[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Մարտի 14-ին, ինչպես և նախատեսվել էր, մեկնարկեց Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, չնայած այն բանին, որ դրա անցկացմանը հասրակության մի ստվար զանգված և որոշ քաղաքական ուժեր  միանշանակ չէին վերաբերվում.  առաջինները՝ նոր կորոնավիրուսից բնակչության առողջությունը ապահովագրելու նկատառումներից ելնելովերկրորդները՝ գուցե ունենալով իրենց քաղաքական շարժառիթներըՀանրապետության նախագահին կոչեր ուղղվեցին՝ արտակարգ  դրություն հայտարարելու  և ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու մասին ինչպես առաջին, այնպես էլ  երկրորդ փուլից առաջ:

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրավիրել էր նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ հայտարարել, ապա  ուղերձով դիմել քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ ստորագրել է  հրամանագիր` Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում մեկ ամիս ժամկետով  արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:  Փաստորեն՝  արցախցիներն այս անգամ քվեարկության են գնում արտակարգ իրավիճակի պայմաններում:

Մարտի 14-ին, կարգիհամաձայնԱրցախում բացվել են 281 ընտրատեղամասերը,  ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի: Պայմանավորված կորոնավիրուսի ռիսկերով, մտահոգություն կար, որ քվեարկողների հաճախելությունն ընտրատեղամաս քիչ կլինի, բայց, տեղամասերից ստացված տեղեկատվության համաձայն, ընտրողների ակտիվությունը պասիվ չէ: Կուտակումեր տեղամասերում չկան,   ընտրողների մեծ հոսք՝ նույնպես, և հանձնաժողովների նախագահներըհաճախելիությունը նորմալ են գնահատում : Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ, Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել էր արդեն  15 հազար 771 ընտրող՝ ընդհանուրի 15,2 տոկոսը: 1/4 ընտրատեղամասում առավոտյան ժամը  10.15 տվյալներով  110 հոգի էին ներկայացել քվեարկության, 1/8 տեղամասում, ժամը 11-ին՝ 120 հոգի, 1/23 տեղամասում, ժամը 1-ի դրությամբ՝ ավելի քան 350 հոգի արդեն քվեարկել էին:Ինչպես նախորդ անգամ, ընտրողների համար ապահովվել են դիմակներ, ձեռնոցներ ու անհատական գրիչներ, ախտահանիչ միջոցներ՝ համավարակի ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: