[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՏԻՐԱՆԱԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻՆ

Հա­րութ Սա­սու­նյան

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚
թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 2020 թ. փետր­վա­րի 13-ին ՙՀրեա­կան մա­մուլ՚ շա­բա­թա­թեր­թի (The Jewish Press) հոդ­վա­ծը բա­ցա­հայ­տել է Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը՝ Ե­րու­սա­ղե­մի հայ­կա­կան և քրիս­տո­նեա­կան թա­ղա­մա­սե­րին տի­րա­նա­լու մա­սին։ Լրագ­րող Բա­րուխ Յե­դի­դի հոդ­վա­ծը կրում է՝ ՙԹուր­քիան աշ­խա­տում է Ե­րու­սա­ղե­մի Հին քա­ղա­քի հայ­կա­կան թա­ղա­մա­սին տի­րա­նա­լու հա­մար՚ խո­րա­գի­րը։

Ե­րու­սա­ղե­մի հայ ՙբնա­կիչ­նե­րը TPS-ին (Իս­րա­յե­լի լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյուն՚, պատ­մել են թուրք պաշ­տո­նյա­նե­րի ջան­քե­րի մա­սին, ո­րոնք վեր­ջին տա­րի­նե­րին փոր­ձում են նրանց հա­մո­զել ժխ­տել թուր­քե­րի կող­մից մեկ դար ա­ռաջ ի­րա­կա­նաց­ված Հա­յոց հո­լո­քոս­տը և տե­ղի քրիս­տո­նյա­նե­րին պատ­կա­նող ան­շարժ գույ­քը ձեռք բե­րե­լու այլ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին՚,- գրել է Յե­դի­դը։
Ե­րու­սա­ղե­մի հայ բնա­կիչ­նե­րից մե­կը, ում պա­պը վե­րապ­րել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, TPS- ին հայտ­նել է, որ մի թուրք կին դի­վա­նա­գե­տի հետ հան­դի­պու­մից 40 րո­պե անց վեր­ջինս փոր­ձել է հա­մո­զել ի­րեն կա­սեց­նել իր գոր­ծու­նեու­թյու­նը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հա­մար։ ՙԵս հաս­կա­ցա, որ նա ու­զում է հա­մո­զել ինձ դա­դա­րեց­նել հա­յե­րի կո­տո­րա­ծի թե­մա­յով իմ գոր­ծու­նեու­թյու­նը՚։ Հայն ա­սել է, որ նա թուրք դի­վա­նա­գե­տին ան­մի­ջա­պես ցույց է տվել դռան տե­ղը, ո­րը հաս­կա­ցել է՝ հայ­կա­կան հա­մայն­քը եր­բեք չի հրա­ժար­վի Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հա­մար պայ­քա­րից։ ՙՄենք ևս հա­րյուր տա­րի կս­պա­սենք, բայց չենք հրա­ժար­վի փոխ­հա­տուց­ման մեր պա­հան­ջից, քա­նի դեռ չենք հա­սել մի այն­պի­սի վճար­ման հա­մա­ձայ­նագ­րի, որ կնք­վել է Իս­րա­յե­լի և Գեր­մա­նիա­յի միջև՚, ա­սաց հայ զրու­ցա­կի­ցը։
Ե­րու­սա­ղե­մում ան­շարժ գույ­քի այլ հայ սե­փա­կա­նա­տե­րեր TPS-ին հայտ­նել են, որ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ի­րենց ա­ռա­ջար­կել են 3000 դո­լար դրա­մաշ­նորհ­ներ՝ տար­բեր կա­րիք­նե­րի հա­մար։ Սա­կայն հա­յե­րը մեր­ժել են թուր­քա­կան կա­շառք­նե­րը՝ դրանք ան­վա­նե­լով ՙլռեց­ման դրա­մաշ­նորհ­ներ, ո­րոնք կոչ­ված են ա­պա­հո­վել, որ­պես­զի Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը չդա­տա­պարտ­վի 1915-1917 թթ. կո­տո­րած­նե­րի հա­մար՚։ Թեև իս­րա­յել­ցի լրագ­րող Յե­դի­դը օգ­տա­գոր­ծում է ՙկո­տո­րած՚ եզ­րը՝ հա­մա­ձայն Իս­րա­յե­լի կա­ռա­վա­րու­թյան ժխ­տո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան, սա­կայն նա ա­րա­գո­րեն շեղ­վում է այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից՝ բա­ցատ­րե­լով, որ ՙԱ­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին Օս­մա­նյան կայս­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված հա­յե­րի բնաջն­ջու­մը կան­խամ­տած­ված և հա­մա­կարգ­ված ցե­ղաս­պա­նու­թյուն էր՝ իր տա­րած­քում գտն­վող հայ բնակ­չու­թյան դեմ։ Նույ­նիսկ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տից հե­տո թուր­քե­րը, քր­դե­րը և ա­րաբ­նե­րը շա­րու­նա­կե­ցին կո­տո­րել հա­յե­րին մինչև 1923 թվա­կա­նը, և տա­րած­ված է այն կար­ծի­քը, որ սպան­վել է Թուր­քիա­յի հա­յե­րի մո­տա­վո­րա­պես կե­սը՝ 1.5 մի­լիոն հայ՚։ Թուր­քերն ու քր­դե­րը ի­րոք ցե­ղաս­պա­նու­թյուն են ի­րա­կա­նաց­րել հայ ժո­ղովր­դի դեմ, բայց ես տե­ղյակ չեմ ա­րաբ­նե­րի կող­մից հա­յե­րի որևէ կո­տո­րա­ծի մա­սին՚։
Յե­դի­դը շա­րու­նա­կել է իր հոդ­վա­ծը՝ վկա­յա­կո­չե­լով Ե­րու­սա­ղե­մում հայ­կա­կան կալ­վածք­ներ գնե­լու թուր­քա­կան փոր­ձե­րի օ­րի­նակ­ներ. ՙԹուր­քա­կան ճն­շում­նե­րը նաև դրսևոր­վել են հայ­կա­կան կալ­վածք­ներ ձեռք բե­րե­լու գոր­ծում։ TPS-ին հայտ­նի է դար­ձել, որ մի քա­նի ա­միս ա­ռաջ հայ­կա­կան թա­ղա­մա­սի բնա­կիչ­նե­րը ցնց­վել են՝ հայտ­նա­բե­րե­լով, որ ի­րենց տնե­րից մեկն իր ի­րա­կան ար­ժե­քը ե­րեք ան­գամ գե­րա­զան­ցող գնով վա­ճառ­վել է մի մահ­մե­դա­կա­նի։ Հե­տաքն­նու­թյամբ պարզ­վել է, որ հայ­կա­կան ան­շարժ գույ­քի գն­ման ֆի­նան­սա­վո­րու­մը ստաց­վել է Թուր­քիա­յից։ Այս մի­ջա­դե­պից հե­տո հա­մայն­քի ո­րոշ ղե­կա­վար­ներ հան­դի­պել են, որ­պես­զի քն­նար­կեն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շղ­թան և մի­ջոց­ներ ձեռ­նար­կեն կան­խե­լու հա­մայն­քի կալ­վածք­նե­րի ար­տա­հոս­քը թուր­քե­րին։ Հա­յե­րի շր­ջա­նում դեռ վա­խի զգա­ցում կա՝ թուր­քե­րի կող­մից ա­վե­լի շատ կալ­վածք­նե­րին տի­րա­նա­լու կամ գնե­լու վե­րա­բե­րյալ՚։
Յե­դի­դը վկա­յա­կո­չել է ևս մեկ թուր­քա­կան ծրա­գիր՝ Ե­րու­սա­ղե­մում քրիս­տո­նեա­կան կալ­վածք­նե­րին տի­րա­նա­լու հա­մար. ՙՄի քրիս­տո­նյա առևտրա­կան, ո­րը խնդ­րել է ա­նա­նուն մնալ, ա­սել է՝ վեր­ջերս թուր­քե­րը Հոր­դա­նա­նի Վաք­ֆին (մահ­մե­դա­կան հիմ­նադ­րամ) փո­խան­ցել են շատ հին սե­փա­կա­նու­թյան վկա­յա­կան­ներ, մի քա­նի­սը խիստ մաշ­ված, նե­րա­ռյալ Օս­մա­նյան կայս­րու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նի և հայ­կա­կան ու քրիս­տո­նեա­կան թա­ղա­մա­սե­րի գույ­քի սե­փա­կա­նու­թյան մա­սին փաս­տաթղ­թեր։ Առևտրա­կա­նը, ո­րը ցույց է տվել մի քա­նի վկա­յա­կան­նե­րի լու­սան­կար­ներ TPS-ին, ա­սել է, որ թուր­քե­րը խնդ­րել են Վաք­ֆին հաս­տա­տել այն փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք օգ­տա­գործ­վում են կալ­վածք­նե­րը գնե­լու հա­մար՚։ Հա­կա­սա­կան է, որ թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյունն իր ար­խիվ­նե­րից չի բա­ցա­հայ­տում մինչև ցե­ղաս­պա­նու­թյու­նը հա­յե­րին պատ­կա­նող կալ­վածք­նե­րի վկա­յա­կան­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ նա Հոր­դա­նա­նի Վաք­ֆին ու­ղար­կում է սե­փա­կա­նու­թյան վկա­յա­կան­նե­րի պատ­ճեն­նե­րը։
Յե­դիդն իր հոդ­վա­ծում նաև գրել է. ՙԵ­րու­սա­ղե­մում ընդ­լայն­վող թուր­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը և ՙՄահ­մե­դա­կան եղ­բայր­նե­րին՚ տրա­մադր­վող նրա ա­ջակ­ցու­թյունն ան­հան­գս­տաց­նում են Իս­րա­յե­լին։ Իս­րա­յե­լի պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հե­տա­խու­զա­կան բա­ժինն իր վեր­ջին տա­րե­կան զե­կույ­ցում, ա­ռա­ջին ան­գամ, Թուր­քիան ներ­կա­յաց­րել է որ­պես սպառ­նա­լիք՚։
Յե­դիդն այ­նու­հետև նկա­րագ­րել է Իս­րա­յե­լի դժ­կա­մու­թյու­նը՝ ճա­նա­չե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը. ՙԻս­րա­յե­լի պաշ­տո­նյա­նե­րը հա­ճախ են բարձ­րաց­րել Հայ­կա­կան հո­լո­քոս­տի ճա­նաչ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը` որ­պես հա­կազ­դե­ցու­թյուն Իս­րա­յե­լի դեմ վար­վող թուր­քա­կան գոր­ծու­նեու­թյան, այդ թվում՝ Թուր­քիա­յում Հա­մա­սի ա­հա­բեկ­չա­կան շտա­բի տե­ղա­վոր­ման։ Տա­րի­ներ շա­րու­նակ Իս­րա­յե­լը ձեռն­պահ է մնա­ցել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը պաշ­տո­նա­պես ճա­նա­չե­լուց՝ վա­խե­նա­լով, որ նման ճա­նա­չու­մը կվ­նա­սի Իս­րա­յե­լի և Թուր­քիա­յի միջև դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին՚։ Սա ան­հե­թեթ փաս­տարկ է, քա­նի որ Իս­րա­յե­լի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Թուր­քիա­յի հետ ար­դեն իսկ խա­թար­ված են, և նրա կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը հա­վե­լյալ վնաս չի պատ­ճա­ռի, ինչ­պես ԱՄՆ-ի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի և Սե­նա­տի կող­մից ան­ցյալ տար­վա աշ­նա­նը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը բա­ցա­սա­բար չի ազ­դել ա­մե­րի­կա-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա։
Իս­րա­յել­ցի լրագ­րո­ղը ճիշտ է նշել, որ ՙԹուր­քիան վե­րահս­կում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյա­նը վե­րա­բե­րող բո­լոր հրա­պա­րա­կում­նե­րը և դա հա­մա­րում է Թուր­քիա­յի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հարց, ըստ այդմ, թուր­քե­րը չեն հրա­ժար­վել Ե­րու­սա­ղե­մում հա­յե­րին հա­մո­զե­լու ի­րենց փոր­ձից դա­դա­րեց­նել ի­րենց ո­գե­կոչ­ման ջան­քե­րը՚։
Յե­դի­դը նաև հա­ղոր­դել է, որ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը խրա­խու­սում է թուր­քա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը դե­պի Ե­րու­սա­ղեմ՝ վճա­րե­լով Ե­րու­սա­ղե­մում և Արևմտյան ա­փին մզ­կիթ­ներ այ­ցե­լե­լու ճա­նա­պար­հոր­դու­թյան ծախ­սե­րը. ՙԹուր­քա­կան ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով գոր­ծում են Ե­րու­սա­ղե­մում՝ հիմ­նա­կա­նում օգ­նե­լով ՙՄահ­մե­դա­կան եղ­բայր­նե­րին՚ և Ե­րու­սա­ղե­մի կրո­նա­կան գոր­ծու­նեու­թյա­նը։ Հայ­կա­կան թա­ղա­մա­սից մի աղ­բյուր ա­սել է, որ Հին քա­ղա­քում վեր­ջին շր­ջա­նում թուրք զբո­սաշր­ջիկ­նե­րը նույն­պես աշ­խա­տում են հա­յե­րի դեմ՝ պատ­ռե­լով Ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին պաս­տառ­ներն ու հրա­պա­րա­կում­նե­րը։ Հա­յե­րին դա­տա­պար­տող գրա­ֆի­տի­ներ են տա­րած­վել թա­ղա­մա­սի պա­տե­րին՚։
Բա­ցի այդ, թուր­քա­կան ՙԺա­ռան­գու­թյուն՚ ըն­կե­րու­թյու­նը Ե­րու­սա­ղե­մում ե­ռան­դուն գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում ՙկր­թու­թյան, մշա­կույ­թի, ան­շարժ գույ­քի և բա­րօ­րու­թյան ո­լորտ­նե­րում, ինչ­պես նաև ֆի­նան­սա­վո­րում է ՙու­ղեկ­ցող նա­խա­գի­ծը՚` հա­զա­րա­վոր մահ­մե­դա­կան հա­վա­տա­ցյալ­նե­րի մզ­կիթ­ներ տե­ղա­փո­խե­լու, ինչ­պես նաև տաս­նյակ հա­զա­րա­վոր­նե­րի սնուն­դը ֆի­նան­սա­վո­րե­լու՝ Ռա­մա­դա­նի պահքն ա­վար­տե­լու հա­մար՚,- հա­ղոր­դել է Յե­դի­դը։
Նմա­նա­պես, TIKA-ն՝ Թուր­քիա­յի մշա­կույ­թի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և հա­մա­կարգ­ման գոր­ծա­կա­լու­թյու­նը, ֆի­նան­սա­վո­րել է մի քա­նի ծրագ­րեր Ե­րու­սա­ղե­մում։ Տաս­նյակ մզ­կիթ­ներ ու տներ են վե­րա­նո­րոգ­վել Թուր­քիա­յի կող­մից։
Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նը պետք է հա­կադր­վի թուր­քա­կան ջան­քե­րին՝ թույլ չտա­լով, որ տե­ղի հա­յե­րը վա­ճա­ռեն ի­րենց գույ­քը թուրք գնորդ­նե­րին։ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան Սփյուռ­քի գոր­ծե­րի գլ­խա­վոր հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կը պետք է օգ­նի Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նին՝ Ե­րու­սա­ղե­մի հայ­կա­կան թա­ղա­մա­սի նկատ­մամբ թուր­քա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րի փոր­ձե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար։
;