[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՒԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Մա­յի­սի 28-ի առ­թիվ Իլ­համ Ա­լիե­ւի ե­լույ­թից մենք ա­ռան­ձանց­նում ենք պա­տե­րազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը։ 

Փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նից վրի­պել է մի շատ էա­կան հան­գա­մանք. քն­նա­դա­տե­լով ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան ՙհայ­րե­րին՚՝ Ա­լիե­ւը կա­տա­րել է պատ­մա­քա­ղա­քա­կան եւ ի­րա­վա­կան կա­րե­ւոր ար­ձա­նագ­րում՝ Բաք­վում փաս­տա­ցի իշ­խա­նու­թյու­նը պատ­կա­նել է Ան­դր­կով­կա­սում բրի­տա­նա­կան զին­վո­րա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյա­նը, իսկ կա­ռա­վա­րու­թյու­նը չի վե­րահս­կել հռ­չա­կած տա­րած­քի մի մա­սը։
Խոսքն, ան­շուշտ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մա­սին է, որ­տեղ, ի­րոք, ադր­բե­ջա­նա­կան ճա­նաչ­ված իշ­խա­նու­թյուն այդ­պես էլ չի հաս­տատ­վել։ Ա­լիեւն, այս­պի­սով, հիմ­նա­վո­րել է մեր տե­սա­կե­տը, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը եր­բեք ան­կախ Ադր­բե­ջա­նի մաս չի կազ­մել։ Գի­տակ­ցա­բա՞ր է այդ հայ­տա­րա­րու­թյունն ա­րել Ա­լիե­ւը, թե՞ հի­մա­րա­բար՝ ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի։
Պե­տու­թյան այ­սօր­վա ղե­կա­վա­րը խոս­տո­վա­նել է, որ 1918-20թթ. գո­յու­թյուն ու­նե­ցած Ադր­բե­ջա­նի դե­մոկ­րա­տա­կան հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րի ի­րա­վա­հա­ջոր­դու­թյու­նը ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նը ստանձ­նել է 1991թ. հոկ­տեմ­բե­րի 18-ի սահ­մա­նադ­րա­կան Ակ­տով, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ ի­րա­վա­զո­րու­թյուն չի ու­նե­ցել։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մար­զա­յին ինք­նա­վա­րու­թյան, այն է՝ խոր­հր­դա­յին տի­պի պե­տա­կա­նու­թյան, կար­գա­վի­ճա­կով գտն­վել է Ադր. ԽՍՀ կազ­մում։ Խոր­հր­դա­յին Միու­թյան սահ­մա­նադ­րու­թյան գոր­ծո­ղու­թյունն Ադր­բե­ջա­նի տա­րած­քում կա­սեց­նե­լու պա­հից, այ­սինքն՝ 1991թ. հոկ­տեմ­բե­րի 18-ից, Ադր­բե­ջա­նը վե­րա­դար­ձել է 1918-20թթ. ի­րո­ղու­թյուն­նե­րին, երբ, ինչ­պես Իլ­համ Ա­լիեւն է ար­դա­րա­ցիո­րեն ա­սում, չու­ներ լիար­ժեք կա­ռա­վա­րու­թյուն եւ միաս­նա­կան տա­րածք։ Ա­լիե­ւի այս խոս­տո­վա­նու­թյու­նը շատ ա­վե­լին ար­ժե, քան պա­տե­րազ­մի եւ ՙԵ­րե­ւա­նը կորց­նե­լու՚ մա­սին ցն­դա­բա­նու­թյուն­նե­րը, որ նույ­նիսկ Ադր­բե­ջա­նում ոչ ոք լուրջ չի ըն­դու­նում։
Հայ­կա­կան մաս-մե­դիան եւ վեր­լու­ծա­բա­նա­կան հան­րու­թյու­նը պետք է հնա­րա­վո­րինս լայն տա­րա­ծեն եւ մեկ­նա­բա­նեն Ա­լիե­ւի խոս­տո­վա­նու­թյու­նը։ Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, ի­հար­կե, դա ուղ­ղա­կի կա­րե­ւո­րու­թյուն չի ստա­նա, բայց հար­ցի ըն­կալ­ման տե­սա­կե­տից ան­պայ­ման ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա։ Բանն այն է, որ ե­թե Ա­լիեւն ըն­դու­նում է, որ ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյու­նը չի վե­րահս­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, դրա­նից ուղ­ղա­կիո­րեն հե­տե­ւում է, որ այն 1920թ. մա­յիս-հու­նիս ա­միս­նե­րին օ­կու­պաց­վել է բոլ­շե­ւի­կյան 11-րդ բա­նա­կի կող­մից, փաստ, որ տեղ է գտել նույն թվա­կա­նի օ­գոս­տո­սի 10-ի ռուս-հայ­կա­կան զի­նա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նագ­րով։ Ստաց­վում է, որ խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ՙգտն­վե­լը՚ կան­խո­րոշ­վել է եր­րորդ երկ­րի՝ Ռու­սաս­տա­նի, զին­ված մի­ջամ­տու­թյան, ա­պա եւ՝ կու­սակ­ցա­կան մարմ­նի կա­մա­յա­կան ո­րոշ­մամբ։
Այս ի­մաս­տով խն­դի­րը չա­փա­զանց ար­դիա­կան է պատ­կեր­վում հատ­կա­պես հար­ցի ՙփու­լա­յին կար­գա­վոր­ման՚ մա­սին ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­տեքս­տում։ Քա­րոզ­չա­տե­ղե­կատ­վա­կան սլաք­ներն այս պա­հին Մոսկ­վա­յից հաս­ցեագր­վում են հայ­կա­կան կող­մե­րին։ Գրա­գետ մշա­կում­ներ ու­նե­նա­լու եւ դրանք լայն շր­ջա­նա­ռու­թյան դնե­լու դեպ­քում հնա­րա­վոր է ի­րա­վի­ճակ փո­խել եւ հաս­նել ռուս-ադր­բե­ջա­նա­կան դի­մա­կա­յու­թյան, ին­չը կփո­խի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ընդ­հա­նուր ֆո­նը։