Logo
Print this page

ՙՄԱՐԴՆ Է ԳԵ­ՐԱ­ԳՈՒՅՆ ԱՐ­ԺԵ­ՔԸ՚

Հար­ցազ­րույց ԱՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Քրիս­տի­ն ԲԱ­ԼԱ­ՅԱ­ՆԻ հետ

 - Ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ա­ռա­ջադ­րել Ձեր թեկ­նա­ծու­թյու­նը հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար անց­կաց­վե­լիք ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րին։

- Ե­րե­սուն տա­րի շա­րու­նակ յու­րա­քան­չյուր ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, ես էլ մե­ծա­մաս­նու­թյան պես մտա­ծում էի, որ կյան­քը կբա­րե­լավ­վի: 2016-ից ինձ մոտ հա­սու­նա­ցավ այն միտ­քը, որ ո­չինչ չի փոխ­վե­լու, մինչև մենք` ժո­ղո­վուրդս, ինք­ներս չփոր­ձենք փո­խել մեր կյան­քը: Այդ­ժամ իմ հա­մա­խոհ­նե­րի հետ միա­սին ո­րո­շե­ցինք այս ընտ­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջադ­րել թեկ­նա­ծու­թյունս:
- Ո­րո՞նք են Ձեր նա­խընտ­րա­կան ծրագ­րի ա­մե­նա­կարևոր դրույթ­նե­րը...
- Որ­պես ա­մե­նա­կարևոր կհատ­կան­շեի կր­թու­թյու­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյու­նը և ա­մուր պե­տա­կան սահ­ման­նե­րը:
- Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման Ձեր տես­լա­կա­նը։
- Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լու­ծու­մը տես­նում եմ մայր Հա­յաս­տա­նի հետ միաց­ման մեջ:
- Ըստ Ձեզ՝ Ար­ցա­խի ներ­կա­յիս Սահ­մա­նադ­րու­թյու­նը փո­փո­խու­թյուն­նե­րի կա­րիք ու­նի՞...
- Ան­շուշտ: Նախ՝ պետք է նա­խա­տես­վեն այն­պի­սի դրույթ­ներ, ըստ ո­րոնց Հա­յաս­տա­նին չմիա­նա­լու դեպ­քում, այն մար­դը, ով կս­տանձ­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նը, կեն­թարկ­վի քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան՝ երկ­րի ներ­կա­յիս սահ­ման­նե­րի յու­րա­քան­չյուր նվա­զեց­ված սան­տի­մետ­րի հա­մար:
Երկ­րորդ` ներ­կա­յիս Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն՝ խոր­հր­դա­րան կա­րող է մտ­նել միայն կու­սակ­ցա­կա­նը, ո­րը հա­մա­րում եմ սխալ, քան­զի այս դեպ­քում ան­կախ մտա­ծո­ղու­թյուն, ան­կախ միտք լի­նել չի կա­րող: Մար­դիկ ստիպ­ված ստեղ­ծում են նոր կու­սակ­ցու­թյուն­ներ։
- Հա­մոզ­վա՞ծ եք, որ ըն­տր­վե­լու դեպ­քում կկա­րո­ղա­նաք կա­տա­րել ընտ­րող­նե­րին տված Ձեր խոս­տում­նե­րը։
- Միան­շա­նակ, ա­յո: Իմ ծրագ­րում շատ հս­տակ նշ­ված են այն խն­դիր­նե­րը, ո­րոնք ու­նեն լու­ծում, ինչ­պես նաև նշ­ված են լուծ­ման ե­ղա­նակ­նե­րը:
- Ձեր կար­ծի­քով՝ ինչ­պի­սի՞ եր­կիր ենք ու­նե­նա­լու հինգ տա­րի հե­տո։
- Իմ ըն­տր­վե­լու դեպ­քում կլի­նի ար­դա­րու­թյան հի­մունք­նե­րով գոր­ծող, ա­ռանց կո­ռուպ­ցիա­յի, ա­ռանց մե­նաշ­նոր­հի, սո­ցիա­լա­պես ա­պա­հով, անվ­ճար բժշ­կու­թյամբ, բնու­թյու­նը պահ­պա­նող պե­տու­թյուն: Սա­կայն պետք է նշեմ նաև, որ 30 տա­րի շա­րու­նակ քան­դած եր­կի­րը վե­րա­կա­ռու­ցե­լը շատ դժ­վար գոր­ծըն­թաց կլի­նի:
- Ըն­տր­վե­լու դեպ­քում ա­ռա­ջի­նը ի՞նչ հրա­մա­նա­գիր կու­զե­նա­յիք ստո­րագ­րել։
- Յու­րա­քան­չյու­րը, ով կս­տանձ­նի մեր պե­տու­թյան շա­հե­րը պաշտ­պա­նե­լու գոր­ծը, պետք է աշ­խա­տի բա­րեխղ­ճո­րեն և ի շահ Ար­ցա­խի բնակ­չու­թյան:
- Ընտ­րող­նե­րին՝ ժո­ղովր­դին ուղղ­ված Ձեր խոս­քը։
- Կա­տա­րել ճիշտ ընտ­րու­թյուն։ Մեր պե­տու­թյան յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի պետք է լս­ված լի­նի: Բո­լո­րի ի­րա­վունք­նե­րը պետք է պաշտ­պան­ված լի­նեն, իսկ խն­դիր­ներն էլ լի­նեն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Մեր հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րը չպետք է ան­տես­ված լի­նեն պե­տու­թյան կող­մից:
Մեր կար­գա­խոսն է՝ ՙՄարդն է գե­րա­գույն ար­ժե­քը՚:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.