Logo
Print this page

ԲԱՔ­ՎԻ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ ՈՒՂՂ­ՎԱԾ ԵՆ ԲԱ­ՆԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՊԱԼ­ՄԱ­ՆԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Տա­վու­շի սահ­մա­նա­յին գծին մար­տի 6-ին տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պի վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց, որ Ադր­բե­ջա­նի կող­մից դի­վեր­սիոն ներ­թա­փանց­ման փորձն ի­րա­կա­նաց­վել է հա­մա­պա­տաս­խան պատ­րաս­տու­թյուն ան­ցած զի­նանձ­նա­կազ­մի կող­մից։

Հյու­սիս-արևե­լյան ուղ­ղու­թյու­նից Բա­քուն այ­նու­հետև ան­ցավ Նա­խիջևա­նի սահ­մա­նին. մար­տի 10-ին Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյու­նը հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում նշ­վում էր, որ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կող­մից Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի պե­տա­կան սահ­մա­նի նա­խիջևա­նյան հատ­վա­ծում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախտ­ման հետևան­քով դի­պու­կա­հա­րի կրա­կո­ցից մա­հա­ցու հրա­զե­նա­յին վնաս­վածք է ստա­ցել ՀՀ ԶՈՒ պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող, շար­քա­յին Զոհ­րաբ Սիա­նո­սյա­նը։ Ցա­վակ­ցու­թյուն և զո­րակ­ցու­թյուն հայտ­նե­լով զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի հա­րա­զատ­նե­րին՝ ԱԳՆ-ն ար­ձա­նագ­րել է, որ վեր­ջին օ­րե­րին սա Ադր­բե­ջա­նի հեր­թա­կան փորձն է մի­տում­նա­վոր կեր­պով սրե­լու ի­րա­վի­ճա­կը հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նին։ ԱԳՆ-ի բնո­րոշ­մամբ՝ ի­րա­վի­ճա­կը սրե­լու պար­բե­րա­կան փոր­ձերն՝ ընդ­լայ­նե­լու լար­վա­ծու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը և չկի­րա­ռե­լու առ­կա լար­վա­ծու­թյան նվա­զեց­մանն ուղղ­ված մե­խա­նիզմ­նե­րը, վկա­յում են, որ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյու­նը և խա­ղա­ղու­թյու­նը վտան­գե­լու Ադր­բե­ջա­նի քայ­լե­րը կրում են մի­տում­նա­վոր բնույթ։ Նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նաև փաս­տում են, որ խա­ղաղ գոր­ծըն­թա­ցում ռիս­կե­րի նվա­զեց­ման մի­ջազ­գա­յին մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րու­մը կարևոր գե­րա­կա­յու­թյուն է, և այս ուղ­ղու­թյամբ առ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կյան­քի կո­չումն անհ­րա­ժեշտ պայ­ման է խա­ղաղ կար­գա­վոր­ման հե­տա­գա ա­ռաջ­մղ­ման հա­մար։
Մի­ջա­դե­պե­րի հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզ­մի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին խոս­վել է ա­վե­լի վաղ, իսկ 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո, երբ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում սկ­սե­ցին բարձ­րա­ձայ­նել ադր­բե­ջա­նա­կան վայ­րա­գու­թյուն­նե­րի մա­սին, հարկ ե­ղավ ևս մեկ ան­գամ Բաք­վին հաս­կա­նալ տալ, որ նման ար­կա­ծախ­նդ­րու­թյուն­նե­րով հնա­րա­վոր չի լի­նի հաս­նել խնդ­րի հան­գու­ցա­լուծ­ման։ Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան մի­ջազ­գա­յին ման­դատ ու­նե­ցող պե­տու­թյուն­ներն ըն­դու­նե­ցին, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան խն­դիրն այլևս ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է։ 2016-ի մա­յի­սի 16-ին Վիեն­նա­յում և հու­նի­սի 20-ին Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած գա­գաթ­նա­ժո­ղով­նե­րի ար­դյունք­նե­րով ձեռք բեր­վե­ցին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ մի­ջա­դե­պե­րի հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզմ ստեղ­ծե­լու մա­սին, ո­րը կա­րող էր նպաս­տել հա­կա­մար­տող կող­մե­րի միջև փոխ­վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­մա­նը։

Այն դեպ­քում, երբ խնդ­րի հան­գու­ցա­լուծ­ման վե­րա­բե­րյալ կող­մե­րի մո­տե­ցում­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ան­հա­մա­տե­ղե­լի են և, բա­ցի այդ, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև առ այ­սօր դա­սա­կան ի­մաս­տով բա­նակ­ցու­թյուն­ներ գո­յու­թյուն չու­նեն, կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն է ստա­նում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պա­նու­մը։ Դա անհ­րա­ժեշտ է լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ռիս­կը նվա­զեց­նե­լու հա­մար։ Մի­ջա­դե­պե­րի հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզ­մի ներ­դր­ման հետ մեկ­տեղ, նաև ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­ման խն­դիր էր դր­վել, ին­չը կա­րող է նպաս­տել Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին դի­տար­կում­նե­րի ա­ռա­վել ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­մա­նը։ Ընդ­հան­րա­պես, վս­տա­հու­թյան մե­խա­նիզ­մի առ­կա­յու­թյու­նը բա­վա­կա­նա­չափ կարևոր է՝ նոր պա­տե­րազ­մի բռն­կու­մը կան­խե­լու, հետևա­պես և` տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյունն ու կա­յու­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։
Ի տար­բե­րու­թյուն հայ­կա­կան կող­մե­րի, ո­րոնք ող­ջու­նե­ցին Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը՝ հա­մա­րե­լով դրանք հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­ման ար­դյու­նա­վետ մի­ջոց, Բա­քուն հա­մա­ռո­րեն հրա­ժար­վեց դրան­ցից՝ ի ցույց դնե­լով իր ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րո­շու­մը։ Ըն­թա­ցիկ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և մաս­նա­վո­րա­պես Նա­խիջևա­նի սահ­մա­նին մար­տի 10-ի մի­ջա­դե­պը ցույց են տա­լիս, որ Բա­քուն հակ­ված է ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը և, ինչ­պես ՀՀ ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նում է նշ­վել, ընդ­լայ­նել լար­վա­ծու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը։ Թե ինչ օ­գուտ­ներ պի­տի դրա­նից քա­ղի Ադր­բե­ջա­նը, թող­նենք նրա երևա­կա­յու­թյա­նը։
Ար­ձա­նագ­րենք, որ վս­տա­հու­թյան մե­խա­նիզ­մի ստեղծ­մա­նը հա­տուկ նշա­նա­կու­թյուն է տր­վել նաև ԱՄՆ Կոնգ­րե­սի կող­մից։ ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Էդ Ռոյ­սը, կո­մի­տեի ան­դամ Է­լիոտ Էն­գե­լը և ա­վե­լի քան 80 կոնգ­րե­սա­կան­ներ, կարևո­րե­լով վս­տա­հու­թյան մե­խա­նիզ­մի ստեղ­ծու­մը, կոչ են ա­րել հրա­պա­րա­կայ­նո­րեն դա­տա­պար­տել շփ­ման գծի եր­կայն­քով ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Ան­շուշտ, պա­տաս­խա­նատ­վու­թյան պի­տի են­թարկ­վի այն կող­մը, ո­րը խախ­տում է հրա­դա­դա­րը, ո­րը մեր­ժում է միջ­նորդ­նե­րի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։
Ան­ցյալ տար­վա հու­լի­սին մեր հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյունն ար­ձա­գան­քեց Կոնգ­րե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից ՙԱզ­գա­յին պաշտ­պա­նու­թյան բյու­ջե­տա­յին հատ­կա­ցում­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյան ըն­դուն­մանն առ­նչ­վող հայ­տա­րա­րու­թյա­նը։ Կոնգ­րե­սա­կան Ջու­դի Չուի ներ­կա­յաց­րած փո­փո­խու­թյան նա­խագ­ծով վե­րա­հաս­տատ­վում էր ՙԷն­գել-Ռոյս՚ նա­խա­ձեռ­նու­թյան կարևո­րու­թյու­նը՝ միտ­ված Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի միջև շփ­ման գծում լար­վա­ծու­թյան թու­լաց­մա­նը։ Փաս­տա­թուղ­թը նա­խա­տե­սում էր շփ­ման գծից դի­պու­կա­հար­նե­րի, ծանր զին­տեխ­նի­կա­յի և նոր զի­նա­տե­սակ­նե­րի հետ­քա­շում, ինչ­պես նաև հրաձ­գու­թյուն­նե­րի տե­ղո­րոշ­ման հա­մա­կար­գե­րի ներդ­նում ու ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի անձ­նա­կազ­մի ընդ­լայ­նում։ Ող­ջու­նե­լով այդ նա­խա­ձեռ­նու­թյու­նը, պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց մի­ջազ­գա­յին միջ­նորդ­նե­րին տրա­մադ­րել ար­ցա­խյան կող­մի՝ սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կի տե­սահ­սկ­ման հա­մա­կար­գի տվյալ­նե­րը։ Ար­ցա­խից հա­վաս­տիաց­րել են, որ մշ­տա­կան տե­սա­դի­տարկ­ման այդ հա­մա­կար­գը կա­րող է դառ­նալ հրա­դա­դա­րի ռե­ժի­մի վե­րահ­սկ­ման մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մի բաղ­կա­ցու­ցիչ մաս։ Պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տը միա­ժա­մա­նակ ափ­սո­սանք էր հայտ­նել, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը հետևո­ղա­կա­նո­րեն մեր­ժում է ինչ­պես ար­ցա­խյան կող­մի, այն­պես էլ միջ­նորդ­նե­րի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։ Փաս­տո­րեն, կոնգ­րե­սա­կան Ջու­դի Չուի ներ­կա­յաց­րած փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը Ռոյս-Էն­գել ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար էր։ Այդ նա­խա­ձեռ­նու­թյունն էլ հա­վա­նու­թյան չար­ժա­նա­ցավ Ադր­բե­ջա­նի կող­մից։
Վե­րա­դառ­նա­լով սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կին՝ նշենք, որ մար­տի 12-ին Երևա­նում էր ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, դես­պան Ան­ջեյ Կասպ­շի­կը։ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը ըն­դու­նե­լով նրան՝ խո­րը մտա­հո­գու­թյուն է հայտ­նել վեր­ջին օ­րե­րին հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նի ո­րոշ հատ­ված­նե­րում հա­կա­ռա­կոր­դի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի աշ­խու­ժաց­ման փոր­ձե­րի կա­պակ­ցու­թյամբ։ Դես­պան Կասպ­շի­կը պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել նոր սադ­րանք­նե­րը բա­ցա­ռե­լու նպա­տա­կով ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր գոր­ծադ­րել։

Նույն օրն Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վը հայ­տա­րա­րում է, որ պաշ­տո­նա­կան Երևա­նը մի­տում­նա­վոր ձգձ­գում է բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Հայ­տա­րա­րու­թյունն էլ հա­մե­մում է տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին ադր­բե­ջա­նա­կան թե­զով։ Մար­տի 13-ին էլ Իջևա­նի մար­տա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ են կրա­կոց­ներ հն­չել։ Դրանք լռել են միայն հայ­կա­կան կող­մի պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո։
Ադր­բե­ջա­նի փոր­ձե­րը՝ ա­պա­կա­յու­նաց­նե­լու ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պե­տա­կան սահ­ման­նե­րին, պետք է մտա­հո­գեն միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող­նե­րին, ո­րով­հետև այդ գոր­ծո­ղու­թյուն­ներն ակն­հայ­տո­րեն նպա­տա­կաուղղ­ված են բա­նակ­ցու­թյուն­նե­րի տա­պալ­մա­նը։ Ե­թե հարևան եր­կի­րը դրան է ձգ­տում, այդ դեպ­քում Բաք­վին ին­չո՞ւ չհի­շեց­նել ՙՆոր պա­տե­րազմ՝ նոր տա­րածք­ներ՚ հայ­կա­կան բա­նաձևը, ին­չո՞ւ չա­սել, որ հա­կա­մար­տու­թյան ռազ­մա­կան լուծ­ման փոր­ձերն ա­ղե­տա­լի հետևանք­ներ կու­նե­նան Ադր­բե­ջա­նի հա­մար։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.