[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԿԱՐԱՅԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ

 

 

 

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 

Ճա­նա­պար­հոր­դու­թյան և պատ­մու­թյան սի­րա­հար 24-ա­մյա թուրք Ար­գուն Քո­նու­քը վեր­ջերս հոդ­ված է հրա­պա­րա­կել Ան­կա­րա­յի մեր­ձա­կայ­քում գտն­վող Սթա­նոզ հայ­կա­կան գյու­ղի մա­սին։
Քո­նու­քը պատ­մել է, որ Սթա­նո­զը ՙեր­բեմ­նի բար­գա­վաճ հայ­կա­կան գյուղ էր Օս­մա­նյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում, բայց այժմ ա­վե­րակ­նե­րից ու գե­րեզ­մա­նա­քա­րե­րից բա­ցի ո­չինչ չի մնա­ցել.... Հին հայ­կա­կան ձե­ռագ­րե­րը վկա­յում են, որ Սթա­նոզ գյու­ղի ա­ռա­ջին բնա­կիչ­նե­րը 15-րդ դա­րում ե­կել են Կի­լի­կիա­յից։ Ինչ­պես ցույց են տա­լիս գրա­ռում­նե­րը, Սթա­նո­զի բնակ­չու­թյունն Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տից ա­ռաջ կազ­մել է 3142 մարդ (668 ըն­տա­նիք) և բաղ­կա­ցած էր միայն հա­յե­րից։ Մինչև գյու­ղը լքե­լը Սթա­նո­զը մնա­ցել է որ­պես հա­յա­լե­զու բնա­կա­վայր՚։

Սթա­նոզ գյու­ղի բնա­կիչ­նե­րը հմուտ էին գոր­գա­գոր­ծու­թյան, ա­սեղ­նա­գոր­ծու­թյան և կաշ­վի վե­րամ­շակ­ման ո­լորտ­նե­րում։ Բա­ցի այդ, նրանք գործ­վածք­ներ են պատ­րաս­տել այ­ծի մա­զից, ին­չը մեծ պա­հան­ջարկ է վա­յե­լել Եվ­րո­պա­յում։ Գյու­ղա­ցի­նե­րը լա­վա­տե­ղյակ էին նաև գյու­ղատն­տե­սու­թյան, ա­նաս­նա­պա­հու­թյան և շի­նա­րա­րու­թյան մա­սին։
Քո­նու­քը նաև տե­ղե­կաց­րել է, որ, ցա­վոք, Սթա­նո­զում մնա­ցել են միայն գե­րեզ­մա­նա­տու­նը, քա­րե կա­մուր­ջը և հայ­կա­կան ե­կե­ղե­ցու ա­վե­րակ­նե­րը։ Վնա­սը հիմ­նա­կա­նում հասց­րել են թուրք գե­րեզ­մա­նա­փոր­նե­րը կամ գանձ ո­րո­նող­նե­րը։ Գե­րեզ­մա­նա­տու­նը շա­րու­նա­կում է փոք­րա­նալ, քա­նի որ թուրք հարևան­նե­րը ոտ­նձ­գու­թյուն­ներ են կա­տա­րել կալ­ված­քի նկատ­մամբ։
Դա­րեր շա­րու­նակ Սթա­նո­զը հի­շա­տակ­վել է բազ­մա­թիվ ճա­նա­պար­հորդ­նե­րի հու­շագ­րու­թյուն­նե­րում։ 18-րդ դա­րի բրի­տա­նա­ցի զին­ծա­ռա­յող Ֆրե­դե­րիկ Բեր­նա­բին պատ­մել է, որ Սթա­նոզ այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ հայ քա­հա­նա­նե­րից մեկն ա­սել է ի­րեն, որ Սթա­նո­զի հա­յե­րը խա­ղաղ ապ­րում են իս­լամ և Մով­սի­սա­կա­նու­թյուն դա­վա­նող ??մարդ­կանց հետ։
Քո­նու­քը նաև պատ­մել է, որ ՙհայտ­նի թուրք ճա­նա­պար­հորդ Եվ­լիա Չե­լե­բին 1643 թ. այն­տեղ իր այ­ցից հե­տո ու­շագ­րավ ա­նեկ­դոտ­ներ է պատ­մել այս գյու­ղի մա­սին։ Նա խո­սել է Սթա­նո­զի` որ­պես հա­րուստ քա­ղա­քի՝ տպա­վո­րիչ ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան մա­սին։ Բա­ցի այդ, նա հայտ­նել է, որ Սթա­նո­զը ու­նե­ցել է հա­զար բնա­կե­լի տուն, մեծ շու­կա, լիար­ժեք գոր­ծող թուր­քա­կան բաղ­նիք և նույ­նիսկ լվաց­քա­տուն՚։
Սթա­նո­զում կար ե­րեք կրո­նա­կան շի­նու­թյուն՝ Սուրբ Փր­կիչ ե­կե­ղե­ցին, Քա­ռա­սուն ման­կանց ե­կե­ղե­ցին և մի բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցի։ Գո­յու­թյուն ու­ներ եր­կու հայ­կա­կան դպ­րոց՝ Սուրբ Ղևոն­դյան դպ­րո­ցը՝ 140 ա­րա­կան և 40 ի­գա­կան սե­ռի ա­շա­կերտ­նե­րով և Լու­սի­նյան դպ­րո­ցը՝ 50 ա­րա­կան և 35 ի­գա­կան սե­ռի ա­շա­կերտ­նե­րով։
Օս­մա­նյան Թուր­քիա­յի կող­մից հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան և տե­ղա­հա­նու­թյան պատ­ճա­ռով Սթա­նո­զի բազ­մա­թիվ բնա­կիչ­ներ կա՜մ սպան­վել են, կա՜մ փա­խել այդ տա­րած­քից՝ թող­նե­լով գյու­ղը որ­պես ուր­վա­կան բնա­կա­վայր։
Գրո­ղը պար­զել է, որ ներ­կա­յումս Սթա­նո­զում ապ­րում է ըն­դա­մե­նը ե­րեք հայ։ Գևորգ Բա­լա­բյա­նը, ով ծն­վել է Սթա­նո­զում, պատ­մել է Քո­նու­քին, որ ՙՍթա­նոզն ու­ներ 1200 տուն և 7-8 հա­զար բնակ­չու­թյուն։ Օս­ման­ցի­նե­րը շատ էին գնա­հա­տում Սթա­նո­զը։ Այդ ժա­մա­նակ Սթա­նո­զի հայ բնակ­չու­թյու­նը գաղ­թել է ժա­մա­նա­կա­կից քա­ղաք­ներ, ինչ­պի­սիք են Ստամ­բու­լը, Մար­սե­լը և Բեյ­րու­թը։ Միայն ես ու կինս, ով ե­կել էր Հա­թա­յից, մեր դս­տեր հետ ապ­րում ենք այս տա­րա­ծաշր­ջա­նում։ Ես հա­ճախ եմ գնում այն­տեղ, քա­նի որ ա­գա­րակ և խա­ղո­ղի այ­գի ու­նեմ։ Ո­րոշ գան­ձեր ո­րո­նող­ներ գա­լիս են այն­տեղ՝ թա­լա­նե­լու և ո­րոշ ար­ժե­քա­վոր ի­րեր գտ­նե­լու հույ­սով, բայց նրանք վա­խե­նում են ին­ձա­նից, ուս­տի մեծ մա­սամբ թող­նում-հե­ռա­նում են։ Մենք այն­տեղ գե­րեզ­ման­ներ ու­նենք, և ես շա­րու­նա­կում եմ խնա­մել դրանք՚։
Մի ծեր թուրք պատ­մել է Քո­նու­քին. ՙՄենք բո­լորս մե­ծա­ցել ենք հա­յե­րի հետ միա­սին, գնա­ցել ենք նույն դպ­րոց­նե­րը։ Այն ժա­մա­նակ, ե­թե սո­ված լի­նեիր, կա­րող էիր պար­զա­պես թա­կել որևէ հա­յի դուռ և ու­տե­լիք խնդ­րել, նույ­նը կա­րող էին նրանք ա­նել։ Մենք շատ բան ենք միա­սին ա­րել։ Միհ­րան Քի­րեթ­միթ­չի ա­նու­նով մի հայ բժիշկ կար։ Այս տա­րա­ծաշր­ջա­նում ծն­ված յու­րա­քան­չյուր ե­րե­խա նրան է պար­տա­կան, քա­նի որ նա խնա­մել է բո­լո­րին և բու­ժել բո­լո­րի ե­րե­խա­նե­րին՝ ան­կախ էթ­նիկ պատ­կա­նե­լու­թյու­նից և սո­ցիա­լա­կան խա­վից։ Եր­բեք չենք տե­սել, որ նա փող պա­հան­ջի որևէ մե­կից։ Եվ կր­կին հար­սա­նիք­ներ, թա­ղում­ներ, մնա­ցած ա­մեն ինչ միա­սին ենք ա­րել հա­յե­րի հետ։ Մենք նույ­նիսկ կրո­նա­կան տո­ներն ենք միա­սին նշել։ Նրանք ձվեր էին ներ­կում, իսկ մենք կեն­դա­նի­ներ էինք զո­հա­բե­րում։ Մենք կա­րո­տում ենք նրանց՚։
Մ. Սու­րյան ա­նու­նով մի հայ 1919-ի ապ­րի­լի 28-ին ՙԱ­ռա­վոտ՚ թեր­թում գրել է. ՙԱ­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին աք­սոր­ված հա­յե­րի տնե­րի մի մա­սը թա­լան­վել և կո­ղոպտ­վել է։ Ալ­բա­նա­ցի­նե­րի և բոս­նիա­ցի­նե­րի մի զգա­լի հատ­ված վե­րաբ­նա­կեց­վել է այս լք­ված տնե­րում։ Նոր բնա­կիչ­նե­րը քան­դել են կա­ռույց­նե­րից շա­տե­րը և վա­ռե­լա­փայտ ա­պա­հո­վել՝ քան­դե­լով բազ­մա­թիվ տնե­րի փայ­տե սյու­նե­րը, հա­տա­կի և ա­ռաս­տա­ղի տախ­տակ­նե­րը։ Ա­վե­լին, ան­տա­ռից փայտ ձեռք բե­րե­լու փո­խա­րեն, նրանք տա­քա­նա­լու հա­մար կտ­րել են այ­գի­նե­րի պտ­ղա­տու ծա­ռե­րը։ Հետևանք­նե­րը սար­սա­փե­լի էին, քա­նի որ այս նշա­նա­վոր գյու­ղը վե­րած­վել է կոր­ծան­ված ա­վե­րակ­նե­րի։ Սթա­նո­զից մեկ ժամ­վա հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Գրաց քար փոք­րիկ հայ­կա­կան գյու­ղը, ո­րը բաղ­կա­ցած էր քսան տնից, նույն ճա­կա­տագ­րին էր ար­ժա­նա­ցել՚։
Քո­նու­քը խիստ վի­րա­վոր­ված է այն փաս­տից, որ թուրք գե­րեզ­մա­նա­փոր­նե­րը պղ­ծել են հայ­կա­կան գե­րեզ­ման­նե­րի սր­բու­թյու­նը. ՙԳե­րեզ­մա­նո­ցը գտն­վում է սար­սա­փե­լի վի­ճա­կում, մարդ­կանց ոս­կոր­նե­րը ցր­ված են գե­րեզ­ման­նե­րի շուրջ, ո­րոնք թա­լան­վել են գանձ ո­րո­նող­նե­րի կող­մից, իսկ տա­պա­նա­քա­րե­րից շա­տե­րը վնաս­ված են։ Տա­պա­նա­քա­րերն ան­գին են։ Դրան­ցից յու­րա­քան­չյու­րը պատ­մա­կան կարևո­րու­թյուն ու­նի, սա­կայն դրանց ներ­կա­յիս վի­ճա­կը սր­տաճմ­լիկ է։ Նույ­նիսկ հի­մա՝ ա­վե­րիչ դա­րեր անց, դեռևս կան բազ­մա­թիվ մշա­կու­թա­յին նմուշ­ներ և պատ­մա­կան ի­րեր, ո­րոնք թափ­ված են շուրջ­բո­լո­րը։ Ինձ հա­մար ա­մե­նա­սար­սա­փե­լին գե­րեզ­ման­նե­րի շուրջ ցր­ված մարդ­կա­յին ոս­կոր­ներ տես­նելն էր։ Ոս­կի կամ այլ ար­ժե­քա­վոր ի­րեր գտ­նե­լու հույ­սով՝ գանձ ո­րո­նող­ներն ա­պօ­րի­նա­բար փո­րում են գե­րեզ­ման­նե­րը և շպր­տում այն­տեղ հա­վերժ հանգ­չող հա­յե­րի ոս­կոր­նե­րը։ Ան­կաս­կած, սա ա­նար­գան­քի ծայ­րա­հեղ դրսևո­րում է՚։
Քո­նուքն իր հոդ­վածն ա­վար­տել է հետևյալ հու­զիչ խոս­քե­րով. ՙՄենք՝ թուր­քերս, դա­րե­րի ըն­թաց­քում ապ­րել ենք հա­յե­րի հետ խա­ղա­ղու­թյան մեջ, և ես գտ­նում եմ, որ այս վայ­րը պետք է ու­նե­նա նույն նշա­նա­կու­թյու­նը, ինչ թուր­քա­կան այլ գե­րեզ­մա­նատ­նե­րը։ Ան­կախ ազ­գու­թյու­նից և կրո­նից` թուր­քա­կան պե­տու­թյու­նը պետք է մի­ջոց­ներ ձեռ­նար­կեր այս գյու­ղի հի­շա­տա­կը պահ­պա­նե­լու հա­մար։ Դժ­բախ­տա­բար, Սթա­նո­զի ա­պա­գան մռայլ է թվում։ Շատ ցա­վա­լի է տես­նել, որ այս հին ու նշա­նա­վոր բնա­կա­վայրն ամ­բող­ջո­վին ան­հե­տա­ցել է... Իմ ա­ռա­ջին այ­ցից հինգ ա­միս անց ո­րո­շե­ցի կր­կին գնալ այն­տեղ և ցնց­վե­ցի՝ տես­նե­լով, որ շատ տա­պա­նա­քա­րեր բա­ցա­կա­յում էին... Սթա­նո­զի հա­յե­րը մեր հա­րա­զատ­ներն էին։ Ով գի­տի, թե այս բնա­կա­վայրն ինչ պատ­մու­թյուն­ներ ու գաղտ­նիք­ներ ու­նի մեզ պատ­մե­լու։ Դժ­բախ­տա­բար, մենք եր­բեք չենք ի­մա­նա դրանց մա­սին՚։