[ARM]     [RUS]     [ENG]

Բաքուն փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը.ԱԳՆ խոսնակ

Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբեւէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձեւավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք:

Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնալ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությաունները առաջ են բերել Ադրբեջանի բացասական արձագանքը:

ԱԳՆ խոսնակի արձագանքում ասվում է.

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է: 

Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել միայն երկու հանգամանքի վրա: Առաջին, Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին:

Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ մարդու իրավունքների եվրոպական կառույցների կողմից այս տարի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականը փաստեց այդ ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը:

Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբեւէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձեւավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք:

Երկրորդ, Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից եւ ուղղակի խեղաթյուրումից:

Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը եւ Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող եւ հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձեւավորումը խիստ կարեւոր է հակամարտության վերափոխման եւ ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին եւ ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարեւոր քայլը»: