[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Հա­րութ Սա­սու­նյան

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚
թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից վա­ղուց կի­րառ­վող գոր­ծե­լա­կերպ է՝ ճն­շում գոր­ծադ­րել Թուր­քիա­յում փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի կրո­նա­կան խմ­բե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի վրա՝ հան­դես գա­լու հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով՝ ի պաշտ­պա­նու­թյուն թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կամ դա­տա­պար­տե­լու տար­բեր օ­տա­րերկ­րյա պե­տու­թյուն­նե­րի կող­մից ըն­դուն­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևե­րը։

Հայ­կա­կան, ա­սո­րա­կան, հու­նա­կան և հրեա­կան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը սո­վոր են այս գոր­ծե­լա­կեր­պին և պատ­րաս­տա­կա­մո­րեն կա­տա­րում են թուր­քա­կան պա­հանջ­նե­րը` գի­տակ­ցե­լով, որ այդ պա­հան­ջը չկա­տա­րե­լը կա­րող է խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել ան­ձամբ ի­րենց և ի­րենց հա­մա­պա­տաս­խան հա­մայ­նք­նե­րի հա­մար։
Նախ­կի­նում նման հրա­ման­նե­րը փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին տր­վում էին ա­վե­լի նուրբ ձևով։ Օ­րի­նակ՝ մի թուրք պաշ­տո­նյա զան­գա­հա­րում կամ այ­ցե­լում էր Պոլ­սո Հա­յոց պատ­րիար­քին և զգու­շո­րեն ա­ռա­ջար­կում, որ գու­ցե լավ գա­ղա­փար է նրա հա­մար ինչ-որ քա­ղա­քա­կան հար­ցի շուրջ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն ա­նել։ Բնա­կա­նա­բար, նա­խորդ պատ­րիարք­նե­րը եր­բեք չեն հրա­ժար­վել նման ա­ռա­ջարկ­նե­րից, ո­րոնք ա­վե­լի շատ նման են թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան հրա­ման­նե­րին: Տար­բեր պատ­րիարք­նե­րի ար­ձա­գանք­նե­րի միակ տար­բե­րու­թյու­նը նրանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի լե­զուն ինչ-որ կերպ մեղ­մել կամ խս­տաց­նելն էր:
Այն, ին­չին մենք հի­մա ա­կա­նա­տես ենք լի­նում, բո­լո­րո­վին այլ է: Նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի ինք­նա­կա­լա­կան կա­ռա­վա­րու­թյունն այն­քան բռ­նա­կալ է դար­ձել, որ ան­ցյալ շա­բաթ նա­մակ է ու­ղար­կել Թուր­քիա­յի փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի չորս կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րին՝ պա­հան­ջե­լով, որ նրանք ստո­րագ­րեն այն և նա­մա­կը հետ ու­ղար­կեն նա­խա­գա­հի գրա­սե­նյակ։ Բո­լոր չորսն էլ ան­մի­ջա­պես կա­տա­րել են պա­հան­ջը։
Փոքր ա­նակն­կալն այն էր, որ Էր­դո­ղա­նի՝ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րին ու­ղար­կած նա­մա­կից մեկ շա­բաթ ա­ռաջ Պոլ­սո Հա­յոց պատ­րիար­քու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել` հիմ­նա­կա­նում ա­ջակ­ցե­լով Էր­դո­ղա­նի հե­տա­գա նա­մա­կում ար­տա­հայտ­ված տրա­մադ­րու­թյուն­նե­րին: Պատ­րիար­քին չպետք է մե­ղադ­րել ո՜չ նա­խօ­րոք սե­փա­կան քա­րոզ­չա­կան նա­մա­կը գրե­լու, ո՜չ էլ կա­ռա­վա­րու­թյան կող­մից թե­լադր­ված նա­մա­կը ստո­րագ­րե­լու մեջ: Ի վեր­ջո, պատ­րիար­քը գի­տի, թե ինչ են ակն­կա­լում ի­րե­նից, և հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել ա­ռանց սպա­սե­լու պաշ­տո­նա­կան հրա­ման­նե­րի:
Տվյալ դեպ­քում հարցն այն է, որ վեր­ջերս Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րը ներ­խու­ժե­ցին Հյու­սի­սա­յին Սի­րիա, ո­րը հան­գեց­րեց տաս­նյակ թուրք զին­վոր­նե­րի կորս­տի: Հա­յոց պատ­րիար­քու­թյու­նը տա­րա­ծեց հետևյալ հայ­տա­րա­րու­թյու­նը.
ՙԻդ­լի­բում [Սի­րիա] տե­ղի ուեն­ցած հար­ձա­կու­մը և դրա հետևան­քով թուր­քա­կան զին­ված ու­ժե­րի 33 հե­րոս զին­վոր­նե­րի նա­հա­տա­կու­թյու­նը մեր երկ­րում խոր ցն­ցում է ա­ռա­ջաց­րել։ Սր­տանց բա­ժա­նե­լով մեր ազ­գի ցա­վը, Տի­րո­ջից ո­ղոր­մու­թյուն ենք հայ­ցում նա­հա­տակ­նե­րի հա­մար։ Մեր հե­րոս բա­նա­կը պե­տու­թյան գո­յատևման ե­րաշ­խիքն է։ Ի­րենց զի­նա­կից ըն­կեր­նե­րին կորց­րած բա­նա­կի բո­լոր ան­դամ­նե­րին մենք տո­կու­նու­թյան կոչ ենք ա­նում։ Նաև շա­րու­նա­կում ենք ա­ղո­թել, որ աշ­խար­հում և հատ­կա­պես մեր տա­րած­քում խա­ղա­ղու­թյուն տի­րի։ Հա­նուն Թուր­քիա­յի Հա­յոց պատ­րիար­քու­թյան, Կրո­նա­կան ժո­ղո­վի և հա­մայն­քի բո­լոր ան­դամ­նե­րի հան­րու­թյան հետ կի­սում ենք մեր այն հա­վատ­քը, որ այս դժ­վա­րին գոր­ծըն­թա­ցը հնա­րա­վոր կլի­նի հաղ­թա­հա­րել միու­թյան և միաս­նա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում՚։
Պատ­րիար­քա­րա­նը հե­տա­գա­յում ստո­րագ­րեց Էր­դո­ղա­նի գրա­սե­նյա­կի կազ­մած ա­վե­լի քա­րոզ­չա­կան բնույթ կրող նա­մա­կը: Ա­հա հատ­ված­ներ այդ եր­կուէ­ջա­նոց նա­մա­կից.

ՙՄեր եր­կի­րը միշտ ե­ղել է այն քայ­լե­րի ա­ռա­ջա­տա­րը, ո­րոն­ցով ծա­ռա­յել է խա­ղա­ղու­թյա­նը տա­րա­ծաշր­ջա­նում և աշ­խար­հում՝ ո­գեշ­նչ­ված իր հնա­գույն պատ­մու­թյամբ և խո­րա­պես ար­մա­տա­ցած քա­ղա­քակր­թու­թյամբ։ Մեր Ան­կա­խու­թյան պա­տե­րազ­մից ի վեր շատ կարևոր պայ­քար­ներ են տար­վել մեր ան­կա­խու­թյան, անվ­տան­գու­թյան և բա­րօ­րու­թյան հա­մար:
Այս պայ­քար­նե­րից յու­րա­քան­չյու­րում մեր սի­րա­սուն ազ­գի կող­մից բա­ցա­հայտ­ված զո­րա­շար­ժի ո­գին ե­զա­կի օ­րի­նակ է ամ­բողջ աշ­խար­հի հա­մար: Որ­պես հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ` մենք լիո­վին ա­ջակ­ցում ենք մեր պե­տու­թյան այն քայ­լե­րին, ո­րոնք հիմն­ված են երկ­րի անվ­տան­գու­թյան և շա­հե­րի վրա, և ո­րոնք նաև պաշտ­պա­նում են խա­ղա­ղու­թյան հաս­տա­տումն ու պահ­պա­նու­մը մեր տա­րա­ծաշր­ջա­նում....
Մենք պն­դում ենք, որ իր ա­կուն­քում ա­հա­բեկ­չու­թյու­նը չո­րաց­նե­լու այս պայ­քա­րը պետք է շա­րու­նակ­վի նույն վճ­ռա­կա­նու­թյամբ: Մենք գի­տենք, որ Թուր­քիա­յի ներ­կա­յու­թյու­նը Սի­րիա­յում կաս­կա­ծի տակ դնե­լը նշա­նա­կում է ան­տե­սել մեր սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյու­նը:
Տար­բեր եր­կր­նե­րի մո­տե­ցու­մը, ի նպաստ ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի և ի սա­տա­րում տա­րա­ծաշր­ջա­նա­յին ան­կա­յու­նու­թյան, ցույց է տա­լիս, որ մենք հա­ճախ դրա դեմ պայ­քա­րում ենք միայ­նակ։
Սա­կայն մեր ժո­ղո­վուր­դը, ո­րը հե­ռա­տես է, միշտ ե­ղել է և կշա­րու­նա­կի մնալ իր պե­տու­թյան կող­քին: Որ­պես հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ` մենք հպարտ ենք, որ այս նվի­րա­կան ազ­գի մաս ենք կազ­մում: Մեր տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րին հա­մա­հունչ` մենք հայտ­նում ենք, որ կանգ­նած ենք մեր երկ­րի խա­ղա­ղու­թյան և անվ­տան­գու­թյան հա­մար մեր պե­տու­թյան կող­մից ըն­դուն­ված յու­րա­քան­չյուր ո­րոշ­ման հետևում՝ ընդ­դեմ այս դա­ժան մար­դաս­պան­նե­րի և հրեշ­նե­րի, և մենք ա­ջակ­ցում ենք ձեռ­նարկ­ված յու­րա­քան­չյուր քայ­լի: Ոչ ոք չպետք է կաս­կա­ծի, որ մենք կհաղ­թա­հա­րենք բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը միաս­նու­թյամբ և հա­մե­րաշ­խու­թյամբ, ինչ­պես ե­ղել է մինչ օրս։
Թուր­քիան խա­ղա­ղու­թյան եր­կիր է: Թուր­քիան խա­ղա­ղու­թյան բա­նա­լին է տա­րա­ծաշր­ջա­նում և աշ­խար­հում։
Չնա­յած մեր ճա­նա­պար­հին առ­կա բո­լոր խո­չըն­դոտ­նե­րին և հար­ձա­կում­նե­րին` մենք կցան­կա­նա­յինք աշ­խար­հին հայտ­նել, որ պատ­րաստ ենք ա­ջակ­ցել մեր պե­տու­թյա­նը և բա­նա­կին, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում պայ­քա­րել նրանց հետ, որ­պես­զի պաշտ­պա­նենք մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը, կան­խենք նոր հու­մա­նի­տար ճգ­նա­ժա­մե­րը և խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տենք մեր տա­րա­ծաշր­ջա­նում:
Մենք կր­կին բա­ցա­կան­չում ենք ի լուր աշ­խար­հի, որ մենք կպաշտ­պա­նենք այս հայ­րե­նի­քը ցան­կա­ցած պայ­ման­նե­րում և կպայ­քա­րենք պե­տու­թյուն-ազգ հա­մախ­մբ­մամբ՝ ձեռք ձեռ­քի, ուս ու­սի տված՚:
Այ­նուա­մե­նայ­նիվ, Թուր­քիա­յի ոչ բո­լոր քա­ղա­քա­ցի­ներն են ա­ջակ­ցում կա­ռա­վա­րու­թյան կող­մից Սի­րիա ներ­խուժ­մա­նը։ ՙՋում­հու­րիեթ՚ թեր­թը շատ խիստ հոդ­ված գրել է՝ մե­ղադ­րե­լով Էր­դո­ղա­նին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու հա­մար:
Թո­մա Չե­լի­քը, ո­րը Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի քր­դա­մետ ՙԺո­ղո­վուրդ­նե­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան՚ ան­դամ է, նա­մակ է հղել Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գա­հին՝ խնդ­րե­լով պա­տաս­խա­նել հետևյալ հար­ցե­րին.
- Ո՞վ է պատ­րաս­տել փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րին ուղղ­ված նա­խա­գա­հի նա­մա­կի տեքս­տը:
- Ո՞վ է ո­րո­շել նա­մակն ու­ղար­կել փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րին:
- Ի՞նչ այլ խմ­բե­րի է ու­ղարկ­վել այս նա­մա­կը:
- Ար­դյոք նրանք, ով­քեր կհ­րա­ժար­վեն նա­մա­կը ստո­րագ­րե­լուց, կպատժ­վե՞ն:
Այն ժա­մա­նակ, երբ Թուր­քիա­յի հա­զա­րա­վոր ան­մեղ քա­ղա­քա­ցի­ներ և տաս­նյակ լրագ­րող­ներ բանտ են նետ­վել Էր­դո­ղա­նի վար­չա­կար­գի կող­մից, յու­րա­քան­չյուր ոք, ով չի հնա­զանդ­վում Էր­դո­ղա­նի հրա­ման­նե­րին, ա­նա­զա­տու­թյան մեջ հայ­տն­վե­լու վտան­գի տակ է։ Մինչ Էր­դո­ղանն ի վի­ճա­կի չէ Սի­րիա­յի հետ հա­կա­մար­տու­թյան շուրջ հա­մա­ձայ­նու­թյան գալ Արևմտյան Եվ­րո­պա­յի, ԱՄՆ-ի և Ռու­սաս­տա­նի հետ, նրա հա­մար շատ ա­վե­լի հեշտ է իր հիաս­թա­փու­թյունն ու վրեժխ­նդ­րու­թյու­նը թա­փել ան­մեղ մարդ­կանց վրա Թուր­քիա­յի ներ­սում: