­ՄԱ­ՊԱ­ՏԱՍ­ԽԱՆ ԳՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱ­ՆԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 1988-ի փետր­վա­րին, երբ Հա­յաս­տա­նում և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տե­ղի էին ու­նե­նում խա­ղաղ հան­րա­հա­վաք­ներ, Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղաք Բաք­վից ոչ հե­ռու գտն­վող ար­դյու­նա­բե­րա­կան Սում­գա­յիթ քա­ղա­քում փետր­վա­րի 27-29-ն ի­րա­կա­նաց­վեց քա­ղա­քի հա­յու­թյան վայ­րագ կո­տո­րած։ Զոհ­վե­ցին և վի­րա­վոր­վե­ցին հա­րյու­րա­վոր հա­յեր։ Որ­պես­զի չխա­թար­վեր ՙազ­գե­րի բա­րե­կա­մու­թյան՚ մա­սին տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ խոր­հր­դա­յին ժո­ղո­վուրդ­նե­րի ու­ղե­ղը բթաց­րած սին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, մոս­կո­վյան կենտ­րո­նը խու­սա­փեց հրա­պա­րա­կել ադր­բե­ջա­նա­կան վայ­րե­նի խրախ­ճան­քին զոհ գնա­ցած հա­յե­րի ի­րա­կան թի­վը։ Ջար­դե­րից հե­տո քա­ղա­քի 18 հա­զար հայ ազ­գաբ­նակ­չու­թյունն ստիպ­ված բռ­նեց գաղ­թի ճա­նա­պար­հը։

Հա­յե­րի կո­տո­րա­ծը նա­խա­պատ­րաստ­ված էր ադր­բե­ջա­նա­կան տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից Ադր­բե­ջա­նում սկս­վել է հա­կա­հայ­կա­կան սան­ձար­ձակ քա­րոզ­չա­կան պա­տե­րազմ. ՙհա­յե­րին բնաջն­ջել, հողն ա­րյամբ նվա­ճել՚ և այլ մո­լե­ռանդ կո­չե­րով՝ ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան քա­րոզ­չու­թյու­նը գրգ­ռել է ամ­բո­խին, ին­չի հետևան­քով Ադր­բե­ջա­նում սկս­վել են հա­յե­րի նկատ­մամբ բա­ցա­հայտ բռ­նա­րարք­ներ ու ջար­դեր։ Ե­րեք օր շա­րու­նակ Սում­գա­յի­թը հե­ղեղ­ված էր իր հիմ­նա­կան շի­նա­րար­նե­րի՝ հա­յե­րի ա­րյամբ, ո­րի պա­տաս­խա­նատ­վու­թյունն ամ­բող­ջո­վին ըն­կած էր Ադր­բե­ջա­նի և ԽՍՀՄ այն ժա­մա­նակ­վա ղե­կա­վար­նե­րի վրա։ Ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը մի քա­նի օր մատն­ված են ե­ղել ան­գոր­ծու­թյան։ Ե­րեք օր ու­շա­ցու­մով միու­թե­նա­կան կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյու­նը զորք մտց­րեց Սում­գա­յիթ։ Զին­վոր­նե­րը մեծ դժ­վա­րու­թյամբ կա­րո­ղա­ցան դա­դա­րեց­նել ջար­դը և քա­ղա­քից դուրս բե­րել հայ բնակ­չու­թյա­նը։
Երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը ջա­նում էր կա­տար­վա­ծը ներ­կա­յաց­նել որ­պես մի խումբ խու­լի­գան­նե­րի ա­րարք։ Բնա­կա­նա­բար, նման ո­րա­կում տվե­ցին նաև միու­թե­նա­կան պաշ­տո­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը։


Սում­գա­յի­թյան ոճ­րա­գոր­ծու­թյամբ Ադր­բե­ջա­նը բա­ցեց 20-րդ դա­րա­վեր­ջի ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի մի նոր շղ­թա։ Սում­գա­յի­թում հա­յե­րի կո­տո­րած­նե­րի ան­մի­ջա­կան շա­րու­նա­կու­թյու­նը ե­ղան 1990թ. հուն­վա­րի 13-20-ը Բաք­վում կազ­մա­կերպ­ված ջար­դե­րը։ Սցե­նա­րը դար­ձյալ նույնն էր՝ խոր­հր­դա­յին կենտ­րո­նի թողտ­վու­թյուն, ին­տեր­նա­ցիո­նալ հան­րա­պե­տու­թյուն հոր­ջորջ­վող Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան հո­վա­նա­վո­րու­թյուն։ Ե­թե Սում­գա­յի­թում խոր­հր­դա­յին զոր­քերն ՙու­շա­ցան՚ ե­րեք օր, ա­պա Բաք­վում՝ մի ամ­բողջ շա­բաթ. քա­ղաք մտան միայն այն ժա­մա­նակ, երբ այն­տեղ գրե­թե հայ չկար։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից հա­րյու­րա­վոր կի­լո­մետր հե­ռու ծո­վափ­նյա Սում­գա­յիթ քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցա­ծը, հի­րա­վի, մարդ­կա­յին բա­նա­կա­նու­թյու­նից վեր է։ Ա­կա­նա­տես­նե­րի ու տու­ժած­նե­րի պատ­մած­նե­րը՝ տե­ղի ու­նե­ցա­ծի մա­սին, սահ­մռ­կե­ցու­ցիչ ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը հա­վաս­տե­ցին, որ 1988-ի դա­հիճ­նե­րը ոչն­չով չեն տար­բեր­վում 1915-ի ի­րենց նա­խա­հայ­րե­րից։ Նույնն էին և՜ նպա­տա­կը, և՜ այդ նպա­տա­կին հաս­նե­լու քստմ­նե­ցու­ցիչ մի­ջոց­նե­րը։
Մոսկ­վա­յի ադր­բե­ջա­նա­մետ քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով սում­գա­յի­թյան ոճ­րա­գործ­նե­րը մնա­ցին ան­պա­տիժ։ Որ­պես­զի չբա­ցա­հայտ­վեն այդ ող­բեր­գու­թյան ի­րա­կան կազ­մա­կեր­պիչ­նե­րը և հաս­տատ­վի պաշ­տո­նա­կան վար­կա­ծը, մար­դաս­պան­նե­րի դա­տա­վա­րու­թյու­նը փաս­տո­րեն ձա­խող­վեց։ Խոր­հր­դա­յին Միու­թյան տար­բեր քա­ղաք­նե­րում տե­ղի ու­նե­ցան ա­ռան­ձին դա­տա­վա­րու­թյուն­ներ, ո­րի ար­դյուն­քում մե­ղադր­վե­ցին ջար­դե­րին մաս­նակ­ցած մի քա­նի մար­դիկ, իսկ ի­րա­կան կազ­մա­կեր­պիչ­նե­րը մնա­ցին ան­պա­տիժ։


Չա­րա­բաս­տիկ այդ քա­ղա­քում կա­տար­ված ոճ­րա­գոր­ծու­թյան մա­սին բազ­միցս է գր­վել ու խոս­վել, ու դեռ կշա­րու­նա­կենք խո­սել, քա­նի դեռ պաշ­տո­նա­պես այն չի դա­տա­պարտ­վել։ Այս նպա­տակն են հե­տապն­դում ա­մեն տա­րի փետր­վա­րյան այդ օ­րե­րին աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րում հա­մայն հա­յու­թյան կող­մից կազ­մա­կերպ­վող հան­րա­հա­վաք­ներն ու մի­տինգ­նե­րը, տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րը։

Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին, այս ան­գամ ևս փետր­վա­րի 28-ին վաղ ա­ռա­վո­տից մարդ­կա­յին հոս­քը ձգ­վեց դե­պի Ստե­փա­նա­կեր­տի հու­շա­հա­մա­լիր, որն ար­ցախ­ցի­նե­րիս հա­մար վա­ղուց դար­ձել է սր­բա­տե­ղի։


Մայ­րա­քա­ղա­քի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի և կր­թօ­ջախ­նե­րի կո­լեկ­տիվ­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու տար­բեր կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ՝ դա­ժան ոճ­րա­գոր­ծու­թյու­նը դա­տա­պար­տող ցու­ցա­պաս­տառ­նե­րով ե­կել էին ոչ միայն հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լու, այլև մեկ ան­գամ ևս ի­րենց բո­ղո­քի ձայ­նը բարձ­րաց­նե­լու՝ մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում կա­տար­վա­ծին առ այ­սօր քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան չտա­լու հա­մար։
Սում­գա­յի­թյան ե­ղեռ­նա­գոր­ծու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կը հար­գե­լու նպա­տա­կով հու­շա­հա­մա­լիր այ­ցե­լեց Ար­ցա­խի հոգևոր և աշ­խար­հիկ ղե­կա­վա­րու­թյու­նը՝ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։


Սում­գա­յի­թի զո­հե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղին ծաղ­կեպ­սակ­ներ դր­վե­ցին ԱՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի, տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի և հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից։
Մեկ րո­պե լռու­թյամբ հարգ­վեց ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կը։ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի հան­դի­սա­պե­տու­թյամբ կա­տար­վեց հո­գե­հան­գս­տի ա­րա­րո­ղու­թյուն։
ՙԱ­հա­վոր է հի­շե­լը։ Մինչ այ­սօր մենք ցավ ու վիշտ ենք ապ­րում, քան­զի աշ­խար­հը նոր­մալ գնա­հա­տա­կան չտ­վեց 20-րդ դա­րա­վեր­ջին կա­տար­ված սում­գա­յի­թյան ցե­ղաս­պա­նու­թյա­նը,- ա­սաց Պարգև Սր­բա­զա­նը։ -Հայ ազ­գի դեմ ի­րա­կա­նաց­ված այս հան­ցա­գոր­ծու­թյան նպա­տակն էր կան­խել Ար­ցա­խյան շար­ժու­մը, հա­յե­րին ա­հա­բե­կե­լով նոր ա­րյու­նա­հեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­ռան­կա­րով՝ կան­խել Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի տա­րա­ծու­մը։ Այս ա­մե­նը, սա­կայն, ոչ միայն չընկ­ճեց հայ ժո­ղովր­դին, այլ նրան ա­վե­լի հա­մախմ­բեց հա­մազ­գա­յին նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման գա­ղա­փա­րի շուրջ։ Այ­սօր մենք ե­կել ենք մեր գլու­խը խո­նար­հե­լու ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կի առջև և ա­սե­լու, որ չենք լռե­լու, պա­հան­ջե­լու ենք, պայ­քա­րե­լու ենք ար­դա­րու­թյան հա­մար։ Մենք դեմ ենք ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րին, դեմ ենք որևէ ոճ­րա­գոր­ծու­թյան՚։
Սում­գա­յի­թի, Բաք­վի, Գան­ձա­կի, Մա­րա­ղա­յի և Ար­ցա­խի բազ­մա­թիվ բնա­կա­վայ­րե­րի ե­ղեռ­նա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ ա­զե­րի-թուր­քը, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան նե­րո­ղա­միտ հա­յաց­քի ներ­քո, ոչ միայն մար­սեց ի­րա­կա­նաց­րած ո­ճի­րը, այլև մինչ օրս շա­րու­նա­կում է քա­րոզ­չու­թյան դաշ­տում ար­դա­րաց­նել կա­տար­վա­ծը՝ կեղ­ծե­լով ի­րա­կա­նու­թյու­նը։ Ի՞նչ ա­նե­լիք­ներ ու­նի հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյունն այս հար­ցում։ Այ­սօր դեռ կան, կեն­դա­նի են վկա­ներն ու ա­կա­նա­տես­նե­րը, կան տե­սագ­րու­թյուն­ներ… Տա­րի­ներ հե­տո որևէ բա­նի հաս­նե­լը, կար­ծում ենք, դժ­վար կլի­նի։ Ա­վե­լին. Ադր­բե­ջա­նի քա­րոզ­չա­կան հնարք­նե­րից մեկն էլ Սում­գա­յի­թում և ամ­բողջ Ադր­բե­ջա­նում հա­յու­թյան դեմ ի­րա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի հա­կակշ­ռի ստեղ­ծումն է, ա­լիևյան վար­չա­խում­բը փոր­ձում է այդ նպա­տա­կին ծա­ռա­յեց­նել այս­պես կոչ­ված՝ Խո­ջա­լուի դեպ­քե­րը, որն ի­րա­կա­նում ի­րենց իսկ կող­մից սե­փա­կան ժո­ղովր­դի նկատ­մամբ կազ­մա­կերպ­ված ջարդ էր։

Այս և նման հար­ցե­րի կա­պակ­ցու­թյամբ պար­զա­բա­նում­ներ տվեց ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը. ՙԱր­ցախն ու Հա­յաս­տա­նը պետք է ա­վե­լի հա­մա­կարգ­ված կեր­պով մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նեն ի­րա­կան ե­ղե­լու­թյու­նը, քա­նի որ ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը հատ­կա­պես վեր­ջին տաս­նա­մյա­կում բա­վա­կա­նին ակ­տի­վա­ցել ու կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ է տա­լիս սում­գա­յի­թյան ջար­դե­րի և ընդ­հան­րա­պես ադր­բե­ջա­նա­հա­յու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին։ Երկ­րորդ՝ մենք պետք է ա­վե­լի հետևո­ղա­կան լի­նենք ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան­նե­րի հաս­նե­լու և մե­ղա­վոր­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու հար­ցում։ Ի­հար­կե, նաև մենք խն­դիր ու­նենք ներ­քին ա­ռու­մով հետևանք­նե­րի վե­րաց­ման տե­սան­կյու­նից, մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ա­պաս­տա­նել են հա­զա­րա­վոր փախս­տա­կան­ներ, ով­քեր առ այ­սօր կրում են ե­ղեռ­նա­գոր­ծու­թյան սո­ցիալ-բա­րո­յա­կան հետևանք­նե­րը։ Ան­շուշտ, 1990-ա­կան­նե­րից սկ­սած պե­տու­թյունն օգ­նել է փախս­տա­կան դար­ձած­նե­րին, բայց ֆի­նանս­նե­րի սղու­թյան պատ­ճա­ռով ա­վե­լին ա­նել հնա­րա­վոր չէր։ Մինչ այ­սօր էլ լուրջ, հա­մա­պար­փակ հե­տա­զո­տու­թյուն այդ­պես էլ չու­նենք՚:


Սում­գա­յի­թյան դժոխ­քից փրկ­ված­նե­րից են տեր և տի­կին Ար­մեն և Ռու­զան Գաս­պա­րյան­նե­րը։ ՙԱ­մեն ինչ այ­սօր­վա պես եմ հի­շում,-պատ­մում է Ռու­զա­նը,-ես ու ա­մու­սինս գնում էինք ավ­տո­բու­սով, և հան­կարծ բարձ­րա­խո­սով հայ­տա­րա­րե­ցին, որ ավ­տո­կա­յա­նի մոտ սպա­նում են հա­յե­րին։ Լուռ ու մունջ ի­ջանք ավ­տո­բու­սից՝ որևէ տեղ թաքն­վե­լու նպա­տա­կով։ Մեզ մո­տե­ցավ մի ծա­նոթ թուրք և ա­սաց, որ հե­ռա­նանք այդ­տե­ղից, նաև ա­սաց, որ Աղ­դա­մից մի քա­նի ադր­բե­ջան­ցի­ներ են ե­կել, և ինչ-որ լու­րեր են տա­րա­ծում ու հա­յե­րին սպա­նե­լու կո­չեր են ա­նում... Ճա­նա­պար­հին ա­մեն տեղ ծեծ ու ջարդ էր, ա­րյունլ­վա, գետ­նին ըն­կած մար­դիկ՝ ազ­գու­թյամբ հա­յեր...՚։ Տի­կին Ռու­զա­նը չի պատ­կե­րաց­նում, որ այ­սու­հետ հնա­րա­վոր կլի­նի հաշտ ու խա­ղաղ ապ­րել թուր­քի հետ։ Ա­մու­սի­նը՝ Ար­մեն Գաս­պա­րյանն էլ հի­շեց Մել­քու­մյան­նե­րի և Ա­ռու­շա­նյան­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հետ կա­տար­ված ծանր ու դա­ժան դեպ­քե­րը։


ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի Ար­ցա­խի միու­թյան՚ ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­զան­նա Ա­վա­գյա­նը ևս հրաշ­քով փրկ­ված­նե­րից է։
Ռու­զան­նան այն ժա­մա­նակ 20 տա­րե­կան էր։ 32 տա­րի անց էլ հի­շե­լով փետր­վա­րյան ծանր ու դա­ժան օ­րե­րը, չի կա­րո­ղա­նում զս­պել ար­տա­սու­քը։ ՙԾնող­նե­րիս հետ ապ­րում էինք Սում­գա­յի­թում,- պատ­մում է նա։- Ու­սումս այն­տեղ եմ ստա­ցել ու ա­վար­տե­լուց աշ­խա­տում էի նույն քա­ղա­քում։ Ծնող­ներս նույն­պես աշ­խա­տում էին։ Հայրս քա­ղա­քի հիմ­նա­դիր­նե­րից էր։ Ոչ ոք պատ­կե­րաց­նել ան­գամ չէր կա­րող, որ մի քա­ղա­քում այդ­քան տա­րի ապ­րե­լուց հե­տո հա­յե­րին վե­րաց­նե­լու հրա­հանգ պետք է լի­նի։ Այդ դեպ­քերն ան­նա­խա­դեպ էին ի­րենց վայ­րա­գու­թյամբ ու ան­մարդ­կայ­նու­թյամբ։ Չեմ ու­զում պատ­մել այն սար­սա­փե­լի տե­սա­րան­նե­րի մա­սին, որն իմ աչ­քով եմ տե­սել փետր­վա­րի 27-ին և 28-ին։ Բո­լո­րի աչ­քի ա­ռաջ սպա­նում, խոշ­տան­գում էին հայ կա­նանց ու աղ­ջիկ­նե­րին, տղա­մարդ­կանց, նրանց ի­րերն էին նե­տում պա­տու­հան­նե­րից, վա­ռում… Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն էր՝ ա­սես դժոխ­քում էինք… Մենք 5-րդ հար­կում էինք ապ­րում և ես մտո­վի նա­խա­պատ­րաս­տել էի ինձ՝ ե­թե թուր­քե­րը մտ­նեն մեր բնա­կա­րա­նը՝ կնետ­վեմ պատշ­գամ­բից…՚։


Այ­սօր էլ Ռու­զան­նան շա­տե­րի հետ միա­սին հույ­սով սպա­սում է, որ մի օր մի­ջազ­գայ­նո­րեն կճա­նաչ­վի սում­գա­յի­թյան ո­ճի­րը՝ ո­րակ­վե­լով որ­պես ցե­ղաս­պա­նու­թյուն։
Ադր­բե­ջա­նի ի­րա­կա­նաց­րած հրե­շա­վոր ո­ճի­րը պետք է ստա­նա իր հա­մա­պա­տաս­խան գնա­հա­տա­կա­նը, այ­լա­պես ՙսում­գա­յիթ­նե­րը՚, ՙբա­քու­նե­րը՚, ՙկի­րո­վա­բադ­նե­րը՚ կշա­րու­նա­կեն մնալ պաշ­տո­նա­կան Բաք­վի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում։