[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԻՄ­ՔԵՐՆ ԱՅՍ­ՏԵՂ Ա­ՄՈՒՐ ԵՆ՚

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում մար­տի 31-ին տե­ղի ու­նե­ցան ԱՀ նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հրա­պա­րա­կած նախ­նա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ քվեար­կու­թյան օ­րը հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում ար­ձա­նագր­վել է ընտ­րող­նե­րի ա­վե­լի քան 70% մաս­նակ­ցու­թյուն։ Սա փաստ է, ո­րը վկա­յում է հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի ընդ­գծ­ված ակ­տի­վու­թյան մա­սին։ 

Հա­մաշ­խար­հա­յին մար­տահ­րա­վե­րի՝ նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի ներ­թա­փանց­ման սպառ­նա­լի­քի պայ­ման­նե­րում հա­մա­ժա­մա­նա­կյա ընտ­րու­թյուն­նե­րի գնալն, իս­կա­պես, խի­զա­խու­թյուն էր։ Բա­զում փոր­ձու­թյուն­ներ հաղ­թա­հա­րած մեր ժո­ղո­վուր­դը, ո­րը կա­րո­ղա­ցել է պատ­վով դուրս գալ ա­մե­նա­բարդ ի­րա­վի­ճակ­նե­րից, այս ան­գամ էլ ի­րեն հա­տուկ կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ գնաց քվեար­կու­թյան՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ևս մեկ ան­գամ ցույց տա­լով ժո­ղովր­դա­վա­րու­թյան, ա­զատ ու թա­փան­ցիկ ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման օ­րի­նակ­ներ, նաև ա­պա­ցու­ցե­լով, որ իր ան­կա­խու­թյու­նը, ինք­նիշ­խա­նու­թյունն ու պե­տա­կա­նա­շի­նու­թյան ան­շեղ ըն­թացքն այլևս հնա­րա­վոր չէ կաս­կա­ծի տակ դնել։
Սրանք, նախևա­ռաջ, Բաք­վին ուղղ­ված մե­սիջ­ներ են։ Գրե­թե ե­րե­սուն տար­վա փաս­տա­ցի ան­կա­խու­թյուն ու­նե­ցող ժո­ղովր­դին Ադր­բե­ջա­նի կող­մից ներ­կա­յաց­վող պա­հանջ­ներն առ ո­չինչ են, հա­վակ­նու­թյուն­ներն՝ ան­հիմն և ա­նըն­դու­նե­լի։
Հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րից եր­կու օր ա­ռաջ Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ու­ղիղ ե­թեր հե­ռար­ձակ­վեց ԱՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի հե­ռուս­տա­բա­նա­վե­ճը՝ ան­նա­խա­դեպ երևույթ ար­ցա­խյան ի­րա­կա­նու­թյան մեջ։ Այն իր հետ բե­րեց քա­ղա­քա­կան նոր մշա­կույթ, ո­րի մա­սին, հու­սով ենք, կբարձ­րա­ձայ­նեն մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րում՝ մատ­նա­ցույց ա­նե­լով Ար­ցա­խում ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի զար­գա­ցու­մը, կխո­սեն այն ձեռք­բե­րում­նե­րի մա­սին, ո­րոնք հա­մե­մա­տե­լի չեն ադր­բե­ջա­նա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ։ Ան­շուշտ, չա­փա­զանց կարևոր էր մր­ցակ­ցա­յին մի­ջա­վայ­րի ա­պա­հո­վու­մը։ Հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ի­րենց ծրագ­րե­րը ներ­կա­յաց­րած ար­ցախ­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ա­զատ ու ան­կաշ­կանդ վա­րե­ցին ի­րենց բա­նա­վե­ճը մեր հան­րա­պե­տու­թյան կեն­սա­գոր­ծու­նեու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րին վե­րա­բե­րող խն­դիր­նե­րի շուրջ՝ ի ցույց դնե­լով դեռևս մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ճա­նաչ­ման չար­ժա­նա­ցած երկ­րի բարձր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը։ Հան­րա­պե­տու­թյան բարձ­րա­գույն պաշ­տո­նին հա­վակ­նող թեկ­նա­ծու­նե­րը հան­րու­թյա­նը ներ­կա­յա­ցան երկ­րի ա­պա­գա­յին վե­րա­բե­րող ի­րենց ծրագ­րե­րով ու տես­լա­կան­նե­րով, ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րով։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն, ան­տա­րա­կույս, այս հան­գա­ման­քը պի­տի կարևո­րի և սրա­նով պի­տի դա­տի Ար­ցա­խի մա­սին քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­ներ կամ տե­սա­կետ­ներ հն­չեց­նե­լիս։
Պաշ­տո­նա­կան Բա­քուն, որպս կա­նոն, հի­վան­դա­գին է ար­ձա­գան­քում Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող ինչ­պես հա­մա­պե­տա­կան, այն­պես էլ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րին։ Այս կար­գի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նա­խօ­րեին Բաք­վի քա­րո­զիչ­նե­րը ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում ի­րենց տե­ղե­կատ­վա­կան թա­փոնն Ար­ցա­խին ուղ­ղե­լու, մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ար­ցա­խյան ի­րա­կա­նու­թյան շուրջ թյուր կար­ծիք ձևա­վո­րե­լու հա­մար։

Հարկ ենք հա­մա­րում հի­շեց­նել, որ նախ­կի­նում մեր հան­րա­պե­տու­թյու­նում կա­յա­ցած հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին բարձր գնա­հա­տա­կան­ներ են տր­վել գեր­տե­րու­թյուն­նե­րի օ­րենս­դիր մար­մին­նե­րի, եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից։ Ընտ­րու­թյուն­նե­րին ներ­կա­յա­ցած բո­լոր դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն­ներն ի­րենց գնա­հա­տա­կան­նե­րում ըն­դգ­ծել են, որ Ար­ցա­խում ընտ­րու­թյուն­ներն անց են կաց­վում մի­ջազ­գա­յին գոր­ծող չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Հաս­կա­նա­լի է, որ ադր­բե­ջա­նա­կան ջղաձ­գում­ներն էլ մի­ջազ­գա­յին ան­կախ դի­տորդ­նե­րի կող­մից տր­ված բարձր գնա­հա­տա­կան­նե­րի հետևանք են լի­նում։
Ներ­կա­յիս ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված թուրք-ադր­բե­ջա­նա­կան վայ­նա­սու­նը որևէ նո­րու­թյուն իր մեջ չի պա­րու­նա­կում։ Օ­րեր ա­ռաջ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի՝ Ադր­բե­ջա­նի հար­ցե­րով հա­մա­զե­կու­ցող­նե­րը կոշտ քն­նա­դա­տու­թյան են­թար­կե­ցին նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի խայ­տա­ռակ ե­լույ­թը, ո­րը հն­չել էր Նով­րու­զի տո­նին։ Երկ­րի ղե­կա­վարն ի­րեն թույլ էր տվել հա­մա­ճա­րակն օգ­տա­գոր­ծել քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին մե­կու­սաց­նե­լու նպա­տա­կով։ Սա ադր­բե­ջա­նա­կան ավ­տո­րի­տա­րիզ­մի ցայ­տուն օ­րի­նակ­նե­րից մեկն է։ Եվ ա­հա Ար­ցա­խի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նա­խօ­րեին եղ­բայ­րա­կան պե­տու­թյուն­նե­րի քա­րո­զիչ­նե­րը թի­րա­խա­վո­րել են հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող­նե­րին։ Նրանք հա­մա­նա­խա­գահ­նե­րին կոչ են ա­րել չճա­նա­չել Ար­ցա­խի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը։
Նկա­տենք, որ ադր­բե­ջան­ցի քա­րո­զիչ­նե­րը բա­վա­կա­նին զվար­ճա­լի ի­րա­վի­ճա­կում են հայ­տն­վել. ընտ­րու­թյուն­նե­րից մի քա­նի օր ա­ռաջ նրանք հայ­տա­րա­րել են, թե ե­ռա­նա­խա­գա­հու­թյան ինս­տի­տուտն ի­րենց հա­մար ա­նըն­դու­նե­լի է, հետևա­պես, այն պետք է վե­րաց­վի, ինչ­պես նաև ար­գել­վի հա­մա­նա­խա­գահ­նե­րի մուտքն Ադր­բե­ջան։ Հե­տո էլ խնդ­րում են նրանց չճա­նա­չել նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը։
Ա­լիևի և Էր­դո­ղա­նի ա­պաշ­նորհ սպա­սար­կու­նե­րին Ստե­փա­նա­կեր­տից կարևոր ազ­դակ­ներ է ու­ղար­կել Սևծով-Կաս­պիա­կան տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան և սո­ցիա­լա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի (Մոսկ­վա) տնօ­րեն Վլա­դի­միր ԶԱ­ԽԱ­ՐՈ­ՎԸ։ Նրան հան­դի­պե­ցինք մայ­րա­քա­ղա­քի թ.7 դպ­րո­ցում տե­ղա­կայ­ված թ. 6 ընտ­րա­կան տե­ղա­մա­սում։ Ռու­սաս­տան­ցի դի­տոր­դին խնդ­րե­ցինք քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տալ ըն­թա­ցիկ ընտ­րու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև Բաք­վից և Ան­կա­րա­յից հն­չող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ ՙԱյդ հարևան­նե­րը կա­սեն այն, ինչ ու­զում են, բայց դա չի նշա­նա­կում, թե նրանք ճշ­մար­տու­թյունն են ա­սում։ Այդ տե­սա­կե­տին կմ­նան, դրա­նով էլ գե­րեզ­ման կգ­նան։ Նրանց տար­հա­մո­զելն անհ­նար է, քա­նի որ ու­նեն հս­տակ նպա­տակ։ Նրանց պա­տե­րազմ է պետք, նրանք ու­զում են, որ այս­տեղ էս­կա­լա­ցիա լի­նի, որ­պես­զի Ադր­բե­ջա­նի շա­հը գա­հին ա­վե­լի ինք­նավս­տահ բազ­մի,-ըն­դգ­ծել է քա­ղա­քա­գե­տը։
Անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին՝ Զա­խա­րովն ա­սաց, որ ընդ­դի­մու­թյունն այն­տեղ փաս­տո­րեն շար­քից հան­ված է։ Ո­մանց հա­ջող­վել է դուրս գալ երկ­րից, իսկ ում չի հա­ջող­վել՝ իշ­խա­նու­թյուն­նե­րը նրանց ձեր­բա­կա­լել են և փա­կել բան­տե­րում։ Սա է ի­րա­կա­նու­թյու­նը։ Այժմ կա­րե­լի է հա­մե­մա­տել՝ որ­տե՞ղ են քա­ղա­քա­ցի­ներն ի­րաց­նում ի­րենց ա­զա­տու­թյուն­նե­րը։ Այս­տե՞ղ, թե՞ այն­տեղ։ Ու­րեմն, ժա­մա­նակն է ըն­դու­նել, որ Ար­ցա­խը պե­տու­թյուն է։ Ա­վե­լին. տար­բեր պե­տու­թյուն­նե­րում ե­լույթ ու­նե­նա­լիս ռու­սաս­տան­ցի քա­ղա­քա­գե­տը հա­ճա­խա­կի է ըն­դգ­ծում, որ Ար­ցա­խում պե­տա­կա­նու­թյան հիմ­քերն ա­վե­լի ա­մուր են և, թերևս, դրա­նով է այս եր­կի­րը տար­բեր­վում Աբ­խա­զիա­յից ու Հա­րա­վա­յին Օ­սիա­յից։ Ար­ցա­խում ա­մեն քայ­լի դա զգաց­վում է։ Թե՜ գոր­ծա­դիր և թե՜ օ­րենս­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քը դր­ված է միան­գա­մայն ճիշտ հիմ­քե­րի վրա։ Մեր զրու­ցա­կիցն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց տե­ղե­կաց­նել նաև, որ ին­քը Պրա­հա­յի քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի հա­մալ­սա­րա­նում դա­սա­խո­սու­թյուն­ներ է կար­դա­ցել, ո­րոնք վե­րա­բե­րում էին հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րին։ Այն­տեղ նա լսա­րա­նի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել էր նաև ար­ցա­խյան ի­րո­ղու­թյուն­նե­րին, այն գոր­ծըն­թաց­նե­րին, ո­րոնք այլևս ան­շր­ջե­լի են։
Ռու­սաս­տան­ցի դի­տոր­դը կարևո­րեց մեկ այլ հան­գա­մանք. Ար­ցա­խի օ­րեն­սդ­րու­թյունն ըն­դօ­րի­նա­կել է եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար պե­տու­թյուն­նե­րի օ­րեն­սդ­րու­թյու­նը։ Նրա խոս­քով՝ տար­բեր ու­ժեր տար­բեր կերպ են դա մեկ­նա­բա­նում, բայց պետք չէ դրա­նից ինչ-որ բան հո­րի­նել։Դրա­նում պետք է տես­նել դրա­կա­նը, զար­գա­նա­լու ձգ­տու­մը։
Վլա­դի­միր Զա­խա­րովն ար­դեն 25-րդ ան­գամ է այ­ցե­լում Ար­ցախ։ Մեզ հետ կի­սե­լով տպա­վո­րու­թյուն­նե­րը՝ նա ա­սաց, որ իր հա­մար այս եր­կի­րը սի­րե­լի վայր է, ի­րեն մշ­տա­պես ձգող մի ան­կյուն, որ­տեղ մեծ գո­հու­նա­կու­թյուն են պատ­ճա­ռում մարդ­կանց հետ շփում­նե­րը, որ­տեղ նա ան­ծա­նոթ մարդ­կանց բարևում է հա­րա­զա­տի պես։