Logo
Print this page

ԶԵՐԾ ՄՆԱԼՈՎ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՑ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՑ

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Այս տար­վա մար­տի 31-ին կա­յա­նա­լիք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կը հայ­տա­րա­րել է, որ ի­րա­կա­նաց­նե­լու է ընտ­րա­կան ամ­բողջ գոր­ծըն­թա­ցի ան­կախ դի­տար­կում՝ ել­նե­լով Պաշտ­պա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րից։ Ինչ­պի­սի՞ լիա­զո­րու­թյուն­ներ, գոր­ծա­ռույթ­ներ և օ­պե­րա­տիվ ար­ձա­գանք­ման գոր­ծի­քա­կազմ և հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի ՄԻՊ-ը։ Այս և այլ ման­րա­մաս­նե­րի վե­րա­բե­րյալ զրու­ցել ենք ՄԻՊ աշ­խա­տա­կազ­մի դե­պար­տա­մեն­տի մշ­տա­դի­տարկ­ման վեր­լու­ծա­կան, հե­տա­զո­տա­կան և կր­թա­կան բաժ­նի պե­տի պաշ­տո­նա­կա­տար Տաթև ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ։

Ինչ­պես նշել եք, Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմն ի­րա­կա­նաց­նե­լու է ընտ­րա­կան ամ­բողջ գոր­ծըն­թա­ցի ան­կախ դի­տար­կում։ Ին­չո՞վ են տար­բեր­վում Պաշտ­պա­նի դի­տարկ­ման գոր­ծա­ռույթ­ներն ան­կախ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող ի­րա­վա­սու ան­հատ­նե­րի և պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րից։
-Ա­զատ ընտ­րու­թյուն­նե­րի ի­րա­վուն­քը քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան չա­րա­շահ­ման դեմ ուղղ­ված ժո­ղովր­դա­վա­րա­կան բո­լոր ե­րաշ­խիք­նե­րից ա­մե­նա­հիմ­նա­րարն է։ Այս ի­րա­վուն­քի ի­րաց­ման շնոր­հիվ են երկ­րում ձևա­վոր­վում ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­ներն ու երկ­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը։ Որ­քան ա­զատ ու ան­խո­չըն­դոտ է ընտ­րա­կան ի­րա­վուն­քի ի­րաց­ման հնա­րա­վո­րու­թյու­նը, այն­քան մեծ է քա­ղա­քա­ցու կամ­քի հրա­պա­րա­կա­յին ար­տա­հայտ­ման ար­դյուն­քում նոր ձևա­վոր­ված մարմ­նի կամ նոր պաշ­տո­նա­տար ան­ձի նկատ­մամբ վս­տա­հու­թյու­նը։ Ընտ­րա­կան ի­րա­վուն­քի ե­րաշ­խա­վոր­ման հար­ցում Պաշտ­պա­նի գոր­ծու­նեու­թյան ա­ռանցքն է կազ­մում յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու ընտ­րա­կան ի­րա­վուն­քի ե­րաշ­խա­վո­րու­մը։ ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի կող­մից Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի ան­կախ դի­տար­կու­մը հիմն­ված է ա­նա­չառ ու ա­պա­քա­ղա­քա­կան աշ­խա­տան­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի վրա։ Ե­թե չկա ա­հա­զանգ Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մում ձևա­վո­րած աշ­խա­տան­քա­յին խմ­բին, ա­պա դի­տար­կում ենք միայն սոց­ցան­ցե­րի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րը, ի­հար­կե, հնա­րա­վո­րինս կենտ­րո­նա­նա­լով ընտ­րա­կան և հա­րա­կից ի­րա­վունք­նե­րի վրա։ Ընտ­րա­կան ըն­թա­ցա­կար­գե­րին չենք մի­ջամ­տում։ Ի դեպ, Պաշտ­պանն ար­դեն իսկ նա­խա­ձեռ­նել և ի­րա­կա­նաց­նում է հան­դի­պում­ներ նա­խա­գա­հի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րի և կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Ինչ վե­րա­բե­րում է ան­կախ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող­նե­րին, նրանց առջև դր­ված ա­ռա­ջադ­րանք­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը չա­փա­զանց կարևոր է, և պետք է ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րեն ան­կողմ­նա­կալ և թա­փան­ցիկ կեր­պով։ Նրանց ներ­կա­յու­թյու­նը և պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը օգ­նում են ա­պա­հո­վել ընտ­րող­նե­րի, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը։
Չա­փա­զանց կարևոր է, որ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան զե­կույց­նե­րը և ազ­գա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին տրա­մադր­վող խոր­հր­դատ­վու­թյու­նը լի­նեն դյու­րըմ­բռ­նե­լի, իսկ դրանց ա­ռան­ձին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փո­խա­կեր­պե­լը՝ գործ­նա­կա­նում հնա­րա­վոր։ Դա կօգ­նի նպաս­տե­լու եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րի և բա­րե­խիղճ գոր­ծե­լա­կեր­պե­րի տա­րած­մա­նը՝ ա­պա­հո­վե­լով ա­ռանց­քա­յին կա­պեր քա­ղա­քա­կա­նու­թյան, չա­փա­նիշ­նե­րի և ի­րա­կա­նու­թյան միջև։ Մի­ջազ­գա­յին ընտ­րա­կան չա­փա­նիշ­նե­րը պահ­պա­նե­լուն կն­պաս­տի ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­նե­րի մա­սով հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հար­ցերն ու­սում­նա­սի­րե­լը, ո­րոնց ի­րա­կա­նա­ցու­մը մշ­տա­դի­տարկ­վում է տե­ղա­կան և մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րի կող­մից։
-Ինչ­պի­սի՞ լիա­զո­րու­թյուն­ներ և գոր­ծի­քա­կազմ ու­նի Պաշտ­պա­նը ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի դի­տար­կու­մը պատ­շաճ ի­րա­կա­նաց­նե­լու և ի հայտ ե­կած թե­րու­թյուն­նե­րին օ­պե­րա­տիվ ար­ձա­գան­քե­լու հա­մար։
-Իր ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի, այ­սինքն՝ օ­րեն­քով վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում Պաշտ­պա­նը լրատ­վա­մի­ջոց­նե­րով, հան­րա­յին աղ­բյուր­նե­րով հայտ­նի դար­ձած տե­ղե­կու­թյունն­նե­րի, թեժ գծով ստաց­ված ա­հա­զան­գե­րի վե­րա­բե­րյալ կպա­հան­ջի պար­զա­բա­նում­ներ հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան մար­մին­նե­րից՝ փոր­ձե­լով նպաս­տել ար­ձա­նագր­ված խախ­տում­նե­րի վե­րաց­մա­նը։

-Ի՞նչ ա­սել է մար­դու ի­րա­վունք­նե­րի մշա­կույթ, ո­րը ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի դի­տարկ­ման շր­ջա­նա­կում ե­րաշ­խա­վո­րե­լու է Պաշտ­պա­նը իր ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում։
-Ընդ­հան­րա­պես, մար­դու ի­րա­վունք­նե­րի հռ­չա­կու­մից բա­ցի՝ կարևոր է դրանց կեն­սա­գոր­ծու­մը, այ­սինքն՝ ստեղծ­վեն բա­րեն­պաստ պայ­ման­ներ դրանք կյան­քի կո­չե­լու հա­մար, ա­պա­հով­վեն դրանց պահ­պա­նու­թյու­նը և պաշտ­պա­նու­թյու­նը, վե­րաց­վեն այն ար­գելք­նե­րը, ո­րոնք խան­գա­րում են մարդ­կանց՝ օգ­տա­գոր­ծե­լու ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Այլ կերպ ա­սած՝ մար­դու ի­րա­վունք­նե­րը պետք է լի­նեն ե­րաշ­խա­վոր­ված։ Ե­րաշ­խիք­նե­րը պայ­ման­ներ, կա­ռու­ցա­կար­գեր, ե­ղա­նակ­ներ ու մի­ջոց­ներ են՝ ուղղ­ված ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի կեն­սա­գործ­մա­նը, դրանց պահ­պա­նու­թյա­նը, ա­ռանց ո­րոնց մար­դու ի­րա­վունք­նե­րը կմ­նան բա­րի ցան­կու­թյուն, պատ­վի­րան և չեն կա­րող կա­տա­րել ի­րենց հա­սա­րա­կա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։ Անհ­րա­ժեշտ է բա­րե­լա­վել մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան մա­կար­դա­կը, խու­սա­փել է­թի­կա­յի կա­նոն­նե­րի խախ­տում­նե­րից, ե­րաշ­խա­վո­րել մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մշա­կույ­թի ձևա­վո­րու­մը հա­սա­րա­կու­թյան մեջ և ի­րա­վա­պահ մար­մին­նե­րում, միա­վո­րել պե­տու­թյան և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տուտ­նե­րի ջան­քե­րը՝ ա­պա­հո­վե­լով նաև քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­զե­կումն ի­րենց ի­րա­վունք­նե­րի և դրանց պաշտ­պա­նու­թյան մե­խա­նիզմ­նե­րի վե­րա­բե­րյալ։ Մեր գլ­խա­վոր նպա­տա­կը հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի ա­պա­հո­վումն ու պաշտ­պա­նու­թյունն է, ո­րից բխում են հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի ո­լոր­տի հետևյալ խն­դիր­նե­րը՝ ի­րա­վա­կան ամ­րագ­րում (այ­սինքն` ճա­նա­չում), պահ­պա­նում, պաշտ­պա­նու­թյուն, խախտ­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կանգ­նում, բնակ­չու­թյան ի­րա­վա­կան մշա­կույ­թի ձևա­վո­րում։ Բո­լոր խն­դիր­նե­րը պետք է լուծ­վեն ներ­դաշ­նակ։ Դրան­ցից մե­կի հետ մնալն ան­պայ­մա­նո­րեն ազ­դում է մյուս­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան վրա։
-Ինչ­պես նշել եք Ձեր տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյան մեջ, պե­տու­թյունն ու­նի պար­տա­կա­նու­թյուն ա­պա­հո­վե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը նաև առ­ցանց տի­րույ­թում։ Ար­դյո՞ք դա ի­րա­տե­սա­կան է, հատ­կա­պես որ նա­խընտ­րա­կան շր­ջա­նում բա­վա­կա­նին ակ­տի­վա­ցել են կեղծ օգ­տա­տե­րե­րը։ Վե­րահս­կո­ղա­կան ինչ­պի­սի՞ գոր­ծի­քա­կազմ ու­նի պե­տու­թյու­նը այդ ա­ռու­մով։
-Այս խնդ­րի լուծ­մամբ պայ­մա­նա­վոր­ված խիստ սահ­մա­նա­փակ են պե­տու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, քա­նի որ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը այս­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն ու­նեն. օ­րի­նակ` ֆեյս­բու­քը, որ­տեղ սո­վո­րա­բար չեն տրա­մադ­րում տվյալ­ներ, բա­ցա­ռա­պես լուրջ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեպ­քում։ Ո­րոշ չա­փով, կար­ծես, կան տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ո­րոնց մի­ջո­ցով ՀՀ-ում և ԱՀ-ում կա­րող են նաև բա­ցա­հայ­տել կեղծ կամ ա­նա­նուն օգ­տա­տե­րե­րին։ Պե­տու­թյու­նը պետք է ա­նի հնա­րա­վո­րի­նը և բա­ցա­հայ­տի, ե­թե առ­կա է խախ­տում։
-Ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված հա­վա­նա­կան ի­րա­վունք­նե­րի խախ­տում­նե­րի մա­սին ի՞նչ է պետք հա­վե­լյալ ծա­նու­ցել ընտ­րող­նե­րին։
-Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը բա­վա­կան լիար­ժեք ի­րա­կա­նաց­նում է ի­րա­զեկ­ման գոր­ծըն­թա­ցը, ինչն էլ, կար­ծում եմ, բա­վա­րար է, մնում է միայն հետևել։
Պաշտ­պա­նի կոչն է բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և քա­ղա­քա­ցի­նե­րին, որ հրա­պա­րա­կա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ այ­լոց հան­դեպ դրսևո­րեն հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ու հար­գանք՝ զերծ մնա­լով ա­տե­լու­թյան խոս­քից և բռ­նու­թյան քա­րո­զից, իսկ լրատ­վա­մի­ջոց­նե­րին՝ ցան­կա­ցած դեպ­քում հե­ռաց­նել ա­տե­լու­թյուն կամ բռ­նու­թյան կոչ պա­րու­նա­կող հրա­պա­րա­կում­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը։

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.