[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԴՎԱԾ 133. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյան

 ՙԱՐ­ՑԱԽ՚ գի­տա­հե­տա­զո­տա­կան 

ինս­տի­տու­տի տնօ­րեն,
ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի
թեկ­նա­ծու, դո­ցենտ

1. Տա­րե­րա­յին ա­ղե­տի բնույթ ու­նե­ցող բնա­կան կամ տեխ­նա­ծին ա­ղետ­նե­րի կան­խար­գել­ման, ինչ­պես նաև դրանց հետևանք­նե­րի վե­րաց­ման նպա­տա­կով Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը կա­րող է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում կամ դրա մի մա­սում ո­րո­շա­կի ժամ­կե­տով մտց­նել ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ռե­ժիմ։
2. Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ռե­ժի­մը սահ­ման­վում է օ­րեն­քով։

1. Բնա­կան և տեխ­նա­ծին բնույ­թի ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ա­ռա­ջաց­ման դի­նա­մի­կան պայ­մա­նա­վոր­ված է մի շարք գոր­ծոն­նե­րով։ Ա­ռա­վել հա­ճա­խա­դեպ են տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը, կլի­մա­յի փո­փո­խու­թյու­նը, աշ­խար­հում տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի սրու­մը և այլն։ Բնա­կան ա­ղետ­ներ կա­րող են ա­ռա­ջա­նալ տար­բեր տա­րածք­նե­րում, և դրանց հետևանք­նե­րը կա­րող են լի­նել կար­ճա­ժամ­կետ ու եր­կա­րա­ժամ­կետ՝ վնաս հասց­նե­լով ինչ­պես բնակ­չու­թյա­նը, այն­պես էլ բնա­պահ­պա­նու­թյա­նը։
Բնա­կան և տեխ­նա­ծին ա­ղե­տը կոր­ծա­նա­րար գոր­ծըն­թաց է, որն ա­ռա­ջա­նում է շր­ջա­կա բնա­կան մի­ջա­վայ­րի բա­ղադ­րիչ­նե­րի հետ տեխ­նո­լո­գիա­կան օ­բյեկտ­նե­րի նոր­մալ փոխ­գոր­ծակ­ցու­թյան խախտ­ման ար­դյուն­քում՝ հան­գեց­նե­լով մարդ­կանց մահ­վան, տն­տե­սու­թյան օ­բյեկտ­նե­րի և շր­ջա­կա բնա­կան մի­ջա­վայ­րի բա­ղադ­րիչ­նե­րի ոչն­չաց­ման ու վնաս­ման։ Բնա­կան ա­ղետ­նե­րից են երկ­րա­շար­ժը, ցու­նա­մին, ջր­հե­ղե­ղը, հրա­բուխ­նե­րի ժայթ­քու­մը, սո­ղան­քը, քա­րա­թա­փու­մը, ձնա­հյու­սը, փո­թո­րի­կը, փո­շե­փո­թո­րի­կը, մր­րի­կը, պտ­տա­հող­մը, սե­լա­վը, վա­րա­րու­մը, ե­րաշ­տը, հա­մա­վա­րա­կը և այլն։
Տեխ­նա­ծին ար­տա­կարգ ի­րա­վի­ճակն այն­պի­սի վի­ճակ է, ո­րի դեպ­քРазрыв страницыում օ­բյեկ­տում, ո­րո­շա­կի տա­րած­քում կամ ջրա­տա­րած­քում տեխ­նա­ծին ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի աղ­բյու­րի ա­ռա­ջաց­ման ար­դյուն­քում խախտ­վում են մարդ­կանց կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան բնա­կա­նոն պայ­ման­նե­րը, վտանգ է սպառ­նում նրանց կյան­քին ու ա­ռող­ջու­թյա­նը, վնաս է հասց­վում բնակ­չու­թյան գույ­քին, ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյանն ու շր­ջա­կա բնա­կան մի­ջա­վայ­րին։ Տեխ­նա­ծին ա­ղետ­նե­րից են տրանս­պոր­տա­յին պա­տա­հա­րը, մայ­րու­ղա­յին խո­ղո­վա­կա­շա­րի վթա­րը, հր­դե­հը, պայ­թյու­նը, ար­դյու­նա­բե­րա­կան վթա­րը և այլն։

ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան 1999թ. հուն­վա­րի 26-ի ՙՏա­րե­րա­յին ա­ղետ­նե­րի դեպ­քում պե­տա­կան մի­ջամ­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­յե­ցա­կար­գի մա­սին՚ թիվ 7 ո­րոշ­մամբ բնա­կան և տեխ­նա­ծին վտան­գա­վոր գոր­ծըն­թաց­նե­րը, կախ­ված երևույթ­նե­րի չա­փե­րից, ազ­դե­ցու­թյան ո­լոր­տից ու ձևե­րից, դա­սա­կարգ­վել են չորս մա­կար­դակ­նե­րի՝ հան­րա­պե­տա­կան ու շր­ջա­նա­յին նշա­նա­կու­թյան (եր­կու­սը միա­սին՝ պե­տա­կան նշա­նա­կու­թյան) և հա­մայն­քա­յին ու ան­հա­տա­կան նշա­նա­կու­թյան։
Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ա­ռա­ջաց­ման դեպ­քում տվյալ տա­րած­քում հետևանք­նե­րի վե­րաց­ման նպա­տա­կով սահ­ման­վում է հա­տուկ ի­րա­վա­կան ռե­ժիմ՝ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ։ Եր­բեմն ԶԼՄ-նե­րում, ինչ­պես նաև հան­րա­յին քն­նար­կում­նե­րի այլ հար­թակ­նե­րում և մի­ջանձ­նա­յին խո­սույ­թում սխալ­մամբ այն կո­չում են ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժիմ։ Մինչ­դեռ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի և ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժիմ­ներն էա­պես տար­բեր­վում են։ Քա­ղա­քա­ցի­ներն ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան ոչ բարձր մա­կար­դա­կի պատ­ճա­ռով հա­ճախ այդ եր­կու ի­րա­վա­կան ռե­ժիմ­նե­րը չեն կա­րո­ղա­նում հս­տակ սահ­մա­նա­զա­տել, ին­չի պատ­ճա­ռով դրանք ոչ միայն ան­հար­կի նույ­նաց­վում են, այլև հա­մար­ժեք չեն ըն­կալ­վում յու­րա­քան­չյու­րի ի­րա­վա­կան հիմ­քերն ու նշա­նա­կու­թյու­նը։ Միևնույն ժա­մա­նակ, դրանց միա­վո­րում է ա­ռա­ջին հեր­թին այն, որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը կա­րող է պատ­ճառ կամ, ի­րա­վա­բա­նա­կան տեր­մի­նա­բա­նու­թյամբ, ի­րա­վա­բա­նա­կան փաստ հան­դի­սա­նալ ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժիմ հայ­տա­րա­րե­լու հա­մար։ Փոխ­կա­պակց­ված լի­նե­լով՝ այդ եր­կու ռե­ժիմ­նե­րը դաս­վում են հա­տուկ, ար­տա­կարգ ռե­ժիմ­նե­րի շար­քին։

Հաշ­վի առ­նե­լով, որ ար­տա­կարգ դրու­թյան և ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ռե­ժի­մի­նե­րի տար­բե­րա­կումն ու­նի ինչ­պես տե­սա­կան, այն­պես էլ գործ­նա­կան-ի­րա­վա­կան նշա­նա­կու­թյուն, անդ­րա­դառ­նանք այդ ռե­ժիմ­նե­րին ա­ռան­ձին-ա­ռան­ձին։
Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակն ի­րա­վա­կան ռե­ժի­մի ա­ռա­վել մեղմ տե­սակ է, և պար­տա­դիր չէ, որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի դեպ­քում հայ­տա­րար­վի ար­տա­կարգ դրու­թյուն։ Այ­սինքն՝ կա­րե­լի է նաև պն­դել, որ ար­տա­կարգ դրու­թյան և ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ռե­ժի­մի­նե­րի փաս­տա­կան հիմ­քե­րը հա­ճախ կա­րող են հա­մընկ­նել, սա­կայն ար­տա­կարգ դրու­թյան հայ­տա­րար­ման հա­մար ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ին­տեն­սի­վու­թյունն ու հան­րա­յին վնա­սա­կա­րու­թյու­նը պետք լի­նեն ա­ռա­վել բարձր. այն պետք է սպառ­նա հան­րո­րեն նշա­նա­կա­լից ա­վե­լի շատ ար­ժեք­նե­րի ու բա­րիք­նե­րի, և սպառ­նա­լիքն էլ պետք է լի­նի ա­վե­լի ընդ­գր­կուն ու ի­րա­կան, քան ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ի­րա­վա­կան ռե­ժի­մի պա­րա­գա­յում։ Թերևս բա­ցա­ռու­թյուն են կազ­մում ար­տա­կարգ դրու­թյան այն­պի­սի փաս­տա­ցի հիմ­քե­րը, ո­րոնք կապ­ված են զին­ված հա­կա­մար­տու­թյուն­նե­րի ու խռո­վու­թյուն­նե­րի հետ. վեր­ջին­նե­րիս պա­րա­գա­յում հայ­տա­րար­վում է ար­տա­կարգ դրու­թյուն, այլ ոչ թե ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ։
Հարկ է նշել, որ կան եր­կր­ներ, որ­տեղ հայ­տա­րա­րում են ոչ թե ար­տա­կարգ դրու­թյուն, այլ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ, օ­րի­նակ՝ Ուկ­րաի­նա­յում։ Արևմտյան Եվ­րո­պա­յի ո­րոշ եր­կր­նե­րում (օ­րի­նակ՝ Ֆրան­սիա­յում) նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս են ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ի­րա­վա­կան ռե­ժի­մին, ո­րի դեպ­քում գոր­ծում է սահ­մա­նա­փա­կում­նե­րի հա­մե­մա­տա­բար լայն շր­ջա­նակ, ուս­տի ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու կա­րիք չի լի­նում։
Հա­կա­ռակ դրան՝ ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րար­վում է այն դեպ­քում, երբ սահ­մա­նադ­րա­կան կար­գին ան­մի­ջա­կան վտանգ է սպառ­նում, ո­րի վե­րա­ցումն այլ մի­ջոց­նե­րով հնա­րա­վոր չէ։ Սահ­մա­նադ­րա­կան կար­գին ան­մի­ջա­կան վտանգ սպառ­նա­լու հիմ­քե­րը սահ­ման­ված են ՙԱր­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քով, ո­րոնք որևէ առն­չու­թյուն չու­նեն բնա­կան, տեխ­նա­ծին ա­ղետ­նե­րի կամ հա­մա­ճա­րա­կի հետ՝ բա­ցա­ռու­թյամբ այն դեպ­քե­րի, երբ դրանց մասշ­տաբ­ներն այն­քան են մե­ծա­ցել, որ կա­րող են ի­րա­կան սպառ­նա­լիք դառ­նալ սահ­մա­նադ­րա­կան կար­գի, մաս­նա­վո­րա­պես մար­դու՝ որ­պես բարձ­րա­գույն ար­ժե­քի, ա­պա­հով­ման հա­մար։ Այս ա­ռու­մով կա­րող ենք փաս­տել, որ նշյալ ռե­ժիմ­նե­րը տար­բեր­վում են նաև վտան­գի կամ սպառ­նա­լի­քի ծա­վա­լով, աս­տի­ճա­նով, տա­րած­վա­ծու­թյամբ, ին­չով էլ պայ­մա­նա­վոր­ված է կի­րառ­վող սահ­մա­նա­փա­կում­նե­րի չա­փը։
Ե­թե ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում սահ­մա­նա­փակ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի մեծ մա­սը խոր­հր­դատ­վա­կան բնույթ է կրում, և կա­տա­րումն ա­ռա­ջին հեր­թին կախ­ված է ան­ձի ան­հա­տա­կան կամ­քից ու գի­տակ­ցու­թյու­նից, ա­պա ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ մար­դու և քա­ղա­քա­ցու մի շարք հիմ­նա­կան ի­րա­վունք­ներ ու ա­զա­տու­թյուն­ներ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով կա­րող են ժա­մա­նա­կա­վո­րա­պես կա­սեց­վել կամ լրա­ցու­ցիչ սահ­մա­նա­փա­կում­նե­րի են­թարկ­վել, ո­րի չպահ­պա­նումն ա­ռա­ջաց­նում է ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն։
Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի դեպ­քում գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րը ևս կա­րող են անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օ­րեն­քի ու­ժով կի­րա­ռել ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի զգա­լի սահ­մա­նա­փա­կում­ներ, ընդ ո­րում, այդ մի­ջոց­նե­րի կի­րառ­ման հա­մար ող­ջամ­տո­րեն նա­խա­տես­ված են ա­ռա­վել օ­պե­րա­տիվ ըն­թա­ցա­կար­գեր։

Այս­պես՝ ՙԱր­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում բնակ­չու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի հա­մա­ձայն՝ կա­րող են կի­րառ­վել սահ­մա­նա­փա­կում­ներ՝ կապ­ված ա­զատ տե­ղա­շար­ժի, պատս­պար­ման, սե­փա­կա­նու­թյան տնօ­րին­ման հետ և այլն։ Ի վեր­ջո, վտան­գը կան­խե­լու նպա­տա­կով ան­ձին անձ­նա­կան ա­զա­տու­թյու­նից զր­կե­լու հա­մար ևս ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու կա­րիք չկա, ին­չը նա­խա­տես­ված է ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան 27 հոդ­վա­ծի ա­ռա­ջին մա­սի 6-րդ կե­տով (հան­րու­թյան հա­մար վտան­գա­վոր վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը, ինչ­պես նաև հո­գե­կան խան­գա­րում ու­նե­ցող, հար­բե­ցող կամ թմ­րա­մոլ ան­ձան­ցից բխող վտան­գը կան­խե­լու նպա­տա­կով)։ Ուս­տի նաև վե­րո­հի­շյալ գոր­ծոն­նե­րի հա­մակ­ցու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված՝ Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հը պետք է ո­րո­շի՝ հայ­տա­րա­րել ար­տա­կարգ ի­րա­վի­ճա՞կ, թե՞ ար­տա­կարգ դրու­թյուն՝ ղե­կա­վար­վե­լով ինչ­պես 132 և 133 հոդ­ված­նե­րով, այն­պես էլ 93 հոդ­վա­ծի 20-րդ կե­տով։ Նկա­տենք, որ ե­թե ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ ընտ­րու­թյուն­ներ կամ հան­րաք­վե չեն անց­կաց­վում, ա­պա նման պար­տա­դիր պա­հանջ նա­խա­տես­ված չէ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ռե­ժի­մի դեպ­քում։ Ի դեպ, հա­տուկ ի­րա­վա­կան ռե­ժիմ­նե­րի սահ­մա­նադ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի ա­ռու­մով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը տար­բեր­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից, ո­րի Սահ­մա­նադ­րու­թյան մեջ բա­ցա­կա­յում է ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ռե­ժի­մը։
Ճիշտ է, ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ո­լոր­տը կար­գա­վո­րող օ­րեն­քը դեռևս Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում չի ըն­դուն­վել, ո­րով ամ­բող­ջա­պես կկար­գա­վոր­վեն նշ­ված ռե­ժի­մի հետ կապ­ված ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սա­կայն 2004թ. մար­տի 10-ին ըն­դուն­ված և մինչև օրս որևէ փո­փո­խու­թյան չեն­թարկ­ված ՙԱր­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում բնակ­չու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քը մա­սամբ կար­գա­վո­րում է դրանք։ Հենց այդ օ­րեն­քի 1-ին հոդ­վա­ծում է տր­վում ՙար­տա­կարգ ի­րա­վի­ճակ՚ հաս­կա­ցու­թյան բնո­րո­շու­մը, ըստ ո­րի՝ ՙայն ո­րո­շա­կի տա­րած­քում կամ օ­բյեկ­տում խո­շոր վթա­րի, վտան­գա­վոր բնա­կան երևույ­թի, տեխ­նա­ծին, տա­րե­րա­յին կամ է­կո­լո­գիա­կան (բնա­պահ­պա­նա­կան) ա­ղե­տի, հա­մա­ճա­րա­կի, ա­նաս­նա­հա­մա­ճա­րա­կի (է­պի­զոո­տիա), բույ­սե­րի և գյու­ղատն­տե­սա­կան մշա­կա­բույ­սե­րի լայ­նո­րեն տա­րած­ված վա­րա­կիչ հի­վան­դու­թյան (է­պի­ֆի­տո­տիա), զեն­քի տե­սակ­նե­րի կի­րառ­ման հետևան­քով ստեղծ­ված ի­րա­վի­ճակ է, ո­րը հան­գեց­նում է կամ կա­րող է հան­գեց­նել մարդ­կա­յին զո­հե­րի, մարդ­կանց ա­ռող­ջու­թյանն ու շր­ջա­կա մի­ջա­վայ­րին՝ զգա­լի վնա­սի, խո­շոր նյու­թա­կան կո­րուստ­նե­րի և մարդ­կանց կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բնա­կա­նոն պայ­ման­նե­րի խախտ­ման՚։
Սահ­մա­նու­մից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կին բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝
- պատ­ճա­ռը՝ վտան­գա­վոր բնա­կան երևույթ, տա­րե­րա­յին կամ այլ ա­ղետ­ներ,
- հետևանք­նե­րը՝ մարդ­կա­յին զո­հե­րը, մարդ­կանց ա­ռող­ջու­թյա­նը կամ շր­ջա­կա մի­ջա­վայ­րին վնաս հասց­նե­լը, մարդ­կանց կեն­սա­գոր­ծու­նեու­թյան պայ­ման­նե­րի խախ­տու­մը, զգա­լի նյու­թա­կան կո­րուստ­նե­րը։
Ընդ ո­րում, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյամբ տր­ված չեն ՙա­ղետ՚, ՙտա­րե­րա­յին ա­ղետ՚, ՙվթար՚ և նմա­նա­տիպ հաս­կա­ցու­թյուն­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը։
Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րը են­թա­կա են դա­սա­կարգ­ման՝ կախ­ված այդ ի­րա­վի­ճակ­նե­րում տու­ժած մարդ­կանց քա­նա­կից, նյու­թա­կան վնա­սի չա­փից, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ազ­դա­կիր գոր­ծոն­նե­րի տա­րած­ման գո­տու սահ­ման­նե­րից և այլն։
Ընդ­հա­նուր առ­մամբ, ար­տա­կարգ դրու­թյան և ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ռե­ժիմ­նե­րի տար­բե­րա­կումն ու ճիշտ կի­րա­ռու­մը կարևոր է նախևա­ռաջ մար­դու ի­րա­վունք­նե­րի և հան­րա­յին շա­հի ճշգ­րիտ հա­րա­բե­րակ­ցու­թյան ո­րոշ­ման և հան­րա­յին ռիս­կե­րի հա­մար­ժեք կա­ռա­վար­ման հա­մար։ Ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մը նե­րա­ռում է սահ­մա­նադ­րա­կան և օ­րեն­սդ­րա­կան ընդ­գր­կուն մի­ջոց­ներ ու ըն­թա­ցա­կար­գեր, ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն վե­րա­բե­րում են մար­դու հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի լայն սահ­մա­նա­փա­կում­նե­րին, իսկ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պա­րա­գա­յում այդ սահ­մա­նա­փա­կում­նե­րը հա­մե­մա­տա­բար սա­կա­վա­թիվ են, իսկ ռե­ժի­մի ի­րա­վա­կան կար­գա­վոր­ման մի­ջոց­ներն ու ըն­թա­ցա­կար­գերն ա­վե­լի պարզ բնույթ ու­նեն։

2. Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մից ան­ցել է 3 տա­րուց ա­վե­լի, սա­կայն դեռևս չի ըն­դուն­վել ՙԱր­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քը, որն, ի դեպ, նաև Սահ­մա­նադ­րու­թյան 167 հոդ­վա­ծի ա­ռա­ջին մա­սի պա­հանջն է՝ ՙԱզ­գա­յին ժո­ղո­վը Սահ­մա­նադ­րու­թյունն ու­ժի մեջ մտ­նե­լու պա­հից ե­րեք տար­վա ըն­թաց­քում գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նեց­նում է Սահ­մա­նադ­րու­թյա­նը՚։ Գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյան տվյալ հոդ­վածն ու­ժի մեջ է մտել 2017թ.-ի մար­տի 10-ին։
Ինչ­պես նկա­տե­լի է, օ­րենքն ըն­դուն­վել է Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մից դեռևս 13 տա­րի ա­ռաջ, ուս­տի հրա­տապ անհ­րա­ժեշ­տու­թյուն է դրա մի շարք հիմ­նադ­րույթ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նե­ցու­մը Սահ­մա­նադ­րու­թյան պա­հանջ­նե­րին։