[ARM]     [RUS]     [ENG]

Արմեն Գրիգորյանը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցման հարցը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը:

 Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների  իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում: